1. Պողպատե ժառանգություն

Chapter 9

Մաս 9։Սիրտը պողպատի տակ

Ձմեռը դաժան էր ու ցուրտ։ Ամեն առավոտ սկսվում էր գոյատևման իսկական պայքարով։ Էմման ստիպված էր կոտրել առվակի սառույցը ջուր բերելու համար, իսկ տնակում ջերմություն պահելու համար նրա ձեռքից կացինը ցած չէր իջնում։ Նա սովորեց անտառում թակարդներ դնել։ Սկզբում ձախողվում էր, բայց սպանված վարձկանի որսորդական դանակներով նոր, սրածայր փայտե հարմարանքներ տաշելով՝ նա աստիճանաբար հմտացավ։ Երբ առաջին անգամ նրան հաջողվեց վայրի նապաստակ որսալ, նա հասկացավ, որ բնությունը սկսում է ընդունել իրեն։ Նրա միակ հավատարիմ ընկերը Կայծակն էր։ Էմման հաճախ էր գրկում ձիու պարանոցը և բարձրաձայն խոսում նրա հետ՝ փորձելով չխենթանալ կատարյալ լռությունից ու մենակությունից։
​Երբ Մաքլաուդի տված վերջին ոսկեդրամները վերջացան, Էմման ստիպված եղավ երբեմն իջնել հեռավոր գյուղեր, որտեղ իրեն ոչ ոք չէր ճանաչում։ Նա իր ծառայություններն էր առաջարկում գումարի կամ սննդի դիմաց։ Գյուղացիները ապշած նայում էին սլացիկ, բայց ձիգ մարմնով աղջկան, ով առանց դժգոհելու ծանր կոճղեր էր կոտրում, ախոռներ մաքրում ու տանիքներ նորոգում։
— Այս աղջկա մեջ տղամարդու ուժ կա, — մրմնջում էին ծերերը՝ նրան մի քանի մանրադրամ կամ մի պարկ ձավարեղեն ու չորացրած միս տալով։ Էմման վերցնում էր վաստակն ու անաղմուկ վերադառնում իր անտառային թագավորությունը։
​Սակայն, անկախ հոգնածությունից ու կենցաղային ծանր գործերից, Էմման ոչ մի օր չէր մոռանում իր գլխավոր նպատակը։ Ամեն առավոտ, երբ արևի առաջին շողերը հազիվ էին ճեղքում ծառերի ճյուղերը, նա դուրս էր գալիս բացատ՝ ձեռքին պահելով սպանված վարձկանի ծանր, պողպատե սուրը։ Նրա ձեռքերն արդեն պատվել էին կոշտուկներով, իսկ հարվածներն ավելի դիպուկ ու արագ էին դարձել։
​Մարզումների ժամանակ նա մտքում անդադար կրկնում էր ինքն իրեն.
​«Ավելի՛ արագ, Էմմա։ Ճիշտ շնչիր։ Զգա՛ սրի ծանրությունը, բայց թույլ մի տուր, որ այն ղեկավարի քեզ։ Դու ես տերը։ Շարժիր ոտքերդ, կենտրոնացիր...»

​Մի ցուրտ առավոտ, երբ նա կատարում էր հերթական բարդ պաշտպանական շրջադարձը և հարվածից հետո հավասարակշռությունը մի փոքր կորցրեց, Կայծակը հանկարծ անհանգիստ փնչաց ու ականջները սրեց։ Էմման քարացավ։ Այդ նույն վայրկյանին ծառերի խիտ ստվերից լսվեց մի խորդուբորդ, ծերունական, բայց զարմանալիորեն հաստատուն ձայն.
​— Հարվածդ ուժեղ է, աղջի՛կ, բայց աջ ոտքդ թույլ ես դնում։ Իսկական մարտում հակառակորդդ արդեն օգտագործել էր այդ վայրկյանն ու քեզ գետնին տապալել։
​Էմման կայծակնային արագությամբ շրջվեց և սուրը պարզեց առաջ։ Ծառերի արանքից դանդաղ դուրս եկավ մի ծերունի։ Նա ուներ ալեհեր երկար մազեր, խիտ միրուք և պարզ, բայց չափազանց խորաթափանց աչքեր։ Հագին հնամաշ, բայց կոկիկ կաշվե բաճկոն էր։ Չնայած տարիքին՝ նրա կեցվածքն ու քայլվածքը մատնում էին, որ նա տարիներ շարունակ զենք է կրել։
​— Ո՞վ ես դու, — զգուշությամբ հարցրեց Էմման՝ սուրը ցած չդնելով։ — Ի՞նչ ես անում այս հեռու անտառում։
​Ծերունին թեթևակի ժպտաց, մոտեցավ մի կոճղի ու հանգիստ նստեց՝ ցույց տալով, որ վատ մտադրություններ չունի։
— Անունս Հենրի է, — պատասխանեց նա։ — Ես ապրում եմ այս անտառի հակառակ կողմում։Արդեն մի քանի օր է՝ հետևում եմ քեզ։ Զարմացած եմ։ Այսպիսի վայրի անտառում միայնակ աղջիկ, ով սովորական փայտ կտրող չէ, այլ փորձում է ռազմական արվեստ սովորել։ Որտեղի՞ց քեզ այդ սուրը, և ի՞նչ ես փնտրում այստեղ։
​Էմման զգաց, որ ծերունուց վտանգ չի գալիս։ Նա դանդաղ իջեցրեց սուրը, բայց մնաց զգոն։

