Chapter 10
Chapter 9
Հուսով եմ Ջեքի հետ գործերդ լավ են,
Ջեքի և ինձ հետ ամեն բան լավ է սերժանտ, բայց Էդվարդը, որքան հնարավոր է շուտ անհրաժեշտ է նրան գտնել, -ասաց Բերքմանը սերժանտի հետ հեռախոսով զրուցելիս, -նա դեռ քնած է, դե գիտես մեքենայի մեջ ենք գիշերել, բայց երբ արթնանա մի քանի բան էլ ինձ ունի պատմելու, հետո գոնե կարծում եմ ամեն բան պարզ կդառնա։ Սերժանտ, երդվում եմ, եթե լսես Ջեքի պատմածներն ուղղակի աչքերիդ չես հավատա, բայց ամենասարսափելին այն է,որ այդ ամենը բացարձակ իրականություն է,
Ինչ էլ լինի` ես վստահում եմ այդ տղային, դրա համար երբ ասացիր չուղարկեմ ոստիկանական խումբ, ես հետևեցի հրամանիդ, հակառակ դեպքում ինձ համար քո անվտանգությունը ամենից կարևորը կլիներ։ Ես վստահում եմ նրան այնքան, ինչքան քեզ։ Ճիշտ է, Էդվարդի զարթուցիչի վրա նրա մատնահետքերն են, բայց ինձ թվում է դա պարզապես պատահականություն է կամ Ջեքը պատահմամբ է գտել զարթուցիչը,
Որովհետև նա էլ է փնտրում Էդվարդին սերժանտ, ցավոք հիմա քեզ ողջ մանրամասները պատմել չեմ կարող, երբ տեսնվենք` անպայման։ Երբ Ջեքն արթնանաառաջինը կփորձեմ նրանից զարթուցիչի մասին իմանալ, ամենակարևորը նա իմանա, որ ես իրեն բացարձակ վստահում եմ և գիտեմ, որ զարթուցիչի վրա նրա մատնահետքերը իրեն մեղավոր չեն ճանաչում այս ամենի մեջ, -ասաց Բերքմանը, աչքի ծայրով նայելով Ջեքին, քանի որ նկատել էր, որ նա արթուն է և փորձում էր դա ասել ոչ այնքան որ սերժանտը լսի, որքան Ջեքը,
Միայն մի բանն է ինձ զայրացնում, որքան շատ բան եմ իմանում Էդվարդի մասին, այնքան ավելի եմ խճճվում, չկա մի բան, որ կօգնի մեզ, որ կհուշի, թե որտեղ փնտրենք Էդվարդի հետքը,
Սխալվում ես Բերքման, կա, -ասաց սերժանտը ինքնավստահ տոնով, -միստր Միլթոնի ձեռքի կտրվածքն է, հուսով եմ դու չես հավատացել, որ նա ձեռքը կտրել է խոհանոցային դանակով, այն էլ խոհանոցում, այն դեպքում, երբ հյուրասենյակում արյան հետքեր էին և Միլթոնը ոտքով փորձում էր թաքցնել դրանք, հուսով եմ այս ամոնը միայն ես չեմ նկատել,
Ուզում ես ասել, կարծում ես, որ Էդվարդը եղել է Միլթոնների տանը՞,
Ոչ, չեմ կարծում, ես ավելի քան վստահ եմ դրանում, -ասաց սերժանտը և անջատեց հեռախոսը։
Բարի լույս Ջեք, -ասաց Բերքմանը, երբ ավարտեց սերժանտի հետ զրույցը, -հուսով եմ չարթնացրի քեզ,
Ոչ պարոն, միևնույն է վերջերս չեմ կարողանում նորմալ քնել, Ձեր ոստիկան ընկերնե՞րն էին, -ասաց Ջեքը հեգնանքով,
Ջեք, երբ գնանք Լոնդոն, ես քեզ կծանոթացնեմ սերժանտի հետ, նա նման չէ մյուս բոլոր ոստիկաններին, հակառակ դեպքում ես նրա հետ ընկերություն չէի անի, էլ չեմ խոսում գործ բռնելու մասին, -կատակեց Բերքմանը,
