Chapter 3
III
Հրա՜շք Պոլլին։ Պստլի՜կ Պոլլին։ Քանի դեռ նրանք միասին էին, ինքը ոչ մի անգամ նույնիսկ չէր նայել ուրիշ կնոջ վրա։ Իսկ եթե որեւէ մեկը հանդգներ ասել… կամ եթե ակնարկեր, ապա ինքը այդ լկտիի գլուխը կջարդեր։ Ինքը Պոլլիից բաժանվեց միայն այն պատճառով, որ Պոլլին խնդրեց իրեն այդ անել, բայց միշտ ներքուստ հույս ուներ, որ եթե ֆիրմայի վիճակը ամրապնդվի եւ աշխատանքի հիմնական մասն ընկնի Իրվի ուսերին, որը վարում էր հաշվապահությունը, ինքն ու Պոլլին նորից կգտնեն իրար։ Բայց գործերն ավելի վատացան, Իրվի կինը ծանր հիվանդացավ, Իրվը ավելի ուշ֊ուշ սկսեց երեւալ գրասենյակում եւ…
— Ես այնպես եմ զգում,— բարձր փնթփնթաց նա,— կարծես հենց նոր եմ իմանում, որ բարի կախարդենր չեն լինում։ Որ Պոլլին… Այդ բոլոր գեղեցիկ տարիներին… մեկ մարդ։ Իսկ մնացածները՝ սոսկ թռուցիկ հաճույքներ։
Նորից առկայծեց հեռուստացույցի ազդանշանը։
— Ո՞վ է,— բարկացած փնչացրեց Քրենդոլը։
— Միսթր Էդվարդ Բոլլասկը։
— Ի՞նչ է ուզում։ (Որ Պոլլին, հրաշք Պոլլին…)
Էկրանի վրա հայտնվեց չափազանց գեր մի մարդու պատկեր։ Նա զգուշորեն զննեց համարը։
— Ես ձեզ պիտի հարցնեմ, միսթր Քրենդոլ, արդյոք դուք համոզված եք, որ ձեր հեռուստացույցը գաղտնի չի լսվում։
— Դուք ի՞նչ եք ուզում։
Քրենդոլը գրեթե ափսոսում էր, որ գիրուկը անձամբ չէր եկել իր մոտ։ Ինչ հաճույքով հիմա նա կջարդեր որեւէ մեկին։
Միսթր Էդվարդ Բոլլսկը նախատինքով օրորեց գլուխը, եւ նրա այտերը կախքվեցին֊հասան ծնոտի տակ։
— Ինչ արած, սըր, եթե դուք չեք երաշխավորում դա, ես ստիպված պիտի լինեմ ռիսկի դիմել։ Ես ձեզ դիմում եմ, միսթր Քրենդոլ, կոչ անելով ներել ձեր թշնամիներին, մյուս այտն էլ դեմ անել ձեզ ապտակած ձեռքին։ Ես դիմում եմ ձեզ՝ բացեք ձեր սիրտը հավատի, հույսի եւ գթասրտության առաջ, եւ ամենակարեւորը՝ գթասրտության, որ վեր է բոլոր առաքինություններից։ Այլ կերպ ասած, սըր, մոռացեք այն մարդու կամ կնոջ հանդեպ ձեր ատելությունը, որին մտադիր եք սպանել, հասկացեք նրա հոգեկան թուլությունը, որ նրան դրդեց անելու այն, ինչ արել է, եւ ներեցեք նրան։
— Ինչո՞ւ պիտի ներեմ,— կատաղած հարցրեց Քրենդոլը։
— Որովհետեւ այդպիսով դուք կարժանանաք բարի բախտի, սըր, ես նկատի ունեմ ոչ միայն բարոյական բարօրությունները, չնայած չպետք է մոռանալ եւ հոգեւոր արժեքների մասին, այլեւ նյութական բարօրությունը։ Նյութական, միսթր Քրենդոլ։
— Բարի եղեք, բացատրել, թե ինչի մասին եք խոսում։
Գիրուկը առաջ թեքվեց եւ գողունի ժպտաց։
