1. «Քրիստոս հարյավ... Ա՜խ, և այս հոծ...»

Chapter 1

Chapter 1

* * *

Քրիստոս հարյավ... Ա՜խ, և այս հոծ
Մութ-մըռայլից, երանի,
Հառներ հոգիս կըրակ ու բոց,
Զըվարթ հոգիս երբեմնի։

Եվ, երանի, նույն սաստկությամբ
Սիրո կիրքը ևս հառներ,
Երկինքս էլի դառնար անամպ,
Միտքըս ուժգին սավառներ...

— Լո՛ւռ կաց, անմիտ, ի՜նչ ես լալիս
Վըհատ ձայնով ծերության,
Դեռ քո ճամփին լույս է տալիս
Ճառագայթը վաղորդյան։

Եվ մըռայլից, որ կա իջած
Ծանր ու տարտամ քո սըրտին,
Պիտի հառնեն տանջված, խաչված
Ցընորքները քո նախկին։

Comments