Chapter 14
Վերջաբան
《Պատկերացրեք, որ ձեր կյանքից ջնջում, վերացնում են ամենանշանակալից օրերից մեկը, և ինքներդ դատեք, թե այդ դեպքում որքան կփոխվեր ձեր կյանքի ընթացքը》( Չարլզ Դիկենս “Մեծ հույսեր” )
“Բոլորին թվում է, թե գործն ավարտված է, բայց ամեն ինչ ավարտվում է այնտեղ, որտեղից սկսվել է։ Պետք է այցելեմ Լորենցներին, հետաքրքիր է ի՞նչ կպատասխանեն նրանք, երբ իմ կողմից լսեն այն ողջ ճշմարտությունը, որ թաքցրել են, ինչպե՞ս կփոխվի նրանց դեմքի արտահայտությունը, երբ իրենց ասեմ, որ արժանի են ձերբակալության խեղճ տղային հոգեմետ դեղերի մեծ չափաբաժին ներարկելու համար։ Իհարկե ես նրանց չեմ ձերբակալի, այս պատմության մեջ առանց այդ էլ դժբախտ դեպքերը շատ էին, բայց պետք է իրենց գոնե ստիպել, որ հաշվի նստեն սեփական խղճի առաջ, ի վերջո ի տարբերություն Միլթոնների նրանք այնքան էլ անտարբեր չեն եղել տղայի հանդեպ , ի՜նչ տարօրինակ ձևով են այս պատմության մեջ չափվում արժանիքները։ Ու բացի դա ` նաև մի փոքրիկ կիսատ թողած գործ ունեմ”. Մտածեց Բերքմանը ողջ ճանապարհին։
Հաջորդ օրը Բերքմանը արթնացավ շատ վաղ, մոտավորապեա այնքան վաղ, որքան Լորենցները դիմել էին ոստիկանություն ու ուղևորվեց այնտեղ, որտեղից սկսվել էր ամեն ինչ։
Մեքենան կանգ առավ ուղիղ երկհարկանի տան դիմաց, որի ճակատին երևում էին երկու մուգ դարչնագույն դուռ, որոնցից մեկի վրա գրված էր “10”։ Բերքմանը թակեց “9” համարի բնակարանի դուռը..չնայած ի՞նչ տարբերություն։
Օ՜հ, պարոն Բերքման, որքա՜ն էինք սպասում, որ կայցելեք մեզ, -ասաց Լորենցը բացելով դուռը` կեղծ ժպիտը դեմքին։
Իսկապե՞ս, -սարկազմիկ տոնով հարցրեց Բերքմանը և առանց սպասելու, որ իրեն ներս հրավիրեն առաջ եկավ։
Թեյ կխմե՞ք պարոն Բերքման, -հարցրեց տիկին Սոֆիան նրան ողջունելուց հետո,
Վերջերս մի փոքր խուսափում եմ թեյ խմելուց տիկին Լորենց, շնորհակալ եմ, -նույն տոնով շարունակեց Բերքմանը։
Սա լուսանկարն է Ձեր Էդվարդի հետ ունեցած, կարծում եմ կարելի է հուշ ունենալ Ձեր տղայից ,-ասաց Բերքմանը լուսանկարը դնելով սեղանին, իսկ Լորենցները նայեցին իրար հասկանալով, որ այս մարդն արդեն ամեն ինչ գիտի,
Գտե՞լ եք Էդվարդին պարոն, -հազիվ բառերը դուրս եկան միստր Լորենցի բերանից,