— Եթե դուք ներեք նրան, ով ձեզ ստիպեց յոթ տարի զրկանքներ ու տառապանքներ կրել, միսթր Քրենդոլ, ես պատրաստ եմ չափազանց շահավետ գործարք առաջարկել ձեզ։ Դուք ունեք մեկ սպանություն գործելու իրավունք։ Ես մեկ սպանության կարիք ունեմ, ես շատ հարուստ եմ։ Իսկ դուք, որքանով կարող եմ դատել (սըր, սխալ չհասկանաք ինձ), շատ աղքատ եք։ Ես կարող եմ ապահովել ձեզ մինչեւ ձեր կյանքի վերջին օրերը, եւ ոչ միայն պարզապես ապահովել, միսթր Քրենդոլ, եթե միայն դուք հրաժարվեք ձեր մտադրությունից, ձեր անարժան մտադրությունիից, հաղթեք ձեր մեջ չարին, հրաժարվեք անձնական վրեժխնդրությունից։ Դե, ուրեմն, ես ունեմ մի մրցակից, որը…
Ինքդ նստիր քո յոթ տարին,— թունոտ խորհուրդ տվեց նա խավարած էկրանին։ Եվ հանկարծ ծիծաղը եկավ։ Նա ընկավ աթոռի թիկնակին ու քրքջաց։
Օ՜, ճարպոտ խոզ։ Ուզում էր իրեն խեղճացնել ավետարանի տեքստերով։
Սակայն այդ զանգը նաեւ օգուտ տվեց նրան։ Այժմ նա տեսավ իր ու Պոլլիի խոսակցության ծիծաղելի կողմը։ Ապա մի մտածի՜․ նա նստած է իր խղճուկ սենյակում եւ վախից դողում է տասը տարվա վաղեմություն ունեցող կեղտոտ ինտրիգի համար։ Ապա մի մտածի, նա երեւակայում է, թե ինքը այդ յոթ տարիները դժոխքում անց է կարցել իր նման…
Քրենդոլը լրիվ պատկերացրեց այդ բոլորը եւ թոթվեց ուսերը։
— Է՜հ, թող դողա։ Դա միայն օգուտ կտա նրան։
Ու հանկարծ զգաց, որ շատ քաղցած է։
Նա ուզում էր պատվիրել, որ ճաշը բերեն համար, զգուշանալով ստեֆանսոնյան գունդ նետողների հետ նորից հանդիպումից, բայց հետո միտքը փոխեց։ Եթե Ստեֆանսոնը լրջորեն հետապնդում է իրեն, ապա ավելի հեշտ բան չկա, քան իր ճաշի մեջ ինչ֊որ բան լցնել տալը։ Շատ ավելի անվտանգ կլինի մի որեւէ պատահական ռեստորանում ճաշելը։
Բայց այդ, հաճելի կլինի նստել վառ լուսավորված սրահում, երաժշտություն լսել, մի քիչ թարմանալ։ Չէ որ ազատության մեջ սա իր առաջին երեկոն է եւ հարկավոր է ինչ֊որ կերպ ազատվել բերանի այն դառն համից, որ մնաց Պոլիի խոսելուց հետո։
Դռնից դուրս գալուց առաջ նա ուշադիր զննեց միջանցքը։ Ոչ մի կասկածելի բան։ Բայց նա հիշեց Վեգայի մոտի պստլիկ մոլորակը, որտեղ իրենք ամեն անգամ այ այսպես չորս կողմը նայելով անցնում էին զուգահեռ աճած բարձր ձիաձետներից կազմված թունելներով։ Իսկ եթե եչալուրջ չլինեին… անզգույշներին երբեմն ճանկում էր տզրուկանման վիթխարի կաղկամորթը, որը իր խեցու կտորները կարողանում էր մեծ ուժով հեռու նետել։ Խեցու բեկորը շշմեցնում էր զոհին, իսկ այդ ընթացքում ազրուկը հասցնում էր մոտենալ նրան։ Եվ այդ տզրկուկը կարող էրծ տասը րոպեի ընթացքում լրիվ ծծել մարդու արյունը։
Մի անգամ այդպիսի խեցու կտորն ընկավ իր վրա, բայց մինչ ինքը ուշագնաց ընկած էր, Հենքը… Ծերուկ Օտտո֊Բլոտտոն…
Քրենդոլը ժպտաց։ Միթե այդպիսի օր կլինի, երբ իրենք կարոտով կհիշեն կրած սարսափները։ Այդպես երբեմն հին զինվորներն են հիշում պատերազմի նույնիսկ ամենածանր փորությունները։ Էհ, ինչ արած, ինքն այդ սարսափները կրել է ոչ այն բանի համար, որ միսթր Էդվարդ Բոլլասկի նման կեցծ բարեպաշտները ուրիշի ձերքով անպատիժ սպանեն իրենց թշնամիներին։
