1. Ածեղծվածային Պատահար Լավենհեմում

Chapter 13

Chapter 12

 

  •         Բերքման, եթե քեզ հետ եմ, ապա ինձ մի փոքր զարմացնում է, թե ո՞վ է ինձ առավոտ կանուխ զանգահարում, -ասաց սերժանտը աչքերը փակ խարխափելով, որ գտնի հեռախոսը, որը անդադար զանգում էր,

  •         Իրականում միշտ դու ես ինձ զանգահարում, -հեգնեց դետեկտիվը,

  •         Այո՞, սերժանտը լսում է, -բացականչեց նա վերջապես գտնելով հեռախոսը մահճակալի միջից։

  •         Պարոն, ներեցեք, որ այս ժամին անհանգստացնում եմ, -բացականչեց ոստիկաններից մեկը հեռախոսի այն կողմից, -բայց այն ինչ տեսանք, ուղղակի պետք է շտապ Ձեզ հայտնեմ, նրան դեռևս հետապնդում ենք, քանի որ երբ տեսավ ոստիկանական մեքենան ուղղակի անհետացավ և մենք չգիտենք, թե որ կողմ փախավ այդ անիծյալ տղան,

  •         Ուզում ես ասել Էդվարդի՞ն եք տեսել, -մահճակալի միջից վեր թռավ սերժանտը և նստեց տեղում,

  •         Այո, պարոն կասկած անգամ չունեմ, որ նա էր։ Հյուսիսային մասում, ուղիղ գետի հակառակ կողմում էինք, նեղ արահետի մոտակա փողոցից նա ուղղակի խելահեղ ճիչեր արձակելով փախավ, բայց երևում էր, որ նա ոչ թե ինչ-որ մեկից է փախչում, այլ սպանել է ինչ-որ մեկին և կատաղության ճիչեր է արձակում, պարոն մի պահ ինձ թվաց, թե նա բացարձակ խելագար է,,

  •         Այդպես էլ կա

  •         Նրա ձեռքին դանակ էր, -շարունակեց ոստիկանը, -իսկ ձեռքերը կորած էին արյան մեջ, նա վազում էր ափերը պարզած , ուղիղ նայելով ձեռքերի մեջ և խելագար լացի ձայներ արձակում, բայց երբ տեսավ ոստիկանական մեքենան անմիջապես լռեց ու անհետացավ,

  •         Փորձեք փնտրել նրան այդ տարածքում, որտեղ հնարավոր է, լսու՞մ ես, թույլ չտաք, թույլ չտաք ոչ մի դեպքում, որ նա դուրս գա Լավենհեմից։

  •         Այո պարոն։

  •         Էդվարդին են տեսել, լուսադեմին, գետի հակառակ կողմում, նեղ արահետի մոտակա փողոցից խելագար ճիչեր արձակելով փախչելիս։ Ձեռքին դանակ է եղել, և ձեռքերը ամբողջապես կորած են եղել արյան մեջ, հիմա՞ ում է սպանել այդ խելագարը,

  •         Մի րոպե, ասացիր գետի հակառակ կողմում նեղ արահետից ներս ընկած փողո՞ց, Միլթոնները…

  •         Չի կարող պատահել, -բացականչեց Ջեքը, ով այսքան ժամանակ լուռ լսում էր այս ամենը,

  •         Ահա , մեր գործընկերները, -բացականչեց սերժանտը նայելով հեռախոսին, -երևի զանգահարել են Միլթոնների սպանության մասին հայտնելու, -այո, լսում եմ։ Ինքնասպանությու՞ն, վստա՞հ եք, որ դա ինքնասպանություն է։

  •         Այո պարոն, կարող եք գնալ և ինքներդ համոզվել, -ասաց ոստիկանը և անջատեց հեռախոսը։

Միլթոններին Էդվարդը չի սպանել, ոստիկանները հայտնում են, որ նրանք տանը ինքնասպան են եղել, դա տեսել է իրենց հարևան պարոն Բեննեթը , ով նոր է տեղափոխվել այստեղ կնոջ հետ, ապրում է հենց այն տանը, երտեղ տիկին Լիզան էր ժամանակին ապրում։

  •         Այդ դեպքում ու՞մ է սպանել Էդվարդը, ոստիկանները վստա՞հ են, որ նրա ձեռքերը արյունետ են եղել, թե փորձել են չափազանցնել,

  •         Չեմ կարծում Բերքման և հետո ` Էդվարդից հեռու չէ սպանություն գործելը։ Գնանք Միլթոնների տուն, փորձենք հասկանալ կատարվածը։

  •         Պարոն Բերքման, -ասաց Ջեքը, երբ արդեն ճանապարհ էին ընկել, - այն ժամանակ, Միլթոնների տանը , երբ Էդվարդը կտրել էր պարոն Միլթոնի ձեռքը, երբ պարոն Միլթոնը աղաղակում էր, որ Ջեքը սպանի իրենց, որ վերջ դնի այդ ամենին, Էդվարդը ասաց. “Ոչ հիմա, ոչ այս ձևով”։ Կարծում եմ դա նշանակում էր, որ ինչ էլ լինի նա չէր սպանի Միլթոններին, որովհետև եթե ցանկություն ունենար դանակով նրանց սպանելու, հենց այդ ժամանակ էլ կաներ դա, նա ցանկանում էր իհարկե սպանել նրանց, բայց նրա նպատակը նրանց ինքնասպանության հասցնելն էր,

  •         Եվ երկուսին միաժամանակ, հետաքրքիր է, -բացականչեց սերժանտը։

  •         Հասանք, փորձենք հնարավորինս շատ բան իմանալ պարոն Բեննեթից, հնարավոր է նա նաև Էդվարդին տեսած լինի ո՞վ իմանա, -ասաց Բերքմանը։

Նրանք ներս մտան Միլթոնների բնակարան, տանը բացարձակ լռություն էր տիրում, օդը սառն էր ու ճնշող, միակ բանը, որ կենդանության շունչ էր հաղորդում սենյակին սեղանին դրված երկու թեյի բաժակներն էին, որոնք լիքն էին մինչև ուղիղ կեսը,

  •         Երևում է ինքնասպանության գաղափարը նրանց այցելել է ավելի շուտ, քան կհասցնեին խմել թեյը, -սրամտեց սերժանտը,

  •         Կամ `թեյն է եղել ինքնասպանության պատճառը, -ասաց Բերքմանը հագնելով ձեռնոցը և թեյի բաժակը ձեռքն առնելով ` թեյի երեսին սպիտակ փրփուռի  նման զանգված էր գոյացել, որը տարածվում էր նաև բաժակի ներսի պատերին։ Միլթոնները թույն են խմել ` այսպիսով վերջ տալով իրենց կյանքին։ Ամեն դեպքում բժշկական փորձաքննություն իրականացնելուց հետո ամեն բան պարզ կդառնա, բայց ես վստահ եմ, որ նրանք թեյի մեջ թույն են ավելացրել, կամ իրենց թեյի մեջ թույն են ավելացրել ` սրանք տարբեր բաներ են։

Նրանք թակեցին հարևան բնակարանի դուռը, որտեղ մի ժամանակ ապրում էր տիկին Լիզան։

  •         Բարև Ձեզ, -դուռը բացելով ասաց պարոն Բեննեթը, նա մի հաղթանդամ, բարի հայացքով մարդ էր և Բերքմանը միանգամից նրա մեջ ինչ-որ դրական բան նկատեց,

  •         Դետեկտիվ Բերքման, իմ գործընկերներն են, -ասաց Բերքմանը, -կարելի՞ է, մենք մի եիկու հարց ունենք կապված Միլթոն ամուսինների ինքնասպանության հետ։

  •         Իհարկե, ներս համեցեք։ Պարոնայք , ես նոր եմ տեղափոխվել այստեղ և ոչ ոքի այնքան էլ լավ չեմ ճանաչում։ քանի որ Միլթոն ամուսինները իմ տան անմիջապես կողքին են ապրում, փորձում էինք ես և կինս նրանց հետ մտերմություն անել, -ասաց Բեննեթը, երբ նստած էին թեյի սեղանի շուրջ։

  •         Միսիս Միլթոնը շատ բարեհամբյուր և ընկերասեր կին էր, -ասաց Բեննեթի կինը սերժանտի բաժակի մեջ թեյ լցնելով, -ես հաճախ էի այցելում նրան և մենք զրուցում էինք ամենատարբեր բաներից։ Նա միշտ ասում էր, որ երազել է տղա ունենալու մասին, խեղճ կին, նրա երազանքն այդպես էլ անկատար մնաց։

Բերքմանը նայեց Ջեքին, հետո սերժանտին, երեքի աչքերում էլ նույն բանն էր գրված , երեքն էլ նույն բանը լռեցին։ Մարդիկ միշտ խոսում են այն ամենի մասին ` ինչ իրենք են ոչնչացրել, որպես բաղձալի երազանք։ Ինչու՞ ...

