1. Պողպատե ժառանգություն

Chapter 6

Մաս 6։Մառախուղի ու պողպատի մեջ

Էմման բացեց աչքերը։ Լույսը ցավեցրեց նրա տեսողությունը, բայց սառը ջուրը, որը դեռ լվանում էր նրա ոտքերը, ստիպեց վերջնականապես արթնանալ։ Նա գտնվում էր Անգլիայի արևելյան ափին՝ Յորքշիրում։ Շուրջը մութ ժայռեր էին, որոնք ահարկու կերպով վեր էին խոյանում մառախլապատ երկնքի տակ։ Ծովը սառն էր ու կապարագույն, իսկ օդը՝ թանձր ու խոնավ։
​Նա մի կերպ ուժ գտավ իր մեջ տեղից վեր կենալու համար։ Մարմինը ցավում էր ամեն մի շարժումից, իսկ հագուստը, որը ծանրացել էր աղի ջրից ու ավազից, կպչում էր մաշկին։ Նա սկսեց զննել շուրջը. մի անծանոթ, ամայի ու օտար տարածք էր։ Ժայռերը կարծես սահման էին գծում ցամաքի և անողոք օվկիանոսի միջև։
​Էմման սկսեց քայլել ափով։ Նրա հայացքը մեկ ուղղվում էր դեպի ծովը՝ հուսալով տեսնել նավից մնացած որևէ բեկոր կամ փրկվածների, մեկ դեպի ցամաքը՝ փնտրելով մարդկային բնակության որևէ նշան՝ տուն կամ ծուխ։ Բայց շուրջը միայն քարեր էին ու լռություն, որն ընդհատվում էր միայն ալիքների միալար դղրդյունով։
​Որոշ ժամանակ քայլելուց հետո նա հեռվում մի սև կետ նկատեց։ Սիրտը սկսեց արագ բաբախել։ Նա վազեց (որքանով որ թույլ էին տալիս ուժերը) և մոտենալով տեսավ ավազների մեջ ընկած մարմինը։ Դա Ալեխանդրոն էր։
​— Նավապե՛տ... Ալեխանդրո՛, արթնացեք, — շշնջաց Էմման՝ թափահարելով նրա ուսերը։
​Տղամարդը հազալով բացեց աչքերը, դեմքը ծամածռվեց ցավից։ Էմման օգնեց նրան ուշքի գալ և նստել, բայց հենց այդ պահին նկատեց, որ Ալեխանդրոյի աջ ոտքը լուրջ վնասված է. տաբատը պատռված էր, իսկ վերքից արյուն էր հոսում։
​— Մարիա՞... դուք ողջ եք, — հազիվ արտաբերեց Ալեխանդրոն՝ փորձելով կողմնորոշվել։ — Որտե՞ղ ենք մենք։
​— Ցամաքում ենք, բայց չգիտեմ՝ որտեղ։ Շուրջը ոչ ոք չկա, — պատասխանեց Էմման՝ փորձելով զսպել ձայնի դողը։
​Ալեխանդրոն փորձեց հենվել ոտքին, բայց ցավից գունատվեց ու նորից ընկավ։ Նա շուրջը նայեց՝ ուսումնասիրելով ժայռերն ու մառախուղը։
— Այս մութ ժայռերը, այս սառնությունը... սա Անգլիան է։ Մենք հասել ենք, բայց ոչ այնպես, ինչպես ծրագրել էինք։
​— Մենք չենք կարող այստեղ մնալ, — վճռական ասաց Էմման։
— Մակընթացությունը կարող է սկսվել, կամ մենք պարզապես կսառչենք։ Ժայռերի միջով դեպի այն կողմ անտառ է երևում, պետք է հասնենք այնտեղ,_ասաց նավապետը։
Էմման մոտեցավ Ալեխանդրոյին, նրա ձեռքը գցեց իր ուսին և ամուր բռնեց գոտկատեղից։
— Հենվե՛ք ինձ վրա։ Մենք պետք է քայլենք։
​Ալեխանդրոն նայեց նրան՝ հայացքում թաքնված հիացմունքով ու շնորհակալությամբ։
— Դուք չափազանց համառ եք, Մարիա։ Նույնիսկ օվկիանոսը չկարողացավ ձեզ կանգնեցնել։
​— Դուք էլ եք համառ, նավապետ, քանի որ դեռ կատակում եք, — թեթևակի ժպտաց Էմման։
​Նրանք սկսեցին դանդաղ առաջ շարժվել։ Յուրաքանչյուր քայլը տառապանք էր թե՛ Էմմայի, թե՛ վիրավոր Ալեխանդրոյի համար։ Նրանք քայլում էին հյուծված ու ուժասպառ, բայց Էմմայի կամքը դարձել էր նրանց երկուսի հենարանը։ Ժայռերի արանքով նրանք բարձրանում էին դեպի վեր՝ թողնելով հետևում մոլեգնող ծովն ու խորտակված նավի հիշողությունը՝ գնալով դեպի անծանոթ ու վտանգավոր անտառը։
Էմման և Ալեխանդրոն, ուժասպառ ու ցրտից կապտած, հազիվ էին առաջ շարժվում անտառի թանձր մառախուղի միջով։ Հանկարծ, ծառերի արանքից նրանք նկատեցին թույլ առկայծող մի լույս։ Մոտենալով՝ նրանք տեսան մի մեծ, քարե տնակ, որի պատուհաններից տաք նարնջագույն լույս էր ճառագում։
​— Փառք Աստծո, — շշնջաց Ալեխանդրոն՝ հազիվ պահելով հավասարակշռությունը։
​Դռան մոտ նրանց դիմավորեց մի տարեց տղամարդ՝ բարեհամբույր ժպիտով և խիտ մորուքով։ Նրան ուղեկցում էին ևս երկու երիտասարդներ։
