Chapter 12
Chapter 11
- Տպավորություն էր, թե ուր որ է կկորչեմ Լավենհեմում, Բերքման, ասա, որ շուտով այս ամենը կավարտվի և մենք նորից Լոնդոն կվերադառնանք, -ասաց սերժանտը Լավենհեմում նրանց հանդիպելուց հետո,
Առաջարկում եմ գնանք այն բարը, որտեղ հանդիպեցի քեզ Ջեք, -դիմելով Ջեքին առաջարկեց Բերքմանը, -կզրուցենք և մի քիչ էլ կցրվենք այս մղձավանջից և հետո` դու ու Ջեքը իրար ավելի մոտիկից կճանաչեք,
Բերքման, դու այնքան ես ինձ պատմել այս տղայի մասին, որ ինձ թվում է` ես նրան արդեն շատ մոտիկից ճանաչում եմ, -ասաց սերժանտը ձեռքով թփթփացնելով Ջեքի ուսին, և նրանք երեքով ճանապարհ ընկան դեպի “ Beer and more” բար։
Խելագարվե՞լ եք ինչ է, ինչպես կարող է նորածին երեխան հիշողություն ունենալ, -բացականչեց սերժանտը գարեջրի մեծ կում անելուց հետո,
Մոտավորապես այսպիսի արձագանք էլ ես տվեցի այն ժամանակ, երբ Ջեքը պատմում էր ինձ այս ամենը, բայց հետո միայն հասկացա, որ դա այս պատմության մեջ ամենաքիչ զարմանալի բանն էր։ Արդեն 5 սպանություն, որքան էլ դրանցից երկուսը կատարվել են այն ժամանակ, երբ Էդվարդը շատ փոքր է եղել, բայց միևնույն է, մենք էլ հո գիտակցում ենք ինչիա արդյունքում են բժիշկ Հենկերսը և տիկին Լիզան ինքնասպանություն գործեկ։
Բերքման դու իսկապե՞ս հավատում ես որ հնարավոր է մարդու վրա այնպես ազդել, որ նա սկսի մղձավանջներ տեսնել, էլ չեմ խոսում ինքնասպանություն գործելու մասին։ Հնարավոր է սա ուղղակի պատահականությունների մի շարք է կամ չգիտեմ օրինակ Էդվարդը նրնաց ինչ -որ սարսափելի պատմություններ է պատմում,
Ահան, ճիշտ ես սերժանտ, պաշտում եմ քո պայծառ միտքը` նորածին երեխան պատմություններ է պատմել Հենկերսին ու տիկին Լիզային,
- Դա նույնքան անհավանական է, որքան այն, որ նորածին երեխան հիշողություն ունի Բերքման, -հակահարված կատարեց սերժանտը,
Իսկ կարելի՞ է մի առաջարկ անեմ, խնդրում եմ եկեք մի պահ մոռանանք այս ամենի մասին ու ուղղակի ցրվենք։ Ծանոթության կենացը, -ասաց Ջեքը և բաժակը խփեց սերժանտի բաժակին։
Ի՞նչ ենք անելու, երբ ավարտենք մեր ճաշկերույթը, վերջ ի վերջո, հանցագործը դեռևս ազատության մեջ է։
Սերժանտ, առավոտյան դու կգնաս գրադարան, որտեղ հանդիպել են Բելլն ու Էդվարդը, իսկ ես ու Ջեքը կգնանք Ֆրենքի տուն, մենք պիտի այնպիսի իրավիճակ ստեղծենք, որ Ֆրենքը իրեն պաշտպանված զգա և պատմի մեզ այն, ինչ տեսել է, իսկ դու փորձիր գտնել Էդվարդի հետքը։ Վերջին անգամ նրան Ջեքն էր տեսել Միլթոնների տանը, հետո Բելլը գրադարանում, շատ անկանխատեսելի ոն նրա քայլերը, բայց ինչ էլ լինի նա դեռ Լավենհեմում է և քանի դեռ նա էստեղ է մենք կարող ենք գտնել նրան,
Նա Լավենհեմից դուրս գնալու պատճառ էլ չունի, -ասաց Ջեքը,
Սխալվում ես Ջեք, ունի, նա կարող է փորձել փնտրել ինձ կամ քեզ, վերջ ի վերջո դու միակ մարդն ես , ով այդքան բան գիտի իր մասին, չեմ ուզում քեզ վախեցնել, բայց եթե նա չսկսի փնտրել քեզ որպես ընկեր, ապա հաստատ փնտրելու է որպես զոհ։ Էլ չեմ խքսում իմ մասին` նա ատում է ինձ, նշանակում է իմ հերթն էլ յգա։ Սակայն այս ամենի մեջ մի դրական բան կա` եթե մինչ այդ մենք չհասցնենք գտնել նրան, ապա նա կգտնի մեզ և գոնե եթե մեզանից մեկը մահանա, մյուսը կկարողանա ձերբակալել նրան, դրա համար շատ կարևոր է միասին գործելը։
