Chapter 11
Chapter 10
Սերժանտն է, այսօր արդեն երկրորդ անգամ է զանգահարում, հուսամ նորությունները լավն են, -ասաց Բերքմանը և պատասխանեց զանգին,
Բերքման , ես իհարկե ինքս կզբաղվեի այս գործով, եթե չիմանայի, որ ամեմ ինչ տեղի է ունեցել Լավենհեմում,
Չեմ հասկանում ինչ նկատի ունես,
Աղջկա մարմին են գտել, Լավենհեմի գետի ափին, անշնչացած , ես չգիտեմ նա արդեն ջրց դուրս է եկել, երբ մահացել է, թե ջրի ալիքներն են նրան հասցրել ափ, բայց երբ գտել են նրան արդեն ուշ է եղել որևէ բան անելու համար։ Ուզում եմ գնաս այնտեղ և փորձես հասկանալ դեպքը,
Եթե մի տղայի անհետացման ետևում այսքան բան է թաքնված, ես չեմ կարծում, որ այս աղջիկը պարզապես խեղդվել է գետում սերժանտ, շնոևհակալ եմ, որ տեղեկացրիր, ես հենց հիմա այնտեղ եմ գնում։
Էդվարդի հաշվով , սերժանտ, նրան վերջին անգամ Լավենհեմում են տեսել, ես վստահ չեմ, որ նա հիմա էլ այստեղ է, բայց լավ կանեք նրան ավելի շատ այստեղ փնտրեք, կհանդիպենք, -ասաց Բերքմանը և անջատեց հեռախոսը։
Հիմա էլ աղջիկ է խեղդվել գետում, ինչեր են կատարվում Լավենհեմում։ Ջեք, ներիր , բայց ստիպված ես ինձ հետ գալ,
Ավելի լավ տարբերակ ինքս չէի կարող առաջարկել պարոն Բերքման, -ասաց Ջեքը և ժպտաց։
Ջեք, Էդվարդը, քեզ ի՞նչ է թվում, ինչու՞ էր նա գնացել Միլթոնների տուն, Լորենցների տնից փախչելուց հետո, եթե միևնույն է իր միտքը նրանց սպանելը չէր,
Կարծում եմ ասելու համար, որ նա ամեն ինչ գիտի, նա մշտապես ատելությամբ էր խոսում Միլթոնների մասին, ասում էր, որ նրանք են մեղավոր այս ամենի մեջ, եթե նրանք իրեն չլքեին այս ամենը չէր լինի։ Գիտե՞ք ինչ ասաց մի անգամ ինձ Էդվարդը, ասաց, որ «ինչ լավ կլիներ, եթե մեր ծնողները թույլ տային մենք ինքներս որոշեինք, թե ինչպես ենք ուզում ապրել, նրանք դեռ փոքր հասակից որոշում են մեր ճակատագիրը մեր փոխարեն, դա իհարկե, կարող է լավ անդրադառնալ, եթե նրանք քեզ սիրում են, իսկ իմ ծնողները ինձ չէին սիրում և նրնաց միակ նպատակը ինձանից ազատվելն էր, գեղեցիկ զգացում է չէ՞ սիրված լինելը, Ջեք»։ Էդվարդը այս արտահայտությունն այնպես էր ասում ինձ, կարծես հոգու խորքում նախանձ զգար, որ ես ունեմ ծնողներ, ովքեր ինձ սիրում են ու իմ կողքին են, ովքեր չեն լքել ինձ, մտածել են իմ կրթության մասին , դրա համար էլ նա անընդհատ կրկնում էր դա, նա մտածում է, որ իմ ու իր տարբերությունը նրանում է, որ իմ ծնողներն ինձ սիրում են, որ Դուք ինձ սիրում էիք, որ աստված ինձ սիրում է, դրա համար էլ ես ծնվել եմ լիովին առողջ։ Գիտե՞ք, Էդվարդի այդ խոսքերից հետո ես հասկացա, որ որքան էլ իմ ծնողներն ինձ իմ կամքից անկախ են ուղարկել այդ համալսարան, միևնույն է նրանք դա արել են ինձ համար, որպեսզի ես լավ ապագա ունենամ։ Ինչ էլ որ լինի նրանք իմ ծնողներն են և նրանք ինձ սիրում են, ու սկսեցի ափսոսալ նախկին մտքերիս համար։ Իսկ Էդվարդի դեպքում, որքան էլ ցավալի է, բայց ոչ ոք չէր անհանգստանում նրա ապագայով, նրա ծնողները լքել էին նրան, հետևաբար նաև չէին սիրում, որովհետև ինչ էլ որ լինի եթե սիրում են, չեն լքում պարոն Բերքման։ Ես տխրում էի Էդվարդի համար, բայց գիտեի, որ ոչինչ անել չեմ կարող, այս կյանքում ոչինչ չի կարող փոխարինել ծնողական սիրուն։ Ես չգիտեմ արդյո՞ք Էդվարդի հիվանդությունը հնարավոր է բուժել, արդյո՞ք նա կարող էր լավ մարդ դառնալ, բայց մի բան հաստատ է` ամեն բան այլ կերպ կլիներ, եթե Միլթոնները չլքեին նրան։
Գիտե՞ս Ջեք, այդ միտքն ինձ էլ էր երբեմն այցելում, մանավանդ հիմա, երբ այս ամենն ինձ ավելի է դուր գալիս, քան դասախոսություններ կարդալը կրէնի պատմության մասին։
Երբ արդեն տեղում էին ոստիկաններն արդեն առանձնացրել էին աղջկա մարմինը և սպասում էին Բերքմանին, իսկ գետն այնքան խաղաղ էր։
Ինչ պետք է անենք մարմինը պարոն Բերքման, -հարցրեց ոստիկաններից մեկը,
Առաջին հերթին բժշկական փորձաքննության է պետք ուղարկել, պետք է նախ պարզել, աղջիկը խեղդվե՞լ է, թե նրան խեղդամահ են արել,
Լավ պարոն, իսկ... ցանկանու՞մ եք տեսնել նրան,
Այո, -ասաց Բերքմանը նայելով Ջեքին, -եթե ցանկանում ես այստեց սպասիր կամ մեքենայի մեջ, չեմ ցանկանում քեզ ավելորդ սթրեսի ենթարկել Ջեք, առանց այն էլ շատ բան ես տեսել,
Ոչ պարոն, ես կգամ Ձեզ հետ։
Հետևեք ինձ, -ասաց ոստիկանը և Բերքմանին ուղեկցեց դիակի մոտ։ Բերքմանը մոտեցավ նրան և սպիտակ սավանը շրջեց նրա երեսից,
Ինչ անմեղ են նրա աչքերը, տեսնես ո՞վ է նման բան արել,
Պարոն Բերքման, դեռևս պարզ չի նրան սպանե՞լ են, թե խեղդվել է գետում, -ասաց Ջեքը,
Ջեք, նայիր այս երեխային, ինչու՞ պիտի նա գետը մտներ, ինքնասպանություն գործելու համա՞ր, լավ, ենթադրենք նա ինքնասպանություն էր գործել, նրա դին այդպես էլ կմնար ջրում մինչև որևէ մեկը չզանգահարեր ոստիկանություն ու տեղեկացներ, որ իրենց աղջիկն անհետացել է, գետի հունն էնպիսին չէ, որ մահացալի դին քշեր, բերեր ափ հասցներ, էստեղ մնում է միայն մեկ եզրակացություն և գետը այստեղ ոչ մի կապ չունի, նրան խեղդամահ են արել ու փախել։ Իսկ թե ո՞վ, հենց դա պարզելու մեջ էլ կայանում է մեր գործը։
Պարոն ոստիկան, -բացականչեց Բերքմանը դիմելով ոստիկանին, -խնդրում եմ ինձ տվեք աղջկա տվյալները։
Հիմա պարոն, -ասաց ոստիկանը և Բերքմանին հանձնեց պլանշետը,
“Բելլ Հենքս, 19 տարեկան, ապրում է մոր` տիկին Լյուսիի հետ, հայրը մահացել է, երբ աղջիկը նորածին է եղել։ Այսօր առավոտյան մի մարդ` Ֆրենք անունով, զանգահարել է ոստիկանություն և տեղեկացրել, որ գետի ափին անշնչացած աղջկա մարմին է տեսել։ Նույն օրը 10 րոպե անց ահազանգ ենք ստանում կրկին Լավենհեմից, զանգահարողը Բելլի մայրն էր` տեղեկացնում էր, որ աղջիկը երեկ դուրս է եկել տանից և մինչև այժմ չի վերադարձել”։