Եվ եթե կուզեք, ոչ էլ Պոլլիի նման ստոր ու վախկոտ պոռնիկների համար։
«Ֆրեդերիկ Ստոդարդ Ստեֆանսոն։ Ֆրեդերիկ Ստոդարդ Ստեֆենսոն…»
Ինչ֊որ մեկը ձեռքը դրեց նրա ուսին եւ, սթափվելով, նա տեսավ, որ միջանցքի կեսն արդեն անցել է։
— Նիկ։
Քրենդոլը շրջվեց։ Սեպաձեւ կտրած մորուք․ նա այդպիսի մորուքով ծանոթ չուներ, բայց աչքերը զարմանալիորեն ծանոթ էին…
— Նիկ,— ասաց մորուքավոր մարդը,— ես չկարողացա։
Այդ աչքերը… Դե, իհարկե, սա իր կրտսեր եղբայրն է։
— Դե՜ն,— բացականչեց նա։
— Այո, ես եմ։ Ահա՜։
Ինչ֊որ բան աղմոկկով ընկավ հատակին։ Քրենդոլը ցած նայեց եւ գորգի վրա տեսավ բլաստեր՝ մեծ կալիբրի եւ ավելի թանկ, քան իր բլաստերն էր։ «Ինչո՞ւ է Դենը ատրճանակ պահում մոտը։ Նրան ո՞վ է հետեւում»։
Այդ միտքը մի աղոտ կռահում բերեց իր հետ։ Եվ սոսկումը, սոսկումն այն բանից, որ կարող էր ասել եղբայրը, որին չէր տեսել այդքա՜ն երկար տարիներ։
— Ես կարող էի քեզ սպանել, հենց որ դու մտար միջանցք,— ասում էր Դենը։— Ես անընդհատ քեզ պահում էի նշանառության տակ։ Բայց ես ուզում եմ դու իմանաս, որ ձգանը չսեղմեցի ոչ այն պատճառով, որ պետք է դատապարտվեմ գործածս սպանութչան համար։
— Հա՞,— դանդաղ ասաց Քրենդոլը, նորից վերապրելով իր ողջ անցյալը։— Ես ուղղակի չդիմացա այն մտքին, որ էլ ավելի մեղավոր պիտի լինեմ քո առաջ։ Պոլլիի հետ այդ պատմությունից հետու ես միշտ…
— Պոլլիի՞։ Ախ, հա, իհարկե, Պոլլիի հետ։— Թվում էր, թե նրա կզակից կշռաքար են կախել, որը գլուխը կռացնում եւ խանգարում էր բերանը փակելուն։— Պոլլիի հետ…
Դենը երկու անգամ բռունքցով խփեց ափին։
— Ես գիտեմ, որ դու վաղ թե ուշ հաշիվ կպահանջես ինձանից։ Ես քիչ մնաց խելագարվեի սպասելուց, եւ խղճի խայթից։ Բայց ես չէի կարծում, որ դու այդպիսի ճանապարհ կընտրես, Նիկ։ Յոթ տարի սպասել։
— Դրա համա՞ր դու ինձ չէիր գրում, Դեն։
— Իսկ ես ի՞նչ կարող էի գրել։ Եվ հիմա էլ ի՞նչ կարող եմ ասել։ Ինձ թվում էր, թե սիրում եմ նրան, բայց ամեն ինչ վերջացավ, հենց որ դուք բաժանվեցիք։ Երեւի, ես միշտ ձգտել եմ տիրանալ այն ամենին, ինչ քոնն է եղել, Նիկ, որովհետեւ դու իմ ավագ եղբայրն ես։ Ուրիշ արդարացում ես չունեմ, ու հրաշալի գիտեմ, ոթե ինչ արժի արդարանալս։ Չէ որ գիտեմ, թե դու ու Պոլլին ոնց էիք իրար հետ, եւ ես այդ բոլորն ավերեցի ուղղակի քեզ վատություն անելու ցանկությունից։ Բայց այ հիմա, Նիկ, ես քեզ չեմ սպանի , եւ ոչ էլ կպաշտպանվեմ։ Ես շատ եմ հոգնել։ Եվ շատ եմ մեղավոր։ Դու գիտես, թե որտեղ կարող ես ինձ գտնել, Նիկ։ Արի, երբ կուզենաս։
Դենը ետ դարձավ ու արագ քայլեց դեպի դուռը։ Նրա սրունքների մետաղե զարդերը (մոդայի վերջին ճիչը) փայլփլում էին եւ շողշողում։ Նա ես չնայեց, նույնիսկ երբ անցնում էր նախասրահի թափանցիկ պատի ետեւից։
Քրենդոլը երկար նայեց նրա հետեւից, ապա տխուր «հըմ» փնչացրեց, հատակից վերցրեց երկրորդ բլաստերը եւ գնաց ռեստորան փնտրելու։