  •         Նրանք խաղաղ մարդիկ էին և երբեք ոչ ոքի անհանգստություն չէին պատճառում, -շարունակեց միստր Բեննեթը, -բացառության վերջին երկու օրերի, բայց ի սեր աստծո իհարկե ես դա որպես անհանգստություն չէի ընդունում, այլ որպես ընկեր իմ պարտքն էի համարում օգնել նրանց, կօնս նույնպես։ Գուցե Ջեզ համար տարօրինակ թվա այն, ինչ հիմա ձեզ կասենք, բայց վերջին երկու օրերին ամուսինները ինչ-որ մղձավանջներ էին տեսնում ու քնի մեջ սկսում բարձր ճիչեր արձակել, այնքան բարձր, որ դրանք պարզ լսվում էին մեր ննջասենյակում։ Առաջին գիծերը, երբ լսեցի նրանց ճիչերը ես արագ հագնվեցի, սկսզբում միստր Միլթոնն էր, հետո կինը նույնպես սկսեց, ես արագ վազեցի նրանց տուն, փառք աստծո, որ պատուհանը բաց էին թողել և կարողացա ներս մտնել ու արթնացնել նրանց։ Հետո ջուր բերեցի, դեմքիցս նկատելի էր որ սարսափած եմ, դրա համար Փոլը ինձ հանգստացրոց ասելով. « վատ երազ էր» ու որ գնամ պարկեմ։ Բայց հաջորդ օրը կատարվեց նորից նույնը, ինձ համար իհարկե դժվար չէր օգնել նրանց, բայց ես անհանգստանում էի նրանց համար, ինչու չէ նաև վախենում։ Գիտեմ, հիմա ինչ-որ պատմում եմ ձեզ համար տարօրինակ է, բայց սա միայն իրականությոնն է։

Տարօրինա՞կ, Բերքմանը ցանկանում էր հիշել, թե քանի՞ էսպիսի պատմություն է լսել։

  •         Խնդրում եմ շարունակեք պարոն Բեննեթ,

  •         Հաջորդ օրը, այսինքն երեկ առավոտյան, ես խնդրեցի Փոլին, որ միասին բժշկի գնանք, ես շատ էի անհանգստանում նրանց համար, իսկ նա հավանաբար վիրավորվեց իմ խոսքից և ասաց . «կարծում ես խելագարվե՞լ ենք, մեզ հետ ամեն ինչ կարգին է» ։ Ես կարծեցի, որ արել եմ ամեն բան ինչ կարող էի անել նրանց օգնելու համար և ասելով, որ եթե օգնության կարիք ունենան կարող են դիմել և տուն գնացի։

Ես ու կինս ամբողջ գիշեր ոչ մի ձայն չլսեցինք, բացի մի շրխկոցից, որը կարծեցի, թե պատուհանն է քամուց փակվել, վեր կացա, պատուհանից նայեցի` նրանց տան լույսը դեռ վառվում էր, բայց ոչ մի ձայն չէր գալիս, կարծեցի պարզապես վախենում են քնել, որ նորից նույն մղձավանջները չգան։

Պարոնայք սակայն սա ամենազարմանալի մասը չէ այս պատմության։ Ճիշտ է, ես ինձ այդ գիշերվանից հետո համոզում եմ, որ դա հնարավոր է պարզապես ինձ է թվացել, որ ես վախեցած եմ եղել, բայց ոչ` ես լսել եմ այդ ձայնը, հնարավոր է , այո , դա Միլթոնների տանից չի եղել, հնարավոր է դա այլ ճիչ էր, որ ես լսել եմ, բայց վստահ եմ, որ լսել եմ,

Ի՞նչ ճիչեր պարոն Բեննեթ, -անհամբերությունից բացականչեց սերժանտը,

Երբ զգացի, որ նրանց տանը ամեն ինչ խաղաղ է, իսկ այդ դմփոցը պարզապես կարող էր պատուհանը լինել, ես պարկեցի քնելու, քիչ հետո, գրեթե լուսադեմին մոտ էր, ես ինչ-որ ճիչեր լսեցի , որ շատ նման էր Միլթոնների մղձավանջների ժամանակ արտաբերած ճիչերին, բայց ձայնը նման չէր նրանցից ոչ մեկի ձայնին, դա կարծես մի երիտասարդ տղայի  ձայն լիներ, մոտավորապես ձեր տարիքի, -ասաց Բեննեթը նայելով Ջեքին,  -երբ դուրս եկա տանից պարզելու համար, թե ինչ ճիչեր են, մի տղայի կերպարանք տեսա, որ վազում էր դեպի նեղ արահետը, բայց քանի որ լույսը դեռ չէր բացվել, ոչինչ պարզ չտեսա, բայց դեռ լսելի էր թե ինչպես է նա ճիչեր արձակելով փախչում արահետով, ես վստահ եմ, որ դա ինձ չի թվացել պարոն, -Բեննեթը նայում էր Բերքմանին այնպիսի հայացքով, կարծես մտածում էր, որ այս մարդիկ իրեն խելագար կհամարեն և պարզապես չեն հավատա իր ասածներին, այնինչ Բերքմանի համար սա սովորական դարձած պատմություն էր և նա հենց այդ պահին կարող էր Բեննեթին վստահեցնել, որ նա իսկապես հավատում է իրեն։ Բայց ինչ էլ լիներ, Բերքմանը նկատում էր, որ այս մարդու պատմածի մեջ մի բան այն չէ, կարծես պատմությունը կիսատ լինի, կարծես մի բան Բեննեթը չի պատմում կամ պարզապես չի ցանկանում պատմել և հետո, նրա տոնայնությունը , նա այս ամենն այնպես էր պատմում, կարծես ավելի շատ ցանկանար համոզել, որ իրեն հավատն, որտեղից այսքան անինքնավստահություն այս մարդու մեջ։

  • Ես վստահ չեմ արդյո՞ք այդ տղան որևէ կապ ունի՞ Միլթոնների հետ թե ոչ, չնայած ինչ կապ պիտի ունենա և չգիտեմ, թե որտեղից կամ ինչից էր նա այդպես փախչում, բայց ես վստահ եմ, որ տեսել եմ այդ կերպարանքը,

  • Իսկ նկատե՞լ եք տղայի ձեռքին դանակ կամ արյան հետքեր,

  • Ոչ, ոչ մի նման բան և ինչպես նշեցի ես նրա կերպարանքը այնքան էլ լավ չէի տեսնում, քանիբոր լիարժեք լույս չէր և նա բավականին հեռու էր երբ ես դուսր եկա,

  • Պարոն Բեննեթ, մենք հավատում ենք Ձեզ ,-ասաց սերժանտը, -խնդրում եմ հանգստացեք, մեր ոստիկանական խումբը նույնպես տեսել է այդ տղային լուսադեմին` այս կողմից արահետով փախչելիս, բայց դեռևս մենք նույնպես չենք կարող փաստել, որ նա որևէ կապ ունի Միլթոնների ինքնասպանության հետ, -ասաց նա աչքի պոչով նայելով Բերքմանին։

  • Հետո ես նայեցի Միլթոնների պատուհանին, -շարունակեց Բեննեթը, -և նկատեցի, որ լույսը դեռ վառվում է, անհանգստացա, որ ամբողջ գիծեր չեն քնել և մտածեցի մտնել ու հարցնել ` արդյո՞ք նրանք էլ լսեցին այդ ճիչերը և համ էլ կտեսնեմ, թե ինչու են դեռ արթուն։ Ի զարմանս ինձ տան դուռը բաց էր, սակայն մտնելով ներս հյուրասենյակում տեսա միայն նրանց անշնչացած մարմինները, իսկ սեղանին երկու կիսատ թեյի բաժակ։ Ես վախեցած կանգնել էի նրանց հյուրասենյակում և չգիտեի ինչ անել, ուղղակի հետո վազեցի տուն ու առաջին բանը, որ արեցի ոստիկանություն զանգահարելն էր։ Միլթոնը պարզապես պետք է լսեր ինձ ու ինձ հետ հիվանդանոց գար, միթե՞ այդքան դժվար բան է թույլ տալ, որ մարդը ով իսկապես ցանկանում է քեզ օգնել, անի դա։