— Ես Էմման եմ, — ասաց նա։ — Այս սուրն ինձ մնացել է մի վատ մարդուց, ում ստիպված եղա սպանել։ Իսկ իմ նպատակն է գտնել լեգենդար Շոտլանդացի ասպետին և դառնալ նրա աշակերտը։ Ես ցանկանում եմ իսկական ասպետ դառնալ։
— Ուրեմն նրա՞ն ես փնտրում... Ես լսել եմ այդ մարդու մասին։ Թեև անձամբ ծանոթ չեմ նրան և երբեք չեմ հանդիպել, բայց շատ եմ լսել որ կա նման մի ասպետ,նրա քաջության ու անպարտելիության մասին լեգենդներ էին պատմում։ Նա իսկական հրեշ է մարտի դաշտում, և նրա պատիվն անսասան է։
​Ծերունին ոտքի կանգնեց, մոտեցավ Էմմային և ուղիղ նայեց նրա աչքերին.
— Բայց դու կարծում ես, թե հե՞շտ է լինելու, Էմմա՛։ Այդ ասպետի մոտ աշակերտ դառնալու ցանկացողները չափից շատ են։ Հարուստ լորդերի տղաներ, փորձառու ռազմիկներ ու երիտասարդներ ամբողջ երկրից հերթ են կանգնում նրա դռան տակ։ Եվ հավատա՛ ինձ, եթե դու հիմա՝ այսպիսի թերի հմտություններով ու սխալներով գնաս նրա մոտ, նա քեզ նույնիսկ չի լսի։ Նա քեզ իր բակի շեմից հետ կուղարկի՝ առանց սուրդ պատյանից հանելու թույլտվություն տալու։ Դու պետք է կատարյալ լինես, որ նա քեզ նկատի։
​Էմմայի սիրտը սեղմվեց, նա հասկացավ, որ ծերունին բացարձակ ճշմարտությունն է ասում։
— Այդ դեպքում ի՞նչ պիտի անեմ, — հարցրեց նա՝ անհանգստությամբ։
​Հենրին նայեց Էմմայի ձեռքի սրին, ապա նրա վճռական հայացքին։ Նրա մեջ արթնացավ հին ռազմիկի ոգին։
— Ես արդեն ծեր եմ, և իմ կռիվները վաղուց ավարտվել են, — ասաց նա հաստատուն ձայնով, — բայց ես դեռ հիշում եմ ասպետական բոլոր հնարքներն ու գաղտնիքները։ Եթե դու իրոք պատրաստ ես ցավի ու ծանր աշխատանքի, ես կմարզեմ քեզ։ Ես քեզ կպատրաստեմ այնպես, որ երբ կանգնես այդ լեգենդար ասպետի առաջ, նա չկարողանա մերժել քեզ։ Ի՞նչ կասես։
​Էմման նայեց ծերունուն, և նրա հայացքում վախի փոխարեն բռնկվեց հույսի ու ուրախության մի մեծ կրակ։ Նա հասկացավ, որ սա իր կյանքի ամենամեծ հնարավորությունն է։ Նա ցած դրեց սուրը, խոնարհվեց ծերունու առաջ և ասաց.
— Ես պատրաստ եմ ամեն ինչի, վարպե՛տ Հենրի։ Սովորեցրե՛ք ինձ։

Վարպետ Հենրիի հետ մարզումների առաջին իսկ օրը Էմման հասկացավ, որ իր պատկերացրած ծանր աշխատանքը ոչինչ էր այն դաժան իրականության համեմատ, որը պատրաստել էր ծեր ասպետը։ Հենրին այլևս այն բարի ու խաղաղ ծերուկը չէր, որ նստած էր կոճղին. նա վերածվել էր խիստ, անզիջում ու պահանջկոտ ուսուցչի։
​Մարզումները սկսվում էին արևածագից շատ առաջ, երբ անտառը դեռ պատված էր սառը մշուշով։ Հենրին թույլ չէր տալիս Էմմային անմիջապես սուրը ձեռքն առնել։
​— Ասպետի ուժը ոչ թե թևերի, այլ ոտքերի մեջ է, — կրկնում էր ծերունին՝ կանգնելով Էմմայի կողքին և ձեռքի հաստ փայտով թեթևակի հարվածելով նրա ծնկներին։ — Եթե հիմքդ թույլ եղավ, քեզ կտապալի նույնիսկ ամենատհաս զինվորը։
​Նա ստիպում էր Էմմային ժամերով կանգնել խորը կքանստած դիրքով՝ ձեռքերը պարզած առաջ, որոնց վրա ծանր գերաններ էին դրված։ Էմմայի մկանները սկսում էին սաստիկ դողալ, քրտինքը կաթում էր դեմքից, իսկ ոտքերը կարծես այրվում էին կրակի մեջ։
​— Վարպե՛տ, ես այլևս չեմ զգում իմ ոտքերը, — հազիվ շնչելով մրմնջում էր Էմման։