Նա նստել էր, ցրված քչփորելով բարկահամ դելիկատեսները, որ բրեված էին Վեներայից եւ բնավ էլ այնքան համեղ չէին, ինչպես նա պատկերացնում էր իր հիշողություններում, եւ մտածում էր Պոլլիի ու Դենի մասին։ Այժմ, երբ նա գիտեր ամեն ինչ֊ հիշողության մեջ հառնում էին հազար ու մի մանրուքներ։ Իսկ ինքը բոլորովին չէր կասկածում… Բայց ո՞վ կարող էր կասկածել Պոլլիին։ Ո՞վ կարող էր չհավատալ Դենին։
Քրենդոլը գրպանից հանեց իր ազատման վկայականը եւ սկսեց ուշադրությամբ ուսումնասիրել․ «Լրիվ կրելով նախնական հաշվարկով առավելագույն բանտային կալանքի յոթամյա պատիժը, Նիկլաս Քրենդոլն ազատվում է կանխահանցագործի բոլոր իրավունքներով…»
… որպեսզի սպանի՞ իր նախկին կին Պոլլի Քրենդոլին։
… որպեսզի սպանի՞ իր կրտսեր եղբայր Դենիալ Քրենդոլին։
Ինչպիսի՜ անհեթեթություն։
Բայց դա նրանց բոլորովին էլ անհեթեթություն չթվաց։ Նրանք երկուսն էլ այնպես երանելիորեն համոզված էին իրենց գործած հանցանքի մեջ, այնպես ինքնագոհ միայն իրենց եւ միմիայն իրենց էին համարում ատելության միակ օբյեկտը, այնպիսի դաժան ատելության, որ վրեժխնդրության տենչը չնահանջեց նույնիսկ այն ամենաահավորի առջեւ, ինչ ուներ Գլակտիկան․ նրանք երկուսն էլ այնպես համոզված էին դրանում, որ բազմիցս հեջողված ու փորձված նրանց խորամանկությունը դավաճանեց իրենց եւ ճիշտ չհասկացան Քրենդոլի աչքերում արտահայտված ուրախությունը։ Ե՛վ Պոլլին, եւ՛ Դենը շատ հեշտությամբ կարող էին ընդհատել արդեն սկսած խոստովանությունը, ու ինքը ոչ մի բան էլ գլխի չէր ընկնի։ Եթե միայն նրանք այդքան տարված չլինեին իրենցով ու ժամանակին նկատեին Քրենդոլի զարմանքը, կարող էին հետագայում էլ խաբել նրան։ Եթե ոչ երկուսին, ապա նրանցից մեկնումեկին անպայման կհաջողվեր դա։
Քրենդոլն աչքի ծայրով նկատեց, որ իր սեղանի մոտ կին է կանգնած։ Թեթեւակի կռանալով, նա Քրենդոլի ուսի վրայից կարդում էր վկայականը։ Նիկը ետ ընկավ աթոռի թիկնակին եւ ոտից֊գլուխ նայեց կնոջը, ու կինը ժպտաց նրան։
Անծանոթ կինը հեքիաթային գեղեցկուհի էր։ Նա օժտված էր ոչ միայն այն ամենով, ինչը գեղեցիկ է դարձնում կնոջը՝ իդեալական մարմին, դեմք, կեցվածք, մազեր, մաշկ եւ աչքեր, այլեւ դրանց ավելանում էին նաեւ այն ավարտուն գծերը, որոնք, ինչպես արվեստի բոլոր տեսակների մեջ, գլուխգործոցթ զանազանում են սովորական հրաշալի ստեղծագործությունից։ Այդ գծերից մեկը, իհարկե, հարստությունն էր, որ արտահայտվում էր սանրվածքի եւ զգեստի մեջ՝ ըստ արժանվույն բոլորելով նման գեղեցկությունը, ինչպես նաեւ միակ պրաեայով՝ Սատուրնից բերված անգին քարով, որը սեւ բոցի պես հորհորում էր նրա կրծքին։ Բայց այդ գծերին կարելի էր ավելացնել նաեւ աչքերում փայլփլող խելքը եւ ազնվազարմությունը, որ գեղանիորեն լրացնում էր միս ու արյունից արարված այս սքանչելիքը։