Շատ դրական եք մտածում պարոն Բերքման, -կատակեց Ջեքը, իսկ սերժանտը ժպտաց` նրան դուր էր գալիս այս տղան։
Բերքման, -անակնկալ դիմեց սերժանտը Բերքմանին, -գրողը տանի, հիմա եմ հասկանում, ախր ես զարմացած էի, թե ինչպես դու կարող ես ամենալուրջ պահին այդպիսի հիմար հարց տալ,
Շնորհակալ եմ, ի՞նչ հարցի մասին է խոսքը,
Լորոնցների տանը, երբ հարցրիր, թե արդյո՞ք Էդվարդը թեյը շաքարով է խմում, ես այդ պահին քեզ բացարձակ խելագարի տեղ դրեցի, ինչու՞ ինձ չէիր ասել, որ նման բան ես նկատել,
Որովհետև վստահ չէի, որ դրանք Էդվարդին են ներարկել, նույն հաջողությամբ այդ պահին պարոն Լորենցը կարող էր ասել, որ դրանք իր դեղերն են , չէ՞ որ նա էլ թեյը շաքարով չէր խմում և կասկածները տեղում կվերանային։ Չէ՞ որ մեմք հավատացեմ ենք նրանց բոլոր ստերին, այդ մեկն ինչ էր որ։
Լավ, եկեք այս ամենը հանգիստ թողնենք և գիշերենք, առավոտյան ամեն ինչ պարզ կլինի։
Հուսանք գիծերվա ընթացքում մի նոր դեպք չի պատահի ,-ասաց Ջեքը հարմար տեղավորվելով մեքենայի մեջ, նա կարծես թե սովորել էր դետեկտիվի կյանքին,
Արի լավատես գտնվենք Ջեք, բարի գիշեր։
Խնդրում եմ միայն ոչ մեկդ մղձավանջներ չտեսնեք, -կատակեց սերժանտը և երեքն էլ քուն մտան։
Արևը ընկնում էր ուղիղ մեքենայի մեջ և Բերքմանը աչքերը կկոցելով արթնացավ,
Օհո՜, տղաներ, կարծես թե շատ ենք քնել, մեկ բաժակ սուրճ ու բոլորս մեր գորլերով, -ասաց Բերքմանը թափով խփելով սերժանտի ուսին, իսկ սերժանտը աչքերը կկոցելով պատասխանեց,
Ահա, մնաց հասկանանք, թե Լավենհեմում որտեղ կարող ենք սուրճ գտնել,
Բավական է սերժանտ, դու շատ ես բողոքում այստեղից, իրականում Լավենհեմն այնքան էլ վատ տեղ չէ, պարզապես մեր հիշողություններում այն կմնա շատ վատը, ցավոք։
Բացառության “beer and more” բարի, ինձ որ այդ տեղն ամենաշատն է դուր եկել, -բացականչեց Ջեքը, ով արդեն արթնացել էր և լսում էր նրանց խոսակցությունը։
Վերջապես գտան խանութ, որտեղից կարող էին սուրճ գնել,
Պարոն Բերքման, սա այն կրպակն է, որի մասին պատմում էր Բելլի մայրը, այստեղ էր աշխատում աղջիկը, -ասաց Ջեքը։
Այդ դեպքում ես ինքս ներս կմտնեմ ու կփորձեմ այստեղ հարձուփորձ անել, - ու Բերքմանը գնաց դեպի կրպակը։
Բարի լույս,
Բարի լույս, -ասաց խանութպանը, -ի՞նչ եք ցանկանում,
Ես դետեկտիվ Բերքմանն եմ և զբաղվում եմ Բելլի մահվան գործով, նրա մայրն ասաց, որ նա այստեղ է աշխատել,
Այո պարոն, մենք լսել ենք աղջկա մահվան մասին, խեղճ Բելլ։ Ընդամենը երկու օր առաջ նա դեռ այստեղ էր աշխատում, գեղեցիկ ու անչափ խելացի աղջիկ էր, երբեք չէինք մտածի, որ այդքան շուտ… օ՜ տեր աստված։
Ձեզ ծանո՞ք է այս տղայի դեմքը, -հարցրեց Բերքմանը ցույց տալով Էդվարդի լուսանկարը,
Այո պարոն, մի քանի օր առաջ նա այստեղ էր, հենց խանութի դիմաց, երբ տեսա նրան Բելլին հարցրի, հո չի՞ անհանգստացնում իրեն, իսկ Բելլը ժպտաց և ասաց, որ այդ տղան իր ընկերներից է և սպասում է իրեն, որ միասին գրադարան գնան, ես իհարկե զարմացա, քանի որ Բելլը երբեք ընկերներ չի ունեցել ու չի խոսել նրանց մասին, բայց իմ գործը չհամարեցի խառնվել նրա կյանքին ու մի կողմ քաշվեցի։
