Chapter 16
ԺԶ
Տիկին Մարիամը, ոչ միայն քնքուշ սրտով մայր էր, այլ նա բարի և խղճմտանքով կին էր։ Յուր որդու հայրենական տնից հեռանալուց հետո նրա աչքերի արտասուքը չէր շորանում։
— Մինչև ե՞րբ մեր որդին օտարի տանը պիտի ապրի, ասաց նա մի անգամ յուր ամուսնուն:
— Կգա, Մարիամ, մի՛ շտապիր, նա ինքը կգա,— պատասխանեց Արտեմ Պավլիչը խորհրդական ձայնով։ — Նրա գլխումը ջեր ինչ որ զագրանիցի իծաներ են պտուտ գալիս. երբ էնդոնք ոադ կուլին, էն ժամանակ ինքը կուգա. դու մի՛ շտապիր։ Թո՛ղ մի քիշ սարե-սար, քարե֊քար ընկնի, ջարդվի, մաշվի՝ որ փորձվի, խելոքանա ու նոր մարդ դառնա։
— Էդ ինչե՞ր ես խոսում, ողջ քաղաքը տղիդ ուսումն ու խելքն են գովում, դու ասում ես, նորից գնա՛ խելք սովորի, մի՞թե նա հիմար է։
— Հիմար չէ՛, Մարիամ, միայն մեր աշխարհքի կարգն ու ադաթը ջեր չէ իմանում: Լսի՛ր, ես էս րոպեին կհաստատեմ նրա անփորձությունը։
Տիկին Մարիամը չափազանց վշտացավ այդ խոսքերից։
— Նա՛,— առաջ տարավ Արտեմ Պավլիչը,— նա վարժատներում դաս է տալիս։ Ինչ է՝ որ աշակերտները բան սովորին, խելացի մարդիկ դառնան: Բայց չէ մտածում թե որ ամենքն էլ բան գիտենան, խելացի մարդիկ ըլին, ինքը ինչո՞վ պիտի ապրի. ո՞վ նրանից տասը շահանոց բանը մի մանեթով կաոնե։ Հիմի որ առնում է, էնդումեն է, որ չէ՛ հասկանում, ինչ որ ասում ենք, հավատուն է։ Տիկին Մարիամը կամենում էր պատասխանել, բայց Արտես Պավլիչը նրա խոսքը կտրեց.
— Սպասի՛ր, մի բան էլ ասեմ, տղեդ ուզում է մշակների համար փող հավաքե, նրանց կրեդիտ տա, որ նրանք էլ կարենան մեզ պես փոդրաթներ բռնել, զավոդներ բաց անել։ Շատ լավ։ Մշակն էլ աղա դարձավ, նա էլ։ Տեսնենք էն ժամանակ մեր աղբի քթոցը ո՞վ պիտի տանի դուրս ածե։ Հիմի քեզնից եմ հարցնում, Մարիամ, էդպիսի բաներ մտածող մարդուն կլինի՞ խելացի ասել։
— Ես ի՞նչ գիտեմ,— պատասխանեց Մարիամը,— կարելի է դագրանիցում էդպես են սովորեցնում։
— Հավատա՛, Մարիամ, ամենը հիմարություններ են դրանք։ Աստծու դրած կանոնները մարդը չէ կարող քանդել։ Աստված ձիուն ստեղծել է, որ մեր բեռը քաշե, շունը ստեղծել է, որ մեր տունը պահե, ոչխարին ստեղծել է, որ մեզ կերակուր դառնա, էնպես էլ մշակներին ստեղծել է, որ մեր աղբը դուրս ածեն, մեր տները շինեն, մեր հողը վարեն, մեկ խոսքով մեզ ծառայություն անեն։
Տիկին Մարիամը անհամբերությամբ լսում էր։
— Իմ Միշեն խելացի է, ես չեմ կարող նրան անխելք ասել,— խոսեց նա։
— Ասում ես, թե տղես խելացի է,— առաջ տարավ Արտես Պավլիչը։— Եթե նա խելք ունենա՝ Նատոյի նման աղջիկը, որ իր հետ մի խազինա է բերում իմ տունը, մի էդպիսի աղջիկ չի՞ ուզի նա։ Կասե թե նա ուրիշին է սիրում։ Սերը ո՞րն է. աղջիկը ում կնիկ դարձավ, նրա ապրանքն է։ Դե՛ ասա ինձ, Մարիամ, ես որ քեզ առեցի, դու ինձ սիրո՞ւմ էիր։
— Ես որ քեզ առա, չէի էլ իմանում, թե սերը ինչ բան է։
— Շատ լավ, մեր հերն ու մերը մեզ պսակեցին, հիմի ապրում ենք։ Նրանք էլ մեզ պես։
— Լա, էդունք թող մնան, հիմի ի՞նչ ես ասում, տղեդ չպիտի՞ տուն բերես,— հարցրեց տիկին Մարիամր անհամբերությամբ։
— Մի՛ շտապիր, ասացի քեզ, նա ինքը կգա, թող մի քիչ էլ տանջվի, էն վախտ իծաները գլխիցը ռադ կուլին, նա ինքը կդա, կրկնեց Արտեմ Պավլիչը սառնասրտությամբ։
Ամուսնու սառնասրտությունը չափից դուրս վշտացրեց տիկնոջ փափուկ սիրտը։
— Քո մեջ սիրտ չկա, ես գիտեմ,— ասաց նա արտասուքը սրբելով,— բայց ես առանց իմ որդուն չեմ կարող ապրել, ես նրան բերել կտամ։ — Կնկա խելքն էլ կարճ կըլի, ар ասել են՝ սուտ չէ,— ասաց Արտեմ Պավլիչը հեգնական ձևով։— Շատ լավ, երբ կխոստանա Նատոյին առնել, էն ժամանակ թող գա, ես նրան աչքիս լուսի պես կսիրեմ։
Տիկին Մարիամը չլսեց նրան և հեռացավ։