— Դուք ինձ թո՞ւյլ կտաք նստել ձեզ հետ, միսթր Քրենդոլ,— հարցրեց նա մի այնպիսի ձայնով, որի համար բավական կլինի ասել, թե լրիվ ներդաշնակում էր կնոջ ողջ կերպարանքի հետ։
Այս խնդրանքը զվարճացրեց Քրենդոլին, բայց եւ աշխույժ հուզմունք հաղորդեց։ Նա մի կողմ քաշվեց, եւ անծանոթուհին նստեց նրա կոպիտ բազմոց վրա կայսրուհու պես, որը մազմու է գահին հարկատու արքաների հայացքների ներքո։
Քրենդոլը մոտավորապես գլխի էր ընկնում, թե նա ով է եւ ինչ է փնտրում։ Դա կարող էր լինել կամ բարձրաշխարհիկ երիտասարդ գիշատչուհի, կամ էլ կինոաստղ, որ վերջերս է հռչակվել եւ դեռեւս պահպանում է Նորի ստատուսը։
Իսկ ինքը, հենց նոր ազատված տաժանակիրը, որն ունի կյանքի եւ մահվան իրավունք, մի այնպիսի արտառոց նորույթ էր, որ նա անպայման կցանկանար փորձել։
Իհարկե, իր նկատմամբ նման հետաքրքրուոթյունը այնքան էլ շոյիչ չէր, բայց, մյուս կողմից, սովորական պարագաներում հասարակ մահկանացուն երազել անգամ չի կարող նման կնոջ հետ հանդիպելու մասին, ուրեմն էլ ինչու ինքը օգուտ չքաղի իր վիճակից։ Ինքը կբավարարի այդ կնոջ քմահաճույքը, իսկ նա ազատության մեջ իր առաջին երեկոն…
— Սա ձեր ազատման վկայակա՞նն է,— հարցրեց կինը եւ մեկ անգամ էլ կարդաց։ Նրա վերին շրթունքը մի քիչ խոնավացավ, եւ Քրենդոլը զարմացավ, հոգնած գերհագեցածության այդ նշանը տեսնելով հաղթական դեռատիության եւ գեղեկցության այս կենդանի մարմնավորման մոտ։
— Ասացեք, միսթր Քրենդոլ,— վերջապես խոսեց անծանոթ կինը ու դեմքով շրջվեց Քրենդոլի կողմը։— Նրա վերին շրթունքի վրայի քրտինքի կաթիլները ավելի ցայտուն փայլփլեցին։— Ասացեք, դուք դատապարտված եք եղել որպես կանխահանցագո՞րծ։ Բայց ճիշտ է, չէ՞, որ մարդասպանության համար նախատեսված պատիժը եւ ամենագազանային բռնաբարության համար նախատեսված պատիժը նույնն են։
Երկար լռությունից հետո Քրենդոլը մատուցողուհուց պահանջեց հաշիվը եւ դուրս եկավ ռեստորանից։
Երբ նա մոտեցավ իր հյուրանոցին, արդեն այնքան հանգիստ էր, որ չմոռացավ ուշադիր զննել թափանցիկ պատի հետեւի նախասրահը։ Ստեֆանսոնյաի վարձկանի նմանվող մարդ չկար։ Ի դեպ, Ստեֆանսոնը զգույշ խաղացող է եւ անհաջողություն կրելուց հետո չի շտապի կատարել հաջորդ փորձը։
Բայց այդ կինը։ Եվ միսթր Էդվարդ Բոլլաքը…
Նրա փոստարկղում երկտող կւար։ Ինչ֊որ մեկը զանգահարել էր եւ թողել իր հեռախոսի համար, բայց ուրիշ բան չէր խնդրել հայտնել։
Բարձրանալով իր համարը, Քրենդոլը մտածում էր, թե էլ ում ինքը կարող է պետք գալ։ Գուցե, Ստեֆանսոնը որոշել է հաշտության համար խաղ նախապատրաստել։ Կամ էլ մի որեւծ դժբախտ մայր կխնդրի, որ ինքը սպանի նրա անբուժելի հիվանդ երեխային։
