Chapter 5
Մաս 5։ Նավը, ծովը և օտարի ճակատագիրը
Արևի առաջին ճառագայթները դեռ նոր էին սկսել ոսկեզօծել հորիզոնը, երբ Էմման վերջապես տեսավ ծովը։ Ֆրանսիայի սահմանամերձ նավահանգիստը եռում էր կյանքով նույնիսկ այս վաղ ժամին։ Օդը հագեցած էր թաց փայտի, ձկան և ծովային աղի թանձր հոտով, որը խառնվում էր նավամատույցում վառվող խարույկների ծխի հետ։
Էմման ձիու սանձը բռնած քայլում էր մարդկանց բազմության միջով։ Այստեղ ամեն ինչ օտար էր ու հետաքրքիր. նավաստիներ, որոնք բարձրագոչ հրամաններ էին արձակում, բեռնակիրներ, որոնք ծանր արկղեր էին տեղափոխում, և վաճառականներ, որոնք արդեն բացել էին իրենց կրպակները։
Նա մոտեցավ տոմսարկղին։ Նրա տեսքը՝ փոշոտված հագուստով, բայց հպարտ կեցվածքով և մեջքին կապված թանկարժեք սրով, ստիպեց տոմսավաճառին մի պահ կասկածանքով նայել նրան։
— Մեկ տոմս դեպի Անգլիա, — կարճ կապեց Էմման՝ սեղանին դնելով ոսկեդրամը, — և տեղ՝ ձիուս համար։
Երբ տոմսն արդեն ձեռքում էր, նա զգաց, որ լարվածությունը, որը նրան ուղեկցում էր փախուստի առաջին իսկ վայրկյանից, մի փոքր թուլացավ։ Տանից հեռանալուց ի վեր նա գրեթե ոչինչ չէր կերել. մտքերը Լորենցոյի, հոր բարկության և ապագայի անհայտության մասին խլել էին նրա ախորժակը։
Մինչ նավ բարձրանալը, Էմման մոտեցավ մի փոքրիկ տաղավարի և գնեց տաք, նոր թխված հաց ու մի կտոր պանիր։ Նա նստեց ափին գտնվող մի հին նավակի եզրին՝ ձիու սանձը ամուր պահած։
Աշնանային առավոտյան քամին, որը փչում էր ծովից, սառն էր ու կտրուկ, բայց Էմմայի համար այն թարմ օդի պես էր, որը մաքրում էր նրա թոքերը հին կյանքի փոշուց։ Նա դանդաղ ուտում էր՝ զննելով շրջապատը։ Նրա հայացքը թափառում էր տարբեր մարդկանց վրա.
Մի ծեր նավաստի, ով նստած կարկատում էր իր ցանցերը՝ անդադար ինչ-որ բան քրթմնջալով։Մի խումբ երաժիշտներ, ովքեր պատրաստվում էին նավ բարձրանալ՝ իրենց հետ տանելով տարօրինակ գործիքներ։Մի կին, ով լացակումած հրաժեշտ էր տալիս որդուն՝ խաչակնքելով նրան ճանապարհից առաջ։Էմման զգում էր իրեն այդ ամենի մի մասնիկը, բայց միևնույն ժամանակ՝ բոլորովին առանձին։ Նա այլևս օրիորդ Լասինը չէր, ով պետք է սեղան գցեր Լորենցոյի համար։ Նա Մարիան էր, կամ գուցե պարզապես մի անուն չունեցող ճամփորդ, ում սպասում էր մեծ ջուրը։
Երբ հնչեց նավի շեփորը, Էմման վեր կացավ։ Նա ձիուն առաջնորդեց դեպի նավի կամրջակը։ Ձին մի փոքր խրտնեց ալիքների ձայնից և տախտակամածի դատարկ հնչյունից, բայց Էմման հանգստացրեց նրան՝ շոյելով պարանոցը։
— Հանդարտվի՛ր, ընկերս, — շշնջաց նա։