Եթե նա Ձեր ընկերն է, ես վստահում եմ նրան, բայց մնացած բոլոր ոստիկաններին ներեցեք պարոն, բայց չեմ վստահում, երբեմն նրանք ավելի շատ կոծկում են գործը, քան փերձում գտնել պատճառը կամ հանցագործին,
Դրա համար են դետեկտիվները Ջեք, -ինքնավստահ տոնով արտաբերեց Բերքմանը և ժպտաց,
Ես լսեցի այն, ինչ ասում էիք Ձեր ընկերոջը զարթուցիչի մասով, նաև շնորհակալ եմ, որ ինձ չեք կասկածում, այն օրը պարոն, ես չէի ցանկանում փախչել Ձեզանից, պարզապես վախենում էի, որ ոստիկաններ կգան և ես նույնիսկ չեմ հասցնի պատմել այս ամենը Ձեզ, որ կյանքում արդեն հարյուրերդ անգամ կափսոսամ, որ ճանաչել եմ Էդվարդին։ Բայց երբ հանդիպեցի Ձեզ նորից, երբ հասկացա, որ իմ առաջ այն մարդն է, ով ինձ ոգեշնչել է կյանքում լինելու այն ինչ կամ ու գընելու այն ինչ ուզում եմ, ես հասկացա, որ իզուր չեմ այստեղ, որ այստեղ եմ Ձեզ օգնելու գտնել Էդվարդին ու կանեմ ամեն բան Ձեզ չհիասթափեցնելու համար, չէ՞ որ կյանքը միայն կրոնի պատմության դասախոսությունները չեն , չէ՞ որ դժոխքի ամենախավար տեղանքները նրանց համար են, ովքեր չեզոքություն են պահպանել բարոյական ճգնաժամի պահերին։
Բերքմանը նայեց Ջեքի աչքերին, դրանք լիքն էին կյանքով ու Բերքմանը ևս մեկ անգամ կյանքում համոզվեց, որ չի սխալվել Ջեքի հարցում, ա՜խ միայն թե Մաքքոլինը և բոլոր բոլորը, ովքեր Ջեքին անպետք ու անպիտան էին անվանում այստեղ լինեին և տեսնեին, թե ինչպես է այս տղան պայքարում մի ուրիշ տղայի կյանքի համար` ով այնքան է կորցրել կյանքի հանդեպ սերը, այնքան է չարացել իրեն բաժին հասած տառապանքից, որ պատրաստ է սպանություն գործել։ Տեսնես Էդվարդը դժո՞խք կգնա…
Պարոն Բերքմա՞ն, -բացականչեց Ջեքը, երբ նկատեց, որ Բերքմանը երկար ժամանակ խորասուզված է մտքերի մեջ,
Ներիր Ջեք, մտքերով ընկա, Ջեք , ես ուզում եմ իմանաս, որ ինչ էլ լինի երբեք թույլ չեմ տա որևէ մեկը վնասի քեզ,
Գիտեմ պարոն։
Արի ժամանակ չկորցնենք, խնդրում եմ պատմիր, թե ինչ եղավ դրանից հետո։
Երբ իմացա Էդվարդի անհետացման մասին անմիջապես որոշեցի այցելել Լորենցներին, չնայած ինքս ինձ խոստացել էի չխառնվել այս ամենին այլևս ինչ էլ որ լինի, բայց հասկանալով, որ Էդվարսի անհետացումը կարող է վտանգ հանդիսանալ ոչ միայն իր, նաև այլ մարդկանց համար , ես որոշեցի գտնել նրան։ Միանշանակ պարզ էր, քանի որ Էդվարդի առողջական խնդիրները Լորենցները գաղտնի էին պահում, նրանք հենց այդպես էլ պիտի հայտարարեին, թե նա անհետացել է, միայն չէի հասկանում ինչի համար են նրանք ներկայացել որպես Էդվարդի հարևաններ և ինչու է այստեղ նշված Էդվարդ Միլթոն, այլ ոչ թե Էդվարդ Լորենց։ Սա այն դասական սուտն է, որ ամբողջը պատմել են Ձեզ Լորենցները, ուստի