  • Ձեզ մի մեղադրեք պարոն Բեննեթ, Դուք արել եք ամեն բան, ինչ կարող էիք անել Միլթոնների համար, նույնիսկ ավելին, -ասաց Բերքմանը, գրպանից հանելով Էդվարդի և Լորենցների լուսանկարը,

  • Երբևէ տեսե՞լ եք այս տղային,

  • Ոչ, երբեք չեմ տեսել նրան, -բացականչեց Բեննեթը, իսլ Բերքմանը մտածեց, թե ինչքան անտեղյակ են այս մարդիկ այս ամենից, ճիշտ այնպես ինչպես իրենց Էդվարդի անհետացման օրը,

  • Եվ մի հարց էլ պարոն Բեննեթ, -ասաց Բերքմանը, երբ արդեն պաըրաստվում էին գնալ, -նշեցիք, որ երկու օր առաջ պատուհանով եք մտել Միլթոնների տուն,

Նորից զանգեց սերժանտի հեռախոսը, երբ նստած մոտակա ռեստորանում ճաշում էին։

  •         Ահա, տղաներն են, -այո, սերժաանտը լսում է, -և լուռ շարունակեվ լսել, թե ինչ էին հայտնում իրեն հեռախոսով, -շնորհակալ եմ տղաներ, լավ գործ եք անում, հիմա մեզ մնում է միայն մի բան` գտնել տղայի հետքը, -ասաց նա և անջատեց հեռախոսը։

  •         Բժշկական փորձաքննության արդյունքները ցույց են տվել, որ դու ճիշտ էիր Բերքման, -ասաց սերժանտը, -Միլթոնների թեյի մեջ թույն է եղել, որն էլ նրանց մահվան է հասցրել, թույնի սրվակն էլ գտել են Միլթոնների խոհանոցից, այն գնված է եղել “healthy farm” դեղատնից, դրանից Լավենհեմում միայն մեկ հատ կա։ Գնանք, փորձենք դեղատան աշխատակցից ճշտել` Միլթոննե՞րն են գնել այն, թե Էդվարդը, ինչի արդյունքում էլ կհասկանանք սա Էդվարդի հերթական սպանությունն է՞, թե հերթական ինքնասպանությունը,

  •         Սերժանտ, -ասաց Բերքմանը ուղղություն վերցնելով դեպի դեղատուն, -ներքին մի ձայն ինձ հուշում է, որ Էդվարդը այստեղ կապ չունի, կամ Միլթոնները իրենք են ինքնասպանություն գործել, կամ այստեղ մի ուրիշ բան կա,

  •         Հա գրեթե մոռանում էի, -ասաց սերժանտը, -ոտնահետքերի մասով, զննության արդյունքում պատուհանագոգին և դրա ներքևի հողաթմբերի վրա նկատվել են նույն 41 համարի ոտնահետքերը, տարբեր տեղերում ` ինչը ցույց է տալիս, որ Բեննեթը մեկ անգամ չէ պատուհանով ներս մտել Միլթոնների տուն, բացի նրա ոտնահետքերից այստեղ այլ ոտնահետքեր չենք գտել։

  •         Այսինքն եթե նույնիսկ Էդվարդը մտել է Միլթոնների տուն, մտել է այնտեղ ոչ պատուհանից, նշանակում է իրենք են բացել դուռը նրա առաջ,

  •         Գաղափար անգամ չունեմ, բայց մտածում եմ, Էդվարդը դժվար թե կարողանար թույնը անձամբ գնել, դեղատներում նման բաները վաճառում են միայն անձը հաստատող փաստաթղթի առկայության դեպքում, որից Էդվարդը իր մոտ չունի։

  •         Հիմա տեսնենք, թե դա ինչպես է կատարվել, պետք է խնդրենք, որ դեղատան աշխատակիցը մեզ ձայնագրություն տրամադրի, մեզ հստակ ապացույցներ են պետք։

  •         Բարև Ձեզ, ոստիկանությունից է, մեկ-երկու հարց կարելի՞ է,

Այն, որ ամուսիններ են եղել գնորդները դա արդեն հանգստացնում էր Բերքմանին, բայց պետք էր համոզվել։

  •         Իհարկե, հիմա գտնեմ պարոն, -վախեցած տոնով վաճառողը ձեռքը տարավ համակարգչի մկնիկին և սկսեց փնտրել ձայնագրությունը։ Քիչ հետո շրջեց մոնիտորը դեպի Բերքմանը և ասաց,

  •         Ահա, նրանք են։

  •         Չի կարող պատահել, -բացականչեց Բերքմանը համակարգչի էկրանին տեսնելով Բեննեթի հաղթանդամ մարդմինը։

  •         Զանգիր տղաներին, ասա թող սրվակի վրայի մատնահետքը պարզեն, թե ում է պատկանում, -ասաց Բերքմանը, երբ արդեն դուրս էին եկել դեղատնից,

  •         Զանգելու կարիք չկա, ահա նրանք, -բացականչեց սերժանտը ցույց տալով զանգող հեռախոսը,-այո՞, ապրեք տղաներ, իրականում հենց դրա համար էլ ցանկանում էի զանգահարել ձեզ, արդեն գիտենք ,շնորհակալ եմ, որ լավ եք աշխատում, միայն խնդրում եմ աչքներդ չորս արեք։

  •         Տղաները արդեն քննել են բաժակները և թույնի սրվակը, բաժակների վրա Միլթոնների մատնահետքերն են, իսկ սրվակի վրա Բեննեթինը, նաև…

  •         Ի՞նչ նաև, -անհամբեր վրա բերեց դետեկտիվը,

  •         Միլթոնների խոհանոցի աղբամանում գտել են նույն թեյի բաժակից` կոտրված, սրա վրա արդեն Բեննեթի մատնահետքն է եղել, իսկ խոհանոցի դարակներից մեկը տակնուվրա աիված է եղել ու մի բան էլ են նկատել տղաները, խոհանոցային դանակների հավաքածույից, որը բաղկացած է վեց կտոր տարբեր չափերի դանակներից, ամենամեծը բացակայում է։

  •         Գրողը տանի, միթե՞ այստեղ բոլորը ստում են և բոլորը մարդասպան են, չի կարող պատահել, սա ուղղակի անհավանական է, -գլուխը ձեռքերի մեջ առնելով անկարողությունից բացականչեց Բերքմանը,

  •         Հանգստացեք պարոն, մենք անում ենք ամեն բան այս խճճված պատմությունից որևէ ելք գտնելու համար, -ասաց Ջեքը փորձելով հանգստացնել նրան։

Արդեն Լոնդոնում էին և ուղևորվում էին դեպի այն փողոց, որտեղ ապրում էր Ջեքը, Ջեքը չափազանց անհանգիստ էր և ամեն պահ մտածում էր, որ Էդվարդը կարող է վնասել իր ծնողներին, “նրա համար ի՞նչ տարբերություն, այդքան մարդ է սպանել, ուրեմն ծնողներիս էլ չի խնայի” , մտածում էր Ջեքը։ Վերջապես տեղ հասան, մեքենան դիտավորյալ մի փոքր ներքևում թողեցին, որպեսզի Էդվարդը ոչինչ չնկատի։ Տան լույսը վառվում էր, սակայն ոչ մի ավելորդ ձայն չէր լսվում, Բերքմանը ձեռքով թփթփացրեց Ջեքի ուսին,

  • Ջեք հիշիր, մենք այստեղ ենք և ինչ էլ լինի, լսու՞մ ես ինչ էլ լինի ես թույլ չեմ տա, որ քեզ որևէ բան պատահի, գնա։

Ու Ջեքը ուղևորվեց դեպի տուն, որտեղ ինչքան ժամանակ է ոտք չէր դրել։

Նույնիսկ սեփական տան դուռը բացելիս երևում էր, թե ինչպես են դողում Ջեքի ձեռքերը, դանդաղ նա բացեց տան դուռը ու ներս մտավ։ Մայրը անհամբեր վեր թռավ տեղից և Ջեքին գիրկն առավ,