Նա կանգնեց նավի հետնամասում և նայեց հետ՝ դեպի ափը։ Ֆրանսիան կամաց-կամաց փոքրանում էր, իսկ ափի մարդկանց կերպարները վերածվում էին անորոշ կետերի։ Նա ձեռքը տարավ հոր սրի բռնակին։ Առջևում Անգլիան էր, իսկ հետո՝ Շոտլանդիայի լեռները, որտեղ, ինչպես ասում էին, իսկական ազատությունն էր բնակվում։
Էմման սուրը զգուշորեն փաթաթեց իր իրերի մեջ և թաքցրեց ձիու թամբի տակ գտնվող պայուսակում։ Նա չէր ուզում, որ միայնակ ճամփորդող կնոջ մոտ զենք տեսնեն ու ավելորդ հարցեր տան։ Հագնելով իր պարզ, բայց հարմարավետ թիկնոցը՝ նա սկսեց քայլել նավի տախտակամածով՝ հետաքրքրասեր հայացքով զննելով ամեն մի պարան, առագաստ ու նավաստի։
Հեռվում նա տեսավ նավապետին, ով ամուր կանգնած էր ղեկի մոտ և հսկում էր հորիզոնը։ Էմման, չկորցնելով իրեն բնորոշ համարձակությունը, մոտեցավ նրան։
— Բարև ձեզ, — ասաց նա՝ փորձելով հնարավորինս քաղաքավարի հնչել։ — Ես Մարիան եմ։ Առաջին անգամ եմ նավ նստում և, ճիշտն ասած, ամեն ինչ ինձ շատ տարօրինակ է թվում։ Ասեք խնդրեմ, ճանապարհին կարո՞ղ ենք որևէ ջրային հրեշի տեսնել։
Նավապետը բարձր ծիծաղեց, հանեց իր լայնեզր գլխարկը և թեթևակի խոնարհվեց։
— Բարի գալուստ իմ նավ, մադա՞մ։
Էմման մի պահ շփոթվեց «մադամ» բառից, բայց արագ գլխով արեց.
— Այո, մադամ։
— Մադամ Մարիա, թույլ տվեք ներկայանալ. ես այս նավի նավապետն եմ՝ դոն Ալեխանդրո դե Սիլվան, — ասաց նա՝արագոնական(իսպանական)հպարտ շեշտադրությամբ։ — Ասեմ ձեզ, որ վախենալու պատճառ չկա։Ըստ եղանակի՝ մեզ շատ հանգիստ ճանապարհ է սպասվում, իսկ հրեշները... դե, նրանք սովորաբար նախընտրում են ավելի խորը ջրերը և չեն սիրում իմ նավի աղմուկը։
Էմման թեթևակի դժգոհ դեմք ընդունեց ու ժպտաց.
— Ափսո՜ս, ես իրոք կուզենայի տեսնել գոնե մեկին։ Գիտե՞ք, ցամաքի վրա կյանքը երբեմն շատ ձանձրալի է լինում։
Ալեխանդրոն հետաքրքրությամբ նայեց աղջկան։
— Դուք տարօրինակ օրիորդ... ներողություն, մադամ եք։ Կանանց մեծ մասը նախընտրում է աղոթել, որ ոչ մի ձուկ անգամ չմոտենա նավին, իսկ դուք հրեշ եք փնտրում։ Իսկ այս ահռելի ձին ձե՞րն է։
— Իմն է, — հպարտացավ Էմման։ — Նա ավելի լավ է նավարկում, քան շատ նավաստիներ, կարծես ծովի համար ծնված լինի։
— Տեսնում եմ, — ծիծաղեց նավապետը։ — Բայց ասեք ինձ, Մարիա, ինչպե՞ս է պատահել, որ նման գեղեցիկ կինը միայնակ է ճամփորդում։ Որտե՞ղ է ձեր ամուսինը։
Էմման արդեն պատրաստ էր այս հարցին։ Նա մի փոքր տխուր հայացք ընդունեց ու նայեց դեպի հեռուն։
— Նա Անգլիայում է, սպասում է ինձ։ Գիտեք, ես Ֆրանսիայից հարս եմ գնացել այնտեղ։ Բայց ցավոք, ամուսինս շատ ծանր հիվանդացավ։ Մեր ընտանիքը շատ հարուստ չէ, բայց մենք լսել էինք, որ Ֆրանսիայի այս կողմերում հատուկ դեղաբույսեր ու դեղորայք կան, որոնք կարող են օգնել նրան։ Այնպես որ, ես անձամբ եկա դրանք տանելու։ Նա չափազանց թույլ էր, որ ինձ հետ գար, և ես չէի կարող սպասել, մինչև նա կլավանա։
