1. Պոեզիա

Chapter 1

Chapter 1

Դե՜, եթե կուզես իմանալ, ինձ ոչինչ չմնաց քեզանից հետո։ Նույնիսկ իմ

「 ես 」- ը ։ 

Միայն քեզանից հետո-ն մնաց ինձ, և դա առհասարակ հետաքրքիր էլ չէ… 

Իսկ եթե անկեղծ ոչինչ չմնաց։ 

Եվ արևներն այնժամ, որ պայթում էին փայլությունից աչքերիս առջև Հիմա խամրել են, ու երբեմն ցավեցնում են աչքերս, կուրացնում… Քամիները պաղ չեն… տաք են, հպվող, վանող…

Եվ… 

Այս 「 Եվ 」 - ը նույնը չէ, այլ է… 

Ու՜ մայրամուտները լքեցին ինձ, անհայտացան քեզ հետ միասին։ Կամ գուցե մատնացույց անող չկա, որ նկատեմ ու հասկանամ, թե ինչ սիրուն ես հասկանում գեղեցիկը… Ու քեզանից հետո ժամանակն այլևս անշարժ է թվում։ Մինչդեռ քեզ հետ վայրկյանը հավերժություն էր ու սովորաբար ժամանակի տևողության գիտակցում չկար… 

Եվ քեզ հետ դու քո ժպիտը տարար, որը իմն էր…  Անքուն, անհույս, անփայլ, անսեր ու չավարտվո՜ղ ու չավարտվո՜ղ խենթ օրերիս տերը դարձար։ 

Միտքս դարձար 

Ու կարոտս դարձյալ…

  • Մարե՚Ամ

Comments