Chapter 9
Գլուխ 9
—Լսու՛մ եմ,—ասաց խորհրդավոր ձայնը,որն իրականում ավելի նուրբ էր։
—Բարև,Արման ջան։
—Բարև Ձեզ։Ու՞մ հետ եմ խոսում։
—Հայկն է,Արման ջան,Նարեկի գործով
զբաղվող մայորը։
—Հա՜,Հայկ ջան։Ինչ-որ նորություն կա՞։
—Չէ՛։Նորություն չկա,ուղղակի մեր առա-
ջին հանդիպումը այնքան էլ լավ չստացվեց,կարո՞ղ ենք հանդիպել,Արման ջան։
—Իհարկե՛ կարող ենք։Ես այսօր փոքր-ինչ վատառողջ եմ,բայց վաղը բաց դասախոսության եմ Երևանի պետական համալսարանում,կարող ենք հետո հանդիպել,Հայկ ջան։
—Լա՛վ,Արման ջան,բայց ես ցանկանում եմ ներկա լինել դասախոսությանդ,հնա-
րավո՞ր է։
—Իհարկե՛,պարոն մայոր,—ասաց Արմանը՝ թույլ ծիծաղով,—ժամը 14։40 ԵՊՀ-ի դիմաց,միասին մտնենք ներս։
—Շատ լավ։Մինչ հանդիպում։
—Հաջողություն։
***
Հայկն արդեն համալսարանի պատերի ներսում էր։Փոքրիկ սենյակ էր,դռնից դեպի ձախ՝ 5 շարքով աթոռներ էին,որոնցից 4-ը ազատ էին,Հայկն ընտրեց 3-րդ շարքի միակ ազատ աթոռը,տեղավորվեց և զննեց սենյակն
այնքան,մինչև չլսվեց Արմանի ձայնը։Սենյակի մեջտեղում փոքրիկ սեղան էր դրված՝ վրան սև պրոյեկտոր,
որը լույս էր գցում Արմանի ետևի պատին կախված սպիտակ կտորին։
Լսվեց Արմանի բացման խոսքը,Հայկն
աչքերն ուղղեց պատից կախված սպիտակ կտորին,որի վրա արտացոլվում էր Հռոմեական գեղեցիկ մի տաճար։
—Այսօրվա մեր թեման է՝ «Մարս Ուլտիորի տաճարը»։
—Մարս Ուլտիորի տաճարը (The temple
of Mars Ultor) եղել է հզոր և խորհրդանշական տաճար՝ կառուցված Հին Հռոմում՝ Հռոմի կայսր Օգոստոսի հրամանով։ Այն բացվել է Ք.ա. 2 թվականին, որպես Օգոստոսի նոր ֆորումի կենտրոնական շինություն, և նվիրված է եղել Մարս աստծուն,որպես վրեժի գործակալ։«Ultio»-ն լատիներեն նշանակում է վրեժ կամ վրեժխնդրություն։ Դա հենց այն բառն է, որից ստացել է իր կոչումւը Մարս Ուլտիորը. նա ներկայացնում է Աստծո իրավացի վրեժը, ոչ թե պարզապես հուզմունքի կամ անձնական վիրավոր-
վածության վրեժը։ Հիմնականում, դա մի ամրոց է, որը պաշտպանում է իրավացիությունը և կարգը, վերականգնում է պատշաճությունն ու օրենքի գերակայությունը: հենց այդպես էին անվանում Մարսին՝ «Վրեժի Մարս»։
Տաճարի պատմությունը սկսվում է դեռևս Ք.ա. 42 թվականին,երբ երիտասարդ Օկտավիանոսը՝ հետագայում Օգոստոսը, նախքան Ֆիլիպպի մարտը, պարտավորվում է կառուցել տաճար, եթե Աստված իրեն և Մարկոս Անտոնիոսին հաղթանակ տա Հուլիոս Կեսարի սպանողների՝ Կասսիոսի և Բրուտոսի դեմ։ Սակայն, հետաքրքիր է, որ իրական կառուցումը չսկսվեց անմիջապես: Օգոստոսը սպասեց, մինչև որ Հռոմին վերադարձվեցին աղեղներն ու ստանդարտներն, որոնք կորել էին Ք.ա. 53 թվականին՝ Կարհայի աղետալի մարտում, որի ժամանակ պարտվել էր Մարկոս Լիկինիոս Կրասսոսը:
Սենատը սկզբում նախատեսել էր տաճարը կառուցել Կապիտոլիո բլրի վրա՝ որպես պրոֆեսիոնալ վրեժի նշան,սակայն Օգոստոսը որոշեց, որ դա կլինի նրա անձնական ֆորումի կենտրոնում, որտեղ նա կկարողանա վերահսկել կերպարը, հաղորդակցությունը և, ամենակարևորը՝ ժողովրդին ներշնչել իր օրինավորության և աստվածային աջակցությունը։
Տաճարը եղել է պերիպտերալ՝ առջևի և կողմերի վրա սյուներով, բայց ետևից՝ առանց «մեջքի», կամ բաց, և հիանալի կերպով ձևավորված Կորինթյան սյուների ոճով։ Տաճարի կենտրոնում կային արձաններ, որոնք խորհրդանշում էին Հռոմի անցյալ հերոսներին․Մարսին, որպես վրեժի Աստծուն և Օգոստոսին, որպես այն իրավասու կառավարիչին, որը գիտակցաբար վերականգնում է իրավունքի գերակայությունը և կարգը քաղաքում:
Այս տաճարը, և ընդհանուր առմամբ Օգոստոսի ֆորումը, եղել են մաս հանրային քաղաքականության և կայսերական պրոպագանդայի. Օգոստոսը ցանկանում էր ցույց տալ, որ Հռոմի կայսրությունը հիմնված է աստվածների աջակցության, հայրենասերների արժանապատվության և անցյալի հերոսների մեծության վրա,այնպես, որ քաղաքացիական պատերազմների խարխլած կարգը վերականգնվի: Օգոստոսի խոսքով՝
«Ես սա ստեղծել եմ,որպեսզի քաղաքա-
ցիները,քանի դեռ ողջ եմ,և նաև հետագա ժամանակների կառավարի-
չները պահանջեն,որ հասնեմ այն չա-
փանիշին,որը սահմանել են հին ժամա-
նակների այն մեծ մարդիկ»։
Այս տաճարը պարզապես կրոնական շինություն չէր. դա վիզուալ հաղորդագրություն էր, որտեղ վրեժի գաղափարը, թերևս, կարևորվում էր ոչ միայն որպես անձնական, այլև որպես պետական, օրինական վրեժ, որը հավասարակշռում է անցյալի անհավասարությունները և ամրապնդում է նոր կայսրության իշխանությունը:
Այսպիսով, Մարս Ուլտորը և «ultio» կոնցեպտը ներկայացնում են հռոմեական արդարության և վրեժի իդեալը, որտեղ աստվածային աջակցությունը և քաղաքական խիզախությունը միախառնված են մեկ ամբողջական իմաստով. Վրեժը՝ ոչ որպես դաժանություն, այլ որպես կարգ ու իրավացիություն, դարձնում է Օգոստոսին ոչ միայն հաղթող, այլև օրինական և աստվածաշնորհված առաջնորդ:
***
ԵՊՀ-ի բակում կանգնած՝ Հայկը վառեց ծխախոտը։Ներսում գլխապտույտ էր սկսվել մոտը,դուրս եկավ բակ,դասախո-