— Օ՜, խեղճ մարդիկ, — բացականչեց ծերուկը, ում անունն էր Թոմաս։ — Դուք երևի այն նավից եք, որը խորտակվեց ժայռերի մոտ։ Ներս եկե՛ք, շուտով կտաքանաք։
Տնակի ներսում կրակարանը հաճելիորեն ճարճատում էր։ Թոմասի մարդիկ նրանց տվեցին չոր հագուստ և տաք ապուր։ Ալեխանդրոյի վիրավոր ոտքը զգուշորեն լվացին ու կապեցին։
— Դուք շատ բարի եք, — ասաց Էմման՝ զգալով, թե ինչպես է ջերմությունը վերադառնում իր մարմին։
— Մենք ուղղակի քրիստոնյա մարդիկ ենք, օրիորդ, — պատասխանեց Թոմասը,— Հանգստացե՛ք, այստեղ դուք ապահով եք։
​Գիշերվա կողմ, երբ Ալեխանդրոն խորը քնած էր սնարի վրա, Էմման արթնացավ սենյակի անկյունից լսվող ցածր ձայներից։ Նա չշարժվեց՝ ձևացնելով, թե քնած է, բայց ականջները լարեց։ Թոմասն ու նրա մարդիկ խոսում էին խոհանոցում։
​— Այդ տղամարդը երկար չի դիմանա, — լսվեց Թոմասի ձայնը, որն այլևս բարի չէր հնչում։ — Իսկ աղջկան կտանենք շուկա։ Նրա հագուստը վկայում է, որ հարուստ տնից է, բայց քանի որ ոչ ոք չգիտի նրա տեղը, նրանից լավ գումար կաշխատենք։
— Իսկ նավապետի՞ն ինչ անենք, — հարցրեց մյուսը։
— Նրան առավոտյան կնետենք ժայռերից, — սառնասրտորեն պատասխանեց Թոմասը։ — Ծովը կուլ կտա իր մնացորդները, և ոչ մի վկա չի մնա։
​Էմմայի սիրտը սկսեց կատաղի բաբախել։ Նա հասկացավ, որ իրենք ընկել են «ափի ծովահենների» ձեռքը, ովքեր ապրում էին մարդկային դժբախտության հաշվին։
Էմման զգուշորեն սողաց դեպի Ալեխանդրոն և ձեռքով փակեց նրա բերանը, որպեսզի նա հանկարծ ձայն չհանի արթնանալիս։
— Շշշ... Ալեխանդրո՛, սթափվեք, — շշնջաց նա նրա ականջին։ — Մենք պետք է հիմա փախչենք։ Սրանք մարդասպաններ են։
​Ալեխանդրոն, չնայած ցավին, անմիջապես հասկացավ իրավիճակի լրջությունը։ Նա կծեց շուրթը, որպեսզի չհառաչի ոտքի ցավից։ Էմման զգուշորեն վերցրեց խոհանոցի սեղանին դրված դանակը և իրենց մի քանի իրերը։ Նրանք դուրս սողացին հետնամուտքի փոքրիկ պատուհանից, որը տանում էր դեպի անտառի մթությունը։
​— Ո՞ւր են նրանք, — հանկարծ տնակի ներսից լսվեց Թոմասի կատաղի գոռոցը։ — Փնտրե՛ք նրանց։ Հեռու չեն կարող գնացած լինել։
​Էմման Ալեխանդրոյին թևանցուկ արած՝ նետվեց դեպի անտառի խորքը։ Թանձր մառախուղը, որը նախկինում թշնամի էր թվում, այժմ նրանց միակ դաշնակիցն էր՝ թաքցնելով նրանց ավազակներից։
— Դուք պետք է ինձ թողնեք, Մարիա՛, — հևալով ասաց Ալեխանդրոն։ — Ես դանդաղեցնում եմ ձեզ։
— Երբեք, — պատասխանեց Էմման՝ ամուր սեղմելով նրա ձեռքը։ — Մենք միասին դուրս եկանք օվկիանոսից, միասին էլ կփրկվենք այս սրիկաներից։
​Նրանք շարունակեցին իրենց ճանապարհը գիշերային անտառով՝ լսելով իրենց հետապնդողների ձայները, բայց Էմմայի վճռականությունն ավելի հզոր էր, քան ցանկացած վտանգ։ Նրանք գնում էին դեպի անհայտություն, բայց ազատության հույսով։
Նրանք բավականին հեռացել էին տնակից, բայց մառախուղն ու գիշերային խավարն այնքան թանձր էին, որ անհնար էր հասկանալ՝ արդյոք ճիշտ ուղղությամբ են գնում, թե պտտվում են նույն տեղում։ Էմման կանգ առավ, որպեսզի մի փոքր շունչ քաշի և օգնի Ալեխանդրոյին հենվել մի հին կաղնու բնին։ Լռության մեջ լսվում էր միայն նրանց հաճախակիացած շնչառությունը և անտառի հեռավոր ձայները։
​— Մենք պետք է թաքստոց գտնենք... — շշնջաց Էմման՝ զննելով շուրջը, բայց տեսանելիությունը հազիվ մի քանի քայլ էր։
​Հանկարծ, մառախուղի միջից, անմիջապես նրանց դիմաց հայտնվեց մի կերպար։ Դա Թոմասն էր։ Նրա դեմքին վայրկենական ապշանք հայտնվեց. նա նույնպես չէր սպասում, որ այսքան արագ կբախվի նրանց։ Բայց շոկը շուտով փոխվեց կատաղի ժպիտի։ Նա պատյանից հանեց իր փոքր սուրը, որի պողպատը սառը փայլ տվեց լապտերի թույլ լույսի տակ։