Նա ասաց համարը եւ հետաքրքրությամբ նայեց էկրանին։ Էկրանը առկայծեց, ու նրա վրա մի դեմք հայտնվեց։ Քրենդոլը հազիվ զսպեց խանդավառ ճիչը։ Չէ, ինքն, այնուամենայնիվ, մի բարեկամ ունի Նյու Յորքում։ Ծերուկ Իրվը, միշտ ողջամիտ ու հուսալի Իրվը։ Իր նախկին գործընկերը։ Բայց հենց այն պահին, երբ Քրենդոլն արդեն ուզում էր բարձրաձայն արտահայտել իր ուրախությունը, հանկարծ կծեց լեզուն։ Այդ օրը չափից դուրս շատ անակնկալներ էր բերել։ Իսկ Իրվի դեմքի արտահայտության մեջ ինչ֊որ բան կար…
— Լսիր, Նիկ,— մռայլ սկսեց Իրվը տհաճ դադարից հետո։— Ես հիմա կուզեի միայն մեկ հարց տալ քեզ։
— Իսկ ի՞նչ հարց, Իրվ։
— Դու վաղո՞ւց գիտեից։ Երբ գլխի ընկա՞ր։
Քրենդոլը լուռ մտածեց մի քանի հնարավոր պատասխանները եւ ընտրեց, վերջապես, առավել հարմարը։
— Շատ վաղուց, Իրվ։ Բայց չէ որ այն ժամանակ ես ոչինչ չէի կարող անել։
Իրվը գլխով արեց։
— Ես այդպես էլ գիտեի։ Դե, ուրեմն, լսիր։ Ես չեմ ուզում քեզ աղաչել ու արդարանալ։ Այս յոթ տարիների ընթացքում դու այնքան տառապանք ես կրել, որ իմ արդարանալը ոչինչ չի փոխի։ Բայց միայն մի բանի հավատա, ես սկսեցի գանձարկղից շատ վերցնել միայն կնոջս հիվանդանալուց հետո։ Իմ սեփական միջոցները սպառվել էին։ Ես այլեւս չէի կարող պարտք անել, իսկ դու էլ քո սեփական ընտանեկան անախորժություններն ունեիր։ Իսկ երբ ֆիրմայի գործերը սկսեցին լավանալ, ես վախեցա, որ նակին թվերի եւ նոր թվերի միջեւ եղած չափից դուրս մեծ անհամապատաստանությունը կբացի քո աչքերը։ Դրա համար էլ սկսեցի յուրացնել շահույթը արդեն ոչ թե հիվանդանոցի հաշիվները վճարելու համար, եւ ոչ էլ քեզ խաբելու համար, Նիկ, հավատա ինձ, այլ ուղղակի, որ չիմանաս, թե ինչքան եմ յուրացրել։ Երբ դու եկար ինձ մոտ եւ ասացիր, որ լրիվ ընկճվել ես եււ ուզում ես դուրս գալ ֆիրմայից… Դե, չեմ վիճում, ես այն ժամանակ ստորաբար վարվեցի։ Ես պետք է ճշմարտությունն ասեի քեզ։ Բայց, մյուս կողմից, որպես գործընկերներ, մենք այնքան էլ համապատասխան չէինք, իսկ այժմ ինձ առիթ էր ներկայանում դառնալ ֆիրմայի տեր, երբ արդեն նրա դրությունը բարելավվել էր, եւ ես…
Ու դու գնեցիր իմ բաժինը երեք հարյուր քսան դոլարով,— նրա փոխարեն վերջացրեց Քրենդոլը։— Իսկ այժմ որքա՞ն արժե ֆիրման, Իրվ։
Իրվը հայացքը ուրիշ կողմ թեքեց։
Մոտավորապես միլիոն։ Բայց, Նիկ, լսիր։ Անցյալ տարի մեծավաճառ առեւտոկրը չտեսնված ծաղկում ապրեց։ Այնպես որ քո բաժինն այստեղ արդեն չկա։ Լսիր, Նիկ։
Իրվը մաքուր անձեռոցիկ վերցրեց եւ սրբեց քրտնած ճակատը։
— Նիկ,— ասաց նա, թեքվելով առաջ եւ ուժ գործադրելով, որ ժպտա։— Լսիր ինձ, Նիկ։ Մոռացիր այդ մասին, մի հետապնդիր ինձ, ու ես որոշ բան կառաջարկեմ քեզ, Ինձ պետք է մի կառավարիչ, քո տեխնիկական գիտելիքներով։ Ես քեզ կտամ գործի քսան տոկոսը, Նիկ… Ոչ, քսանհինգ։ Ես պատրաստ եմ տալու նույնիսկ երեսուն… երեսունհինգ։
— Ու կարծում ես, որ դրանով կհատուցես տաժանակրության յոթ տարին։