Տեղեկատվություն ունե՞ք այս մարդու մասին, ով գտել է աղջկա դին, -ասաց Բերքմանը պլանշետը էտ տալով ոստիկանին,
Այո պարոն, Ֆրենքը հասարակ արհեստավոր է, ինչպես նա է նշում ամեն օր այստեղ է գալիս ձուկ որսալու նպատակով, գետի այն կողմում թեք կտուրով տներ կան` այդ թաղամասում է ապրում կնոջ հետ, տղաները Լոնդոնում են։ Եվ մի բան էլ, Ֆրենքն ասաց, որ եթե որպես ականատես , թե ինչպես է աղջկա անշնչացած մարմինը գտել գետի ափից, ցանկական նրա հետ ոստիկանները զրուցել, սիրով կպատասխանի բոլոր հարցերին։
Եթե այդ մարդը այդպես է ասել, ուրեմն հաստատ որևէ բան ունի, որ կցանկանար մեզ տեղեկացնել։ Խնդրում եմ մարմինը որքան հնարավոր է շուտ տեղափոխել բժշկական փորձաքննության, ես սերժանտին կտեղեկացնեմ, որ անձամբ զբաղվի այդ հարցով, ես դեռ պետք է այցելեմ միստր Ֆրենքին և տիկին Լյուսիին։ Հա մի բան էլ, խնդրում եմ չմոռանաք Էդվարդին և շարունակեք փնտրել նրան, որտեղ հնարավոր է։
Լավ պարոն, -ասաց ոստիկանը և ոստիկանական մեծ մեքենան հեռացավ գետի ափից։ Այնքան խաղաղ էր գետը հիմա։
Կարծում եք այդ մարդը մեզ որևէ բա՞ն կասի, -հարցրեց Ջեքը, երբ արդեն Բերքմանը վարում էր մեքենան ուղիղ դեպի պարոն Ֆրենքի տուն։
Ամեն դեպքում նա միակ մարդն է, ով տեսել է Բելլի մարմինը մինչև ոստիկանության ժամանելը Ջեք։ Նրանց տանը կներկայանաս որպես իմ օգնական, հակառակ դեպքում պիտի ինձ հետ ներս չմտնես Ջեք,
Այնպիսի տպավորություն է, թե ես մինչև հիմա չէի օգնում, -կատակեց Ջեքը,
Հասանք, հուսամ սիրալիր կգտնվեն և մեզ սուրճ կհյուրադիրեն, -ասաց Բերքմնաը արձակելով ամրագոտին։ Թակեցին դուռը և շատ չանցած այն բաց արեց ցածրահասակ մի մարդ ժպիտը դեմքին։
Պարոն Ֆրենք, ոստիկանությունից է, դետեկտիվ Բերքման, իմ օգնականն է` Ջեք Փրայմսը,
Երբ հասան դռան մոտ, Բերքմանը կտրուկ շրջվեց և դիմեց Ֆրենքին,
Պարոն Ֆրենք, ասացիք տարբեր տեղերում եք լինում և ամեն օր ձկնորսության եք գնում, ասացեք խնդրեմ, հնարավո՞ր է վերջին օրերի ընթացքում տեսած լինեք այս տղային որևէ տեղ, -և Բերքմնաը Ֆրենքին ցույց տվեց Էդվարդի լուսանկարը,
Ոչ պարոն, երբեք չեմ հանդիպել նրան, -կտրուկ պատասխանեց Ֆրենքհ և դուռը փակեց։
Այս ծերուկից երևում էր, որ նա պարզապես ցանկանում էր օգնել և մեղ ասաց ամենը ինչ գիտեր, -ասաց Ջեքը, երբ արդեն շարժվել էին դեպի Բելլի մայրիկի տուն։
Մի շտապիր մարդկանց մասին ենթադրություններ անել, քանի դեռ լավ չես ճանաչում նրանց Ջեք,
Կարծում եք նա տեսե՞լ է Էդվարդին,
Էդվարդին տեսնելու մասով ոչինչ ասել չեմ կարող, բայց կարծում եմ նա ինչ-որ բան թաքցնում էև, նա այս ամենը մեզ պատմեց ինքնապաշտպանական բնազդից ելնելով, այնպիսի տպավորություն էր, որ նա պատմում էր այդ ամենը, որ հետո մենք ուրիշ հարցեր չտանք իրեն։ Հիշիր Ջեք, այս կյանքում ոչ ոք մյուսին անպատճառ ինչ-որ բան չի պատմում, էլ չեմ խոսում ոստիկանության մասին։