— Իսկ եթե այդ լեգենդար ասպետն ուղղակի նայի ինձ ու ասի. «Գնա տուն, աղջիկ»։ Ի՞նչ եմ անելու։
— Այդ դեպքում, — Հենրին լուրջ դեմքով նայեց նրան, — դու պարզապես քո այս ծանր սրով կկոտրես նրա ծնկները, իսկ հետո կասես. «Հիմա ես եմ քո վարպետը»։
​Էմման բարձրաձայն ծիծաղեց։ Այս կատակներն ու զրույցները նրան ուժ էին տալիս։ Նա զգում էր, որ Հենրին իր համար դառնում է ոչ միայն ուսուցիչ, այլև այն պապիկը կամ հայրը, ում ներկայության կարիքն ինքն այդքան շատ ուներ այս օտար երկրում։
​Ամիսներն անցնում էին, և անտառի խորքում Էմման քայլ առ քայլ վերածվում էր մի վտանգավոր, արագ, սառնասիրտ ու անպարտելի ռազմիկի, ով պատրաստ էր ցանկացած փորձության։
Ձմեռային ցուրտ ամիսներն անցան, և անտառն աստիճանաբար սկսեց արթնանալ։ Ձյունը հալվում էր՝ ճանապարհ բացելով առաջին կանաչ ծիլերին, իսկ օդը հետզհետե տաքանում էր։
​Մի առավոտ, երբ Էմման ավարտեց իր հերթական վազքը, վարպետ Հենրին մոտեցավ նրան։ Նրա հայացքը սովորականից ավելի լուրջ էր ու կենտրոնացած։
​— Էմմա՛, — ասաց նա՝ ձեռքը դնելով աղջկա ուսին։ — Դու արդեն արել ես այն ամենը, ինչ հնարավոր էր անել այս բացատում։ Քո հարվածներն արագ են, իսկ կամքդ՝ պողպատից ամուր։ Բայց փայտե թիրախներն ու ծերունու հարվածները հետ մղելը մի բան է, իսկական մարտը՝ բոլորովին այլ բան։ Ժամանակն է, որ դու քո ուժերը փորձես իրական արենայում։ Մենք ճանապարհ ենք ընկնում։
​Էմմայի սիրտը սկսեց արագ բախել։ Նա սպասում էր այս օրվան, բայց միևնույն է, հուզմունքը պատեց նրան։ Նա արագ հավաքեց իր սակավաթիվ իրերը, ամրացրեց զենքերը Կայծակի թամբին և վերջին անգամ նայեց իր գերանե տնակին։ Այս փոքրիկ խրճիթը եղել էր իր փրկությունը, իր թաքստոցն ու վերածննդի վայրը։ Նա մտքում լուռ հրաժեշտ տվեց տանը, շրջվեց ու Հենրիի հետ միասին բռնեց դեպի մեծ քաղաք տանող ճանապարհը։ Նրանց նպատակն էր գտնել մի տեղ, որտեղ անցկացվում էին ասպետական մրցամարտեր, որտեղ Էմման կարող էր անուն ստեղծել և սկսել գումար աշխատել իր արհեստով։
​Ճանապարհը տևեց երկուսից երեք օր։ Այդ ամբողջ ընթացքում Էմմայի ուղեղը զբաղված էր`ինչպե՞ս թաքցնել իր աղջիկ լինելը, չէ՞ որ մրցարշավներում կանանց մուտքն արգելված էր։ Նա անդադար բարձրաձայն մտորում էր ու մենախոսում, ինչը Կայծակի կողքով քայլող Հենրիին արդեն հունից հանում էր։
​— Իսկ եթե ինձ կոչեմ Ջո՞ն... Ո՛չ, չափազանց պարզ է։ Կամ գուցե Արթո՞ւր... Չէ, անգլիացիները միանգամից կկասկածեն իմ արտասանությունը, — փնթփնթում էր Էմման։
​Հենրին, ով արդեն հոգնել էր աղջկա անդադար շատախոսությունից, կանգնեցրեց ձիուն, ձեռքը խփեց ճակատին ու ասաց.
​— Լսի՛ր, Էմմա, եթե դու ևս մեկ ժամ շարունակես այսպես տանջել ինձ, ես ինքս քեզ կհանձնեմ առաջին պատահած լորդին։ Վերցրո՛ւ մի անուն, որը մոտ է քո արմատներին, բայց հեշտ է հիշվում։ Օրինակ  քեզ դուր գալիս Լուի Բեռնար անունը՞։
Կարճ է, հնչեղ, ու երբ մարդիկ լսեն, կիմանան, որ գործ ունեն ֆրանսիացի անվախ ռազմիկի հետ։
​Էմմայի աչքերը փայլեցին։
— Լուի՛ Բեռնար... — արտասանեց նա՝ փորձելով ձայնին տղամարդկային ու կոշտ երանգ տալ։ — Հիանալի՛ է, վարպետ։ Սա հենց այն է, ինչ պետք է։