  •         Ջեք, գիտե՞ս որքան էինք անհանգստանում քեզ համար, հեռախոսդ չկա, մենք չգիտեինք , թե ուր ես փառք աստծո, որ քեզ հետ ամեն ինչ լավ է, -և մայրը գրկեց նրան ավելի ամուր, միայն մոր մեջքի ետևում Ջեքը նկատեց բազմոցին նստած Էդվարդի կերպարանքը, ում աչքերը կատաղությունից չռվել էին` նայելով թե ինչպես է Ջեքի մայրը գրկել նրան, իսկ հայրը ուրախությունից եանհանգիստ ետ ու առաջ է անում սենյակում, ու այդ պահին Ջեքի մտքին նորից եկան այդ խոսքերը, որ Էդվարդը ասել էր իրեն. “գեղեցիկ զգացում է սիրված լիենլը, չէ՞”։

  •         Ընկերդ է մեզ հյուր եկել Ջեք, -ասաց հայրը գրկելով նրան, -նա ասաց, որ Լավենհեմից է, մենք հիծշեցինք, որ դու ասել էիր` գնում ես Լավենհեմ ընեկրոջդ մոտ ու սկսեցինք անհանգստանալ, երբ նա ասաց, որ քեզ է փնտրում։

Ջեքը երկար ժամանակ լուռ կանգնած նայում էր Էդվարդին ու չգիտեր ինչ անել։

  •         Ջեք, վերջապես, -տեցից վեր կենալով ասաց Էդվարդը։ Այնպիսի տպավորություն էր, թե ոչինչ չի եղել, այնքան անվրդով էր Էդվարդի տեսքը, չնայած աչքերում կատաղություն էր նկատվում։ Եվ մինչ Էդվարդը ցանկանում էր մոտենալ և գրկել Ջեքին, Ջեքը բացականչեց, հայացքը պատուհանին հառած,

  •         Ներիր Էդվարդ, բայց ` դու ձերբակալված ես, -ասաց Ջեքը և մինչ Էդվարդը որևէ շարժում կաներ իր վնասված երկու ձեռքերով սերժանտը ներս ընկավ և բռնեց նրան, թիկունքից տեսնելով Բերքմանի ծանոթ կերպարանքը Էդվարդը բացականչեց.

  •         Դե իհարկե, սիրելի դասախոսիդ հետ ես դաշնակցում Ջեք։

Սերժանտը ցանկանում էր ձեռնաշղթաները հագցնել, բայց նրա վիրակապերը խանգարում էին, վերջապես նրան հաջողվեց դա անել և Էդվարդին նստեցրեց բազմոցին, իսկ Բերքմանը փակելով տան դուռը միացավ նրանց։

Ջեքի ծնողները կանգնել էին ապշահար ` չհասկանալով, թե ինչ է կատարվում։

  •         Ես եկել եմ այստեղ, քեզ փնտրելու, գնացել եմ նույնիսկ քո հիմար դասախոսների մոտ, -սա ասելով Էդվարդը հայացք գցեց Բերքմանի վրա, -որ գտնեմ քեզ, այս մեծ աշխարհում դու միակ մարդն ես, ով իմ ընկերն է, միակ մարդն ես ով միշտ լսել ու հասկացել է ինձ, այնինչ դու գալիս ես ու ձերբակալու՞մ ինձ քո այս անդուր ընկերների հետ միասին։

  •         Ես Լոնդոնից հեռացա ու գնացի Լավենհեմ միայն մի բանի համար Էդվարդ, ես եկա քեզ փնտրելու` ինչպես դու ես հիմա եկել, եկա օգնելու քեզ, որովհետև գիտեի, որ օգնության կարիք ունես ու պատրաստ էի շարունակել օգնել քեզ ու անվերջ լսել քո պատմությունները, եթե չիմանայի, որ դու մարդասպան ես։

Այս բառերը լսելով Ջեքի ծնողները անակնկալի եկան ու վախեցած հայացքներ փոխանակեցին։

  •         Ես չեմ սպանել ոչ մեկի, -ձեռքերը թփթփացնելով ասած Էդվարդը, փորձելով ինչ-որ անկանոն շարժումներ անել, -պարզապես այդ մարդկանցից ոչ մեկը արժանի չէր ապրելու, նրանք ինձ ատում էին Ջեք, ու գիտե՞ս ինչի համար, որովհետև առաջինը իրենց սիրելի աստված ինձ չսիրեց, դրա համար ես ծնվեցի ինչ-որ խնդիրներով, հետո “իմ սիրելի ծնողները” ինձանից երես թեքեցին ու այդպես բոլորը ում ես կյանքում հանդիպեցի, դե իհարկե, ո՞վ կսիրի հոգեկան խանգարումներ ունեցող տղային, ով գիշերները ինչ-որ տարօրինակ մղձավանջներ է տեսնում։ Գիտե՞ս ինչ Ջեք, իրականում ես չեմ ափսոսում նրանցից ոչ մեկի մահվան համար էլ,

  •         Նույնիսկ Փեթիի՞, -հարցրեց Ջեքը,

  •         Նույնիսկ Փեթիի, -պաատսխանեց Էդվարդը սառը տոնով, -քեզ հետ անկեղծ կլինեմ ու կասեմ, որ այո, մինչև այսօր էլ ես չեմ գիտակցում, թե ինչպես է դա կատարվել, բայց մի վայրկյան անգամ չեմ ափսոսում, որ այդ հիմարը մեռած է, իսկ այդ դպրոցի պահակին հնարավորության դեպքում ես մի անգամ էլ կսպանեի։

  •         Իսկ Բելլը՞, չէ որ նա քո ընկերն էր,

  •         Ջեք, ես միայն մեկ ընկեր եմ ունեցել իմ ամբողջ կյանքում, միայն մեկը, ով չէր ատում ինձ միայն նրա համար, որ ես խելագար եմ, դա դու էիր , իսկ Բելլը, նա ձանձրալի աղջիկ էր, եթե չհաշվենք, որ գրքեր էր կարդում, ես հիշում եմ, այն օրը գետի ափին , ես խնդրում էի նրան, որ լռի իսկ նա ավելի մեծ ոգևորությամբ էր պատմում, որ շուտով իր ծննդյան օրն է և իր մայրը իր ձեռքերով է տորթ պատրաստելու ու նա պիտի փչի մոմերը ու երազանք պահի, ես չդիմացա , երբ նա ասաց կգա՞ս ծնունդիս, կգա՞ս, կրկնեց նա և իմ կատաղությունը հասավ իր գագաթնակետին, ես պարզապես ուզում էի, որ նա լռի։ Ինչու՞ Ջեք, ինչու՞ ես չեմ կարող փչել իմ ծննդյան մոմերը ու երազանք պահել, որովհետև իմ մայրը ինձ չի սիրում, որովհետև աստված ինձ չի սիրել, որովհետև ես հոգեկան խնդիրներ ունեմ, ինչու՞։

Ձեքը նայեց Բերքմանի հուզված դեմքին և չկարողացավ զսպել արցունքները։ -Երբ դու տուն եկար, ծնողներդ քեզ այնպիսի սիրով ու անհանգստությամբ ընդունեցին, որովհետև անհանգստանում էին քեզ համար , որովհետև սիրում են քեզ Ջեք, որովհետև չեն լքի քեզ ինչ էլ լինի, որովհետև նրանցից առաջ աստված է սիրել քեզ, որովհետև աստված նրանվ առողջ ու գեղեցիկ երեխա է պարգևել։

  Ջեքի մայրը նայեց Էդվարդին ու չկարողանալով զսպել արցունքները ասաց.