— Ուրեմն որոշեցիք խաղա՞լ մեզ հետ, — խռպոտ ձայնով ասաց Թոմասը։ — Իզուր էր։ Հիմա ամեն ինչ ավելի ցավոտ կլինի։
​Նա նետվեց առաջ։ Էմման, չունենալով իր սովորական զենքը, ամուր սեղմեց խոհանոցից վերցրած դանակը։ Կռիվը սկսվեց կայծակնային արագությամբ։ Թոմասն ավելի փորձառու էր փողոցային կռիվներում, բայց Էմման ուներ իսկական ռազմիկի մարզվածություն և ճկունություն։ Նա հմտորեն խուսափում էր ծերուկի հարվածներից՝ սպասելով հարմար պահի։
​Երբ Թոմասը լայն թափով փորձեց հարվածել նրա կողին, Էմման կտրուկ կռացավ, պտտվեց նրա թևի տակով և իր ողջ ուժով դանակը մխրճեց Թոմասի ուսի մեջ։
​— Աաաա՜խ... — ծերուկի կատաղի գոռոցը թնդաց անտառում։ Նա բաց թողեց սուրը և ձեռքով սեղմեց վերքը, որից սկսեց առատ արյուն հոսել։ Ցավը նրան գետնին գցեց։
​Էմման չսպասեց հաջորդ հարվածին։ Նա արագ վերցրեց Ալեխանդրոյի թևը և Թոմասի սուրը և սկսեց վազելով հեռանալ։ Հեռվում դեռ լսվում էր Թոմասի տառապալից մռնչյունն ու անեծքները, որոնք արձագանքում էին ծառերի արանքում։
​Մի քանի հարյուր մետր անց նրանք նկատեցին մի քարքարոտ բլուր, որի ստորոտում թաքնված էր մի փոքրիկ քարանձավ։ Դա մի նեղ ու խոնավ տարածք էր, բայց հիանալի թաքստոց էր հետապնդողներից։ Հենց նրանք ներս մտան ու պատսպարվեցին ժայռերի տակ, երկինքը վերջնականապես «փլվեց»։ Սկսվեց մի հորդառատ անձրև, որը վայրկյանների ընթացքում ջնջեց նրանց հետքերն ու մառախուղը վերածեց ջրային մի անթափանց պատի։
Նրանք նստած էին մթության մեջ, լսելով անձրևի թմբկահարումը քարերի վրա։ Էմման փորձում էր կարգավորել շնչառությունը՝ զգալով, որ Ալեխանդրոյի մարմինը դողում է սառնությունից և ցավից։ Նրանք փրկվել էին, բայց գիշերը դեռ նոր էր սկսվում։
Էմման ամեն կայծակի հարվածից փշաքաղվում էր և թեթևակի վեր թռնում տեղից. նրա նյարդերը լարված էին մինչև սահմանագիծը։
​Ալեխանդրոն, զգալով աղջկա դողը, դանդաղորեն բռնեց նրա ձեռքը։ Նրա ձայնը հազիվ էր լսվում անձրևի աղմուկի միջից, բայց այն հանգիստ էր ու ջերմ։ Նա սկսեց ցածրաձայն աղոթել՝ խնդրելով Աստծուն պահպանել իրենց և ուժ տալ այս դժվար պահին։
​— Դոն Ալեխանդրո... — շշնջաց Էմման, — կարո՞ղ եմ ձեզ գրկել։ Մենք պետք է տաքանանք, այլապես այս սառնամանիքին չենք դիմանա։
​— Մադամ, ես ձեզ կյանքով եմ պարտական, — պատասխանեց նա թույլ ձայնով, — նման հարցերն այլևս անտեղի են։ Եկե՛ք մոտ։
​Նրանք ամուր կպան իրար՝ փորձելով կիսել մարմնի վերջին ջերմությունը։ Էմման զգում էր Ալեխանդրոյի վիրավոր ոտքի տաքությունը և վախենում էր, որ դա կարող է տենդի նշան լինել։ Նա գիտեր, որ քնելը վտանգավոր է. խոնավությունն ու վերքը կարող էին մահացու դառնալ։ Որպեսզի Ալեխանդրոն ուշքը չկորցնի, Էմման որոշեց խոսել։
​— Գիտե՞ք, իմ անունն իրականում Մարիա չէ։Ես Էմման եմ, — սկսեց նա և պատմեց իր ողջ պատմությունը՝ ամրոցից փախուստը, Լորենցոյին, Գիյոմի հետ մենամարտը և այն մեծ երազանքը, որը նրան բերել էր այստեղ։
​Ալեխանդրոն լսում էր՝ երբեմն հարցեր տալով, կարծես մի հետաքրքիր արկածային գիրք կարդար։
— Ուրեմն դուք իսկական ազնվական օրիորդ եք, ով սուրը նախնտրեց հարսանեկան զգեստից... — հիացած շշնջաց նա։