Կարծում եմ բոլորը, ում մենք հանդիպել ենք Էդվարդի անհետացումից հետո որևէ բան է թաքցրել կամ թաքցնում։ Թվում է, որ միակ մարդը ում ես այս պահին լիարժեք վստահում եմ դա Դուք եք։
Դա էլ խորհուրդ չէի տա, -ասաց Բերքմանը կատակի տալով Ջեքի ասածը։
Հուսամ գոնե տիկին Լյուսին նման չի լինի այն բոլոր մարդկանց, ում հանդիպել ենք այսքան ժամանակ։
Միսիս Լյուսի, ոստիկանությունից է, խնդրում եմ բացեք դուռը։
Քիչ անց Լյուսին ծանրորեն բացեց դուռը,
Բարև Ձեզ, ես դետեկտիվ Բերքմանն եմ, իսկ նա իմ օգնականն է` Ջեքը,
Ներս համեցեք, -ասաց տիկին Լյուսին և քայլեց դեպի հյուրասենյակ ։ Բերքմանը նկատեց Լյուսիի կարմրած աչքերը ու առաջին անգամ այս վերջին շրջանում հանդիպած մարդկանցից գոնե մեկի մեջ Բերքմանը վիշտ նկատեց։
Որևէ բան կխմե՞ք,- հացրեց Լյուսին, երբ հյուրերն արդեն հյուրասենյակում էին,
Ոչ, շնորհակալ ենք, -ասաց Բերքմանը, -ներողություն ենք խնդրում, որ ստիպված ենք Ձեզ անհանգստացնել Ձեր վշտի մեջ, բայց մենք միայն ցանկանում ենք պարզել, թե ինչ է եղել Ձեր աղջկա հետ։
Ներողություն խնդրելու կարիք չկա, ես շնորահակալ եմ, էր դուք այստեղ եք,
Մեզ կպատմե՞ք մի փոքր Բելլի մասին, գիտեմ, որ հիմա դժվար է Ձեզ համար, բայց դա անհրաժեշտ է մեզ։
Ես Բելլին միայնակ եմ մեծացրել, ամուսինս մահացել է, երբ Բելլը դեռ նորածին էր,
Ինչի՞ց է մահացել Ձեր ամուսինը,
Սրտի կաթվածից։ Բելլը շատ հանգիստ երեխա է եղել և ինձ երբեք նեղութկուն չի պատճառել, դպրոցում նա միշտ գերազանց է սովորել, սակայն դպրոցն ավարտելուց հետո ես ուղղակի հնարավորություն չունեի հոգալու հանար նար համալսարանական ծախսերը, ուստի Բելլը նույնպես այդ ամենը հասկանալով չխոսեց իր կրթության մասին, փոխարենը նա ընդունվեց աշխատանքի մեր թաղամասի ծայրում գտնվող կրպակում ու խոստացավ օգնել ինձ` ինչով կարողանա։ Բայց սերը դեպի կրթությունն ու գրականությունը նրա միջից չմարեցին։ Նա իր ողջ ազատ ժամանակն անցկացնում էր գրքեր կարդալով , եթե դա ձեզ պետք կգա, կարող եմ նույնիսկ նրա գրապահարանը ցույց տալ ձեզ, վերևում ` իր սենյակում է։ Չնայած գրքեր այնքան էլ շատ չունի, քանի որ սովորաբար դրանք գնում էր վերջին խնայած փողով, ավելի շատ գնում էր գրադարան կարդալու համար Ես գիտեի` եթե նա տանը չէ ուրեմն կամ աշխատանքի է կամ էլ գրապահարանում։ Ընկերներ նա չուներ և դժվար որևէ մեկի հետ դուրս գար զբոսնելու,
