1. Պողպատե ժառանգություն

Chapter 11

Մաս 11։Հարգանքը պետք է վաստակել

— Գտե՛ք և բերե՛ք նրան իմ առաջ, — հեռվում՝ թագավորական պալատի պատերի ներսում, որոտաց Շոտլանդիայի թագավորի խստաշունչ ձայնը։
Օրերն անցնում էին, և եղանակները գնալով ավելի ու ավելի էին տաքանում։ Գարնանային ջերմ արևը ոսկեզօծել էր ծառերի սաղարթները։
​Մեծ մրցույթից հետո Էմման իր ամբողջ ժամանակը հատկացնում էր մարզումներին։ Քանի որ նա արդեն բավականին գումար ուներ շահած, վերջնականապես դուրս էր եկել պանդոկի աշխատանքից։ Այլևս կարիք չկար ծանր սկուտեղներ կրելու կամ հարբած հաճախորդներին սպասարկելու. հիմա նա միայն ռազմիկ էր։
​Ամեն օր նա Կայծակի հետ գնում էր անտառի ամենաթաքուն բացատները։ Մարզումները դարձել էին նրա կյանքի անբաժան մասը։ Հենրին գնալով ավելի ու ավելի քիչ էր անձամբ մարզում Էմմային, քանի որ աղջիկն արդեն տիրապետում էր հիմնական տեխնիկային և սկսել էր մարզվել լիովին ինքնուրույն։ Ծեր ասպետն այժմ միայն հետևում էր նրան կողքից և տալիս կարևորագույն խորհուրդներ ռազմավարության վերաբերյալ՝ սովորեցնելով, թե ինչպես պետք է կարդալ հակառակորդի հաջորդ քայլը։
​Այդ երկար ու հոգնեցնող մարզումներից հետո, երբ Կայծակը հանգստանում էր ծառերի շվաքում, Էմման չէր նստում պարապ։ Նա քայլում էր խոտերի միջով և հավաքում տարբեր օգտակար խոտաբույսեր՝ ուտելիքի մեջ օգտագործելու, ինչպես նաև վերքերը բուժող հատուկ դեղորայք ու քսուքներ պատրաստելու համար։
Երեկոյան, խարույկի շուրջ նստած, Հենրին պատմում էր նրան տարբեր պատմություններ իրական ասպետների մասին։ Նա մանրամասն նկարագրում էր, թե ում հետ ինչ է կատարվել տարբեր արյունալի կռիվների ժամանակ, ինչպիսի սխալներ են թույլ տվել հայտնի հրամանատարները և ինչպես են դավաճանվել ամենաազնիվ հոգիները։ Հենրին ուզում էր, որ Էմման այդ պատմություններից սովորի ու հասկանա, թե ինչ է իրենից ներկայացնում տղամարդկանց իրական աշխարհը։ Նա պատմում էր ասպետական դաժանության, փառքի, պատվի և այն ծանր գնի մասին, որը վճարում են իշխանության հասնելու համար։
​— Փառքը, աղջի՛կս, գեղեցիկ հեքիաթ է միայն նրանց համար, ովքեր պատերազմ չեն տեսել, — ասում էր Հենրին՝ նայելով կրակին։ — Իսկական ասպետությունը ցեխ է, արյուն և ծանր որոշումներ։ Դու պիտի պատրաստ լինես դրանց։
​Իսկ իր ազատ ժամանակ Հենրին սիրում էր անցկացնել հարևանությամբ գտնվող փոքրիկ դարբնոցում։ Նրան անսահման դուր էր գալիս զինահագուստ և զենք պատրաստելու գործընթացը։ Տարիներ առաջ, երբ նա ծանր տրավմա էր ստացել և այլևս չէր կարողացել կռվել, հենց այդ արհեստի շնորհիվ էր վաստակել իր հացի փողը՝ նորոգելով ու կռելով քաղաքի զինվորների զենքերը։ Բայց հիմա, երբ նրա երեխաներն արդեն մեծացել էին, նրանք իրենց վրա էին վերցրել հորը պահելու հոգսը։ Հենրին այլևս ստիպված չէր աշխատել ապրուստի համար. դարբնոցում նա աշխատում էր միայն իր հոգու հանգստության և Էմմայի զրահներն ու սուրը կատարյալ վիճակում պահելու համար։
Մի օր, երբ դրսում արդեն մթնում էր, Էմման ու Հենրին նստած էին պանդոկի ամենախորքային ու մութ անկյունում։ Նրանք լուռ վայելում էին իրենց ընթրիքը, երբ կողքի սեղանի շուրջ նստած մի խումբ երիտասարդների բարձր ու ոգևորված խոսակցությունը կտրեց սենյակի լռությունը։
​— Հա՛, հիմա ոչ մեկ չգիտի, թե ուր է այդ ասպետը, — գավաթը սեղանին խփելով՝ ասաց երիտասարդներից մեկը։
— Լսել եմ, որ թագավորական մի մեծ ջոկատ է նրան ման գալիս, — ավելացրեց երկրորդը՝ զարմացած հայացքով։ — Զարմանալի է, որ դեռ չեն գտնում նրան այս փոքր քաղաքում։ Ո՞նց կարող է այդպիսի մարդն ուղղակի օդում ցնդել։
— Տեսնես իրականում ով է նա, — մտահոգ շարունակեց երրորդը։ — Իրո՞ք Ֆրանսիայից է եկել, թե՞ ստել է, որ մարդկանց մոտ մեծ տպավորություն թողնի ու իր անունը բարձրացնի։
Էմման ու Հենրին արագ նայեցին իրար։ Նրանք վայրկյանական հասկացան, թե ում մասին է գնում խոսքը։ Թագավորի մարդիկ արդեն քաղաքում էին և փնտրում էին հենց իրեն՝ Լուի Բեռնարին։
​Հենրին հանգիստ, առանց ավելորդ լարվածության, դանդաղ վեր կացավ տեղից, ուղղեց թիկնոցն ու հաստատուն քայլերով մոտեցավ երիտասարդների սեղանին։ Նրա դեմքին հայտնվեց բարյացակամ մի ժպիտ։
​— Բարև, երիտասարդներ, — ձեռքը սեղանին դնելով՝ ասաց ծեր ասպետը։ — Տեսնում եմ՝ քեֆներդ լավ է։
Նա շրջվեց դեպի պանդոկապանն ու բարձր ձայն տվեց.
— Իմ հաշվին այս սեղանին էլի՛ գարեջուր բերեք։ Հյուրասիրվե՛ք, տղաներ։
​Երիտասարդները, տեսնելով առատաձեռն ծերունուն, անմիջապես ուրախացան ու տեղ բացեցին նրա համար։
— Շնորհակալ ենք, հայրի՛կ, — գոհունակությամբ ասացին նրանք՝ վերցնելով թարմ, փրփրուն գարեջրի գավաթները։
​Հենրին նստեց նրանց կողքին, մի կում արեց իր գավաթից ու անփույթ ձևացնելով՝ հարցրեց.
— Ականջիս ծայրով լսեցի ձեր խոսակցությունը... այդ ի՞նչ է եղել որ, ո՞ւմ են փնտրում քաղաքում։
​Երիտասարդներից ամենաաշխույժն առաջ թեքվեց ու ցածր ձայնով սկսեց պատմել.
— Դե, մի ասպետ կա, ֆրանսիացի, վերջերս է հայտնվել մեր քաղաքում։ Ում դեմ դուրս է գալիս՝ բոլորին հաղթում է։ Արդեն քաղաքում շատերը գիտեն նրա գոյության մասին, բայց դեմքն այդպես էլ ոչ մեկին ցույց չի տալիս։ Սաղավարտը երբեք չի հանում, խորհրդավորի դեր է խաղում։ Դե, էդ պատմությունը հասել է մինչև թագավորի ականջը։ Հիմա իր անձնական մարդկանց է ուղարկել մեր քաղաք, որ ամեն գնով գտնեն այդ ֆրանսիացուն ու տանեն պալատ՝ թագավորի մոտ։
​Հենրին հոնքերը զարմացած բարձրացրեց, կարծես առաջին անգամ էր լսում այդ մասին, և հարցրեց.
— Բայց ինչպե՞ս է այդ լուրը հասել թագավորին, տարօրինակ է։ Այսպիսի փոքր գավառական կռիվները մի՞թե հետաքրքիր են միապետին։
​— Հա՛, ասում են՝ այն հարուստի՝ Լորդ Մաքենզիի տանը թագավորական պալատից մի շատ ազդեցիկ մարդ է եղել այդ օրերին, — բացատրեց երիտասարդը։ — Պատահական, զուտ պետական գործից հետո մեր քաղաք էր մտել՝ հանգստանալու համար։ Էդ հարուստ լորդն էլ, հենց իմացել է, կանչել է իր ամրոց, մեծ պատվով հյուրընկալել։ Դրա համար էլ հենց այդ օրերին մրցույթ հայտարարվեց. լորդն ուղղակի ուզում էր զվարճացնել իր բարձրաստիճան հյուրին։ Դե, էդ մարդն էլ իր աչքով տեսել է ֆրանսիացու խենթ ու անողոք հաղթանակը, վերադարձել է պալատ ու ամեն ինչ պատմել թագավորին։
​Հենրին մտահոգ գլխով արեց, շնորհակալություն հայտնեց տղաներին զրույցի համար, վերցրեց իր գավաթն ու դանդաղ վերադարձավ Էմմայի սեղանի մոտ։

