1. Թող ապրի հոգին - կապույտ վանդակում

Chapter 1

Chapter 1

* * *

Թող ապրի հոգին — կապույտ վանդակում.
Կան գանձեր անգին — կապույտ վանդակում։

Դու — ծարավ աղջիկ, կապույտը — գինի.
Դու — արբած մի կին — կապույտ վանդակում։

Ի՞նչ պիտի անես, ի՞նչ պիտի անես,
Երբ թափվի գինին կապույտ վանդակում...

Comments