  •         Տղաս, Աստված քեզ էլ է սիրել, հակառակ դեպքում դու լույս աշխարհ չէիր գա, հակառակ դեպքում այդքան գեղեցիկ աչքեր չէիր ունենա, աստված բոլորին հավասար է սիրում, իսկ ծնողներդ հավանաբար չեն դիմացել ցավին։

  •         Նրանք պարզապես ինձ լքել են, որովհետև ես հիվանդ էի, շատ խելացի պետք չէ լինել սա հասկանալու համար, տիկին։ Ասացեք խնդրում եմ, եթե Ձեր տղան ծնվեր նման խնդիրներով Դուք չէի՞ք լքի նրան,

Ջեքի մայրը նայեց որդուն, հետո Էդվարդին,

  •         Ոչ , չէի լքի, -ասաց նա, բայց Էդվարդը չհավատաց նրա խոսքին,

  •         Այդպես եք ասում, որովհետև միևնույն է դա այսպես չէ։ Վստահ եմ, որ եթե լիենիք իմ ծնողների փոխարեն Դուք նույն ձև կվարվեիք, ինչևէ, դու երջանիկ տղա ես Ջեք։ Գեղեցիկ բան է սիրվալ լինելը, չէ՞։

Ու այս բառերը նորից խոցեցին Ջեքի սիրտը։

  •         Ես գնացի նրանց տուն, չէ, չէ, պարոն ոստիկան, այդպես մի նայեք, նրանց սպանելու համար չէ, -ասաց Էդվարդը նայելով սերժանտին, -ես գնացի ծնողներիս տուն վերջնականապես վերջ դնելու համար այս ամենիկ։ Ես ուզում էի հենց նրանց աչքի առաջ ինքնասպան լինել և ազատել նրանց այս ծանր բեռից, որ աստված էր պարգևել իրենց` հավանաբարբնա իրենց էլ այնքան չի սիրել, -քմծիծաղեց Էդվարդը։ Բայց, երբ տեղ հասա, այդ մարդիկ արդեն վերջ էին տվել իրենց կյանքին։ Ես գոռում էի կատաղությունից, ես չգիտեի ինչ անել, որքան էլ իմ առաջ մարդիկ էին, ովքեր ինձ լքել էին, միևնույմ է` նրանք իմ ծնողներն էին և ինչը՞ կարող է զավակի համար ավելի սարսափելի լինել, քան սեփական ծնողներին մահացած տեսնելը։

  •         Հավատա հակառակն ավելի սարսափելի է, -բացականչեց Բերքմանը,

  •         Ես կատաղությունից այդ անպետք խոհանոցում գտա մի դանակ, -ուշք չդարձնելով Բերքմանի ասածին շարունակեվ Էդվարդը, -որով էլ հենց ցանկանում էի այդտեղ, այդ պահին վերջ տալ իմ կյանքին ու միանալ ծնողներիս ու երևի այնտեղ` այն կյանքում մենք նորից հանդիպեինք և երևի այն ժամանակ ծնողներս ինձ գոնե կսիրե՞ին։

  •         Աստված էլ, -բացականչեվ Բերքմանը։ Էդվարդը նայեց նրան չար հայացքով և կրկին ոչինչ չասաց։

  •         Ձեռքերդ, դու՞ ես այդպես արել, -հարցրեց Ջեքը,

  •         Այո, կարծում էի դա որևէ կերպ կհանգստացնի վիշտս, բայց բացի ավելորդ ցավից ինձ ոչինչ չտվեց։ Ինձ մնում էր միայն գընել քեզ ու խոսել հետդ Ջեք, գիտեմ, հիմա ինչ էլ լինի, դու այլևս ինձ չես վստահում, ու իմ տեղը հիմա լավագույն դեպքում հոգեբուժարանը կարող է լինել, բայց խնդրում եմ Ջեք, խնդրում եմ քեզ , գոնե ասա, որ դու ինձ սիրում ես։

Ջեքը լուռ լսում էր այս ամենը և ոչինչ, ոչինչ չէր կարողանում ասել,

  •         Էդվարդ, ես այո սիրում եմ քեզ, հավատա ես միակ մարդը չեմ, որ քեզ սիրում է, պարոն Բերքմանն էլ,

  •         Բավական է, վերջացրու, -ճչաց Էդվարդը,

  •         Մի բարկացիր Էդվարդ, ես գիտեմ, որ դու չարացած ես, բայց ես ուղցակի ուզում եմ, որ դու իմանաս, որ աշպարհն այնքան էլ վատը չէ, ինչքան դու ես կարծում, որ աստված սիրելի ու ատելի զավակներ չունի, որ ծնողի համար որդին որդի է, ինչ էլ լինի, ես ուզում եմ, որ դու իմանաս, թե ինչքան գեղեցիկ զգացում է սիրված լինելը,

  •         Ու միաժամանակ հրամայես այս մարդկանց, որ ինձ ձերբակալեն չէ՞։

  •         Ներիր Էդվարդ, ներիր, բայց այստեղ ես անզոր եմ, -ասաց Ջեքը և ձեռքերով փակեց դեմքը։

  •         Ինձ հոգեբուժարա՞ն եք տանելու, -ասաց Էդվարդը Բերքմանին չնայելով նրա դեմքին, իսկ Բերքմանը չկարողանալով որևէ բան արտաբերել դրական շարժեց գլուխը,

  •         Կարո՞ղ եմ Ձեզ մի բան խնդրել,

  •         Իհարկե Էդվարդ, - հուզված արձագանքեց Բերքմանը ուրախացած, որ Էդվարդը վերջապես խոսեց իր հետ,

  •         Կարո՞ղ եմ Ջեքի գրքերից մեկը ինձ հետ վերցնել,

  •         Կարող ես վերցնել, -ասաց Բերքմանը և նայեց նրա ետրևից, թե ինչպես Ջեքը ուղեկցեց մինչև իր գրապահարան և նա ընտրեց գրքերից մեկը… Չարլզ Դիկենս “Մեծ Հույսեր” ։

Սերժանտը բռնեց Էդվարդի ձեռքից և նրան տարավ դեպի մեքենան, իսկ Բերքմանը կանգնել էր սենյակի կենտրոնում, աչքերը չռած հատակին ու մտածում էր, թե ինչքան է տարբերվում կրոնի պատմության դասախոսությունը իրական կյանքի դասախոսությունից։ Իսկ Ջեքը նորից ծնողների գիրկն էր ընկել, փորձելով այսքան ժամանակ ունեցած զգացմունքները մոռացության տալ ծնողների գրկում… գեղեցիկ զգացում է սիրված լինելը։

Բերքմանը նստեց մեքենան ու ուղղություն վերցրեց դեպի ոստիկանական բաժանմունք, որտեղից էլ Էդվարդին տեղափոխեցին հոգեբուժարան ու առանձնացրեցին խիստ վտանգավոր հիվանդների համար նախատեսված սենյակներից մեկում. “Ներիր Էդվարդ” բացականչեց Բերքմանը և դուրս եկավ հիվանդանոցից, որի մուտքի մոտ իրեն էր սպասում սերժանտը։

  • Տղաներն էին զանգահարել, ասացին որ գտել են Բեննեթին ու կնոջը ու ձերբակալել նրանց։ Աչքերիս չեմ հավատում, որ այս գործը ավարտբեց, բայց տղան մեխկ է, ինչ արած,-ասաց սերժանտը, -հենց սկզբից էլ ասում էի, որ այս գործը երկար է շարունակվելու։ Բայց կարծում եմ մենք այլևս ոչինչ չունենք անելու ու կարող ենք գնալ տուն ու մի լավ քնել,

  • Սերժանտ դու արել ես ավելին քան քեղանից պահանջվում էր, հնա տուն ու հանգստացիր, չգիտենք, թե ինչ է մեզ սպասվում վաղը։

Իսկ Բերքմանը հենց այդ պահին մտածում էր տուն գնալու մասին, քանի որ այդքան կարոտել էր ծնողներին։ Նրանք բաժանվեցին ճանապարհի կեսից և Բերքմանի համար դժվար էր նույնիսկ կարճ ժամանակով բաժանվել սերժանտից։ Նա միացնելով ՖՓինք Ֆլոյդի  “the wall” ալբոմը բռնեց տան ճանապարհը, Լորենցը ճիծտ էր, հիմա էլ են Փինք Ֆլոյդ լսում, մտալեվ նա և թեթևացած շունչ քաշեց։

Վաղը կայցելեմ Ջեքին, ինչ էլ լինի պետք է նրա հետ զրուցեմ, իսկ եթե թոցնե՞մ այս ամենը և նորից համալսարան գնամ, ի՞նչ կլինի որ, գոնե օրվա վերջում հանգիստ շունչ կքաշեմ ու եթե կարողանամ լավ սերունդներ կրթել, հնարավոր է նրանցից մարդասպաններ դուրս չգա՞ն։ Մաքքոլինը, -հենց այդ պահին էլ Բերքմանը հիշեց Մաքքոլինի մասին, -այնքան կուզեի տեսնել այդ մարդուն, պատմել նրան այս ամենի մասին ու հետո հարցնել . “Հիմա՞ էլ է կարծում, որ Ջեքը անպետքի մեկն է”։ Ջեքը իմ ճանաչած ամենախելացի ու ամենախիզախ տղան է, եթե Ջեքը չլիներ, ես ու սերժանտը դժվար էլ գլուպ հանեինք, չէ անպայման պետք է տեսնեմ Ջեքին, -մտածեց նա ու տուն հնաց, հաջորդ օրը Ջեքին հանդիպելու ակնկալիքով։