Այնուհետև նա հանեց պահած խաչը և զգուշորեն կախեց այդ փայտից։
​— Սա ձեր փարոսն է, նավապե՛տ, — շշնջաց Էմման՝ արցունքն աչքերին։ — Թող այն լուսավորի ձեր հոգու ճանապարհը դեպի այն ափերը, որտեղ այլևս փոթորիկներ չկան։
​Նա կանգնեց գերեզմանի առջև և մի վերջին աղոթք կարդաց, որը սովորել էր մորից։
​«Աստվա՛ծ իմ, ընդունի՛ր քո ծառա Ալեխանդրոյի հոգին խաղաղությամբ։ Ողորմի՛ր նրան և թողություն շնորհի՛ր նրա բոլոր կամա և ակամա մեղքերին։ Տո՛ւր նրան հանգիստ այնտեղ, որտեղ չկա ցավ, տրտմություն և հեծություն, այլ կա հավերժական լույս ու կյանք։ Թող նրա հոգին դասվի քո սրբերի շարքում, և նրա հիշատակը մնա օրհնյալ։ Ամեն»։
​Աղոթքն ավարտելուց հետո նա վերջին անգամ ձեռքը հպեց սառը քարերին, որոնք այժմ պաշտպանում էին նավապետի հանգիստը։
Էմման խորը շունչ քաշեց, սրբեց արցունքները և դուրս եկավ քարանձավից։ Առջևում բացվում էր անծանոթ Անգլիան։
Էմման դանդաղ քայլերով մտավ գյուղ։ Դա մի խաղաղ, բայց աղքատիկ բնակավայր էր՝ ցածրիկ քարե տներով և ծղոտե տանիքներով։ Օդում զգացվում էր վառվող փայտի և խոնավ հողի հոտը։ Գյուղացիները՝ կոպիտ հագուստներով ու հոգնած դեմքերով, կիսատ էին թողնում իրենց գործը և հարցական հայացքներով նայում աղջկան։ Նրանք իրար մեջ քչփչում էին, բայց ոչ ոք չէր համարձակվում մոտենալ կամ խոսել։ Էմմայի հայտնվելն այս ամայի վայրում նման էր մի անբացատրելի երևույթի։
​Գյուղի վերջնամասում Էմման նկատեց մի տուն, որն իր չափսերով և ամրությամբ տարբերվում էր մյուսներից։ Այն ուներ ընդարձակ բակ և փայտյա մեծ դարպասներ։ Նա համարձակորեն ներս մտավ։ Բակում նրան դիմավորեց մի հասակավոր, մեծ փորով տղամարդ, ով զբաղված էր ձիերի լծասարքերը ստուգելով։ Նա բարձրացրեց գլուխը և կկոցած աչքերով զննեց Էմմային։
​— Ո՞վ ես դու, աղջի՛կ, և ի՞նչ ես փնտրում իմ հողերում, — խռպոտ ձայնով հարցրեց նա՝ չթաքցնելով իր կասկածանքը։
​— Ես ճամփորդ եմ, ով կորցրել է ամեն ինչ ծովի ալիքներում, — հանգիստ պատասխանեց Էմման՝ ուղղելով մեջքը։ — Ինձ ձի է հարկավոր և մի քիչ ուտելիք՝ ճանապարհը շարունակելու համար։
​Տղամարդը քմծիծաղ տվեց՝ նայելով Էմմայի կեղտոտ ու պատռված հագուստին։
— Ձի՞։ Իսկ դու գիտե՞ս, թե ինչ արժե ձին այս օրերին։ Դու նույնիսկ մի պղնձե դրամի տեսք չունես։
​Էմման լուռ ձեռքը տարավ գրպանը և հանեց իր միակ թանկարժեք իրը, որը հրաշքով մնացել էր իր մոտ՝ մորից ստացած ոսկե մատանին։ Այն փայլեց արևի տակ՝ ստիպելով տղամարդուն մի պահ լռել։
​— Սա մաքուր ոսկի է, — ասաց Էմման՝ մատանին մեկնելով նրան։ — Սա ավելին արժե, քան ձեր լավագույն ձին։ Ես սա կտամ ձեզ, եթե ինձ տաք ձի, ջուր և ուտելիք։
​Տղամարդը վերցրեց մատանին, ատամներով ստուգեց դրա իսկությունը, և նրա աչքերը փայլեցին ագահությունից։
— Դե ինչ... սա փոխում է գործը։ Ընտրի՛ր այն դարչնագույնին, նա դիմացկուն է։
​Քիչ անց Էմման արդեն ձիու վրա էր։ Նրա պայուսակում կար մի քիչ հաց, չորացրած միս և մի տիկ ջուր։ Տանտերը ձեռքով ցույց տվեց դեպի հյուսիս տանող նեղ արահետը։
​— Գնա՛ այս ուղղությամբ, — ասաց նա։ — Եթե արագ շարժվես, երկու օրից կհասնես Անգլիայի սահմանին։ Այնտեղից հետո արդեն Շոտլանդիան է։ Բայց զգո՛ւյշ եղիր, ճանապարհները լի են լորդերի պահակախմբերով և անտառային թափառականներով։