Իսկ դրանից հետո նորից տեսե՞լ եք այս տղային, թեկոիզ ոչ այստեղ, թեկուզ գյուղի որևէ այլ մասում,
Ոչ պարոն, դա առաջին և հուսամ վերջին անգամն էր, որ տեսա նրան, այդ տղայի աչքերը` այնքան չարություն կար դրանցում, ես զարմանում էի, թե ինչպես է Բելլը` նման խելոք աղջիկը ընկերություն անում նրա հետ։
Շնորհակալ եմ պարոն, սուրճը ո՞ր կողմում է, -հարցրեց Բերքմանը և երեք սուրճ վերցնելով դուս եկավ խանութից։
Այս մարդը տեսել է Էդվարդին, մի քանի օր առաջ դրսում Բելլին սպասելիս է եղել, -ասաց Բերքմանը սուրճը մեկնելով սերժանտին, -բայց նշեց, որ դրանից հետո էլ չի տեսել նրան, բարեբախտաբա՜ր` ասաց։
Բարեբախտաբար, թե ոչ , բայց մենք պետք է գտնենք այդ տղային, -ասաց սերժանտը,
Ահա, այստեղ է գրադարանը, -ասաց Բերքմանը կամգնեցնելով մեքենան, - խնդրում եմ սերժանտ, փորձիր որքան հնարավոր է շատ բան իմանալ,
Որքան կարողանամ, -ասաց սերժանտը և ակնթարթորեն անհետացավ գրադարանի դռան ետևում։
Ջեք, ներիր, որ հարցնում եմ, -դարձավ Ջեքին Բերքմանը, երբ մենակ մնացին, -ծնողներդ, նրանք չե՞ն անհանգստանում քեզ համար, այսքան ժամանակ է դու տանը չես,
Ոչ պարոն, ես նրանց ասել եմ, որ գալիս եմ Լավենհեմ` ընկերոջս հյուր, նրանք իհարկե գիտեն, որ ես Լավենհեմում ընկերներ չունեմ, բայց քանի որ վերջին շրջանում նրանք սկսել էին իրենց մեղավոր զգալ, որ ինձ չափից դուրս շատ բան են պարտադրում, պարզապես համաձայնվեցին, որ ես որոշակի ժամանակով մենակ մնամ ինքս ինձ հետ, ինչ էլ լինի` նրանք իմ ծնողներն են և սիրում են ինձ,
Գեղեցիկ զգացում է սիրված լինելը, չէ՞ -բացականչեց Բերքմանը, -տեսնես ի՞նչ է մտածել Էդվարդը այդ պահին, երբ ասել է քեզ այդ խոսքերը,
Ինչ էլ լինի պարոն, որքան էլ տարօրինակ յնչի, բայց ես խղճում եմ նրան, նա սիրո ու ուշադրության կարիք ունի, սակայն մշտապես ստիպված է եղել իրեն լքված զգալ բոլորի կողմից, ովքեր շրջապատել են իրեն, հետաքրքիր է, եթե ես լինեի նրա փոխարեն ինչպե՞ս կվարվեի։
Հերիք է անհեթեթություններ խոսես Ջեք, այդ տղան խելագար է, դա էլ քիչ է` մարդասպան, բայց իրականում ես նույնպես խղճում եմ նրան։
Ահա Ֆրենքի տուն հասանք, հուսամ գոնե այս անգամ այս մարդը մեզ որևէ բան կասի, -ասաց Բերքմանը նայելով Ջեքիբ և նրանք միասին իջան մեքենայից և թակեցին Ֆրենքի տան դուռը։
Ո՞վ է, -լսվեց քիչ անց Ֆրենքի կնոջ ձայնը,
Ոստիկանությունից է տիկին, միստր Ֆրենքը տա՞նն է, -Բերքմանը սպասեց մի քանի վայրկյան և նորից բացականչեց, -տիկի՞ն։
Քիչ անց դուռը դանդաղ բացվեց և Ֆրենքի կինը լացակումած աչքերով նայեց Բերքմանին։ Չնայած հասկացել էր, թե ինչ է կատարվում, բայց Բերքմանը կրկին հարցրեց,
Պարոն Ֆրենքը տա՞նն է,
Ֆրենքն այլևս չկա, -ասաց կինը չկարողանալով զսպել արցունքներտ։
Բերքմանը նայեց Ջեքին և երկուսն էլ լռեցին, ի՞նչ խոսեին։
Ի՞նչ է պատահել տիկին, -հարցրեց Բերքմանը, փորձելով հասկանալ կատարվածը։
Պարոն այն օրվանից սկսած ինչ նա տեսել էր այդ աղջկան, նա տեղը չէր գընում, արդեն երկու օր էր, ինչ տարօրինակ մղձավանջներ էր տեսնում, ես նրան ասացի, որ ճիշտ կլիներ, որ չթաքցներ, որ Ձեզ պատմեր ամեն ինչ, կնչ տեսել էր, բայց նա չէր համաձայնվում։ Առավոտյան … առավոտյան նրան կախված գտա խոհանոցում,