  •         Ջեք, քեզ հյուր է եկել, -ասաց Ջեքի մայրը Բերքմանի ետևից փակելով սենյակի դուռը։ Բերքմանը կանգնեց Ջեքի մահճակալի մոտ ուշադիր նայելով պատին փակցված Բոտիչելլիի “դժոխքին”

  •         Այն է, որ նկարում էի այն ժամանակ, երբ դեռ համալսարանում էի, -ասաց Ջեքը որսալով Բերքմանի հայացքը,- նստեք պարոն։

  •         Հիվանդացե՞լ ես Ջեք, -հարցրեց Բերքմանը նայելով Ջեքի գունատ դեմքին։

  •         Պարոն Բերքման, երևի ես չափից դուրս թույլ էի այս ամենի համար։ Ես ուղցակի մինչև հիմա չեմ հաշտվում այն մտքի հետ, որ այս ամենը իրականություն է եղել և մեկ էլ, Էֆվարդը, ես ցավում եմ նրա համար  ես գիտեմ, որ դուք էլ չէիք ցանկանա, որ նրա վերջն այնտեղ լիներ, բայց մենք բոլորս էլ գիտակցում էինք, որ այլ ելք չկա։

  •         Այդպես մի ասա Ջեք, դու ուժեղ ես, նույնիսկ ավելի քան դու կարծում ես, իսկ Էդվարդի մասով, ես նույնպես այդպես եմ մտածում, ես նույնպես ցավում եմ այդ տղայի համար, բայց մենք պետք է ամեն դեպքում ընդունենք այն փաստը, որ նրան բանտ նետելու փոխարեն գոնե հոգեբուժարան ենք ուղարկել, չնայած ի՜նչ տարբերություն։ Խեղճ տղա, նրա համար այդպես էլ երազանք մնաց փչել իր ծննդյան մոմերը։

 Ջեքը նկատեց, թե ինչպես այլայլվեց Բերքմանի հայացքը վերջին խոսքերի հետ ու փորձեց ցրել նրա դեմքի մռայլը,

  •         Գիտե՞ք, ծնողներս համաձայնվել են, որ ես նկարիչ դառնամ, հենց ոտքի կանգնեմ գնալու ենք նկարչական ակադեմիա ընդունելության հանար, միևնույն է, այս համալսարանում ինձ ոչ ոք չէր սիրում ու անպետք էր անվանում։ Իսկ Էդվարդին թվում էր, թե ինձ բոլորը սիրում են,

  •         Ես ուրախ եմ քեզ համար Ջեք, կարևորը մտքի ազատությունն է, կարևորը զբաղվես նրանով ինչ սիրում ես։

  •         Պարոն Բերքման, գիտե՞ք ինչ եմ մտածում, այն Դանթեի տողերի մասին, որ գրել էիք գրատախտակին, ի՞նչ եք կարծում, արդյո՞ք մենք չեզոքություն չպահպանեցինք այն պահին, երբ Էդվարդը մեր օգնության կարիքն ուներ ու արդյո՞ք մենք էլ արժանի չենք դժոխքի ամենախավար տեցանքներին։ Չէ՞ որ այդ ամենիվ հետո, երբ հիասթափված ամեն ինչից Էդվարդը եկել էր մեր տուն` ինձ գտնելու, նա հույս ուներ, որ գոնե ես ինչ-որ բանով կօգնեմ նրան, որ գոնե կլսեմ իրեն ու չեմ մեղադրի, իսկ ես ուղղակի մենակ թողեցի նրան։

  •         Ոչ Ջեք, խնդրում եմ այդպես մի մտածիր, ես իսկապես երբեմն ինքս ինձ մեղադրում եմ, որ ոչինչ չկարողացանք անել Էդվարդի համար, բայց միևնույն է` չէինք էլ կարող, արդոն շատ ուշ էր նրա կյանքի ընթացքը փոխելու համար, ինձ համար նույնպես ցավալի է դա ընդունելը։ Քեզ լավ նայիր Ջեք ու արա ամեն բան երազանքիդ հասնելու համար, -ասաց Բերքմանը և գրկելով Ջեքին դուրս եկավ նրա սենյակից, ներսում պահելով այն նույն հուզմունքը, որ կար նրա ներսում իր առաջին դասախոսության ժամանակ։

“Այս մարդը ամբողջովին փոխեց իմ կյանքը”. Մտածեց Ջեքը երկար նայելով Բերքմանի հետևից, որն արդեն վաղուց անհետացել էր դռան ետևում, բայց շարունակում էր մնալ Ջեքի աչքերին։ Իսկ պատին ` ճիշտ Ջեքի գլխավերևում կախված էր Բոտիչելլիի “դժոխքը”։

  

 

Comments

  • Այո պարոն,

  • Կնշե՞ք ինչ համարի կոշիկներ եք հագնում, -հարցրեց Բերքմանը նայելով Բեննեթի հողաթափերին,

  • 41 պարոն, եթե դա Ձեզ կօգնի որևէ բանով,

  • Շնորհակալ եմ պարոն Բեննեթ, Դուք իսկապես մեզ շատ օգնեցիք։

  • Սերժանտ, - դիմեց Բերքմանը սերժանտին, երբ արդեն մեքենայի մեջ էին, -ոստիկանական խումբ ուղարկիր այստեղ, թող զննեն Միլթոնների բնակարանը և նաև ինձ պետք է, որ պատուհանի մոտ քննություն կատարեն և ինձ շտապ տեղեկացնեն, թե Բացի Բեննեթի ոտնահետքերից, այլ ոտնահետքեր գտնվե՞լ են, թե ոչ, իսկ եթե միայն Բեննեթինն են, ապա քանի՞ ոտնահետք է եղել։  Նաև խնդրում եմ փոխանցիր, որ արագացնեն բժշկական փորձաքննությունը։

  • Հիմա, հիմա պարոն դետեկտիվ, -ասաց սերժանտը և հեռախոսը ձեռքն առավ։

  • Սերժանտն է, -ասաց նա երբ զանգահարեց ոստիկաններից մեկին, -այստեց խումբ ուղարկեք շտապ, անհրաժեշտ է ոտնահետքերի ուսումնասիրություն իրականացնել և պարզել, թե վերջին օրերին ում ոտնահետքերն են եղել պատշգանմբին, և նաև խնդրում եմ արագացնել բժշկական փորձաքննությւոնը,

  • Լավ պարոն, -լսեց հեռախոսի մյուս կողմից սերժանտը։

  •         Այսինքն Էդվարդը չի սպանել Միլթոններին, փաստացի նրանք նույնիսկ մարմնական վնասվածքներ չունեն, -ասաց սերժանտը դիմելով Բերքմանին, -նրան Միլթոնների տան մոտից փախչելուց է տեսել Բեննեթը, հետո մեր ոստիկանները` ձեռքերն արյունլվա։ Այսինքն ստացվում է, որ Միլթոնների տանից փախչելուց հետո՞ է նա որևէ մեկին սպանել, իսկ այդ դեպքի մասին դեռևս ոչ ոք չգիտի։

  •         Կամ էլ նա ոչ մեկին էլ չի սպանել, -ասաց Բերքմանը,

  •         Այդ դեպքում ինչու՞ էին արյունոտ նրա ձեռքերը,

  •         Սերժանտ, ես հասկանում եմ, որ Էդվարդը մարդասպան է, սակայն եթե նրա ձեռքերը արյոնոտ են, դա դեռ չի նշանակում, որ նա սպանել է ինչ-որ մեկին, հնարավոր է նա փորձել է վնասել ինքն իրեն, -ասաց Բերքմանը,

  •         Վնասել ինքն իրե՞ն, -բացականչեց վախեցած Ջեքը,

  •         Այո, որքան էլ զարմանալի է, սակայն միայն իմ տեսակետն է, որ Էդվարդը տեսել է ծնողներին մահացած, ինչ էլ լինի նրանք իր կենսաբանական ծնողներն են և երևի ինչ-որ տեղ նա իրեն մեղավոր է զգացել և ճիչ արձակելով փախել այնտեղից, հետո նրան հանգիստ չի թողել մեղավոր լինելու միտքը և նա փորձել է իրեն վնասել, պետք է նախ պարզենք նախորդ գիշեր նա մտե՞լ է Միլթոնների բնակարան, չնայած ավելի քան վստահ եմ դրանում։