Ալեխանդրոն հարգանքով նայեց նրան։
— Դուք շատ քաջ կին եք, մադամ։ Ձեր ամուսնու բախտը բերել է։ Այսինքն՝ դուք ամբողջ ճանապարհն անցել եք միայն հանուն այդ դեղերի՞։
— Սերը ստիպում է մեզ խենթություններ անել, նավապետ, — պատասխանեց Էմման՝ փորձելով չծիծաղել սեփական ստի վրա։ — Բացի այդ, ես միշտ ուզել եմ տեսնել՝ ինչ կա հորիզոնից այն կողմ։ Ասեք խնդրեմ, իսկ այս նավը կարո՞ղ է ավելի արագ գնալ, եթե ես օգնեմ քաշել պարանները։
Նավապետը բարձրաձայն քրքջաց։
— Մադամ, եթե դուք սկսեք պարան քաշել, իմ նավաստիները կամաչեն իրենց գոյությունից։ Լավագույն բանը, որ կարող եք անել, վայելելն է ծովը։ Բայց զգույշ եղեք, եթե հանկարծ հրեշ տեսնեք, անպայման ինձ տեղյակ պահեք, որ ես էլ հասցնեմ թաքնվել։
— Պայմանավորվեցինք, պարոն դոն Ալեխանդրո, — կատակեց Էմման։
Նա շարունակեց հարցեր տալ նավի կառուցվածքի, քամիների ու աստղերի մասին, որոնցով նավարկում են գիշերը։ Նավապետը հաճույքով պատասխանում էր, թեև նրա մտքի մի անկյունում դեռ կասկած կար, որ այս «Մարիան» սովորական հարսնացու չէ։ Նրա հայացքը չափազանց կայծկլտուն էր։
Էմման ձիուն տարավ հատուկ նախատեսված վայր, նրան թարմ ջուր տվեց ու շոյեց պարանոցը՝ հանգստացնելով ալիքների ձայնից։ Հետո նա գտավ իր անկյունը, տեղավորվեց ու, չնայած նավի թեթև օրորոցին, չզգաց, թե ինչպես քունը տարավ։ Երբ նա բացեց աչքերը, սենյակում արդեն մութ էր։ Էմման դուրս եկավ տախտակամած։ Նավը սլանում էր խաղաղ ջրերի միջով, որոնք լուսնի լույսի տակ արծաթին էին տալիս։ Շուրջը լռություն էր, որը միայն երբեմն ընդհատվում էր ջրի ձայնով ու հեռվից լսվող նավաստիների ցածրաձայն զրույցներով։
— Գեղեցիկ է, չէ՞...
Էմման թեքեց գլուխը։ Ղեկի մոտ կանգնած էր նավապետը՝ դոն Ալեխանդրոն։ Նա նայում էր հորիզոնին, որտեղ երկինքն ու ջուրը միախառնվում էին։
— Այո՛, շատ գեղեցիկ է, — պատասխանեց Էմման՝ մոտենալով բազրիքին։ — Երևի բախտավոր եք, որ կարող եք որքան ցանկանաք տեսնել այս ամենը։ Երևի շատ եք սիրում ձեր գործը։
— Այո՛, շատ եմ սիրում, — ասաց նավապետը, բայց նրա ձայնի մեջ մի փոքրիկ տխրություն կար, որն Էմման անմիջապես զգաց։
— Դուք տխրեցի՞ք, — համարձակ հարցրեց նա։ — Որտեղի՞ց եք դուք, պարոն դոն Ալեխանդրո, և ինչո՞ւ եք դարձել նավապետ։
Ալեխանդրոն մի պահ լռեց, հետո թեթև ժպտաց ու սկսեց իր պատմությունը։
_Ես Արագոնից եմ,իմ ընտանիքը հին ազնվական տոհմից էր, բայց մենք ամեն ինչ կորցրինք։ Հայրս ուզում էր, որ ես իրավաբան դառնամ, նստեմ փոշոտ սենյակներում ու թղթեր ստորագրեմ։ Բայց ես միշտ զգում էի, որ իմ տեղն այնտեղ չէ։
Նա նայեց իր կոշտացած ձեռքերին ու շարունակեց.