​Մթության մեջ, երբ միայն լսվում էր ձիու հանդարտ շնչառությունը, Էմման որոշեց ավելի մոտիկից ծանոթանալ իր նոր ուղեկցի հետ։
​— Ինչպե՞ս է ձեր անունը, — ցածրաձայն հարցրեց նա։
​— Էդվարդ են ինձ ասում, բալե՛ս, — պատասխանեց ծերունին՝ փորձելով տաքացնել դողացող ձեռքերը։ — Ես ամբողջ կյանքս ապրել եմ սահմանի մոտ։ Դարբին եմ, իմ արհեստանոցում սրեր ու վահաններ եմ կռում։ Դա իմ ապրուստն է։
​Նա մի ծանր հոգոց հանեց ու պատմեց իր դժբախտության մասին։ Պարզվեց, որ Էդվարդը մի քանի տարին մեկ իր պատրաստած լավագույն զենքերը բարձում էր սայլին ու շրջում տարբեր գյուղերով, որպեսզի վաճառեր դրանք լորդերին ու ասպետներին։ Բայց այս անգամ բախտը նրան երես էր թեքել։
​— Դեռ շատ չէի հեռացել տնիցս, երբ բախվեցի սահմանի ասպետներին, — դառնությամբ շարունակեց նա։ — Նրանք թագավորի անունից են խոսում, բայց իրականում ավազակներից ոչնչով չեն տարբերվում։ Խլեցին սայլս, զենքերս, ձիերս... Ասացին, թե պատերազմի համար է պետք։ Հետո էլ ճանապարհին մնացածն ավազակները թալանեցին։ Դատարկաձեռն հետ էի գնում տուն, երբ այն երեքը բռնեցին ինձ։ Եթե դու չլինեիր, հիմա իմ ոսկորները մառախուղի մեջ կփտեին։
​Էմման լուռ լսում էր։ Նա զգում էր այդ մարդու ցավը և ավելի էր համոզվում, որ աշխարհը դաժան է նրանց հանդեպ, ովքեր չեն կարողանում իրենց պաշտպանել։
​— Դուք վերադառնալու եք ձեր արհեստանոց, պարոն Էդվա՛րդ, — վստահ ասաց Էմման։ — Ես ձեզ կուղեկցեմ մինչև սահման։ Իսկ այնտեղից ես պետք է անցնեմ Շոտլանդիա։
​Էդվարդը զարմացած նայեց աղջկան։ Նա տեսնում էր նրա ձեռքին այն սուրը, որով նա կռվել էր ավազակների դեմ, և հասկացավ, որ այս փոքրիկ ճամփորդն ավելի շատ բան գիտի զենքի մասին, քան շատ ասպետներ։
​— Շոտլանդիա՞... — շշնջաց նա։ — Այնտեղ հիմա խառը ժամանակներ են, բայց եթե դու այդքան քաջ ես, գուցե հենց այնտեղ գտնես քո փնտրածը։ Ես քեզ կօգնեմ սահմանն անցնելու հարցում, դա ամենափոքր բանն է, որ կարող եմ անել քեզ համար։
​Գիշերը երկար էր ու ցուրտ, բայց նրանց զրույցը մի տեսակ ջերմություն էր տալիս՝ օգնելով մոռանալ շրջապատող վտանգների մասին։ Էմման հասկացավ, որ Էդվարդը կարող է իրեն շատ բան սովորեցնել զենքերի ու սահմանային գաղտնիքների մասին։

Comments


​Այնուհետև Ալեխանդրոն էլ սկսեց հիշել իր անցյալը, իր առաջին նավը և այն վախերը, որոնք ունեցել էր Էմմայի տարիքում։ Նրանք երկուսով ընկան խորը զգացմունքների գիրկը՝ վստահելով միմյանց սեփական վախերն ու ամենանվիրական երազանքները։