  •         Սենտիմենտալ է հնչում մի փոքր, բայց ավելի լավ է, քան մտածելը, որ նա ևս մի սպանություն է գործել։

  •        
    Բարև Ձեզ, այո իհարկե,
  •         Օրեր առաջ Ձեզ մոտից գնվել է HCN/ ցիանաջրածնային թթու, մահացու դեղաչափ 0.005-0,1 գր/ 2 գրամի չափով։

  •         Այո պարոն, ինքս եմ վաճառել, սակայն միայն գնորդի հետ խորհրդատվություն անցկացնելուց հետո , ստուգելուց հետո անձնագիրը։ Կարող եք վստահ լինել, որևէ օրենքի խախտում չի եղել, նաև գնորդը նշեց, որ թույնը օգտագործվելու է գյուղատնտեսական նշանակության համար,

  •         Բայց արի ու տես, որ այնքան էլ գյուղատնտեսության մեջ չի օգտագործվել , -քմծիծաղով ասաց սերժանտը։

  •         Կարող եք անհոգ լինել, Ձեր հասցեին որևէ մեղադրանք չի հարուցվի, -ասաց Բերքմանը, հասկանալով, որ սերժանտի անպատեհությունը վախեցրեց դեղատան աշխատակցին,

  •         Ուզում եք ասել, դեղի միջոցով մա՞րդ են թունավորել,

  •         Մարդիկ և հնարավոր է ոչ թե թունավորել են այլ իրենք են ցանկացել ինքնասպան լինել։ Կարո՞ղ եք ասել, թե երբ է գնվել դեղը ձեզանից,

  •         Երեկ առավոտյան պարոն, ամուսիններ էին միջին տարիքի,

  •         Եթե մոտավոր հիշում եք ժամը, խնդրում եմ մեզ ցեւյց տվեք ձայնագրությունը, մենք պետք է տեսնենք, թե ով է գնել դեղը

  •         Հենց հիմա պետք է ետ գնանք Բեննեթի տուն ու ձերբակալենք այդ մարդկանց, մենք բավարար ապացույցներ ունենք, որ նրանք սպանություն են կատարել, -ասաց Բերքմանը մեքենան վարելով դեպի նեղ արահետը, -գրողը տանի ինչու՞ է քո հեռախոսը այդքան զանգում,-ասաց նա, երբ նորից հնչեց սերժանտի հեռախոսի ձայնը,

  •         Երևի այս բոլոր տեղեկությունները օդից չստանալու համար, -հեգնական տոնով ասաց սերժանտը և պատասխանեց զանգին։

  •         Վախենամ արդեն շատ ուշ է, -ասաց սերժանտը աչքերը մի կետի հառած, երբ ավարտել էր զրույցը հեռախոսով,

  •         Ինչի՞ն է ուշ սերժանտ խոսիր,

  •         Մեր ոստիկանական խումբը արյան հետքեր է նկատել և գնացել այդ հետքերի ետևից,

  •         Խնդրում եմ միայն չասեք, որ Էդվարդը մահացել է, -անհանգիստ բացականչեց Ջեքը, ինչ էլ լիներ նա չէր ցանկանում Էդվարդին մահացած տեսնել։

  •         Դա դեռևս պարզ չէ, -ասաց սերժանտը շարունակելով, -տղաները նկատել են, որ արյան հետքերը վերանում են Լոնդոն գնացող գնացքի կայարանի մոտ և այստեղ տեսել են արյունի մեջ կորած մեծ խոհանոցային դանակը անփութորեն գետնին գցած։ Այսինքն կամ Էդվարդը մահացել է, կամ…

  •         Կամ արդեն Լոնդոնում է, -ընդհատեց նրան Բերքմանը, -ինչը ավելի սարսափելի է, քանի որ եթե մենք այս փոքրիկ գյուղում չկարողացանք գտնել նրան, ինչպե՞ս ենք դա անելու այդքան մեծ Լոնդոնում։

  •         Ես այդպես չեմ կարծում պարոն, Լոնդոնը ծանոթ չէ Էդվարդին և նա դժվարությամբ կկողմնորոշվի ուր գնալ և ինչ անել, իսկ դա կլինի մեր առավելությունը, -ասաց Ջեքը, -միայն պետք է որքան հնարավոր է շուտ գնալ այնտեղ,

  •         Միայն Բեննեթներին ձերբակալելուց հետո, -ասաց Բերքմանը նստելով Բեննեթի տան աստիճաններին, -դուռը կողպեքով փակ է,

  •         Դե իհարկե, հո այստեղ չէին մնալու, -բացականչեց սերժանտը այնպես, կարծես այդպես էլ պետք է լիներ,

  •         Լավ, եկեք նրանց վրա ժամանակ չկորցնենք, սերժանտ նրանց որոնելու համար ոստիկանական խումբ ուղարկիր, իսկ մենք պետք է շտապենք Լոնդոն ու Էդվարդով ինքներս զբաղվենք։

  •         Սերժանտ, սերժանտ, ե՞րբ է այս ամոնը ավարտվելու,  -դժգոհելով իր դերից սերժանտը դիմեց դեպի մեքենան, իսկ Բերքմանը շրջվեց, ևս մեկ անգամ հայացք գցեց Միլթոնների բնակարանին և ներս մտավ, փորձելով տանը որևէ արյան հետքեր գնտել, բայց ապարդյուն, քիչ անց վերադարձավ մեքենան ու բացականչեց, -գնացինք։

  •         Ինչ պատճառ պիտի ունենար Բեննեթը Միլթոններին սպանելու համար , ախր ինչպես նա ասաց դեռ նոր էին տեղափոխվել ասյտեղ և մի կարգին ոչ ոքի չէին էլ ճանաչում,

  •         Սերժանտ, զարմանում եմ քեզ վրա, միթե՞ այս ամենից հետո դու շարունակում ես որևէ մեկին վստահել, այս պատմության մեջ միակ մարդը, որ մեզ ոչինչ չի խաբել դա տիկին Լյուսին է եղել` Բելլի մայրը, չնայած ես արդեն այս հարցում էլ վստահ չեմ, -ասաց Բերքմանը։

  •         Ուզում ես ասել, որ Բեննեթը որևէ ո՞խ է ունեցել Միլթոնների դեմ պահած,

  •         Այո, քանի որ դժվար նրանց գիշերվա ճիչերը այնքան ազդեին նրա վրա, որ որոշեր սպանել նրանց,

  •         Բայց ի՞նչ, ինչը՞ կարող էր կապել Բեննեթին ու Միլթոններին։

  •         Էդվարդը, -անակնկալ լսվեց Ջեքի ձայնը,

  •         Հնարավոր է, բայց ինչպես։ Ահա, կրկին զանգում են, բայց մի րոպե Բերքման, կարծես այս անգամ քոնն  է, -ասաց սերժանտը, Բերքմանի հեռախոսը մեկնելով նրան։

  •         Մաքքոլինը՞, ինչու՞ է ինձ զանգում, համալսարանից հեռանալուց հետո ոչ մի անգամ ես չեմ անցել այս մարդու մտքով,

  •         Մաքքոլինը՞, -նույն զարմանքով բացականչեց Ջեքը։

  •         Այո՞, Բերքմանը լսում է, -ասաց Բերքմանը պատասխանելով զանգին,

  •         Հեյ Բերքման, ողջույն, -լսվեց հեռախոսի մյուս կողմից Մաքքոլինի ձայնը, -ներիր եթե խանգարում եմ, բայց կարևոր է, դու Ջեքին հիշու՞մ ես, դե էն տղային, որ բոլորս անպետք էինք անվանում,

  •         Այո Մաքքոլին, ինչպե՞ս կարող եմ չհիշել Ջեքին, ի՞նչ կա, -ասաց Բերքմանը, իսկ Ջեքը լսելով իր անունը հետաքրքրությունից առաջ եկավ ու ականջը մոտեցրեց Բերքմանի հեռախոսին,

  •         Բերքման ես չգիտեմ, թե սա ինչ է նշանակում, բայց ես դրանից լավ հոտ չեմ առնում։ Քո գնալուց հետո այդ տղան համալսարան ոտք չի դրել, իսկ այսօր անակնկալ համալրսարան է գալիս գիտե՞ս ով, մազերդ բիզ-բիզ կկանգնեն եթե իմանաս,