Կախվա՞ծ, -բացականչեց Ջեքը չկարողանալով զսպել զարմանքը,
Այո, ես երբեք չէի պատկերացնի, որ նա կարող է, որ նա ընդունակ է ինքնասպանություն գործելու։ Հիմա ես մնացի լրիվ միայնակ։
“Գրողի տարած մենակություն”. Կրկին մտածեց Ջեքը։
Տիկին, ասացիք, որ նա ինչ-որ բան էր թաքցնում մեզանից, խնդրում եմ ասեք, թե ինչ էր դա, հնարավոր է դա է եղել նրա ինքնասպանության պատճառը,
Այո պարոն, նրան սպառնացել էին, դրա համար էլ նա չէր կարողանում Ձեզ ոչինչ պատմել,
Ո՞ է սպառնացել, -հարցրեց Ջեքը,
Երևի նա, ով սպանել է խեղճ աղջկան։ Ֆրենքը ամենևին էլ առավոտյան չի գտել աղջկա մարմինը։ Նա այդ օրը երեկոյան եկավ տուն, բոլորովին այլայլված և երկար ժամանակ նույնիսկ չէր կարողանում խոսել, հետո խնդրեցի, որ ինձ պատմի, թե ինչ է եղել։ Նա տեսել էր, թե ինչպես է այդ տղան խեղդամահ անում աղջկան, փորձել էր թաքնվել թփերի ետևում, սակայն տղան նկատել էր նրան, բռնել կոկորդից ու սպառնացել, որ եթե ինչ-որ մեկին պատմի տեսածի մասին նույն բախտին կարժանանա, և մարմինն այֆպես անկենդան թողնելով փախել էր։ Ամբողջ գիշեր նա իրեն մեղավոր զգաց, տեղը չէր գտնում, բայց առավոտյան այլևս չդիմացավ, զանգահարեց ոստիկանություն ու ասաց, որ գտել է աղջկա մարմինը գետի ափին արդեն անշնչացած, ու նաև ասաց, որ եթե ցանկանան կարող են իրեն այցելել, նա կպատասխանի բոլոր հարցերին, դրանով նա նկատի ուներ, որ էլի որևէ բան ունի ասելու,
Մենք հենց դրա համար էլ եկել էինք Ձեր տուն,
Բայց երբ դուք եկաք, նա վախեցած էր պարոն, խնդրում եմ հասկացեք նրան, նա ուղղակի չկարողացավ որևէ բան ասել։
Հավատացեք տիկին, այն միայն, որ նա խիզախություն է գտել և զանգահարել է ոստիկանություն, դա արդեն իսկ մեծ գործ է։ Աստված հոգին լուսավորի, ցավում եմ, որ նման բան է պատահել, -ասաց Բերքմանը և Ջեքին նշան արեց, որ գնալու ժամանակն է։
Ինչ-որ նորություն ունե՞ս սերժանտ,-հարցրեց Բերքմանը զանգահարեոլվ սերժանտին,
Ոչ մի նորություն, վերջին անգամ տղային գրադարանում տեսելե ն երեք օր առաջ մի աղջկա հետ` հավանաբար Բելլի, դրանից հետո նա այստեց չի եկել։ Ձեզ մո՞տ ինչ նորություն կա,
Չհաջողվեց խոսել Ֆրենքի հետ, առավոտյան կինը խոհանոցում նրան կախված է գտել, մինչ այդ այն օրվանից հետո Ֆրենքը մղձավանջներ էր տեսնում` դե այն նույնից ինչ մնացած բոլորը։
Կրկին Էդվարդը, -բացականչեց սերժանտը,- Բայց ինչու՞, Ֆրենքը նրան ինչ էր արել,
Նրա կինն ասաց, որ նա ցանկանում էր մեզ պատմել, բայց Էդվարդը նրան սպառնացել էր, իսկ նա վախեցած էր։ Ֆրենքը ոչ թե գտել է Բելլի մարմինը, այլ իր սեփական աչքերով է տեսել, թե ինչպես է Էդվարդը խեղդամահ անում նրան։
Այդ տղան հրեշ է Բերքման, սպանությունները գնալով շատանում են, իսկ մենք նրա հետքը անգամ չենք գտել, վախենամ շուտով հերթը նաև մեզ հասնի։ Իդեպ գալի՞ս եք իմ ետևից,
Հենց հիմա այդտեղ ենք ուղևորվում։
Վերջապես, -բացականչեց սերժանտը նետվելով մեքենան, -ես արդեն վախենում եմ մենակ մնալուց։
Բերքմանը նայեց նրան ու ժպտաց, բայց իրականում այս ամենը նրան էլ էր սկսել վախեցնել, չէ՞ որ Էդվարդը իրեն էլ էր ատում ու վաղ թե ուշ իր հերթն էլ կգար։