Պանդոկում և քաղաքի մութ անկյուններում Էմման ամեն օր ականատես էր լինում տեսարանների, որոնք սաստիկ ցավեցնում ու կատաղեցնում էին նրան.
Մի անգամ, երբ Էմման երեկոյան գարեջուր էր բաժանում, տեսավ, թե ինչպես հարբած զինվորներից մեկը բռնեց պանդոկի մյուս սպասուհու մազերից ու ցած նետեց՝ զվարճանալով նրա լացով ու վախով։ Էմմայի ձեռքն ավտոմատ գնաց դեպի թիկունքը՝ սուրը հանելու, բայց Հենրին, ով նստած էր անկյունում, հայացքով կանգնեցրեց նրան։ Էմման ստիպված էր կուլ տալ այդ դառնությունը։Քաղաքի շուկայի հեռավոր մասում նա տեսավ, թե ինչպես են շղթայված, հյուծված ու կիսամերկ մարդկանց վաճառում որպես ստրուկներ ծանր հանքերում աշխատելու համար։ Նրանց մեջ կային երեխաներ ու կանայք, ում ծեծում էին ամեն մի ավելորդ շարժման համար։Պանդոկի թիկունքում գտնվող գաղտնի նրբանցքում Էմման մի գիշեր ականատես եղավ, թե ինչպես երկու ավազակ խաբեությամբ ներս քաշեցին մի անցորդի, կողոպտեցին նրան, իսկ հետո, որպեսզի վկաներ չմնան, անխիղճ ձևով դանակահարեցին ու մարմինը նետեցին աղբանոցը։
​Այդ ամենից հետո Էմման ուժասպառ ու հոգեբանորեն կոտրված նստեց Հենրիի կողքին։ Նրա աչքերում կատաղություն կար։
​— Վարպե՛տ, ինչո՞ւ է այս աշխարհն այսքան անարդար, — հազիվ զսպելով արցունքները՝ ասաց նա։ — Ինչո՞ւ են մարդիկ այսքան դաժան։ Բարությունն ընդհանրապես անհետացե՞լ է։
​Հենրին լուռ լսեց նրան, ապա վերցրեց մի կտոր հաց, կիսեց և մի մասը տվեց Էմմային։
​— Էմմա՛, սա է իրական կյանքը, — ցածր ձայնով ասաց ծերունին։ — Աշխարհում դաժանությունը, ցավն ու խաբեությունը միշտ ավելի շատ են, քան հանգիստ ապրելը։ Լավն ու վատը միշտ գոյատևում են կողք կողքի։ Տեսնո՞ւմ ես այն անկյունում նստած ծերունուն, ով իր վերջին հացի կտորը կիսում է որբ երեխայի հետ։ Դա բարությունն է։ Իսկ նրա կողքին նստած զինվորը պատրաստվում է վաղը թալանել հարևան գյուղը։ Դա էլ չարիքն է։
​Ծեր ասպետը նայեց աղջկա աչքերին.
— Լավ ասպետ լինել չի նշանակում փոխել ամբողջ աշխարհն ու վերացնել չարիքը։ Դա անհնար է։ Լավ ասպետ լինել նշանակում է՝
​նույնիսկ հասկանալով, թե որքան կեղտոտ է աշխարհը, ինքդ չդառնալ այն կեղտը, որի դեմ կռվում ես։ Երբ դու սուր ես բարձրացնում, պետք է հիշես՝ սուրը շատ հեշտ է մարդուն գազան դարձնում։ Ամենադժվարը ոչ թե սպանելն է, Էմմա՛… ամենադժվարը սեփական հոգին չկորցնելն է։

Նա մի պահ լռեց, հետո շարունակեց՝ ավելի ծանր ձայնով.
— Երբեմն դու ստիպված կլինես ընտրել երկու վատ տարբերակների միջև։ Երբեմն կփրկես մեկին՝ զոհելով մյուսին։ Երբեմն մարդիկ, որոնց սիրում ես, կդավաճանեն քեզ։ Եվ մի օր դու կհասկանաս, որ արդարությունը հեքիաթ չէ, այլ գին ունեցող բան։ Բայց եթե նույնիսկ այդ ամենից հետո քո ներսում մնա թեկուզ մի փոքր խիղճ… ուրեմն դու դեռ մարդ ես։

