1. ՇախՄատ

Chapter 12

Գլուխ 12

—Հը՞ Գագ,ի՞նչ կասես։

—Կասեմ՝ սրա հեղինակը անսիրտ,անա-

սուն ա։

—Դե էտ վաղուց էր պարզ։

—Դանակի 20 հարվա՞ծ՝ անօգնական կնո՞ջը։

—Էն էլ,երբ հետը երեխա ա եղել։

—Երեխա՞,—զարմացավ Մարկը։

—Հա՛,արա,չլսեցի՞ր՝ ինչ էր ասում Միքա-

յելյանը։

—Չէ,տղերք,էսօր մի քիչ կորած եմ,կներեք։Կհիշացնե՞ք՝ ոնց ա եղել։

—Լավ չի՛։Պիտի մաքսիմալ ուշադիր լինես,—ասաց Գագիկը։

—Զոհը՝ 34 ամյա Աննա Մակարյանը,դա-

յակ ա աշխատել Զաքարյանների ընտա-

նիքում։Դեպքից քիչ առաջ՝ եկել ա Ման-

կապարտեզ՝ Մարկին՝ Զաքարյանների

փոքրիկին,մանկապարտեզից վերցնելու։

Աշխատողները պատմում են,որ ոչ մի

արտառոց բան չեն նկատել,մի մասն էլ

չկարողացավ բան պատասխանել՝ դեպքից սարսափած։Հետաքրքիր ա,որ

Մարկը անփորձանք հասել ա տուն,ոչ մի

բռնության հետք չկա,կամ արյան,ինքն էլ

էնքան հանգիստ ա,որ չես կարա ասես, թե տենց բան ա պատահել։Մեր ոչ մի

հարցրին Մարկը չի պատասխանում նենց,ոնց իրականում եղել ա։Միքայել-

յանը հարցնում ա՝ Աննա՞ն ա քեզ բերել

տուն,ասում ա՝ հա՝ գլուխը վերուվար ա-

նելով։Մի բան էն չի։Ո՞նց ա կախարդել

էտ երեխուն,անասունը,չենք հասկանում։

—Այ քեզ բան․․․․,—զարմացած ասաց

Մարկը,—բա,ինչ-որ հետք կա՞։

—Ըստ փորձագետների՝ մարմինը լվացել

են քիմիական նյութերով՝ վերացնելով բոլոր հետքերը։

—Ոնց ա կարողանում․․․իսկ․․․

—Թի՞վը,—շտապեց Հայկը։

—Հա․․․թիվը,կա՞ր։

—Հա՛,նորից նույն տեղում։Գրված էր՝

9,ու էն ձեռագրով,որով գրված ա Նո-

րայրի ձեռքի մեջ։

—Մինչև հիմա հանելուկ ա ինձ համար՝

ինչի՞ են առաջի 2-ի ձեռագրերը ուրիշ,

վերջի երկուսինը՝ ուրիշ,—ասաց Մարկը։

—Լավ,եկեք գնանք Արմանի մոտ։Լուռ

կանգնած ա,չգիտի էլ ինչ անի։Անիմաստ

կանչեցի։

—Գնանք․․․․

***

—Հայկ ջան,բարև,—լսվեց կանացի ձայնը՝ հեռախոսից։

—Բարև Ձեզ,ո՞վ ա։

—Քո հարևան Կարինեն ա,Հայկ ջան։

Հարմա՞ր ա,մի բան ասեմ։

—Հա իհարկե՛,տիկին Կարինե։

—Հայկ ջան,էն օրը,երբ հարցուփորձ էիր

անում,ես բան չպատասխանեցի,հիշու՞մ

ես,ասեցի՝ կտարածեմ անպայման։

—Հա,հիշում եմ,տիկին Կարինե։

—Հայկ ջան,հուսով են ճիշտ կընդունեց։

Ես տեսել եմ նամակը դնողին։Ուղղակի

չասեցի,որովհետև խուսափում էի էտ

ոստիկանություն-հարցեր ու նման քաշ-

քշուկներից։

—Գնահատում եմ Ձեր անկեղծությունը,

բայց հիմա ինչի՞ եք զանգել։

—Հայկ ջան,նամակ դնողը հիմա