Սերժանտ, ոստիկանական խմբերին պետք է հայտնել, որ աչքները չորս անեն Լավենհեմի ողջ երկայնքով, ստուգեն բոլոր փողոցները, սրճարանները, բարերը, հյուրանոցները և մինչև անգամ խանութները, չպիտի թույմ տանք, որ նա դուրս գա այստեղից, -ասաց Բերքմանը,
Պարոն Բերքման, կարծում եմ Էդվարդը այստ դեռ անավարտ գործեր ունի ու գոնե հիմա չի պատրաստվում լքել Լավենհեմը, -ասաց Ջեքը,
Ճիշտ ես Ջեք, ի՞նչ կարծիքի ես եթե մի անգամ էլ այցելենք Միլթոններին, հնարավոր է այս ընթացքում Էդվարդը նորից տուն գնացած լինի,
Չեմ կարծում և բացի այդ լրիվ անիմաստ է նրանց այցելելը, Միլթոնները այս ողջ պատմության մեջ չնայած ուղիղ կազմակերպիչներն են, բայց նաև ողջ ընթացքում ինչ-որ չեզոք դիրք են ընդունել, միևնույն է նրանք մեզ ոչինչ չեն ասի
Բացի շփոթեցնող ստերից, -ավելացրեց սերժանտը,
Օ՜հ, գրեթե մոռացել էի, -բացականչեց Բերքմանը, -Էդվարդի անհետանալու հաջորդ օրը համար էի վարձել Լավենհեմի հյուրանոցում, խնդրում եմ եկեք գոնե այսօր մեքենայի մեջ չգիշերենք,
Հրաշալի է պարոն Բերքման, Դուք հյուրանոցում համար ունեք վարձաձծ և մենք գիշերում ենք մեքենայի մեջ, -կատակով ասաց Ջեքը և նրանք ուղևորվեցին դեպի հյուրանոց։
Առավոտյան Բերքմանը արթնացավ այնպիսի հանգստարար զգացումով, որ թվում էր, թե այս ամենը պարզապես վատ երազ է եղել, սակայն տեսնելով մահճակալի կողքին դրված զարթուցիչը նույն պահին էլ գիտակցեց, որ ոչ միայն սա երազ չէ, ոչ միայն ամեն բան ավատրտված չէ, այլ նաև մարդասպանը դեռևս ազատության մեջ է։ Մինչև վերջն էլ Բերքմանը չէր համաձայնվում այն մտքի հետ, որ Էդվարդը մարդասպան է, այդ գեղեցիկ աչքերով ու արտահայտիչ խոպոպներով տղան, որ փոքրիկ արև էր հիշեցնում, նա այլ կերպ կմեծանար, եթե ծնողները չլքեին նրան և ամեն տարի փչելով իր ծննդյան մոմերը կզգար, որ իրեն սիրում են և երբեք մարդասպան չէր դառնա, իրոք որ ` գեղեցիկ զգացում է սիրված լինելը։ Ջեքը ճիշտ է ասում, այս ամենը տեսնելուց հետո սկսում ենք հաշվի նստել սեփական կյանքի հետ, սկսում ենք հասկանալ, որ որքան էլ երբեմն մեղադրում ենք մեր ծնողներին` մեր փոխարեն որոշումներ կայացնելու կամ մեզ չափից դուրս որևէ բան պարտադրելու համար, միևնույն է, նրանք չեն լքել մեզ, նրանք մեծացրել են մեզ, որքան էլ դա թանկ է նստել նրանց վրա և երբեք չեն տրտնջացել, և հիմա պարզապես ուզում են գոնե իրենց չարչարանքների արդյունքը տեսնել, ինչ էլ լինի, նրանք ցանկանում են իրենց երեխաներին երջանիկ տեսնել։
Ինչքան ժամանակ է չի խոսել ծնողների հետ, չի հարցրել նրանց որպիսությունը։ Երբ այս ամենը ավարտվի, անպայման կայցելի նրանց, շնորհակալություն կհայտնի իրեն չլքելու համար և կպատմի, որ չնայած անասելի կարոտում է համալսարանի դասախոսությունները, բայց ավելի բավականություն է ստանում իր նոր մասնագիտությունից, որ մարդկանց օգնելով ու դեպքեր բացահայտելով իրեն ավելի կարևոր է զգում։ Բայց այս դեպքը, այս պատմության մեջ նա առաջինը թույլ ու անփորձ գտնվեց և պետք է խոստովանի, որ եթե չլիներ Ջեքը, նա ոչինչ էլ չէր իմանա և այս գործն այդպես էլ կփակվեր` սպանություն սպանության ետևից, որոնց անունը մարդիկ պարզապես ինքնաապանություն կդնեին ու վերջ։