​— Էմմա՛, — ասաց Ալեխանդրոն՝ նայելով նրա աչքերին, — ես շատ մարդկանց եմ տեսել իմ կյանքում, բայց դու ամենաանվախն ես նրանցից, ում ճանաչել եմ։ Դու ընդամենը տասնչորս տարեկան ես, բայց քո հոգին ավելի մեծ է, քան այս օվկիանոսը։

— Իսկ ես ձեր կողքին ինձ ավելի ուժեղ եմ զգում, — խոստովանեց Էմման։ — Տանը ես սովոր էի, որ ծնողներս կուղղեն իմ սխալները։ Բայց հիմա ես պատասխանատու եմ ձեր կյանքի համար։ Դա ստիպում է ինձ չհանձնվել, արագ կողմնորոշվել և օգտագործել այն ամենը, ինչ գիտեմ։ Ես չեմ կարող թույլ տալ, որ մեզ հետ որևէ վատ բան պատահի։

​Այդպես, փաթաթված իրար և ջերմացած սեփական խոսքերով ու վստահությամբ, նրանք անցկացրին ողջ գիշերը։ Անձրևը կամաց-կամաց մեղմացավ, իսկ Էմմայի ուժն ու Ալեխանդրոյի հավատը դարձան այն լույսը, որը նրանց հասցրեց մինչև լուսաբաց։ Առավոտը բացվում էր նոր հույսերով։

Երբ առաջին արևի շողերը ներխուժեցին քարանձավ, Էմման ցնցվեց ու բացեց աչքերը։ Նա նույնիսկ չէր զգացել, թե ինչպես է քունը հաղթել իրեն։ Ալեխանդրոն դեռ խորը քնած էր։ Էմման զգուշորեն ձեռքը հպեց նրա ճակատին. տաքություն չկար, ինչը նրան մի փոքր հանգստացրեց։ Նա լուռ լքեց քարանձավը՝ որոշելով ուտելիք գտնել և հետախուզել տարածքը։

​Անտառը դեռ շնչում էր անձրևի թարմությամբ։ Ջրի մեծ կաթիլները, որոնք կախված էին տերևներից, ադամանդի պես փայլում էին առավոտյան լույսի տակ։ Էմման երկար թափառեց՝ հավաքելով մի քանի վայրի պտուղներ և ուտելի արմատներ։ Հանկարծ նա դուրս եկավ մի բացատ, որտեղից տեսարան էր բացվում դեպի հովիտը։ Հեռվում երևում էին փոքրիկ տներ. դա մի փոքրիկ գյուղ էր։

​— Փրկությո՛ւն, — շշնջաց նա, և նրա սիրտը լցվեց երջանկությամբ։

​Էմման շտապեց հետ՝ ճանապարհին ֆիքսելով ամեն մի ծառ ու քար, որպեսզի չմոլորվի։ Մոտենալով քարանձավին՝ նա այլևս չկարողացավ զսպել իրեն և սկսեց վազել։

— Ալեխանդրո՛, Ալեխանդրո՛, ես գյուղ գտա։ Մենք փրկված ենք, — գոռում էր նա՝ ներս մտնելով։

​Նավապետը դեռ քնած էր։ Էմման հավաքած պտուղները խնամքով դասավորեց մի հարթ քարի վրա՝ պատրաստելով մի համեստ, բայց կարծես թե տոնական նախաճաշ։ Վերջացնելով՝ նա ժպտալով թեքվեց դեպի Ալեխանդրոն և սկսեց թեթևակի թափահարել նրա ուսը։

​— Արթնացե՛ք, նավապե՛տ, ժամանակն է...

​Բայց հենց այդ պահին Էմմայի ժպիտը սառեց։ Ալեխանդրոն մի կերպ բացեց աչքերը, բայց նրա հայացքը մառախլապատ էր ու անկայուն։ Էմման սարսափով նկատեց, որ նրա դեմքին սառը քրտինք է հայտնվել, իսկ շնչառությունը դարձել է ընդհատվող ու ծանր։ Բորբոքումն անողոք էր գտնվել. գիշերվա ցուրտն ու խոնավությունը խորացրել էին վերքի վիճակը։

​— Ալեխանդրո՛, ի՞նչ է պատահել։ Նայե՛ք ինձ, — աղերսում էր Էմման՝ փորձելով օգնել նրան։

​Նա անում էր ամեն ինչ, ինչ երբևէ լսել կամ տեսել էր. փորձում էր սառը ջրով թրջոցներ դնել, մշակել վերքը, բայց տղամարդու դեմքն աչքի առաջ գունատվում էր՝ ընդունելով մահճի սառը երանգները։ Ալեխանդրոն վերջին ուժերը հավաքեց և դողացող ձեռքով բռնեց Էմմայի ձեռքը։

​— Էմմա... — հազիվ լսելի շշնջաց նա։ — Դու... դու պետք է շարունակես... դու իսկական ռազմիկ ես։

​Նա թույլ ժպտաց աղջկան, նրա հայացքում վերջին անգամ փայլեց այն խաղաղությունը, որը նա փնտրում էր իր ողջ կյանքում, և նա փչեց իր վերջին շունչը։

​— Ո՛չ... ոչ, ոչ, ոչ։ Ալեխանդրո՛, մի՛ արեք դա, — Էմմայի աչքերից արցունքները հորդեցին։ — Լսո՞ւմ եք, ես գյուղ եմ գտել։ Մենք պետք է գնայինք այնտեղ։ Աստվա՛ծ իմ, օգնի՛ր ինձ...