Բելլի սենյակում առանձնապես կահավորում չկար, մահճակալն էր պատի տակ դրված, մեկ զգեստապահարան էր ու գրապահարանը։ Ինչես ասաց Բելլի մայրը, նա այնքան էլ շատ գրքեր չուներ։ Ջեքը որսաց դարակաշարերում տեղ գտած “Աստվածային կատակերգությունը” , երևի դա միակ գիրքն է, որ Ջեքը կարող է հայացքով որսալ նույնիսկ հազարավոր գրքերի միջից, ուր մնաց այս փոքրիկ գրապահարանը իսկ Բերքմանը նկատեց Ագաթա Քրիստիի գրքերը` խնամքով իրար կողք շարված, դե իհարկե, այս ամենը Ագաթա Քրիստիի գրքերն էլ հիշեցնում է, միայն իրական փաստերի հիման վրա և ինքն էլ Պուարոն չէ, հակառակ դեպքում վաղուց գտել էր Էդվարդին. “օգտագործեք Ձեր ուղեղի փոքրիկ գորշավուն բջիջները, մոն ամի” կասեր Պուարոն, եթե քններ այս գործը, իսկ եթե Ագաթա Քրիստին վեպ գրեր այս ամենի մասին հաստատ կվերնագրեր այն “Առեղծվածային պատահար Լավենհեմում” , իսկ միգուցե… պատահարնե՞ր։
Վերջին մի քանի օրը Բելլը ավելի երկար էր մնում գրադարանում, -շարունակեց Լյուսին, երբ նրանք վերադարձան հյուրասենյակ, -չափից շատ էր աշխատում և չափից դուրս կարդում և կարծում եմ հենց դրանից էին նրա մղձավանջները,
Ի՞նչ- միաժամանակ բացականչեցին Ջեքն ու Բերքմանը միասին և նայելով իրար երկուսն էլ լռեցին։
Այո, ես կարծում էի գերհոգնածության արդյուն էր, որ Բելլը վերջին երեք օրը անընդհատ ինչ-որ մղձավանջներ էր տեսնում և բղավում քնած ժամանակ։ Ես նկատեցի դա առաջին անգամ, գնացի արթնացրեցի նրան ու մի բաժակ ջուր տվեցի, որից հետո նա խաղաղվեց, սակայն հաջորդ օրը նորից նեւյն բանը եղավ, ես ուղղակի այդ և մյուս գիշերը պարկեցի նրա կողքին, որ նա չվախենա նորից։ Առավոտյան խնդրեցի, որ չգնա աշխատանքի, բայց նա կնձ չլսեց և ասաց, որ իր հետ ամեն ինչ կարգին է։ Հետո երեկոյան տուն եկավ ձեռքին գիրք, երբ հարցրի ի՞նչ է կարդում, նա ինձ մեկնեց գիրքը և ասաց, որ իր ընկերներից մեկն է նվիրել, ես զարմացա, ախր նա ընկերներ չուներ, հետո ասաց, որ արդեն քանի օր է ճանաչում է այդ տղային, ծանոթացել են գրադարանում, ասում է , երբ մոտեցա ու հարցրի, թե ինչ ես կարդում նա ինձ մեկնեց գիրքը և ասաց, որ ես էլ պետք է պարտադիր սա կարդամ, նա վաղուց այն կարդացել է,
Իսկ ի՞նչ էր այդ գրքի անունը
Չարլզ Դիկենսի “Մեծ հույսերն էր” գիրքը, ես նույնպես դա կարդացել եմ պատանի ժամանակ, -ասաց Բելլի մայրը, իսկ Բերքմանն ու Ջեքը նայեցին իրար այնպիսի հայացքով, կարծես երկուսի աչքերի մեջ էլ գրված լիներ “միայն ոչ դա”։
Իսկ Բելլը պատմե՞լ է իր ընկերոջ մասին, ի՞նչ էր նրա անունը,
Նրա մասին Բելլը պատմել է միայն այսքանը, եթե ես ավելին իմանայի նրա մասին կփորձեի հանդիպել նրան, հնարավոր է նա որևէ բան իմանար աղջկաս մասին, որը ես չգիտեի։ Նրա անունը Էդվարդ էր` ինչպես ինձ ասել է Բելլը, եթե չեմ սխալվում։
Բերքմանն ու Ջեքը նայեցին իրար ու այդ պահին կարծես աշխարհը փլուզվեց երկուսի ոտքերի տակ։
Պարոն, ես պատրաստ եմ օգնել Ձեզ ինչով կարող եմ, միայն խնդրում եմ, պարզեք թե ինչ է եղել աղջկաս հետ, ես գոնե պետք է իմանամ, թե ինչպես է նա մահացել,
Ի՞նչ եք կարծում, հնարավո՞ր է, որ Բելլը ինքնասպանություն է գործել,