մեր բակում ա։Եթե շտապես՝ կհասցնես․․․

—Հենց հիմա՛ գալիս եմ։Վստա՞հ եք,որ չեք շփոթել։

—Վստահ եմ,Հայկ ջան։Հագին՝ սև վերնաշապիկ,սպիտակ շապիկ,գլխին՝

սև մաշված գլխարկ։

—Լավ,շնորհակալ եմ,—ասաց Հայկն ու

անջատելով զանգը՝ շտապեց իրենց բակ։

***

«Սև վերնաշապիկ,սպիտակ շապիկ» կրկնում էր Հայկն ամբողջ ճանապարհին։Մտնելով բակ՝ Հայկն առաջին հերթին աչքը գցեց իրենց շենքի

մուտքին։Ոչ ոք չկար։Հայկը պտտվեց դեպի դիմացի շենքի մուտքը,կրկին ոչ ոք,բայց նայելով մուտքի դիմացի նստարանին՝ Հայկը նկատեց տղամար-

դու գլուխ՝ մաշված սև գլխարկով։Նա

տեղից վազելով գնաց դեպի նստարանն ու դեմ առ դեմ հանդիպելով նամակը դռան դիմաց դնող տղամարդուն՝ երկու

ձեռքով հավաքեց նրա վերնաշապիկի օձիքից ու քաշելով՝ ոտքի հանեց։

***

—Խոսա՛,արա,մեկ ա իմացել եմ,որ դու ես։Խոսա՛։Քո կարծիքով՝ հե՞շտ ես մար-

սելու 4 մարդու կիսատ մնացած կյանքը,

որ սպանեցիր,—բղավեց Հայկն ամբողջ

ձայնով։

—Ախպերս,խնդրում եմ՝ թող։Ի՞նչ սպա-

նություն,ես ոչ մեկի չեմ սպանել։Ինչի՞

Մասին ես խոսում։Խնդրում եմ՝ թող,—

անդադար կրկնում էր կնճռոտ դեմքով

տղամարդը,ով հազիվ 30-35 տարեկան

լիներ։

—Իբր չգիտե՞ս՝ ինչ սպանություն։Դու չէիր

երեկ գիշերը  դռանս դիմաց նամակ թողել ու փախել։

—Հա՛,ախպերս,ես էի,բայց մի քաշքշի,

ես իրոք մարդ չեմ սպանել։

—Բա որ դու չես,որտեղի՞ց քեզ էտ նամակը։

—Ես չգիտեմ էլ՝ ինչ ա գրված եղել դրա

մեջ,քույրս էլ վկա,ախպերս,ես մարդ չեմ

սպանել։

—Բա էտ դեպքում,ո՞նց կբացատրես։

—Դե,ես ու քույրս,ոնց միշտ,մեր տեղում

նստած՝ գումար էինք հավաքում,որ գոնե

հաց առնենք,սոված չմեռնենք։Գիշերվա կողմերն էր՝ մի մարդ մոտեցավ,մութ էր,

դեմքը չեմ հիշում,ասեց՝ «Կուզե՞ս հեշտ 20․000  դրամ աշխատես»,ասեցի՝ հա,հո

էշ չեմ՝ հրաժարվեի։

—Էշ ես,էն էլ ոնց ես էշ։Շարունակի՛։

—Համաձայնվեցի,մի թուղթ տվեց,չնայե-

ցի էլ՝ ինչ էր,հասցեն տվեց՝ որտեղ պիտի

տանեի,ու ասեց՝ «Կանես հետ կգաս ստեղ,—մատնացույց արեց ոտքիս կողքի քարը,—գումարը ես քարի տակ կլինի»,

ես էլ արեցի։Երդվում եմ՝ ես մարդ չեմ սպանել։

—Էտ հլը կպարզվի։Կարո՞ղ ենք քրոջդ մոտ գնալ,որ հաստատի ասածներդ։

—Հա՛,ոնց չէ։

***

—Տենց Գագ,քրոջը տեսանք,պատմեց էն,ինչ ինքն էր պատմում։

—Փաստորեն էտ անասունը անծանոթ

մարդկանց միջոցով ա գործում,որ հետք

չթողի․․․

Comments