Էդվարդի՞ն, ում համար դուք դիմել էիք ոստիկանությում` ոչ, քանի որ Էդվարդ Միլթոն անուն ազգանունով նախորդ երկուշաբթի օրը տանից անհետացած տղա գոյություն չունի պարոն, ասեմ ավելին` վերջին 19 տարիների ընթացքում այդպիսի մարդ գոյություն չի ունեցել, իսկ եթե Ձեզ հետաքրքրում է գտե՞լ ենք Էդվարդ Լորենցին, թե ոչ, ապա այո` նա հիմա հոգեբուժարանում է, այլ տեղ չէր էլ կարող հայտնվել մի մարդ, ում առանց այդ էլ ծանր վիճակին ամեն օր հոգեմետ դեղեր են սրսկել` այն էլ մեծ չափաբաժնով,
Պարո՜ն,
Խնդրում եմ լռեք պարոն Լորենց, միևնույն է` ինչ էլ հիմա ասեք ոչինչ չեք փոխելու ոչ ձեր մարդկային արժանապատվության մեջ, ոչ էլ Էդվարդի ճակատագրի։ Էդվարդի վիճակի համար դուք նույնքան պատասխանատվություն էիք կրում, որքան Միլթոնները, Էդվարդի ճակատագիրը դուք կարող էիք փոխել այնքան որքան Միլթոնները,
Պարոն մենք ոչինչ փոխել չէինք կարող, արդեն շատ ուշ էր,
Նա ուղևորվեց Լավենհեմ, մինչև հիմա նա հիշում էր, թե ինչպես Միլթոնին ասաց. “Ես նկարը անձամբ կբերեմ այստեղ, երբ գործն ավարտվի”։ Անցնելով նեղ արահետը Բերքմանը կանգ առավ ուղիղ Տիկին Լիզայի ու Միլթոնների տան մեջտեղում։ Տիկին Լիզայի տան դուռը դեռ կողքպեքով փակ էր` չնայած ո՜վ պետք է բացեր այն։ Իսկ Միլթոնների բնակարանը դեռ պատված էր ոստիկանական ժապավեններով։ Բերքմանը ներս մտավ, ներսում նույն սառը և անկենդան օդն էր։ Բարձրանալով աստիճաններով Բերքմանը պատկերացնում էր, թե ինչպես է երեքամյա Էդվարդը վազվզում այս փայտե սանդուղքով, իսկ Միլթոնները նայում են նրան հիացած հայացքով, բայց ոչինչ այդպես չի եղել 19 տարի առաջ։ Մտավ Էդվարդի սենյակ, շրջանակը դեռևս դատարկ կախված էր նույն տեղում, վերցրեց դրեց նկարը շրջանակի մեջ ու նայելով Էդվարդի խոշոր կանաչ աչքերին ասաց. “Ներիր Էդվարդ”… և կախելով շրջանակը նույն տեղում հեռացավ։
***
19.10.2024թ. Լոնդոն
Պարոն Բերքման, խնդրում եմ զգույշ կլինեք, սովորաբար տեսակցություններն այս խցերում արգելվում են, բայց Ձեզ հետ վիճել չեմ կարող, եթե տղան իրեն տարօրինակ պահի ձայն տվեք, ես հեռու չեմ գնա, -ասաց հոգեբուժարանի պահակը և բացեց ծանր կողպեքը, որ դրված էր Էդվարդի խցի դռան վրա.
Սենյակի մթության մեջ հազիվ նկատելով Էդվարդի կերպարանքը Բերքմանը վառեց փոքրիկ տորթի վրա դրված մոմերը.
Ծնունդդ շնորհավոր Էդվարդ։
Մոտ մեկ րոպեի չափով Բերքմանը այդպես տորթը ձեռքին կանգնած մնաց խցի կենտրոնում , որից հետո տեսավ, թե ինչպես հանգան մոմերը և երկու ` սպիներից կոշտացած ձեռքեր գրկեցին նրա մեջքը,
Ներեցեք, որ Ձեզ ատում էի պարոն, Դուք կատարեցիք իմ երազանքը, որի մասին երազել էի 23 տարի,
Գեղեցիկ զգացում է սիրված լինելը, չէ՞ Էդվարդ, ու Էդվարդը գրկեց Բերքմանին ավելի ու ավելի ուժեղ ու ասաց.