Իրվը աղերբանքով բարձրացրեց դողդողացող ձեռքերը։
— Ոչ, Նիկ, իհարկե ոչ։ Դրանք ոչ մի բանով չի կարելի փոխհատուցել։ Բայց լսիր, Նիկ։ Ես քեռասունհինգ տոկ…
Քրենդոլն անջատեց հեռուստացույցը։ Որոշ ժամանակ Նիկը շարունակում էր նստած մնալ, հետո վեր թռավ տեղից ու ետ ու առաջ քայլեց սենյակում։ Նա կանգ առավ եւ նայեցի իր բլաստերներին՝ առավոտյան գնածը եւ Դենի գցածը։ Հանեց ազատման վկայականը եւ ուշադիր կարդաց։ Հետո նորից դրեց գրպանը։
Զանգահարելով հերթապահին, պատվիրեց միջցամաքային խոսակցություն։
— Լավ, սըր։ Բայց մի ջենթլմեն է ուզում ձեզ տեսնել։ Միսթր Օտտո Հենքը, սըր։
Մի քանի րոպե հետո նրա համարը մտավ Օտտո֊Բլոտտոն։ Նա հարբած էր, բայց, ինչպես միշտ նման դեպքերում, արտաքուստ դա բոլորովին չէր երեւում։
— Ի՞նչ ես կարծում, Նիկ, ի՜նչ ես կարծում, գրողը տանի…
— Սըս,— ընդհատեց նրան Քրելդոլը։— Ինձ միացրին։
Հիմալայան լեռների ինչ֊որ տեղից հեռախոսավարուհին ասաց․
— Խոսեք, Նյու Յորք։
Ու էկրանի վրա հայտնվեց Ֆրեդերիկ Ստոդարդ Ստեֆանսոնը։ Նա ավելի շատ էր ծերացել, քան այդ օրը Քրենդոլի տեսած բոլոր մյուսները։ Այսինքն, դա դեռ ոչ մի բան չէր նշանակում, երբ Ստեֆանսոնը բարդ գործողություն էր մշակում, նա միշտ ծերացած էր թվում։
Ստեֆանսոնը ոչինչ չասաց։ Նա միայն նայում էր Քրենդոլին, ատամներն ամուր սեղմած։ Նրա հետեւում երեւում էր որսորդական տնակի դահլիճը՝ ճիշտ եւ ճիշտ այնպիսին, ինչպես նման դահլիճները հաճախ պատկերվում են հեռուստատեսային ռեժիսորների երեւակայության մեջ։
— Դե լավ, Ֆրեդի,— առաջինը խոսեց Քրենդոլը։— Ես քեզ շատ չեմ զբաղեցնի։— Կարող ես ետ կանչել քո շներին ու էլ չփորձես սպանել կամ հաշմել ինձ։ Ես այլեւս բարկացած չեմ քեզ վրա։
Նույնիսկ բարկացած չես…— Ստեֆանսոնը դժվարությամբ վերստացավ սովորական երկաթե ինքնատիրապետումը։— Իսկ ինչո՞ւ։
— Որովհետեւ… դե, որովհետեւ պատճառները շատ են։ Որովհետեւ հիմա, երբ ինձ մնում է միայն սպանել քեզ, քո մահն ինձ չի պատճառի դժոխային ուրախության յոթ տարիներ։ Եվ այն պատճառով, որ դու ինձ մի այնպիսի բան չես արել, որ արած չլինեն մյուս բոլորը՝ ինչ կարողացել են եւ, հավանաբար, լույս աշխարհ գալու օրիցս սկսած։ Ըստ երեւույթին, ես ապուշ եմ ծննդյանս օրից։ Այդպես եմ ստեղծված։ Ու դու պարզապես օգտվել ես դրանից։
Ստեֆանսոնը առաջ թեքվեց, ուշադիր հայացքը սեւեռեց նրա դեմքին, հետո շունչ քաշեց եւ թեթեւացած ձեռքերը խաչեց կրծքին։
— Երեւում է, դու անկեղծ ես խոսում։
— Իհարկե, անկեղծ եմ խոսում։ Տեսնո՞ւմ ես, — նա ցույց տվեց երկու բլաստերները։— Այսօր ես դեն կնետեմ սրանք։ Այսօրվանից էլ ոչ մի զենք չեմ պահի մոտս։ Ես չեմ ուզում, որ որեւէ մեկի կյանքը կախված լինի ինձանից։
Ստեֆանսոնը մտախոհ քչփորում էր բութ մատի եղունգի տակը։
