1. Քո՛ւյր, ղողանջի՜ պես ճախրել ու գնալ

Chapter 1

Chapter 1

Քո՜ւյր, ղողանջի՛ պես ճախրել ու գնալ, —
Հմայված ու հեզ — ճախրել ու գնալ...

Երկնքից — երկինք, իրիկվա մովում,
Անմարմին, անտես — ճախրել ու գնա՛լ...

Դեպի Ամենտի եզերքը կապույտ —
Քո՜ւյր, ղողանջի պես ճախրել ու գնալ...

Comments