Chapter 10
4 տարի (փով ջիյոն)
Դու խոստացար, որ կգաս հոկտեմբերին, Սիէնա՛։ Չորրորդ տարվա հոկտեմբերն է սկսվում։
Քայլում եմ ու կամաց հպվում մի կնոջ՝ սև վերարկուն հագին, սև
բարձրակրուննկներով, աշնանային կոշիկներով։ Ծանոթ բույր եմ զգում։ Բարձրացնում եմ գլուխս ու հանդիպում սրճագույն աչքերին։
-Սիէնա՛։
Չորս տարի անց հանդիպել մեկին, ով քեզ լքել է, խոստանալով, որ աշնանը կգա։
-Սու՞րճ։
Ինչը՞ կարող է ավելի հրաշալի լինել, քան սուրճ առաջարկել զղջալու փոխարեն։ Կարոտել էի տունդ, Սիէնա՛։
-Հյուրասենյակդ լուսավորվել է։
-Վարագույներն եմ լվացել։
Սիէնայի ժպիտը արևի է նման։ Վարագույրները կապ չունեն, երբ տունը քոնն է, Սինա՛։
-Ինչու՞ լքեցիր ինձ։
-Լավագույն տարբերակն էր երկուսիս համար էլ։
-Դու ի՞նչ գիտես, թե որն է լավագույն տարբերակն ինձ համար, Սիէնա՛։
-Երբ ես վերջապես հասկանալու, որ միասին լինել չենք կարող, Ջիյոնա՛։ Ես սպանել եմ մորդ, դու սպանել ես ինձ։
-Մնում է ես էլ մահանամ ու վերջ։ Նպատակդ դա է, չէ՞։ Ես մեռնում եմ առանց քեզ, Սինա՛։ Դու արև ես, ու կապ չունի, որ մայրամուտի արևն է քեզ հիշեցնում, միևնույն է արև ես։
-Իսկ դու դառը, սև սուրճ ես՝ մոխրագույն բաժակով։ Չորս տարի է անցել, բայց միևնույն է չեմ կարողանում մաքրվել քեզնից։
-Ես ուզում եմ պատմել քեզ այս չորս տարիների մասին։
-Չեմ ուզում լսել։ Ի՞նչ ես ասելու, որ կարոտե՞լ ես ինձ։
-Սինա՛։
-Ի՞նչ։
Սկսում ենք բղավել ու զգում եմ, որ Սիէնան էլ ավելի է փոխվել։ Գեղեցկացել է, մազերը երկարել են,հիմա սևն ավելի շատ է քան կարմիրը։ Սկսել է աչքերը սևով ներկել, կարմիր շրթներկն էլ բացակայում է։ Մի՞թե ես եմ գողացել քո գույները, Սիէնա՛։
-Գիտե՞ս, քեզ սև ներկած աչքեր սազում են։
-Որովհետև հոգիդ էլ է սևով ներկված։
-Ինչու՞ ես այսքան ատում ինձ, Սինա՛։
-Որովհետև քանդել ես կյանքս։ Հիմա մենք կարող էինք աղջիկ երեխա ունենալ։
-Ու դու նրան նկարչական խմբակ կտանեիր, չէ՞։
Լռում է։ Լռում ենք։
-Լավ կլիներ, եթե երբեք հանդիպած չլինեինք։
-Իհարկե, դու էլ մի կարգին կին կունենայիր, ով կկարողանար սիրել քեզ։ Վստահ եմ, դու էլ նրան կսիրեիր։ Կդադարեիր սուրճ խմել, միայն թե կինդ բաժակներ չլվանա։ Բաց կպահեիր վարագույներդ, որ կնոջդ ժպիտն ավելի լուսավոր տեսնես։
Բացում եմ վարագույրն ու մայրամուտի շողերը սկսում են Սիէնայի մուգ մազերը լուսավորել։
-Ցուրտ է։
Քայլում եմ դեպի բուխարին ու վառում։
Սիէնան գնում է խոհանոց ու վերադառնում երկու բաժակ թեյով։ Սև բաժակը մեկնում է ինձ ու նստում բուխարու դիմաց։ Նստում եմ կողքին ու սկսում նայել գույները կորցրած Սիէնային։ Ուզում եմ նորից տեսնել կարմիր մազերդ, Սիէնա՛։
Պառկում եմ ու գլուխս դնում ծնկներին, հուսալով, որ թույլ կտա հանգստանալ։ Փակում եմ աչքերս, լսում եմ ճտճտացող փայտի ձայնը։
Այտիս զգում եմ Սիէնայի սառը ձեռքը, բացում եմ աչքերս ու հանդիպում սրճագույն աչքերին։
-Մենք կարող էինք իդեալական ընտանիք լինել։
-Սրանի՞ց էլ իդեալական։ Տասներկու տարի է սպասում ենք, թե ով է մեզնից առաջինը մեռնելու։
Սկսում է մաքրել մանդարիններից մեկն ու տալիս ինձ։
-Ինչու՞ չես մեռնում, Սինա՛։
-Որ սպանեմ քեզ։
-Միայն չասես, որ մանդարինով ես թունավորելու։
Սկսում ենք ծիծաղել։
Արևը վաղուց մայր է մտել, սենյակը լուսավորողը բուխարին է։ Մանդարինները վերջացել են, բաժակները դատարկվել։ Բաժանվելու ժամանակն է։ -Սիէնա՛։
Նայում եմ գլուխն ուսիս դրած Սիէնային ու հասկանում, որ քնել է։ Պառկեցնում եմ բազմոցին, նստում հատակին ու հասկանում, որ այս նարինջների բույրն ունեցող կինն իմը չէ։
Փորձում եմ ձեռքով ետ տանել մազերը, բայց արթնանում է։
-Խոստացի՛ր, որ չես գնա։
-Խոստացի՛ր, որ չես սպանի ինձ։
-Չեմ սպանի, միևնույն է արդեն մեռած ես։
Երազելի պահ կլիներ, եթե մեռած լինեի։