— Ահա թե ինչ,— ասաց նա։— Եթե դու լուրջ ես խոսում, իսկ ըստ իս, այդպես էլ կա, ապա մենք մի բան կմտածենք։ Օրինակ, շահույթի որոշ բաժինը կվճարենք քեզ։ Հետո կտեսնենք։
— Չնայած դա քեզ ոչ մի օգուտ չի բերի՞,— զարմացած հարցրեց Քրենդոլը։— Իսկ դու ինչի չէիր դա շուտ առաջարկում։
— Որովհետեւ չեմ սիրում, որ ինձ ստիպեն։ Մինչ հիմա ես ուժի դեմ ուժ էի բանեցնում։
Քրենդոլը ծանրութեթեւ արեց այդ պատասխանը։
— Չեմ հասկանում։ Բայց, գուցե, դու այդպես ես ստեղծված, թող քո ասածը լինի՝ հետո կտեսնենք։
Երբ նա վերջապես շրջվեց Հենքի կողմը, Օտտո֊Բլոտտոն դեռ շարունակում էր շփոթված օրորել գլուխը, մտածելով իր սեփական անհաջողության մասին։
— Պատկերացնում ես, Նիկ։ Մեկ ամիս առաջ Էլզան զվարճալի ուղեւորության է մեկնել Լուսին։ Նրա զգեստի թթվածնի խողովակը փչացել է, եւ նա շնչահեղձ է եղել, մինչեւ կհասցնեին օգնել նրան։ Գրողը տանի, Նիկ, հը՞։ Իմ ազատվելուց մեկ ամիս առաջ։ Չէր կարող մի քոսոտ ամիս սպասել։ Նա հռհռում էր իմ վրա, երբ մահանում էր։ Սա՝ հաստատ։
Քրենդոլը գրկեց նրա ուսերը։
— Գնանք զբոսնելու, Օտտո֊Բլոտտո։ Հավանալը երկուսիս էլ օգուտ կտա։
«Տարօրինակ է, թե սպանելու իրավունքն ինչպես է ազդում մարդկանց վրա,— մտածում էր նա։— Պոլլին վարվեց իր ձեւոր, իսկ Դենը՝ իր։ Ծերուկ Իրվը հուսահատորեն կյանք էր աղերսում եւ աշխատում էր հանկարծ շատ չվճարել։ Միսթր Էդվարվ Բոլլասկը եւ ռեստորան աղջիկը… Եվ միայն Ֆրեդի Ստեֆանսոնը, միակ նախատեսված զոհը, միայն նա չցանկացավ խնդրել»։
Խնդրել չկամեցավ, բայց ողորմաց շռայլորեն։ Կարո՞ղ է ինքն ընդունել Ստեֆանսոնից այն, ինչը, ըստ էության, ողորմություն կլինի։ Քրենդոլը թոթվեց ուսերը։ Ո՜վ գտիտգ, թե ինչի է ընդունակ ինքը կամ մեկ ուրիշը։
— Ի՞նչ պիտի անենք հիմա, Նիկ,— նեղացած հարցրեց Օտտո֊Բլոտտն, երբ նրանք դուրս եկան հյուրանոցից։— Չէ՛, դու ինձ պատասխանի, ի՞նչ պիտի անենք։
— Ես, համենայն դեպս, այ թե ի՛նչ կանեմ,— պատասխանեց Քրենդոլը, ամեն մի ձեռքով մի բլաստեր վերցնելով։— Միայն սա, եւ այլեւս ոչինչ։— Նա իրար հետեւից փայլփլուն բլաստերները շպրտեց «Այծեղջյուր֊Ռիտց»֊ի շքեղ նախասրահի ապակե դռանը։ Լսվեց շրխկոց, հետո նորից շրխոց։ Պատը փլվեց, փշրվելով երկար եւ կեր թրի նման։ Նախասրահում եղած մարդիկ աչքերը չռած նայում էին իրենց շուրջը։
Վազելով Քրենդոլին մոտեցավ ոստիկանը։ Նրա մետաղյա համազգեստի վահանակը զնգզնգում էր։
— Ե՛ս տեսա։ Ես տեսա՛, թե դու ինչ արեցիր,— գոռում էր նա, բռնելով Քրենդոլին։— Դու դրա համար երեսուն օր կստանաս։
— Իսկապե՞ս,— ասաց Քրենդոլը։— Երեսուն օ՞ր։— Նա գրպանից հանեց ազատման վկայականը եւ մեկնեց ոստիկանին։
— Այ թե ինչ, հարգելի օրենքի պահապան։ Այս թղծի վրա ծակեք հարկ եղած չափով կամ կտրեք համապատասխան չափի կտրոն։ Կամ մեկը, կամ մյուսը։ Կարող եք նաեւ եւ՛ մեկը, եւ՛ մյուսը։ Ինչպես որ կամենաք։