— Տասնյոթ տարեկանում ես փախա տնից։ Ուղղակի նստեցի առաջին պատահած նավը որպես սովորական նավաստի։ Սկզբում դժվար էր. ինձ ծաղրում էին իմ «ազնվական» ծագման համար, ստիպում էին անել ամենակեղտոտ գործերը։ Բայց ես սիրահարվեցի ծովին։ Ծովը սուտ չի սիրում,մադամ Մարիա՛։ Այստեղ կարևոր չէ՝ ովքեր են ծնողներդ, կարևոր է միայն՝ ինչքան ամուր է ձեռքդ և ինչքան սառնասիրտ է միտքդ փոթորկի ժամանակ։
— Իսկ ինչո՞ւ տխրեցիք, երբ ասացի, որ սիրում եք ձեր գործը, — հետաքրքրվեց Էմման։
— Որովհետև ազատությունը միշտ գին ունի, — հոգոց հանեց նա։ — Ես դարձա նավապետ, ունեմ իմ սեփական նավը, բայց ես չունեմ տուն, որտեղ ինձ սպասում են։ Իմ ընտանիքը երբեք չներեց ինձ փախուստի համար։ Տարիներ անց ես վերադարձա, բայց հայրս նույնիսկ չբացեց դուռը։ Նա ասաց, որ իր որդին մեռել է այն օրը, երբ նախընտրել է ծովի աղը իր պատվից։
Էմման լուռ լսում էր։ Նրա սիրտը սկսեց ավելի արագ բաբախել։ Նա տեսնում էր իրեն այդ պատմության մեջ։
— Գիտեք, պարոն դոն Ալեխանդրո, — շշնջաց նա, — երբեմն պատիվը հենց այն է, ինչ դու զգում ես ներսումդ, այլ ոչ թե այն, ինչ ուրիշներն են սպասում քեզանից։ Եթե դուք մնայիք ու դառնայիք իրավաբան, դուք կլինեիք դժբախտ մարդ, իսկ հիմա դուք այս հսկա օվկիանոսի տերն եք։
Ալեխանդրոն շրջվեց ու ուշադիր նայեց Էմմային։
_Փաստորեն ճիշտ են շշուկներն այն մասին որ ֆրանսուհիներն շատ կրթված և խելացի են։ Եվ ձեր աչքերը... դրանք ոչ թե հիվանդ ամուսնու մասին մտահոգված կնոջ աչքեր են, այլ մեկի, ով նոր է հայտնաբերել իր սեփական ազատությունը։ Դուք էլ եք փախչո՞ւմ, չէ՞։
Էմման մի պահ շփոթվեց, բայց հետո ուղղեց մեջքն ու նայեց նրան։
— Ես չեմ փախչում, պարոն դոն Ալեխանդրո։ Ես ուղղակի գնում եմ իմ ճանապարհով, ճիշտ ձեզ նման։
Նավապետը ժպտաց՝ այս անգամ առանց տխրության։
— Դե ինչ, մադամ Մարիա՛, ուրեմն մենք նույն արյան մարդիկ ենք։ Բարի գալուստ նրանց շարքերը, ովքեր նախընտրեցին ալիքները՝ հանգիստ ափի փոխարեն։
_Կպատմեք ինձ որևէ հետաքրքիր պատմություն որն ձեր հետ է եղել՞։
Նավապետը հենվեց ղեկին, մի պահ հայացքը հառեց հեռու հորիզոնին, որտեղ ջուրն ու երկինքը միաձուլվում էին, ու սկսեց պատմել իր ամենավտանգավոր արկածներից մեկի մասին։
— Դա երեք տարի առաջ էր, Միջերկրական ծովում, — սկսեց նա ցածր ձայնով։ — Մենք վերադառնում էինք Վենետիկից, երբ հորիզոնում երևացին երկու արագընթաց նավեր։ Իտալական ծովահեններ էին՝ «Կապույտ աղվեսի» խմբավորումը։ Նրանք հայտնի են իրենց դաժանությամբ ու այն բանով, որ երբեք նախազգուշացում չեն տալիս։
Էմման ուշադիր լսում էր։Նրա ձեռքերն ակամա սեղմվեցին բազրիքին, կարծես ինքն էլ էր այդ պահին զգում նավի տախտակամածի դողը։
