Chapter 4
Գլուխ 4
Լույսն արդեն բացվել էր։Ապագա քրեա-
գետը՝ Մարկը,ում ուղարկել էին պրակտի-
կա անցնելու,արդեն տղաների հետ էր։
Նրանից պահանջվում էր՝ չխոչընդոտել
գործի բացահայտման ընթացքը,տալ՝
որքան հնարավոր է քիչ հարցեր,և լինել
մաքսիմալ ուշադիր։Մարկը աչքերով կար-
ծես զննում էր տղաներին,իրենց՝ ենթա-
դրյալ բնավորությունը,արտաքինը,և
փորձում՝ ինչ-որ եզրահանգման գալ,բայց
չէր ստացվում։Հայկը՝ հնարավորինս
մանրամասն ներկայացրել էր նրան ընթացքային գործը։Տղաներից ջուր խըն-
դրելով՝ Մարկը մոտեցավ սեղանին,նայեց սեղանին դրված թղթերին,նկարներին,
ապա վերցնելով ջուրը՝ նստեց սենյակի
անկյունում՝ տղաներից վեց ոտնաչափ հեռու։
—Փաստորեն՝ հայտնի շախմատիստ ա եղել ժամանակին,—ասաց Հայկը՝ սեղա-
նից վերցնելով դիակի նկարը։
—Փաստորեն։Ես էլ ասեմ՝ որտեղի՞ց ա
ծանոթ,—պատասխանեց Գագիկը,—դե,
էն թվերին նայում էի շախմատ։
—Հա՛,մեկ դու էիր նայում,մեկ էլ՝ Արթուր
Դավթյանը1։
—Մի շեղվի,հա՞։
—Պահ,փաստորեն՝ ես շեղվեցի էլի։—
դժգոհեց Հայկը,—Շախմատը թողելուց
հետո՝ շախմատի անհատական դասեր ա
տվել՝ իր տանը։
—Անու՞նը․․․
—Լևոն Մեսչյան։Ազգանունն էլ քեզ նվեր։
—Լա՜վ է,մտքովս չի անցնում՝ ինչի՞ պիտի
իրան սպաներ հասարակ շախմատի դա-
սատուն,ով նույնիսկ հարազատ-բարե-
կամներ չի ունեցել,բացի աշակերտներց։
—Հնարավոր ա՝ հենց դրա համար։
—Երեսուներեք տարի ապրեց,նո՞ր նը-կատեց էտ փաստը։
Ամբողջ ընթացքում Մարկը լուռ հետևում
էր նրանց երկխոսությանը,բայց մի պահ,
իր մեջ համարձակություն հավաքելուց հետո,ասաց․
—Աշակերտներին կամ իրենց ծնողներին
կանչեք,զրուցեք։
—Վույ ազիզ ջան,—կատակեց Գագիկը,—սկզբում չասեցի՞նք քեզ,որ ինչ պետք ա՝
արած ա։Բռնվելու տեղ չկա,Մարկ ջան,չը-
կա։
—Մենակ,մի շա՜տ տարօրինակ բան կա,—ասաց Հայկը՝ նայելով վեր,ինչ-որ անորոշ կետի։
—Ձեռքին՝ ափի մեջ,սև գրիչով գրված է՝
21։Թանաքը թարմ է,—ասաց դատաբը-
ժիշկ Արամյանցը։
—21՞։Ի՞նչ ա նշանակում՝ 21։
—Էտ հասկանալը ձեր գործն ա,տղերք
ջան,ես մենակ կասեմ,որ էս,զոհից ինչ-
որ հուշում ա։
—Կամ Մարդասպանից․․․․
—Ըստ իս,էս ինքնասպանություն չի։—
ասաց Մարկը,—Եթե Լևոնը շիզոֆրենիկ
շախմատիստ չի,ով որոշել ա խաղ խաղա
ոստիկանների հետ։
—Չէր։—ուղղեց Գագիկը։—Դիակն ու
զենքը աչքներիս առաջ,մենք ստեղ․․․,—
չհասցրեց խոսքն ավարտել երտասարդ
մայորն,ու դուռը բացեց գնդապետը։
—Տղե՛րք,դիակ կա,գնացե՛ք էս հասցեով,—փոխանցելւվ թուղթը՝ ասաց գնդապետը,—բայց ամեն ինչին ուշադիր կլինեք,էս լրիվ խաղ ա դառնում։Ես մի քիչ ուշ կգամ։