սությունն էլ քիչ անց կավարտվեր։Հայկը
մտքերով էր,չէր էլ հասկանում թե որտեղ․
տա՞նը,բաժնու՞մ թե լրիվ ուրիշ՝ անծանոթ տեղ։Նա նայում էր կապույտ երկնքին և
փորձում գտնել աստղերը,սակայն կա-
պույտն այնքան ուժեղ էր,որ լրիվ ծածկել և թիկունքում էր պահել նրանց՝ պաշտպանելով մարդկանց հայացքնե-
րից։Լուսինը,ի տարբերություն աստղերի,
պաշտպանության կարիք չուներ և միայն
նա էր երևում իդեալական կապույտ երկնքի վրա։Հայկը աչքերը չէր կտրում լուսնից և հպարտանում նրա իդեալակա-
նությամբ,ասես,իրենն էր։Այդ ընթացքում
ծխախոտն,որը զոհելով ինքն իրեն՝ բավարարում էր Հայկի ցանկությունը,
անջատվեց։Հայկը գլուխն իջեցրեց և ծխախոտի մնացորդը նետեց մոտակա աղբամանը։ԵՊՀ-ի դռների մոտ՝ երևաց
Արմանը։
—Հիասքանչ էր,ընկերս։Հիացած եմ խոս-
քովդ։
—Իրո՞ք,—համեստաբար հարցրեց Արմանը։
—Արման ջան,իրոք շատ գեղեցիկ խոսք
ունեց,տվածդ տեղեկությունն էլ․․․․ավելի լավ է լռեմ։
—Շնորհակալ եմ,Հայկ ջան։Գնա՞նք իմ տուն։Միայնակ եմ ապրում,տաս րոպեի
ճանապարհ ա։
—Թե նեղություն չի,գնանք,Արման ջան։
—Իհարկե՛ նեղություն չի։
***
—Անցի՛,Հայկ ջան։
—Շնորհակալ եմ,—ասաց Հայկը։
Մտնելով ներս՝ նա հանդիպեց մի փոքրիկ
սենյակի,որը մեջտեղում բաժանվում էր
պատով՝ դառնալով խոհանոց-հյուրասեն-
յակ։Հյուրասենյակի մեջտեղում՝ փոքրիկ,
բայց հարմար բազկաթոռի դիմաց,դրված
էր մի մաշված սեղան՝ վրան տարբեր ու շատ դեղեր։
—Կներես,Հայկ ջան,երեկ վատառողջ էի,—ասաց Արմանը՝ արագ հավաքելով բոլոր դեղերը։
Հայկի աչքին ընկավ հյուրասենյակի անկյունում դրված մահճակալի վերևի
նկարը․ մի տղա էր՝ վառվող աչքերով,
բարի ու գոհունակ ժպիտով,զինվորական համազգեստով,ձեռքերին էլ եռագույնը։
—Եղբայրս է՝ Կամոն,ում մասին ասում էի։
—Կներես Արման ջան,իրոք,կներես,լավ
չստացվեց զրույցը։
—Դե,վերջացրու,Հայկ ջան,ես էլ ինձ լավ
չէի պահել։Գործից նորություն կա՞։
—Դե,միայն սպանված բժիշկը,ուրիշ ոչինչ։
—Հա՜,կարդացել էի։
Մահճակալի կողքին փոքրիկ պահարան
էր դրված՝ վրան նոթբուք և տպիչ սարք։
—Դրանցով նյութերս եմ տպում,Հայկ
ջան,—ասաց Արմանը՝ նկատելով Հայկի հետաքրքրասեր հայացը։
—Արման ջան,մի խնդրանք էլի՝ կարո՞ղ
ես էտ դեղերից գլխացավի դեղ տալ։Ա-
ռավոտվանից գլուխս պայթում ա։
—Հա,բա ոնց,Հայկ ջան,—ասաց Արմա-
նը ու լրիվ նոր Պարացետամոլ տվեց,—
իմ կողմից՝ քեզ նվեր։
—Շատ շնորհակալ եմ,Արման ջան,բայց արդեն գնամ։Կներես։
—Ոչ մի խնդիր,Հայկ ջան։Ապրես,որ եկար։Շնորհակալ եմ։