1. ՇախՄատ

Chapter 10

Գլուխ 10

Հայկը  պատմեց իր բացակա օրերի բոլոր դեպքերը,իսկ Մարկը սեղանին դրեց սուրճի երրորդ բաժակը՝ Հայկինը,և

կտրուկ քաշեց ձեռքը՝ ցուցամատի ծայրը

բերանը տանելով։Սուրճը եռման էր։

—Հա՛կ,ի՞նչ ես մտածում՝ ո՞նց դուրս գանք դրա վրա։

—Չգիտեմ,Գագ,չ-գի-տեմ։

Գագիկը գլուխը հավաքեց ձեռքերի մեջ։

—Հա՛կ,մոռացա քեզ ասեմ։

—Հիմա՛ ասա։

—Հանգի՛ստ,վայ։Ուրեմն,որ գնացիր ե-

րեկ՝ Արմանի մոտ,Արամյանցը եկավ մոտս։Հիմա բան եմ ասում չծիծաղես։

—Ասա դե,վայ,—անհամբերությունից,ա-

սաց Հայկը։

—Արամյանցը ասեց,որ լրիվ սխալ տեղե-

կություն ա տվել 3-րդ զոհ՝ Նորայրի մա-

սին։Ուրեմն՝ իրա օրգանիզմում հայտնա-

բերվել ա նատրիումի ցիանիդի հետքեր։

Նատրիումի ցիանիդը քիմիական նյութ՝

թույն ա։Մահացու թույն,որը շատ արագ ա գործում։Ցիանիդը առաջացնում ա հյուսվածքային հիպօքսիա ու սպանում

մարդուն։

—Այսինքն՝ թույնը արդեն հայտնի ա։

—Հա՛,բայց նենց չի՝ ինչ-որ բան կտա էտ մեզ։

—Էլի բան ա։

Հանկարծ սենյակի դուռը շատ կտրուկ

բացվեց։Մարկն էր,ձեռքին՝ հեռախոս։

—Տղե՛րք։Հլը նայե՛ք,—ասաց Մարկն ու հեռախոսը պարզեց տղաների կողմը։

—Հա ի՞նչ,—պատասխանեց Գագիկը,—

ամբողջ համացանցը էս ա էլի։

—Արա դե,—դժգոհ արձագանքեց Մար-

կը,—ուշադիր կարդա։

Լրատվական կայքում հրապարկված նյութ էր․

«Սպանություն՝ Երևանում։Այգիներից մե-

կում ծառի տակ ոստիկանները մարմին են գտել․․․»

—Ու՞,նմանօրինակ բաները համացանց-

ում լիքն են։

—Կարդացի՞ք,—հարցրեց Մարկը։

—Հա՛,—ասաց Գագիկը։

—Դե ասեք՝ գրվա՞ծ էր սպանության մեթոդը։

Հարցից հետո սենյակում լռություն տիրեց։

—Դե կարդացե՛ք,—հրամայական տոնով՝

ասաց Մարկը։

Գրված էր․

«Հավանաբար՝ 32 ամյա տղամարդը

սպանվել է թունավոր նյութի ներգոր-

ծությունից,ավելի կոնկրետ՝ ցիանիդ քի-

միական նյութի։․․․»

—Ախ ցիանիդ․․․․,—արձագանքեց Հայկը։

—Արա՞,էս մտածում եք՝ լրագրո՞ղն ա արել,ինչ ա՝ գիտի,թե ինչ նյութով են սպանել։

—Հա՛յկ,երբ մարմինը նկատեցիր,ընտա-

նիքիդ ճանապարհեցիր,առաջինը՝ Գա-

գիկին զանգեցիր,որ գան,չէ՞։

—Հա՛,մոտավոր։

—Որ խնդրեմ՝ կնայե՞ս հեռախոսով՝ քա-

նիսի՞ն ես զանգել Գագիկին։

—Հա,իհարկե՛,—համաձայնեց Հայկը,—

զանգել եմ 18։07։

—Ըհն․․․հիմա նայե՛ք՝ երբ ա նյութը հրա-

պարակվել։

—18։15,—դանդաղ՝ ասաց Հայկը։

—Այ քեզ խելագարություն․․․․,—ասաց

Գագիկը՝ չդիմանալով տեսածի տարօ-

րինակության աստիճանին։

—Հլը մտի՛ կայք,նայի՝ ի՞նչ կա։

—Հիմա,—համաձայնեց Մարկը,—ոչինչ՝

բացի վերջին 3 սպանություններից․․․․

—Մտի՛ դրանցից մեկը,—ջղայն ու ոգևորված ասաց Հայկը։

«Սպանություն՝ Երևանում․իրավապանե-

րը մարմինը դուրս են բերել Հրազդան գետից․․․»,«Կրակոցը արձակվել է տեղում

հայտնաբերված՝ մակարով տեսակի ատրճանակից․․․»

—Գա՛գ,քանիսի՞ն էինք կանչ ստացել։

—Մարաշից նոր էինք եկել,գողության

գործ էր։Գիշերը 4-ն էր,տեղում էինք արդեն։Մոտավոր՝ 4։10-ն էր։

—Նյութն էլ հրապարակել ա 3։59-ը,—ասաց Մարկը՝ աչքերը ներքև կախելով։

—Անասու՛ն,—չդիմացավ Գագիկը։

—Լավ,ասենք իրոք ինքն ա։Կասե՞ք՝ ինչի՞

ա ինքն իրան էսքան հիմար ձևով մատնում։Որ խելացի ա՝ կասկած չկա,բայց մենակ հիմարը անելուց միանգամից հետո՝ կհրապարակեր դեպքի մասին լուրը՝ ամեն մանրամասով։

—Կայքի անունը․․․ի՞նչ էր,—հարցրեց Գագիկը։

—Անունը՝ armcrime.am:

—Շտա՛պ,Հայկ,շտա՛պ մեր համակարգչա-

յին մասնագետի մոտ տանել ա պետք։

Comments