Ինքնասպանությու՞ն, երբեք, ես ուղղակի չեմ պատկերացնում, որ Բելլը ընդունակ էր նման քայլի։ Երեկոյան, երբ եկա աշխատանքից ադացի նրան, որ մտածում էի էլի գրադարանում է, բայց երբեք չէր պատահել, որ այդ ժամին նա տանը չլիներ, զանգեցի, սակայն հեռախոսն անհասանեծլի էր։ Մի փոքր էլ անհանգիստ ետ ու առաջ արեցի տանը, բայց չկարողացա հանգիստ նստել տեղում, դուրս եկա փողոց ու սկսեցի նրան փնտրել ամենուր, հետո վերադարձա տուն ու սկսեցի նորից զանգել, սակայն իզուր։ Առավոտյան վաղ ես դիմեցի ոստիկանություն, իսկ նրանք ինձ տեղեկացրին, որ քիչ առաջ զանգահարել է մի մարդ Ֆրենք անունով ու ասել, որ գտել է Բելլի անշնչացած մարմինը գետի ափին։
Բերքմանը հետևում էր, թե ինչպես է փոփոխվում Լյուսիի դեմքի գույնը մաշկագույնից մինչև թուխ կարմիր, թե ինչպես են արցունքները գլորվում աչքերից, երբ պատմում է այս ամենը և նա ուղղակի վստահ էր, որ այս կինը ոչինչ չի ստում։ Եվ ամենասարսափելին հենց դա էր։
Այս որքա՜ն է զանգահարել ինձ սերժանտը, տեսնես ինչ է պատահել, -բացականչեց Բերքմանը նստելով մեքենան և հեռախոսը ձեռքն առնելով ։
Բերքման վերջապես, -բացականչեց սերժանտը հեռախոսի մյուս կողմից, - ու՞ր էիր այսքան ժամանակ,
Բելլի տանը, զրուցում էինք նրա մայրիկի հետ և չես հավատա սերժանտ,
Բելլին սպանել է Էդվարդը, գիտեմ, բժշկական փորձաքննությունների արդյունքում պարզեցինք, որ նրան խեղդամահ են արել, իսկ մատնահետքերը պատկանում են Էդվարդ Լորենցին, միայն չեմ հասկանում…
Գրողը տանի՜, դա հետո կբացատրեմ, -հասկանալով ինչի մասին է սերժանտը բացականչեց Բերքմանը։
Ես գալիս եմ քեզ մոտ, կարծում եմ ժամանակն է, որ մենք երկուսով գործենք ու գտնենք նրան, քանի դեռ նա չի ոչնչացրել ամբողջ Լավենհեմ գյուղը, -կտրուկ ասաց սերժանտը և անջատեց հեռախոսը։
Ինչպե՞ս է ավարտվելու այս ամենը Ջեք, ի՞նչ է լինելու հետո,
Գաղափար անգամ չունեմ պարոն Բերքման, երբ առաջին անգամ հանդիպեցի Էդվարդին հատուկ խանգարումներ ունեցող երեխաների դպրոցում ես նրա մասին լրիվ այլ պատկերացում ունեի, նույնիսկ խղճում էի իրեն, հետո նույնիսկ հավատում, որ Փեթիին նա դիտավորությամբ չի սպանել, իսկ հիմա կասկած չունեմ` նա մարդասպան է և այն էլ վտանգավոր մարդասպան։
Ֆրենքը, պետք է նորից նրա տուն գնալ, երբ սերժանտը միանա մեզ, ես ասում էի Ջեք, որ այդ մարդը ավելին գիտի, քան ներկայացնում է, նա պարզապես նախապաշտպան է եղել ոստիկանությունից, ձևացրել է թե պատահմամբ գտել է մարմինը և դիմել ոստիկանություն, որպեսզի հետո մենք նրան ավելի շատ հարցեր չտանք,
Բայց ո՞րն է պատճառը այդպես վարվելու, եթե նա հանցակից չի աղջկա սպանությանը, ապա ինչու՞ է թաքցնում մեզանից ողջ ճշմարտությունը, որ գիտի,
“Մենակությունը, այդ համատարած ու անբուժելի հիվանդությունը, թվում է, որ մարդիկ մեր օրերում ոչ թե սիրո կարիք ունեն, այլ պարզապես մենակ չմնալու”. Մտածեց Ջեքը։