Ջեք, միգուցե զանգահարես ծբողներիդ, հարցնես ո՞նց են, մինչև այս ամենը կվերջանա և կկարողանաս գնալ տուն, -ասաց Բերքմանը, երբ արդեն հյուրանոցի իր համարում նախաճաշում էին,
Այո պարոն, քանի դեռ այստեղ` հյուրանոցում ենք կցանկանայի զանգահարել իրենց, -ասաց Ջեքը,
Դե, ու՞մ ես սպասում, -ասաց Բերքմանը ձեռքով ցույց տալով հյուրանոցի հեռախոսը։
Ջեքը երկու րոպեի չափով առանձնացավ և երբ հեռվում զրուցում էր ծնողների հետ Բերքմանը հետևում էր նրան հայացքով, ինչպե՜ ս էին փայլում նրա աչքերը այդ պահին։
Նրանց մոտ ամեն ինչ կարգին է, -վերադառնալով ասաց Ջեքը, -միայն անհանգստանում էին, որ հեռախոսս անհասանելի է, դե ինչպես բացատրեի, որ ինքս եմ կոտրել, որ թաքնվեմ Ձեր ոստիկան ընկերներից պարոն Բերքման, -կատակեց Ջեքը նայելով սերժանտին,
Հե՜յ տղա, -հասկանալով Ջեքի ակնարկը բացականչեց սերժանտը, -քեզ փնտրում էին միայն քո իսկ անվտանգության համար, ես սկզբից էլ վստահում էի քեզ, գիտեի, որ եթե քո մատնահետքերն են զարթուցիչի վրա, դա դեռ չի նշանակում, որ որևէ կապ ունես հանցագործության կամ Էդվարդի անհետացման հետ։ Էնպես որ, անիմաստ ես ջարդել հեռախոսդ։
Տեսնես որտե՞ղ է հիմա Էդվարդը, տեսնես ինչ է դրել մտքին, -բացականչեց Բերքմանը, -ենթադրենք նա կսպանի նաև Միլթոններին, հետո նրա ցանկում կարող եմ լինել նաև ես, բայց քեզ ու Լորենցներին նա ձեռք չի տա Ջեք, ես վստահ եմ, որ այսպիսով նրա ցանկն ավարտվում է, բայց տեսեք, ժամանակի բերումով նրա սպանություններին ավելացել են նոր մարդիկ` Ֆրենքը, Բելլը, այսինքն նույնիսկ եթե նա իր պլանավորած սպանություններն ավարտի, միևնույն է, նա շարունակելու է նոր զոհեր ձեռք բերել, քանի դեռ գտնվում է ազատության մեջ։ Իրականում պարզից էլ պարզ է, որ Լորենցները մեզ ստել են` թաքցնելով իրենց հանցանքը, ինչու չէ` նաև Միլթոններինը, բայց եթե նրանք մեզ պատմեին ճշմարտությունը և օգնեին գտնել Էդվարդին, նա հիմա ազատության մեջ չէր լինի։ Որքան էլ ցավալի է, մեզ այլ ելք չի մնում, քան նրան գտնելուց հետո ոստիկանությանը հանձնելն է, և բանտ թե հոգեբուժարան դիլեմայի մեջ մենք պիտի հասկանանք, որ նրա համար լավագույնը հոգեբուժարանն է։
Միայն թե ոչ անն դպրոցի նման, -բացականչեց Ջեքը, որպես մի մարդ, ով անձամբ էր սեփական աչքերով տեսել այդ դպրոցի երեխաներին, -նրանց բացարձակ անտարբերությունը ավելի էր խորացնում այդ երեխաների խնդիրները, այսինքն դա դպրոց կոչվելու իրավունք էլ չուներ, ով կար էդտեղ, որ ինչ-որ բան սովորեցներ կամ գոնե խնամեր այդ երեխաներին։ Միայն սրսկում էին նրանց ինչ-որ տարօրինակ դեղերով, որ անցներ նրանց նոպաները ու վերջ։ Դպրոցի պահակը ճիշտ էր ասում. “ Էստեղ երեխաներին բերում են ու մոռանում նրանց գոյության մասին” . և իրենց ոչինչ չէր մնում, քան դանդաղ սպանել այդ երեխաներին, որոնցից յուրաքանչյուրը ապրել էր ուզում, որոնցից յուրաքանչյուրը ցանկանում էր փչել իր ծննդյան մոմերը ու տուն գնալ, երբ լրանա իր տասնութը։
Բացառության “հատուկ դեպքերի”, -տխուր գլուխը շարժելով բացականչեց Բերքմանը։
Վեր կացեք տղաներ, -կտրուկ տեղից ելնելով ասաց սերժանտը, -հիմա մեզ ոչինչ չի մնում անելու, քան փնտրել Էդվարդին Լավենհեմի ամեն անկյունում։