այս ամենը Դուք ինձանից լավ գիտեք, անցնենք առաջ։ Այս բոլոր հարցերի պատասխանները ստանալու համար ես ուղևորվեցի նրանց տուն։ Լորենցները ինձ վստահում էին և բացի այդ ես գիտեի ողջ ճշմարտությունը( նույնիսկ ավելին քան իրենց թվում էր), ուստի նրանք չէին կարող ինձ ստել, նաև նրանք գիտեին, որ ես միակ մարդն եմ, ում հետ Էդվարդը այս ողջ ընթացքում զրուցել է, եթե չհաշվենք խեղճ Փեթիին, և իմ մեջ նրանք ավելի փնտրում էին օգնականի քան դավաճանի, ով ուր որ է ոստիկանությանը և բոլորին կպատմի ողջ ճշմարտությունը, չնայալծ գիտե՞ք ինչ` ես հիմա ամենից շատ կուզեի, որ այն ժամանակ ոստիկանությանը պատմած լինեի, որ այս բոլոր մարդիկ այնքան հանցագործ են, որքան Էդվարդը` Լորենցներն էլ, Միլթոններն էլ, բայց… ես մինչև հիմա այդպես էլ չհասկացա` ոստիկանների՞ն եմ ավելի ատում, թե այս մարդկանց, ինչևէ։
Համալսարանական դասախոսներիդ, -կատակեց Բերքմանը
Բացառության մեկի, -ասաց Ջեքը և երկուսն էլ ժպտացին։
Այսպիսով, ես գնացի Լորենցների տուն, մոտավորապես Ձեր այցելությունից հետո, մինչև Միլթոնների ժամանելը.
Ջեքը հանկարծ հիշեց իր և Էդվարդի խոսակցությունը. “ -Փեթին սիրում էր քեզ Էդվարդ” , -Կամ ուղղակի չէր ուզում մենակ մնալ”…
Երբ տուն եկանք Էդվարդը անընդհատ խոսում էր Փեթիի մասին, -շարունակեց Լորենցը, -խնդրում էր, որ ասենք, որ չենք ատում իրեն դրա համար, խնդրում էր, որ ասենք, որ հավատում ենք իրեն, որ ինքը անգիտակից վիճակում է եղել, իսկ երբ արթնացել է, միակ բանը որ մնացել է իրեն հավատան էր, որ նա այսուհետ մարդասպան է։ Մի քանի օր շարունակ ես ու Սոֆիան երջանիկ էինք, որ Էդվարդը նորից մեզ հետ է, չնայած, երբ քուննէր մտնում մղձավանջները նորից այցելում էին նրան։ Քանի որ ցերեկվա ժամերին Էդվարդը մեզ երբեք չէր անհանգստացնում, մենք սիրում էինք նրա հետ ժամանակ անցկացնել, այս օրերի ընթացքում մենք նրա հետ ճաշում էինք, նստում թեյի սեղանի շուրջ ու երկար զրույցներ ունենում,երբեմն դուրս էինք գալիս Էդվարդի հետ զբոսանքի, նույնիսկ նրա համար գրքեր էինք գնում, որոնք հետո ես ուղղակի կատաղությունից ոչնչացրեցի Ջեք, ներիր։ Բայց մեր անհոգ պահերը երկար չտևեցին, հաջորդ օրն առավոտյան, երբ արդեն իսկ ցանկանում էի նորից սկսել` այս անգամ ամբողջ աշխարհում փնտրել բժիշկ, ով գլուխ կհանի Էդվարդի հիվանդությունից ու վերջապես ազատել թե մեզ, թե իրեն իր մղձավանջներից, պատահեց ևս մի սարսափելի դեպք։