Այս ծանր մտորումների ու ամենօրյա աշխատանքի արանքում եկավ մի օր, որը Էմմայի համար առանձնահատուկ էր։ Նա դարձավ 15 տարեկան։ Էմման շատ էր կիսվում իր ուսուչցի հետ իր անցյալով և տարբեր հարցեր տալիս,Հենրին նույնպես սիրում էր պատմել իր կյանքից դրվագներ ,խրատներ տալ,տեսնել թէ ինչպես է Էմման օր օրի հասունանում ավելի շատ մարզվում և սովորում։Ուշ երեկոյան, երբ պանդոկի հաճախորդները ցրվեցին, Հենրին Էմմային կանչեց ամենամութ ու հանգիստ անկյունի սեղանի մոտ, նա գիտեր էր Էմմաի ծնունդն է և որոշել էր անակնկալ անել ոչ միայն ծնդյան առիթով այլ նաև  որպես ուսուչից գոհունակությունը հայտնել որ աղջիկը արագ է սովորում։Պանդոկատերը նրանց առաջ դրեց մի հսկայական, տաք ու հյութեղ տապակած միս (ինչը միջնադարում մեծ շռայլություն էր և թանկ արժեր) և երկու գավաթ լավ գինի։

​«Տեսնես հիմա ի՞նչ են անում..Այս ութ ամիսների ընթացքում ինչպե՞ս են ապրել։ Փնտրե՞լ են արդյոք ինձ, թե՞ հայրս արգելել է նույնիսկ անունս տալ տանը։ Հիշո՞ւմ են երբեմն իմ մասին, թե՞... միգուցե ուրախ են, որ ես այլևս այնտեղ չեմ ու չեմ խանգարում նրանց հանգստությանը»։

Comments


— Շատ լավ է, — հանգիստ պատասխանում էր Հենրին՝ կրակի վրա թեյը խառնելով։ — Նշանակում է՝ դրանք այլևս չեն խանգարի քեզ։ Ավելի՛ ցածր նստիր։

​Երբ Էմման ուժասպառ ընկնում էր ձյան վրա, Հենրին մոտենում էր ու թեթևակի հեգնում.

— Դե ինչ, ապագա լեգենդ, այդպիսի թույլ ոտքերով միայն պարահանդեսներում կարող ես պարել, ոչ թե շոտլանդական կիրճերում կռվել։ Ոտքի՛, ժամանակ չունենք։

​Ամենադաժան մարզումներից մեկը «կույր մարտն» էր։ Մի օր Հենրին վերցրեց մի կտոր մուգ կտոր և կապեց Էմմայի աչքերը։

​— Ի՞նչ եք անում, վարպետ, — զարմացավ աղջիկը։

— Աչքերը հաճախ խաբում են մարդուն, — ասաց ծերունին՝ ձեռքն առնելով երկար, բարակ փայտը։ — Մարտի դաշտում կարող է լինել գիշեր, մշուշ կամ արյունը կլցվի աչքերդ։ Դու պետք է սովորես լսել օդի շարժումը։

​Հենրին սկսեց անձայն շարժվել բացատով և անսպասելի հարվածներ հասցնել փայտով։ Սկզբում Էմման միայն հարվածներ էր ստանում՝ թիկունքին, ուսերին, ոտքերին։ Նա կատաղում էր, սուրը պատահական թափահարում օդում, բայց ոչ մի անգամ չէր դիպչում ծերունուն։

Անցան օրեր,Էմմայի համար շատ դժվար և դաժան էր աչքերը փակ մարզվելը։

​— Կանգնի՛ր և հանդարտվիր, — հրամայեց Հենրին։ — Դու շնչում ես ասես կատաղած արջ։ Լռեցրո՛ւ ներսդ, լսի՛ր անտառը։

​Էմման կանգնեց, խորը շունչ քաշեց և սկսեց կենտրոնանալ։ Նա լսեց ձյան ճռճռոցը, Կայծակի հեռավոր փնչոցը և հանկարծ՝ իր ձախ կողմից օդի թեթև տատանումը։ Նա կայծակնային արագությամբ բարձրացրեց սուրն ու հետ մղեց Հենրիի փայտը։ Չոր բախման ձայնը հնչեց բացատում։

​— Օհո՛, — ծիծաղեց Հենրին, — տեսնում եմ՝ թիթեռնիկը սկսում է ականջներն օգտագործել։ Բայց մի՛ թուլացիր։ — Եվ հաջորդ վայրկյանին թեթևակի հարվածեց նրա ճակատին։Երեկոյան, երբ ծանր մարզումներն ավարտվում էին, նրանք նստում էին տնակի կողքին վառվող կրակի շուրջ։ Սա այն միակ ժամանակն էր, երբ Հենրին դառնում էր հասարակ ու ջերմ զրուցակից, թեև նրա հումորը միշտ մնում էր սուր։

​Էմման վիրակապում էր իր կապտուկներն ու քերծվածքները, իսկ Հենրին ուտելիք էր պատրաստում։