Ու մենք կսկսենք հենց այս հյուրանոցից, -ասաց Բերքմանը ելնելով տեղից։ Երբ իջան ներքև, Բերքմանը մոտեցավ հյուրանոցի հյուրընկալին
Ես դետեկտիվ Բերքմանն եմ, կարո՞ղ եմ մի հարց տալ, -ասաց Բերքմանը և գրպանից հանեց Էդվարդի լուսանկարը,
Այո պարոն, որևէ բա՞ն է պատահել,
Այս տղան, երբևէ նրան տեսե՞լ եք այստեղ,
Ոչ պարոն, լրիվա նծանոթ է, -հյուրընկալը չնայալծ վախեցած տեսք ուներ, բայց պարզ երևում էր, որ Բերքմանի ոստիկան լինելու փաստն է վախեցրել նրան, ուստի շնորհակալություն հայտնեց ու միանալով սերժանտին ու Ջեքին դուրս եկան հյուրանոցից։
Հյուրանոցում չկա, գրադարան չի գնացել, պետք է ստուգել խանութները, հիվանդանոցները, -և մինչև Բերքմանը կթվարկեր բոլոր հանրային վայրերը Ջեքը բացականչեց,
“Beer and more” բարը,
Այո Ջեք, ինչպես չէի մտածել, իհարկե նա կարող էր բարում լինել, գնացինք։
Այո պարոն, ես տեսել եմ այս տղային, -ասաց մատուցողը գարեջրի երեք մեծ բաժակ դնելով սեղանին, - և եթե Ձեզ ճիշտ եմ հիշում և նաև Ձեզ էլ -ժպտալով նա նայեց Բերքմանին , հետո Ջեքին, -այդ նույն օրը դուք էլ եք այստեղ եղել,
Հետաքրքիր է, ինչու՞ ոչ ոք ինձ չի հիշում, -սրամտեց սերժանտը,
Ինչ էր անում նա այստեղ և մոտավորապես ե՞րբ է նա այստեղ եղել, -հարցրեց Բերքմանը մատուցողին ուշք չդարձնելով սերժանտի կատակին,
Ձեր այստեղից գնալուց քիչ հետո պարոն, նա գարեջուր վերցրեց, իսկ վերջում ասաց, որ գումար չունի վճարելու համար, ես նրան ասացի, որ չի կարող չվճարել, իսկ նա բռնեց կոկորդիցս ու սպառնաց, որ վիզս կթռցնի, ես լռեցի ու թույլ գվեցի, որ հեռանա։ Ամեն դեպքում մեկ բաժակ գարեջուրը իմ կյանքը չարժեր, դրանից հետո նրան այստեղ չեմ տեսել` բարեբախտաբա՜ր, -ասաց նա։
Կատարյալ հանցագործ, -բացականչեց սերժանտը,-գոհ եղիր, որ դրանով սահմանափակվել է,-ասաց նա և թփթփացրեց մատուցողի ուսին։
Բերքմանը խիստ հայացքով նայեց նրան, որպեսզի լրջանա։
Մենք միշտ այնքան մոտ ենք լինում նրան, բայց երբեք չենք հանդիպում նրան նույն տեղում, ինչու՞, -ասաց Բերքմանը, երբ արդեն մեքենայում էին,
Պարոն Բերքման, կարծում եմ, որ երևի այն պատճառով, որ նա գիտի, որ մենք իրեն փնտրում ենք,
Ոչ Ջեք, սխալվում ես մենք ասելով, նա չգիտի որ դու մեզ հետ ես, ես ուղղակի վստահ եմ դրանում, ու դա լավ է , որովհետև վաղ թե ուշ, երբ նա սկսի փնտրել քեզ, իսկ դա նա անպայման կանի, նա կընկնի մեր ձեռքը, միայն վախենամ այդ ժամանակ բավականին ուշ լինի և ավելի շատ մարդիկ մահանան,
Մեկ րոպե Պարոն Բերքման, Դուք ասացիք, որ նա նաև Ձեզ է ատում և Դուք պարտադիր գտնվում եք նրա ցանկում և նա ուղղակի չգիտի, որ իրեն փնտրող դետեկտիվը այն նույն կրոնի պատմության դասախոսն է, այսինքն` ինչ էլ լինի, միևնույն է Էդվարդը ինքն է գտնելու մեզ,
Այո Ջեք, միանգամայն ճիշտ ես, բայց մենք դա պիտի անենք նախքան նա ինքը կգտնի մեզ` ինչևէ, -ասաց սերժանտը, ով այսօր այնքան չէր ցանկանում աշխատել, մինչդեռ մինչ այս ամբողջ օրը կրկնում էր` պետք է հնարավորինս շքւտ ավարտին հասցնել այս գործը, այսօրվա փնտրտրուքներն այնքանով էին արդյունավետ, որ գոնե մի կարգին բաժակ գարեջուր խմեցինք,