— Նրանք մեզ շրջապատեցին, — շարունակեց Ալեխանդրոն։ — Երբ առաջին կեռիկները նետեցին մեր նավի վրա, օդը լցվեց պողպատի ձայնով ու կատաղի գոռոցներով։ Նրանց առաջնորդը մի բարձրահասակ իտալացի էր՝ դեմքին մեծ սպիով։ Նա առաջինը թռավ մեր տախտակամածին։ Իմ նավաստիները քաջ էին, բայց ծովահենները թվով երկու անգամ գերազանցում էին մեզ։
— Դուք վախեցա՞ք, — շշնջաց Էմման։
Չնայած Էմմայի ջանքերին և նավապետի հմտությանը, բնությունն ավելի հզոր գտնվեց։ Փոթորկի երկրորդ ալիքը հարվածեց ավելի կատաղի ու անողոք։ Դա այլևս պայքար չէր նավը փրկելու համար, դա պայքար էր սոսկ կյանքի համար։
Երկինքը կարծես պատռվեց, և կայծակի հերթական հարվածը լուսավորեց մի սարսափելի տեսարան. մի վիթխարի, սև պատի պես ալիք բարձրացել էր նավի վրա։
— Ամո՛ւր բռնվեք։ — Լսվեց Ալեխանդրոյի վերջին հուսահատ ճիչը։
Հաջորդ վայրկյանին ջրի հսկայական զանգվածը փլուզվեց տախտակամածի վրա։ Նավը ճռռաց ու թեքվեց այնպիսի անկյան տակ, որ մարդիկ այլևս չէին կարողանում հավասարակշռություն պահել։ Ամեն ինչ խառնվել էր իրար. նավի աշխատակիցները, ծանր արկղերը, պարաններն ու ուտելիքի պաշարները սողում էին դեպի անդունդը։
— Օգնեցե՛ք... — Լսվում էին նավաստիների խեղդվող ձայները, երբ նրանցից շատերը, չկարողանալով կառչել թաց տախտակներից, նետվում էին մոլեգնող ջրի մեջ։
Էմման տեսավ, թե ինչպես է իր ձին՝ իր հավատարիմ ընկերը, խրտնած ու սարսափած փորձում դուրս գալ ջրով լցվող անկյունից։ Նա փորձեց սողալով մոտենալ նրան, բայց մի նոր հարված նրան շպրտեց դեպի բազրիքը։ Իրերն ու ապրանքները, որոնք նավապետն այդքան խնամքով տեղափոխում էր, այժմ վերածվել էին մահացու բեկորների, որոնք քշվում էին ջրի հոսանքով։
— Մարիա՛, բռնվե՛ք ինձանից, — գոռաց Ալեխանդրոն՝ փորձելով մի ձեռքով պահել ղեկը, իսկ մյուսով հասնել Էմմային։
Բայց ուշ էր։ Նավի կողը բախվեց ստորջրյա ժայռին կամ գուցե պարզապես չդիմացավ ճնշմանը։ Լսվեց փայտի ջարդվող սոսկալի ձայն։ Նավը սկսեց արագորեն կիսվել ու ընկղմվել սառը, սև անդունդի մեջ։
Էմման զգաց, թե ինչպես է սառցե ջուրը շրջապատում իրեն։ Նա փորձում էր օգտակար լինել մինչև վերջին վայրկյանը. բռնել էր մի երիտասարդ նավաստու ձեռքը, որպեսզի նրան ջուրը չտանի, բայց մի հզոր հորձանուտ նրանց բաժանեց։
Մարդկանց ճիչերը կամաց-կամաց լռում էին ծովի դղրդյունի տակ։ Ծովը կուլ տվեց բոլորին ու ամեն ինչ՝ չխնայելով ոչ քաջություն, ոչ երազանքներ։ Էմման զգաց, թե ինչպես է օդը վերջանում իր թոքերում, իսկ մարմինը դառնում է անկշիռ։ Վերջին բանը, որ նա տեսավ մթության մեջ սուզվելիս, նավի կոտրված կայմն էր, որը լուսնի վերջին շողի տակ նման էր խորտակված հույսի խաչի։
Ամեն ինչ անհետացավ։ Մնաց միայն օվկիանոսի անողոք ու հավերժական մռնչյունը։