​— Վարպե՛տ, — հարցրեց Էմման մի օր, նայելով կրակի բոցերին, — դուք իսկապես կարծում եք, որ ես կարող եմ հաղթել այն ասպետի աշակերտներին։ Նրանք տղամարդիկ են, ովքեր մանկուց միայն զենք են տեսել։

— Տղամարդիկ, — հեգնական փնչաց Հենրին։ — Այդ լորդերի տղաները միայն գեղեցիկ զրահներ հագնել գիտեն ու գինետներում իրենց ուժով պարծենալ։ Նրանցից շատերը երբեք չեն զգացել իսկական քաղց, ցուրտ կամ այն ներքին կատաղությունը, որն ունես դու։ Կռվում հաղթում է նա, ով ավելի շատ բան ունի կորցնելու։ Դու անցել ես Ֆրանսիայի սահմանը, դու մենակ ես ապրել անտառում։ Դու արդեն նրանցից ուժեղ ես այստեղ, — ծերունին մատով ցույց տվեց իր գլուխը։

​Էմման ժպտաց.

​Դա իսկապես խելացի ընտրություն էր։ Պատերազմական այս իրավիճակում անգլիական կամ շոտլանդական անուն ընտրելը չափազանց վտանգավոր էր և կարող էր ավելորդ քաղաքական հարցեր առաջացնել։ Իսկ օտարերկրացի ֆրանսիացի վարձկանը, ով պարզապես փողի և փառքի հետևից է եկել, կասկածներ չէր հարուցի։

​Ի վերջո, նրանք հասան քաղաք։ Դա 14-րդ դարին բնորոշ աղմկոտ, կեղտոտ, բայց կենդանի մի վայր էր՝ քարե բարձր պարիսպներով ու նեղ փողոցներով։

​Հենրին շրջվեց դեպի Էմման ու ասաց.

— Մի՛ մտահոգվիր ծախսերի մասին։ Ես մի քիչ խնայողություններ ունեմ անցյալից, այնպես որ սկզբի համար մենք կապրենք մի պանդոկում։

Հենրին ընտրեց քաղաքի արվարձանում գտնվող մի հայտնի պանդոկ, որը կոչվում էր «Կանաչ վահան»։

​Դա երկհարկանի, կոպիտ տաշված քարից ու հաստ գերաններից կառուցված մի շինություն էր։ Առաջին հարկում տեղավորված էր գինետունը, որտեղից դուրս էր գալիս տապակած մսի, գարեջրի և ծխի սուր հոտը։Այնտեղ անդադար լսվում էր հարբած զինվորների աղմուկն ու զառերի չխկչխկոցը։ Երկրորդ հարկում գտնվում էին փոքրիկ, աղքատիկ սենյակները, որոնք նախատեսված էին ճանապարհորդների համար։

​Երբ նրանք վերցրին սենյակները, Էմման մտավ իրեն հատկացված պատուհանից զուրկ, նեղլիկ խցիկը, փակեց դուռն ու ուղղակի փռվեց անկողնում։ Մահճակալը կոշտ էր, լցված չոր խոտով, բայց նա վաղուց նման տեղում չէր քնել։ Անտառի գետնից ու սառը գերաններից հետո սա նրան իսկական շռայլություն թվաց։

​Նա պառկած էր՝ նայելով մութ առաստաղին, և հանկարծ հիշողությունները հեղեղեցին նրա միտքը։ Նա վերհիշեց իր անցյալ կյանքը Ֆրանսիայում։ Հիշեց հայրական տան շքեղությունը, ֆրանսիական լավագույն ուտեստները, որոնք մատուցվում էին արծաթե սպասքով, մետաքսե ու թավշյա նրբագեղ հագուստները և փափուկ, սագի փետուրներով լցված անկողինը, որտեղ ինքը քնում էր ամեն գիշեր։

​Իսկ հիմա... հիմա ինքն ուրախանում է այս աղքատիկ, կեղտոտ պանդոկի խցով, հագին ունի սպանված վարձկանից վերցրած հին ու մաշված հագուստը և ուտում է այն, ինչ պատահի՝ մի կտոր չոր հաց կամ ձավարի շիլա։

​Այս հակադրությունն այնքան ցավոտ էր, որ Էմմայի աչքերը մի պահ լցվեցին տաք արցունքներով։ Միայնության ու կարոտի մի ծանր ալիք սեղմեց նրա կուրծքը։ Սակայն նա արագ ձեռքով սրբեց արցունքները և խորը շունչ քաշեց։ Նա իրեն թույլ տվեց թուլանալ միայն մի վայրկյան։

​«Ո՛չ, Էմմա՛, — ասաց նա ինքն իրեն՝ մահճակալին նստելով և հայացքը հառելով պատին հենված սրին։ — Դու ինքդ ես ընտրել այս ճանապարհը։ Դու որոշել ես չտխրել, չլացել ու երբեք չհանձնվել։ Ինչքան էլ դժվար լինի, ինչքան էլ կարոտես անցյալդ, հետդարձի ճանապարհ չկա։ Վաղվանից ծնվում է Լուի Բեռնարը, և նա կհասնի իր նպատակին»։