​Նա սկսեց լաց լինել՝ փորձելով ուշքի բերել նրան, աղոթելով ու խնդրելով սրբերին, բայց Ալեխանդրոյի ձեռքն արդեն սառչում էր նրա ձեռքերի մեջ։ Էմմայի մարմինը դողում էր սարսափից. սա առաջին անգամ էր, որ նրա գրկում մարդ էր մահանում։ Նա մենակ էր մնացել այս օտար երկրում, սառը քարանձավում, ընկերոջ դիակի հետ։

​Աշխարհը կարծես լռեց։ Մնաց միայն Էմմայի հեկեկոցը և հեռվում երևացող գյուղի խաբուսիկ հույսը։



Էմման երկար ժամանակ նստած էր անշարժ՝ սեղմելով Ալեխանդրոյի սառը ձեռքը։ Նրա լացը կամաց-կամաց փոխվեց լռության, իսկ աչքերում հայտնվեց մի տեսակ ծանր, հասուն վճռականություն։ Նա գիտեր, որ չի կարող ընկերոջը թողնել այստեղ՝ քարանձավի մթության մեջ։​Էմման դուրս եկավ քարանձավից։ Անձրևից հետո հողը թաց էր, բայց քարանձավի մուտքի մոտ կային բազմաթիվ խոշոր ու հարթ քարեր։ Նա սկսեց հատ-հատ տեղափոխել դրանք քարանձավի ներսում գտնվող մի հարթ անկյուն։ Նրա ձեռքերը ցավում էին, մաշկը պատռվում էր սուր քարերից, բայց նա կանգ չէր առնում։ Դա վերջին բանն էր, որ նա կարող էր անել նավապետի համար։

​Նա զգուշորեն դասավորեց Ալեխանդրոյի մարմինը, ուղղեց նրա հագուստը և ձեռքերը խաչեց կրծքին։

— Դուք ասացիք, որ ծովը սուտ չի սիրում, — շշնջաց Էմման՝ նայելով նրա խաղաղ դեմքին։ — Դուք ազնվորեն ապրեցիք և ազնվորեն էլ գնացիք։ Ես խոստանում եմ, որ ձեր պատմությունը չի կորչի։

​Էմման սկսեց քարերը շարել մարմնի շուրջը։ Նա դրանք դասավորում էր խնամքով՝ ստեղծելով մի ամուր քարակույտ, որը նման էր փոքրիկ բուրգի։ Յուրաքանչյուր քարի հետ նա հիշում էր մի դրվագ նրանց կարճ, բայց բովանդակալից ծանոթությունից. նավի տախտակամածը, աստղերը, փոթորիկը և նրա քաջալերող խոսքերը։

Մինչ Էմման վերջնականապես քարերով կծածկեր Ալեխանդրոյի մարմինը, նա կանգ առավ։ Նա զգուշորեն արձակեց նավապետի վզին գտնվող մետաղյա խաչը, մի պահ ամուր սեղմեց ափի մեջ, ասես ուզում էր նրանից ուժ ստանալ, և դրեց իր գրպանը։ Հետո, ծանր հոգոց հանելով, շարունակեց աշխատանքը՝ հատ-հատ տեղադրելով վերջին քարերը, մինչև նավապետի մարմինն ամբողջությամբ հայտնվեց քարե պաշտպանիչ շերտի տակ։

​Երբ քարակույտն արդեն պատրաստ էր, Էմման դուրս եկավ քարանձավից և անտառից գտավ մի ամուր ու ուղիղ փայտ։ Նա վերադարձավ և մեծ դժվարությամբ, իր ողջ ուժը ներդնելով, խրեց այն քարերի արանքում՝ հենց այնտեղ, որտեղ հանգչում էր նավապետի գլուխը։

​— Շնորհակալ եմ խորհրդի համար, — կարճ պատասխանեց Էմման։

​Նա ձիուն խթանեց և սկսեց առաջ շարժվել։ Գյուղացիները դեռ հետևում էին նրան, մինչև նա անհետացավ բլուրների հետևում։

Էմման ձիով առաջ էր շարժվում ամայի ու քարքարոտ արահետով։ Շուրջբոլորը տիրում էր դամբարանային լռություն, որը միայն ընդհատվում էր ձիու պայտերի միալար դոփյունով։ Եղանակը դավադրաբար փոխվում էր. սառը քամին իր հետ բերում էր թանձր, կաթնագույն մի մառախուղ, որը կամաց-կամաց կուլ էր տալիս հորիզոնը։ Էմման հիշեց գյուղացի տղամարդու նախազգուշացումը ճահիճների մասին և սանձը ձգեց՝ փորձելով գտնել մի ապահով ժայռախորշ պատսպարվելու համար։