Իրականում համամիտ եմ քեզ հետ սերժանտ, եկեք գնանք հյուրանոց, հույս ունեմ, որ վաղը կկարողանանք ինչ-որ բան պարզել,
Մինչ այս դեպքը Բոտիչելլիի նկարը ամենասարսափելի բամն էր, որ տեսել էի, -ասաց Ջեքը,
Մինչ այս գործով զբաղվելը ինձ համար էլ Ջեք։ Հետաքրքիր է ինչքան կարող է փոխվել մարդու կյանքը մի կարճ ժամանակում։ Ու միևնույն է, որքան էլ Էդվարդը հիմա հանցագործ է, միևնույն է ես մինչև հիմա մեղադրում եմ ինքս ինձ, Ջեք հասկացիր, մարդը ինքն իրեն հանցագործ չի դառնում, ցանկացած բառ, ցանկացած հայացք, որ մենք տալիս ենք մեկս մյուսին կարող է լրջագույնս ազդել նրա կյանքի վրա, մենք մեր բառերով կարող ենք մարդուն դրդել, որ նա հանճար դառնա, այդ նույն բառերով էլ կարոց ենք ստիպել, որ հանցագործ դառնա։ Նայիր ինքնասպանություն գործող մարդկանց, նրանք բոլորը ինքնասպանություն են գործում ոչ այն պատճառով, որ չեն ցանկանում ապրել, այլ որովհետև մենք ենք դրդում նրանց դրան, այդ մարդուն, եթե առավոտյան ` հայրը, մայրը, ամուսինը կամ կինը ասեին, որ սիրում են իրեն, դրսում որևէ անցորդ ժպտար կամ մաըուցողը սրճարանում նրան լավ օր մաղթեր, միգուցե նա իրեն սիրված զգար ու չաներ այդ քայլը։ Նույնպես և հանցագործների դեպքում է, վերջ ի վերջո Էդվարդը պարզապես ուզում էր, որ ծնողները իրեն չլքեին, որ հատուկ խանգարումներ ունեցող երեխաների համար նախատեսված դպրոցի փոխարեն նա նորմալ դպրոց հաճախեր, չէ՞ որ նա գրել, կարդալ գիտեր, նա պարզապես ուզում էր քեզ պես նստել համալսարանական նստարանին ու կրոնի պատմության ձեզ համար այդքան ձանձրալի դասախոսությունները լսեր, ու երևի , սեմինարի ժամանակ ես շրջվեի ու իրեն էլ ժպտայի։ Նա պարզապես ցանկանում էր փչել իր ծննդյան մոմերը ու երազանք պահել։ Այսպես է լինում, երբ մարդու կյանքից կամ հիշողությունից ջնջում են նրա համար այնքան կարևոր երազանքը։
Դեռ այդ դպրոցում, պարոն, նա հույս ուներ, որ Լորենցները գալու են իր ետևից , որ նա կփչի իր ծննդյան մոմերը ու երազանք կպահի, այնպիսի մեծ ոգևորությամբ էր նա խոսում այդ մասին, երբեմն ինձ թվում էր, որ նա ամենևին էլ խելագար չէ, և նրան ուղղակի պետք է տանել այդտեղից քանի դեռ շուտ է, մինչև այն պահը, երբ նա ինձ պատմեց Փեթիի մասին։ Բայց ինչ էլ լիներ, այն ժամանակ էլ նա արդեն չարացած էր աշխարհի հանդեպ, ատելությունից աչքերը չռվում էին, երբ խոսում էր դպրոցի պահակի մասին, կամ երբ հիշում էր ձեզ, էլ չեմ խոսում , երբ կրոնից էր խոսում ու միշտ մեղադրում էր աստծուն, որ նա իրեն չի սիրել, հակառակ դեպքում ինչու՞ պիտի նա խնդիրներով լույս աշխարհ գար, անկեղծ ասած այդ հարցը ինձ էլ սկսեց տանջել և ես մինչև հիմա դրան պատասխան չունեմ, բայց նա միշտ ինձ վերջում ասում էր. “դու քինձ երբեք չես հասկանա, Աստված քեզ սիրել է ` դու գեղեցիկ ես, խելացի, առողջ , ծնողներդ կողքիդ են ու քեզ սիրում են, քեզ նույնիսկ դասախոսդ է սիրում ու ժպտում դասախոսության ժամանակ”. Այդ պահին նա պարզապես չգիտեր, որ ամբողջ համալսարանը ատում է ինձ ու անպետք անվանում։ Ու նորից ու նորից կրկնում էր այդ բառերը, որ այնքան տպավորվել են իմ մեջ. “գեղեցիկ զգացում է սիրված լինելը, չէ՞…”