Ուզում եք ասել` Դուք ինձ սիրու՞մ եք
Հակառակ դեպքում ինչ եմ անում այստեղ մոմերով լի տորթը ձեռքիս։
Նույնիսկ այն դեպքում, երբ ես մարդասպան եմ,
Էդվարդ, հանցագործին էլ, գիտնականին էլ նույն մարդն է կրթում, որպես դասախոս իմ պարտքն է եղել լավ մարդիկ կրթելը, իսկ որպես կրոնի պատմության դասախոս ` հիշեցնելը, որ աստված սիրում է իր բոլոր զավակներին հավասար։
Գիտե՞ք ինչ երազանք պահեցի մոմերը փչելիս, ես ցանկացա, որ այն բոլոր մարդիկ, ովքեր մահացել են իմ պատճառով ` ներեն ինձ։ Կարծում եք կիրականանա՞ այն։ Ոչ ոք չգիտի պարոն, ոչ ոք չի կարող պատկերացնել, թե ես ինչ եմ զգացել իմ ամբողջ կյանքում, ինչքան եմ ատել ինքս ինձ, որովհետև դե գիտեք , ո՞վ կսիրի հոգեկան խանգարումներ ունեցող տղային ու այդ ամենի արդյունքում ինձ ոչինչ չէր մնում, քան չարանալ։ Ասացեք, ինչպե՞ս կվարվեիք Դուք եթե լինեիք իմ փոխարեն։
Էդվարդ, իհարկե քո կյանքում շատ վատ իրադարձություններ են կատարվել, սկսած այն ժամանակից , երբ դու դեռ շատ փոքր ես եղել, բայց իմացիր, կարևոր չէ, թե ինչ է կատարվում մեր կյանքում, կարևորը թե մենք ինչպես ենք արձագանքում այդ ամենին, մեկը նույն բանին արձագանքում է բացարձակ անտաիբերությամբ, մյուսը ուղղակի հաճույք է ստանում դրանից, իսկ մյուսը պատրաստ է մեռնել դրա պատճառով։ Այն թե ինչպես դու կարձագանքես այս կամ այն իրադարձությանը որոշում է քո հետագա ողջ կյանքի ընթացքը։ Թե ինչպես կվարվես դու ինքդ ես ընտրում, կարևորը, որ չշեղվես ճիշտ ճանապարհից։
Կարծում եք ե՞ս եմ մեղավոր որ չարացել եմ աշխարհի հանդեպ, ես և ոչ թե այն մարդիկ, ովքեր ինձ ատում էին, ոչ աստված, ոչ ծնողներս, ոչ Լորենցները, ոչ դուք,
Քչերը գիտեն ինչ է դա` ուշագնացության աստիճան զայրացած լինելը։ Ես պարզապես ուզում էի ապրել ամենասովորական կյանքով, չգիտեի, որ Աստված ընտրյալներ ունի…
Բերքմանը նայեց ուղիղ Էդվարդի աչքերի մեջ, նա մեկն էր այն մարդկանցից, ովքեր նայում են աշխարհին ու հարցնում ` ինչու՞։
Բերքմանը այլևս ոչինչ ասել չկարողանալու անզորությունից վեր կացավ.
Մի անգամ էլ շնորհավոր ծնունդդ Էդվարդ, ամուր պահիր երազանքդ, եթե իսկապես ուզում ես, որ այն կատարվի, -և դուրս եկավ խցից, ինքն իրեն խոստանալով այլևս երբեք չգալ այստեղ։
Հոգեբուժարանի բակի մոտ Բերքմանը շրջվեց և ևս մեկ հայացք գցեց շենքին և մտածեց. “ Այսքան ժամանակ անց դու դեռ մտածում ես, որ ես վատ մարդ եմ, ես վատ մարդ չեմ, ոչ ոք էլ վատ մարդ չէ, կամ, գիտե՞ս ինչ Էդվարդ, միգուցե բոլորն էլ…
***
Մի քանի օր անց Բերքմանը առավոտյան մեքենայում իր սուրճն էր վայելում, երբ սկսեց թերթել լուրերը ու տեղում մարմինը սառեց` զայրույթի՞ց, զարմանքի՞ց թե հիասթափությունից….
“ Գիշերը, Լոնդոնի հոգեբուժարանի խիստ վտանգավոր համարվող հիվանդների համար նախատեսված խցերից մեկում ինքնասպան է եղել 23-ամյա Էդվարդ Լորենցը”….