Հաջորդ առավոտյան Էմման արթնացավ արևի առաջին շողերի հետ։ Նա արագ հագնվեց, կապեց մազերը, որպեսզի չխանգարեն, և դուրս եկավ սենյակից։ Նա հստակ գիտեր՝ մրցարշավներին մասնակցելու, զրահներ գնելու կամ ուղղակի գոյատևելու համար իրեն շատ արագ գումար է պետք։ Հենրիի խնայողությունները հավերժ չէին։

​Նա դանդաղ իջավ «Կանաչ վահան» պանդոկի առաջին հարկ։ Գինետանը դեռ կիսախավար էր, օդում զգացվում էր նախորդ գիշերվա թաց փայտի հոտը։ Բարձր սեղանի հետևում կանգնած էր պանդոկատերը՝ մի թիկնեղ, գոգնոցով տղամարդ, ով դժգոհ դեմքով մաքրում էր կաշվե գավաթները։

​Էմման վստահ քայլերով մոտեցավ նրան։

​— Բարի լույս, Պարոն, — ձայնը մի փոքր ցածրացնելով ու հաստատուն ասաց նա։ — Ձեզ աշխատող պետք չէ՞։ Ես կարող եմ անել ամեն ինչ՝ լինել սպասուհի, խոհանոցի օգնական, սենյակներ մաքրել կամ բակում ձիերին խնամել։

Տղամարդը մի պահ մտածեց, քորեց միրուքն ու ասաց.

​— Ասացիր՝ աշխատո՞ւմ ես բակում էլ, խոհանոցո՞ւմ էլ։ Դե, պանդոկում աշխատողներ կան, բայց եթե մի հոգին այդքան բանից գլուխ է հանում, ինձ համար օգտակար կլինի։ Կփոխարինես մյուսներին, երբ ինչ-ինչ պատճառներով աշխատանքի չգան, կամ երբ հաճախորդները շատ լինեն ու տղաները չհասցնեն։

​— Համաձայն եմ, — առանց վարանելու պատասխանեց Էմման։

Էմմայի օրերը վերածվեցին մի իսկական հորձանուտի։ Նա սովորում էր արագ փոխել դերերը, ինչը նրանից պահանջում էր շատ էներգիա։

Առավոտյան նա խոհանոցում էր՝ հսկայական դանակով կտրատում էր կոշտ բանջարեղենը, մաքրում էր յուղոտ կաթսաները կոպիտ ավազով, իսկ հետո վազում էր երկրորդ հարկ՝ մաքրելու սենյակները, փոխելու աղտոտված խոտե ներքնակները։Երեկոյան, երբ «Կանաչ վահանը» լցվում էր հարբած, կոպիտ ու աղմկոտ զինվորներով, Էմման ծանր, փայտե սկուտեղներով գարեջուր ու տապակած միս էր կրում։ Մտքում նա անդադար ինքն իրեն հանդարտեցնում էր. ​
«Հանգի՛ստ, Էմմա։ Եթե այս հարբած վարձկաններից մեկը փորձի ձեռք տալ քեզ կամ վիրավորել, մի՛ ցույց տուր, որ ասպետ ես։ Հիմա դու ուղղակի սպասուհի ես։ Կառավարի՛ր բարկությունդ»։

Ամենասիրելի պահերը բակում էին, երբ նրան ուղարկում էին ձիերին խնամելու։ Այստեղ նա հանգստանում էր մարդկանցից, շոյում էր Կայծակին ու մաքրում մյուս ասպետների ձիերի պայտերը՝ ուշադիր զննելով նրանց թամբերն ու զրահների որակը։
Չնայած ուժասպառ անող աշխատանքին, Հենրին թույլ չէր տալիս Էմմային թուլանալ։ Ուշ գիշերին, երբ պանդոկը խաղաղվում էր, նրանք հանդիպում էին ախոռի թիկունքում գտնվող մութ ու նեղլիկ բակում։

​Էմման ծանր շնչում էր՝ ձեռքին պահելով սուրը, իսկ Հենրին հետևում էր նրան։

​— Դու հոգնա՞ծ ես, Լուի՛, — հեգնեց Հենրին՝ հատուկ օգտագործելով նրա կեղծանունը։ — Կաթսաներ լվանալուց թևերդ թուլացե՞լ են։

— Ո՛չ, վարպետ, — ատամները սեղմած ասաց Էմման ու հուժկու հարված հասցրեց օդին։

— Լավ է։ Պանդոկի այդ քաոսն օգտագործիր քո օգտին, — ասաց ծերունին՝ ձայնը ցածրացնելով։ — Երբ սեղանների արանքով անցնում ես ծանր սկուտեղով, դա քո հավասարակշռության մարզումն է։ Երբ խոհանոցում արագ ես շարժվում, դա քո ճարպկությունն է։ Իսկական մարտիկը սովորում է ամեն վայրկյան, այլ ոչ թե միայն այն ժամանակ, երբ սուրն է ձեռքին։