Դեպքը տեղի էր ունեցել այն դպրոցում, որտեղ ապրում էր Էդվարդը, դպրոցի պահակին առավոտյան մեռած էին գտել` փլված պահակակետի սեղանին` ինքն իր ատրճանակով կրակել էր իրեն գլխից։ Դպրոցի խնամակալներն ասում են` մի քանի օր շարունակ վատ երազներ ր տեսնում և կարծես գոռար քնի մեջ, հետո վեր էր թռչում քնած տեղից , իսկ վերջին գիշերը նորից ճիչեր են լսել, կարծել են նորից ուր որ է վեր կթռնի և կդադարի գոռալ, բայց այս անգամ նրա ճիչերն ավարտվել են կրակոցի ձայնով։ Երբ Էդվարդն իմացավ այս մասին, ասաց, որ սա առաջին դեպքը չէ և… Ջեք նա սկսեց անհավանական պատմություններ պատմել, որ այդպիսի բան եղել է, երբ նա նորածին է եղել, նույնիսկ երկու անգամ ու միանշանակ դրանք եղել են մարդիկ, ովքեր հանդիպել են Էդվարդին մի քանի օր շարունակ մինչ ինքնասպանություն գործելը նրա հետ միասին տեսել են նույն մղձավանջներն ու ճիչեր են արձակել։ Մենք չէինք հասկանում արժե՞ հավատալ Էդվարդի պատմություններին թե ոչ, քանի որ դրանք ուղղակի անհավատալի էին թվում, Էդվարդը հատուկ էր հորինել դրանք, հակառակ դեպքում ո՞վ պիտի նրան պատմեր այդ ամենը։
Ես էլ էի նույն կերպ մտածում, երբ Էդվարդը պատմում էր այս ամենը ինձ, բայց ներքին ինչ-որ ձայն ինձ հուշում էր, որ պետք է ստուգեմ` արդյո՞ք ճշմարիտ է այդ ամենը։ Դրա համար, երբ եկել էի Ձեր տուն խնդրեցի, որ ցույց տաք բժշկի տված հաստատող նամակը, որը ապացուցում էր, իբրև թե Էդվարդը լիովին առողջ է, այնտեղ նշված էր նույն անունը, որը ինձ ասել էր Էդվարդը ու ես մի քանի փաստ իրար ետևից շարելով պարզապես հասկացա, որ ամենը ինչ Էդվարդը պատմում է բացարձակ իրականություն է։
Մենք ստիպված եղանք այցելել Միլթոններին, հասկանալու համար, որ այն ինչ Էդվարդը պատմում է ճշմարտություն է։ Եվ նրանք մեզ պատմեցին ամեն ինչ` նույնությամբ ինչպես եղել է, քանի որ այլևս դա թաքցնել մեզանից չէին կարող, իսկ մենք նրանց պատմեցինք այն ամենը ինչ եղել էր այսքան ժամանակ, այն ամենը ինչ ասել էր մեզ Էդվարդը։ Իրենք իհարկե ամեն կերպ պնդում էին, որ Էդվարդին հանձնել են մեզ, որպեսզի փրկեն այդ դպրոցում մնալու դաժան ճակատագրից, բայց ոչ մի կերպ, մինչև վերջ էլ չցանկացան խոստովանել, որ իրենք պարզապես լքել են Էդվարդին։ Միայն մի բան մենք այդպես էլ չհասկացանք և դա անբացատրելի է մնում մեզ համար մինչև օրս, ինչպես, ինչպես էր Ջեք Էդվարդը հիշում այդ ամենը, և գրողը տանի, ինչպես էր այդքան ինքնասպանություն կապված նրա մղձավանջների հետ, վերաբերվել դրանց որպես պատահականություն ուղղակի հնարավոր չէ։ Ջեք հիմա գուցե մենք քեզ համար չար մարդիկ թվանք, բայց այլ ելք այդ պահին չէիմք գտնում, մենք սկսեցինք փակի տակ պահել Էդվարդին, քանի որ ինչ էլ լիներ, լիներ դա իր թե իր մղձավանջների պատճառով, արդեն չորս մարդ էր մահացել։
Պարոն Լորենց դրանով դուք իմ աչքին չար մարդու տպավորություն չեք թողնում, այլ հակառակը, ի տարբերություն Միլթոնների դուք գոնե ցանկանում էիք օգնել Էդվարդին, ի տարբերություն նրանց դուք գոնե չլքեցիք նրան,
