1. Քեզ կհասնեմ, քո՛ւյր իմ, ես - Ամենտի Երկրում

Chapter 1

Chapter 1

Քեզ կհասնեմ, քո՜ւյր իմ, ես — Ամենտի Երկրում:
Երբ հուշ դարձած կքնես — Ամենտի Երկրում...

Կհամբուրեմ, ջի՛նջ այնպես, շրթունքներդ ես,—
Կհամբուրեմ, քո՜ւյր իմ քեզ — Ամենտի Երկրում...

Մեռած աստղի լույսի պես, որ ժպտում է մեզ —
Դու իմ հարսը կլինես-Ամենտի Երկրում...

Comments