  •         Ո՞վ Մաքքոլին, խնդրում եմ առանց ավելորդ երկարացնելու, ինչ է եղել Ջեքին, - Բերքմանը փորձում էր ձևացնել, թե Ջեքն իր հետ չէ,

  •         Հիշու՞մ ես, -շարունակեց Մաքքոլինը, -այն տղային, որ համալսարանական միջոցառումների ժամանակ այստեղ էր եկել հատուկ խանգարումներ ունեցող երեխաների համար նախատեսված դպրոցից, -նույն պահին Բերքմանը ու Ջեքը նայեցին իրար, - այդ տղան, Բերքման, այդ տղան բացարձակ խելագար է և ինձ թվում էր, թե նա ուր որ է ինձ կսպանի, եթե ձեռքերը այդ վիճակում չլինեին,

  •         Ի՞նչ վիճակում Մաքքոլին,

  •         Նրա երկու ձեռքերն էլ վիրակապած էին, գաղափար անգամ չունեմ, թե ով էր կրան այդպես վնասել կամ երևի նա, ում փնտրում էր, չէ՞ որ ես միշտ էի քեզ ասում, որ այդ Ջեքը անպետքի մեկն է,

  •         Այսինքն նա Ջեքի՞ն էր փնտրում,

  •         Ահա և ասաց, որ կոկորդս կկտրի, եթե չասեմ, թե որտեղ է ապրում Ջեքը, ես էլ նրան տվեցի Ջեքի ծնողների տան հասցեն, կարծելով որ համալսարանից հետո նա իրենց հետ է ապրում ։ Իսկ հետո նա ասաց` իսկ Ձեր պրոֆեսսորը՞, ես անմիջապես հասկացա, որ խոսքը քո մասին է և ասացի, որ դու վաղուց այստեղ դասախոսություններ չես անցկացնում

  •         Ուզում ես ասել նա ինձ էլ է՞ր փնտրում,

  •         Փնտրելը չգիտեմ, բայց ասաց, որ «ափսոս, ես սիրով նրա վերջը կտայի», ու իմանալով Ջեքի տան տեղը նա հեռացավ, Բերքման, ինչքան էլ ես այդ տղային անպետք եմ համարում, բայց ես վախենում եմ նրա համար, իսկ եթե նրան վտա՞նգ է սպասռնում,

  •         Մաքքոլին, խնդրում եմ հանգիստ եղիր, ես թույլ չեմ տա, որ Ջեքին որևէ բան պատահի, ինչէ լ որ լինի, շնորհակալ եմ, որ ինձ տեղեկացրիր այդ մասին, դու չես էլ կարող պատկերացնել, թե ինչ մեծ գործ արեցիր, -ասաց Բերքմանը և ընդհատեց զանգը։

  •         Ջեք, որտե՞ղ է ձեր տունը, մենք պիտի րոպե առաջ հասնենք այնտեղ, -բացականչեց Բերքմանը։

  •         Էդվարդը, եթե նա մեր տուն է գնում, նա կվնասի ծնողներիս, -հուզված ձայնով ասաց Ջեքը,

  •         Հանգիստ եղիր Ջեք, նրան դու ես պետք և մինչ քեզ չստանա, նա չի վնասի ծնողներիդ, -հանգստացրեց նրան Բերքմանը, -այստեղից շա՞տ հեռու է ձեր տունը,

  •         Պարոն, մեր տունը այստեղից այնքան հեռու  է, որքան Էդվարդը ոտքով համալսարանից այնտեղ կհասնի, իհարկե հարցուփորձ անելով, քանի որ նա ծանոթ չէ տարածքին, այնպես որ եթե շտապենք շատ չենք ուշանա։

  •         Ջեք, մի մոռացիր, որ նա խելագար է և կարող է ավելի հեշտ գտնել ճանապարհը, քան մենք տեղներիցս կշարժվենք, -փորձեց սրամտել սերժանտը, -ահա կարծես թե այս անգամ իմ հեռախոսն է,

  •         Այո՞ …. Դե մեզ հետ խոսելիս նա մեզ ասել է, որ նոր են տեղափոխվել այնտեղ, բայց դա հիմա ի՞նչ կարևոր է, -ասաց սերժանտը, -գրողը տանի՜, այդպես էլ գիտեի, որ այստեղ մի բան այն չի, ձեռքներիցդ բաց չթողնեք նրանց ու թույլ չտաք, որ լքեն Լավենհեմի տարածքը, օգտագործեք մեր բոլոր ոստիկանական խմբերը և շրջափակեք նրանց։ Էդվարդի հարցով մենք ինքներս կզբաղվենք, երբ գտնեք անմիջապես ձերբակալեք նրանց։

  •         Այդպես էլ գիտեի, գիտեի, որ նրանք պետք  է պատճառ ունենան Միլթոններին սպանելու համար, -ասաց սերժանտը,

  •         Ի՞նչ են պարզել տղաները, -հարցրեց Բերքմանը,

  •         Բեննեթը, նա ոչ թե նոր է տեղափոպվել Լավենհեմ այլ, նա ուղղակի ոչ այլ ոք է քան տիկին Լիզայի որդին,

  •         Գրողը տանի, -բացականչեց Բերքմանը, -այսինքն` նա գալով Լավենհեմ փորձել է սպանել Միլթոններին` լուծելու համար մոր վրեժը, քանի որ նրա մահվան մեջ նա կասկածում էր Միլթոններին։ Եվ կազմել է նախապես մշակված շատ գեղեցիկ պլան իր համար, թե ինչպես է գտնում նրանց` ինքնասպան եղած, փորձելով ցրել իր վրայից կասկածը, սակայն մոռանում է լավ մաքրել հետքերը ետևից, ինչպես Լորենցներն էին մոռացել թաքցնել ներարկիչները,

  •         Որովհետև նա վստահ էր, որ մենք կհավատանք իր պատմածներին,

  •         Իսկ Էդվարդի մասո՞վ, հնարավորէ  Էդվարդը այս կողմում չի էլ եղել և նա այս ամենը նույնպես հորինել է, որ շեղի մեր ուշադրությունը, -հարցրեց Ջեքը,

  •         Ոչ Ջեք, թերևս Էդվարդի մասին նրա պատմածը միակ բանն է, որ նա չի ստել, քանի որ Էդվարդը վնասել է իր ձեռքերը կատաղությունից, իսկ Միլթոնների տանից խոհանոցային դանակը պակասում էր, հենց մեր գործընկերներն են տեսել դանակը նրա ձեռքին, ձեռքերն արյունի մեջ կորած, միայն չեն կարողացել այդ պահին տարբերակել դա սեփակա՞ն արյունն է եղել, թե մեկ ուրիշինը, ում սպանել է Էդվարդը։ Կարծում եմ նա եկել է Միլթոնների տուն, քանի որ նրանք միևնույն է` եթե ոչ Բեննեթի ձեռքով, ապա հաստատ մղձավանջների արդյունքում էին ինքնասպան լինելու, տեսնելով ծնողների արդեն իսկ անշնչացած մարմինները , Էդվարդը կատաղությունից տակնուվրա է անում խոհանոցը, խոհանոցայի դանակներից մեկը վերցնելով ` խելագար ճիչեր արձակելով փախչում է նեղ արահետով։

  •         Նույն պատմությունն էլ իմ գլխում է պատկերվում, երբ փաստերը իրար կողք եմ շարում, Էդվարդը մեղավոր չէ Միլթոնների սպանության մեջ ` թերևս որքան էլ անհավատալի է,  -ասաց սերժանտը տխուր հոգոց հանելով։

  •         Պետք է այնպես անել, որ Էդվարդին չվախեցնենք, -ասաց Բերքմանը, -եթե նա ձեր տանը լինի Ջեք այն պահին, երբ մենք տեղ հասնենք, լավ կլինի դու մենակ ներս մտնես, ես վստահ եմ, որ նա քեզ չի վնասի, ինչ էլ լինի, խնդրում եմ չվախենաս, մենք քեզ հետ կլինենք և նույն պահին օգնության կհասնենք եթե կարիք լինի,

  •         Լավ պարոն, -ասաց Ջեքը և ամբողջ ճանապարհին երեքն էլ այլևս ոչինչ չխոսեցին։ Նրանց երեքի գլխում էլ այս պատմությունը ծանրացել էր և ցանկանում էին, որ որքան հնարավոր է շուտ այս ամենը ավարտվեր։