Շաբաթվա վերջում Էմման վերջապես ստացավ իր հանգստյան օրը։ Նա հագավ իր պարզ, մուգ թիկնոցը, գլխարկը քաշեց աչքերին ու դուրս եկավ քաղաքով մեկ զբոսնելու։ Նա ուզում էր ճանաչել այս վայրը, ծանոթանալ ամեն մի անկյանն ու հասկանալ՝ ինչպիսին է կյանքը շոտլանդական այս քաղաքում ,նաև փորձեր լինել տղա `ապագայում նա պետք է կասկածներ չառաջացնի մարդկանց մոտ ։

​Նա քայլում էր նեղ, քարապատ փողոցներով։ Քաղաքը լի էր հակասություններով. մի կողմից վեր խոյանում էին լորդերի ու հարուստ վաճառականների քարե գեղեցիկ տները, մյուս կողմից՝ աղքատության մեջ կորած մութ նրբանցքները, որտեղ մուրացկաններն ու որբ երեխաները հացի կտոր էին խնդրում։

​Էմման կանգնեց հրապարակի կենտրոնում, որտեղ հավաքվել էին մարդիկ։ Նա մոտեցավ բրդի վաճառքով զբաղվող մի տարեց կնոջ, որպեսզի խոսեցնի նրան։

​— Բարի օր, մայրի՛կ, — ասաց Էմման՝ նայելով տաք գործվածքներին։ — Քաղաքում այսօր շատ զինվորներ կան։ Ինչ-որ բա՞ն է պատահել։

— Է՜հ, որդի՛ս, — պատասխանեց կինը՝ Էմմային տղա կարծելով։ — Շուտով սկսվելու են Մեծ մրցումները։ Բոլոր կողմերից ասպետներ ու վարձկաններ են գալիս։ Լորդերը փող են վատնում զվարճանքի վրա, իսկ մենք հազիվ ենք հարկերը վճարում։ Այս երկրում աղքատի համար կյանք չկա։

​Էմման գլխով արեց, գնեց մի փոքրիկ բրդյա թաշկինակ, որպեսզի կնոջն օգնի, և շարունակեց իր ճանապարհը։ Նա նայում էր մարդկանց դեմքերին, նրանց հոգնած, բայց հպարտ հայացքներին, այս քաղաքը կոպիտ էր, ցուրտ։Միջնադարյան քաղաքում ապրելն ու պանդոկում աշխատելը Էմմայի առջև բացեցին մի լրիվ նոր, անդրշիրիմյան աշխարհ։ Ֆրանսիայի իր շքեղ ամրոցում նա լսել էր միայն ասպետական վեհության, պատվի ու արդարության մասին, բայց այստեղ՝ Շոտլանդիայի սառը փողոցներում, իրականությունը զուրկ էր որևէ ռոմանտիկայից։

​— Այսօր քո օրն է, Լուի՛, — ժպտալով ասաց Հենրին՝ բարձրացնելով գավաթը։ — Ծնունդդ շնորհավոր։

​Էմման ապշած նայեց սեղանին, ապա ծերունուն։ Անտառի չոր սննդից ու պանդոկի թերի ուտելիքներից հետո այսպիսի համեղ միս ուտելն իսկական երջանկություն էր։ Նրանք նստեցին, սկսեցին մեծ ախորժակով ուտել ու զրուցել։

​— Գիտե՞ս, վարպետ, — միսը կտրելով՝ ասաց Էմման, — անցյալ տարի իմ ծննդյան օրը ես հագել էի Ֆրանսիայի ամենաթանկարժեք զգեստը, շուրջս հարյուրավոր մարդիկ կային, ովքեր կեղծ ժպտում էին ու կենացներ ասում։ Բայց ես ինձ այնքան մենակ էի զգում։ Իսկ հիմա... իմ հագին այս հին, մաշված շորերն են, ես աղքատիկ պանդոկում եմ, բայց ինձ երբեք այսքան ուժեղ ու իրական չեմ զգացել։

​Հենրին լռությամբ լսեց նրան, ապա ծիծաղեց իր չոր ձայնով.

— Դե, ուրեմն կեր ու ուժ հավաքիր, իմ հզոր աղջիկ։ Վաղվանից մարզումներն ավելի են դաժանանալու։ Մեծ մրցումներին ընդամենը մի քանի օր է մնացել, և դու պետք է պատրաստ լինես ցույց տալու այս դաժան աշխարհին, թե ով է Լուի Բեռնարը։

​Էմման ժպտաց, սրբեց շուրթերն ու նայեց պատուհանից դուրս՝ մութ քաղաքին։

Պանդոկի աղմուկն ու Հենրիի ներկայությունը մի պահ թվացին հեռավոր ու անիրական, երբ ներսի լռությունը պատեց նրա ամբողջ էությունը։