​Հանկարծ մառախուղի միջից լսվեցին կոպիտ ծիծաղի ձայներ և մի հուսահատ հառաչանք։ Էմման արագորեն բարձրացավ մոտակա բլուրը և վերևից նայեց ներքև։ Տեսարանը ստիպեց նրա արյանը եռալ։ Երեք ավազակներ շրջապատել էին մի ծերունու։ Տեսնելով, որ խեղճ մարդն իր մոտ ոչ մի արժեքավոր իր չունի, նրանք որոշել էին զվարճանալ՝ տանջելով նրան։

​Էմման առանց վարանելու հանեց իր սուրը, որը փայլատեց մառախլապատ լույսի տակ, և ձիուն քշեց ներքև։​Երբ նա հասավ նրանց, մառախուղն արդեն այնքան էր թանձրացել, որ հազիվ էր երևում դիմացինի դեմքը։ Ավազակներն ապշած հետ քաշվեցին՝ չսպասելով նման կատաղի հարձակման։

​— Կանգնե՛ք, սրիկանե՛ր, — գոչեց Էմման՝ ձիուց թռչելով և սուրը պարզելով նրանց ուղղությամբ։ Նրա ձայնը հնչում էր ինչպես պողպատի զնգոց։

​— Օ՜, տեսե՛ք, մի փոքրիկ ասպետ է հայտնվել, — ծաղրեց ավազակներից մեկը՝ մերկացնելով իր ժանգոտ դանակը։

​— Դուք ձեզ տղամարդ եք համարո՞ւմ, — Էմմայի հայացքը սառն էր ու դաժան։ — Մարդու արժանապատվությունը երևում է նրանում, թե ինչպես է նա վերաբերվում թույլին։ Իսկ դուք... դուք նույնիսկ գազան չեք, որովհետև գազանը սպանում է սնվելու համար, իսկ դուք տանջում եք անմեղին սեփական հաճույքի համար։ Դուք զուրկ եք պատվից և արժանի չեք ապրելու այս հողի վրա։

​Ավազակները կատաղած նետվեցին առաջ։ Էմման սկզբում փորձում էր միայն վնասազերծել նրանց, բայց շուտով հասկացավ, որ այս լքված տարածքում խիղճն ու գթասրտությունը կարող են իրեն կյանք արժենալ։ Նա անջատեց ամեն տեսակ զգացմունք և սկսեց հարվածել վճռականորեն։

​Նրա սուրը նկարում էր մահացու հետագծեր։ Մի քանի րոպե անց երեքն էլ գետնին էին՝ ծանր վիրավորված։ Այս ամայի վայրում, որտեղ մոտակայքում ոչ մի բնակավայր չկար, նրանց վերքերը վաղ թե ուշ մահացու էին դառնալու։

​Էմման շնչահեղձ մոտեցավ դողացող ծերունուն և օգնեց նրան բարձրանալ։

— Դուք լա՞վ եք, հայրի՛կ, — հարցրեց նա՝ փորձելով հանգստացնել իր ձայնը։

​— Օրհնյալ լինես, բալե՛ս... — շշնջաց ծերունին։ — Ես չգիտեի, որ այս կողմերում դեռ քաջեր կան։

​— Ո՞ւր եք գնում այս մառախուղին, — հարցրեց Էմման։

​— Ես գնում եմ դեպի հյուսիս։ Անգլիայի և Շոտլանդիայի սահմանն արդեն մոտ է, — պատասխանեց նա։

​Էմմայի աչքերը փայլեցին։

— Ես նույնպես այնտեղ եմ գնում։ Միասին կգնանք։

​Էմման չէր պատրաստվում ոչինչ թողնել ավազակներին։ Նա հավաքեց նրանց ունեցած-չունեցածը՝ զենքերը, կաշվե պարկերը և նույնիսկ տաք վերնազգեստները, որոնք կարող էին պետք գալ ցուրտ գիշերներին։ Նա օգնեց ծերունուն նստել ձին, իսկ ինքը, բռնելով սանձը, քայլելով առաջնորդեց նրանց դեպի մառախուղի խորքը։

Մառախուղը դարձել էր այնքան թանձր, որ նրանք ստիպված եղան կանգ առնել։ Էմման գտավ մի հսկա, մամռապատ ժայռ, որի մի կողմը փոքր-ինչ թեքված էր՝ ստեղծելով բնական ծածկ։ Օդը լցված էր խոնավությամբ, և ամեն ինչ այնքան թաց էր, որ կրակ վառելու մասին խոսք լինել չէր կարող։ Բարեբախտաբար, քամի չկար, և նրանք փաթաթվեցին ավազակներից վերցրած տաք կաշվե թիկնոցների մեջ՝ սպասելով գիշերվա անցնելուն։