1. ՇախՄատ

Chapter 6

Գլուխ 6

—Անունս Արման է։Նարեկի մանկության

ընկերն եմ։Ավելի շատ եղբայրս,քան ես։

Ինչ-որ նորություն կա՞ Նարեկի գործից։

Ցանկացա՝ անձամբ գալ,իմանալ։

—Այսի՞նքն՝ ավելի շատ եղբայրս,քան ես։

—Եղբայրս՝ Կամոն,Նարեկի դասարա-

նցին է եղել,իրար հետ են մեծացել,ես

իրենցից 3 տարի եմ փոքր,բայց ես էլ շատ մտերիմ էի Նարեկի հետ։

—Իսկ ինչի՞ ես դու եկել,ոչ թե եղբայրդ,—

հարցրեց Հայկը։

—Եղբայրս չկա։Անմահացել ա 2016 թը-

վականի քառօրյային,երբ ծառայության

ավարտին էր։Ինչևէ։Նորություն կա՞։

—Նորություն․․․կա։Նարեկի հեռախոսա-

զանգերն ենք վերծանել։Վերջինը՝ բաց թողնված զանգ,դրանից առաջ՝ կարճ զրույց՝ բաց թողնված զանգի հեղինակի հետ։

—Ե՞վ։

—Եվ էն,որ ինչ-որ քիմ-մաքրման ծառա-

յության աշխատող էր,ով պետք ա գար,

ու բազկաթոռները բազմոցի հետ միասին

քիմ-մաքրում աներ։Իրանք հենց են ժա-

մին էին պայմանավորված,երբ մենք

մահվան մասին հաղորդումը ստացանք։

—Ո՞ւ,կանչե՞լ եք հարցաքննության։

—Եղբա՛յր,դու մեր գործին ծանոթ ես

ֆիլմերից ու սերիալներց,իսկ մենք

ապրում ենք սրանով։Էս մեր առօրյան ա,

էս ի՞նչ հարցեր ես տալիս,—բորբոքված

ասաց Գագիկը։

—Իհարկե՛ կանչել ենք։Բայց ոչինչ դուրս չի եկել։Ասաց,որ հեռախոսազրույցից հետո զանգեց,որ ասեր՝ չի կարող գալ,

բայց Նարեկը չէր պատասխանել։Բաց

թողնված զանգն էլ ապացույց։

—Այսի՞նքն՝ ապացույց։Կարող ա սպանել ա,հետո զանգել,որ երբ կանչեք ստեղ,էտ հեքիաթը պատմի։

—Ընկեր ջան,էն ժամին,երբ ինքը զանգել ա,եղել ա իր կնոջ ու երեխայի հետ,էտ մենք ենք ճշտել։Երեխան կտրուկ ուշագը-

նաց էր եղել,ինքն էլ շտապ պիտի հասցներ հիվանդանոց,դրա համար էլ

զանգում էր,տեղյակ պահեր։Մենք մեր

գործը լավ գիտենք,ու պետք չի՛ մեզ

մեր գործը բացատրել։

—Հա՜,լավ գիտեք։Դրա համար մինչև

էսօր ոչ մի բան չունեք,բացի դիակներից

ու տարօրինակ թվերից։

—Տոնդ իջացրու՛,քեզ ոչ ոք արտոնու-

թյուն չի տվել,որ մեր վրա ձայն բարձրա-

ցնես,—կոպիտ ասաց Գագիկը։

—Ի՞նչ ասեցիր։Թվե՞ր։Ի՞նչ թվեր,-հարցրեց Հայկը։

—Դեե․․․էն թվերը,որ Նարեկի ու էն

մի զոհի ձեռքի մեջ գտել էիք։

—Դու որտեղի՞ց գիտես։

—Դուք համացանց չե՞ք մտնում։Կամ

լուրերին չե՞ք հետևում։Ամբողջը էտ երկու

սպանություններն են։

—Սպանություննե՞ր։Քեզ ո՞վ ա ասել,որ

սպանություններ են։Նման բան մենք

չենք հաստատել։

—Բոլորն էլ էտ մտքին են։Դուք եք հասա-

րակությունից հետ մնում,ձեր չեղած «ապացույցներով»։

—Լսի՛,դու ոնց որ ներքին ատելություն

ունես,հա՞,մեր հանդեպ։Առանց էտ

քո ասած «ապացույցների»՝դատարանում

ոչ մեկ չի կարող էս գործը սպանություն

համարել,—բղավեց Գագիկը։

—Կներեք,տղերք ջան,ուղղակի հասկա-

նում եք․․․․

—Չէ՛,չենք հասկանում,—ընդհատեց

Հայկը,—ինչքան քո համար ա դժվար,

էտքան էլ մեր։Քո համար հարազատ ա

մահացել,մեր համար՝ քաղաքացի։

Գործը բացահայտելը մեր պարտականու-

թյունն ա,չմտածես՝ կարանք,չենք անում։

Ոչ մի հետք չկա՛։Ինչն էլ կա՝ ոչ մի բան չի

ցույց տալիս։Գոնե մի հետք,որով կարող ենք առաջ գնալ։Փակուղի ա։Առաջին

դեպքում՝ ոչ մի վկա չկա՛,մի պահակ ա,ով

ոչինչ չի լսել կամ տեսել։Տեսախցիկներից

բան դուրս չի գալիս։Զենքի վրայի մատնահետքերը զոհինն են,զենքն էլ գրանցված չէր,եսիմ որտեղից էր գտել։

Բոլոր մոտակա զենքի խանութներով պտտվել ենք,հարցուփորձ արել,տեսա-

խցիկների ձայնագրությունները ստուգել,

ոչ մի բան չենք գտել։Երկրորդ դեպքը՝

նորից ոչ մի հետք,զենքի վրա մատնա-

հետքեր,որ Աստված գիտի ումն ա,անջա-

տված տեսախցիկներ,ու էլի թվեր,բայց

ո՛չ մի հետք։Ո՛չ մի՝ գրողի տարած հետք։

Կամ նրանք երկուսն էլ խելագարվել են

ինչ-որ տարօրինակ ձևով,ու սպանել

իրենք իրենց՝ թողնելով ապուշ գլուխո-

տրուկներ,կամ մարդասպանը չափից

դուրս խելացի ա,բայց մեկ ա ո՛չ մի հետք,—հունից դուրս գալով՝ ասաց Հայկը։

—Լավ,տղերք,կներե՛ք ինձ,գնամ,չխան-գարեմ,համարս թողնում եմ։Նորության

դեպքում տեղյակ պահեք,լա՞վ,—սեղանին

դրված թղթի վրա հեռախոսահամարը

գրելով՝ ասաց Արմանը։

—Հաջողություն։—պատասխանեց

Գագիկը։

—Բոլորի մոտ սովորություն ա դարձել

մեղադրելը,առանց իրավիճակը հասկա-

նալու։Բոլորը մտածում են՝ իրենք ուզում են ու կարող են բացահայտել գործը,իսկ

մենք՝ չէ։—բորբոքված ասաց Հայկը,ով

միշտ աչքի է ընկել իր զսպվածությամբ։

Comments