Օգնե՞լ նրան, -Ջեքը առաջին անգամ այդ քարի նման պինդ մարդու աչքերին արցունքի կաթիլներ տեսավ, -օգնել նրան մեռնե՞լ,
Ի՞նչ նկատի ունեք,
Ջեք ներիր, ներիր, բայց այլևս չեմ ուզում խոսել այս ամենից, Էդվարդը հիմա փախել է տանից և այլևս երբեք այստեղ չի վերադառնա, եթե կարող ես օգնիր գոնե գտնենք նրան, գոնե արդեն ոչ իր, այլ ուրիշ մարդկանց անվտանգության համար, միայն թե ոստիկանությունը այդ մասին չիմանա, ինչ էլ լինի նրանք չպիտի գտնեն նրան։
Մի կարևոր բան էլ կա, որ ցանկանում եմ Ձեզ պատմել պարոն Բերքման, սա թերևս պատմության այն միակ հատվածն է, որ մեզ տանում է Էդվարդի հետքերով, կամ գոնե այն մասին է, թե ես որտեղ եմ տեսել նրան վերջին անգամ Լորենցների տանից փախչելուց հետո։ Ես փորձում էր ամեն տեղ փնտրել Էդվարդին և երբ Լավենհեմում զարթուցիչը գտնելուց հետո քայլում էի նույն ուղղությամբ, ախր ինչպես կարող էի մոռանալ, որ դա Միլթոնների տուն տանող ճանապարհն է, երբ անցնում էի այն նույն թաղամասով, որտեղ Միլթոնների տունն է, մեկ, երկու բնակարան այն կողմ դեռևս լսելի էր ճիչեր և լացի ձայներ, ոչ պարոն, չշտապեք ենթադրել ,թե սրանք Էդվարդի մղձավանջներն էին, այլ հենց ինքը` Էդվարդն էր։ Տան առաջնամասում գտնվող պատուհանից պարզ երևում էր Միլթոնների հյուրասենյակը, ես տեսա Էդվարդի կերպարանքը, որ կանգնած էր անմիջապես Միստր Միլթոնի առաջ կարմրած դեմքով, աչքերը դուրս ցցված ինչ-որ բան էր բղավում պարոն Միլթոնի վրա, վերջինս ձախ ձեռքի ափով փակել էր մյուս ձեռքը, որից արյունը կաթում էր ուղիղ հյուրասենյակի հատակին, իսկ միսիս Միլթոնը լաց էր լինում ու ճչում։ Ես միայն կարողացա այդ ճիչերից զատ ընկալել այս նախադասությունը, որ պարոն Միլթոնը ասաց, ձեռքը ամուր պահած մյուս ձեռքով. «եկել ես, որ սպանե՞ս մեզ, վրե՞ժ ես լուծում, նրա համար, որ մենք լքե՞լ ենք քեզ, այո մենք քեզ չենք սիրում, մենք քեզ երբեք էլ չենք սիրել, դու ուղղակի խելագար ես ու քո տեղը հոգեբուժարանն է, դե սպանիր ինձ, սպանիր մորդ» ։ Իսկ Էդվարսը գիտե՞ք ինչ պատասխանեց. «ոչ հիմա, ոչ այսպես»։
Մինչ ես թաքնվեցի թփերի ետևում, որ նա ինձ չտեսնի, քանի որ վախենում էի, որ այդ դանակը հաջորդը իմ մարմին է մխրճվելու, նա դուրս եկավ տանից և ես ուղղակի կորցրի նրա հետքը։
Ներեցեք պարոն, ես ինձ թույլ ու վախկոտի նման եմ պահել, բայց ես վախենում էի, ամեն դեպքում, որքան էլ ցավալի է ասելը, բայց Էդվարդը մարդասպան է։ Փորձելով ցրվել այս ամենից ես եկա բար մի բաժակ գարեջուր խմելու ու ուղղակի մոռանալու համար այդ ամենը, որտեղ էլ հանդիպեցի Ձեզ։ Այսքանը։