Լսելով երիտասարդների պատմությունը՝ Էմման ու Հենրին երկար չմտածեցին։ Թաքնվելն այլևս անիմաստ էր, ուստի նրանք որոշեցին ինքնուրույն առաջ գալ և խոսել թագավորի օգնականների հետ՝ իմանալու համար, թե ի վերջո ինչ են ուզում իրենցից։
​Հաջորդ առավոտյան, արևածագին, Էմման գնաց անտառի իր գաղտնի վայրը։ Նա զգուշությամբ հագավ ծանր, երկաթե զրահը, սեղմեց գոտին և ամրացրեց սուրը։Այնուհետև նա հեծնեց Կայծակին և Հենրիի հետ միասին ուղղվեց դեպի քաղաքի կենտրոնական հրապարակ։
​Երբ խորհրդավոր ֆրանսիացի ասպետը հայտնվեց հրապարակում, մարդիկ իսկույն ճանաչեցին նրան։ Բազմությունը սկսեց շարժվել, բոլորը մոտենում էին, հարգանքով բարևում և փորձում խոսեցնել նրան։ Ոմանք, ի նշան երախտագիտության, նրան թարմ մրգեր հյուրասիրեցին։ Էմման սաղավարտի տակից ժպտում էր և գլխի թեթև շարժումով շնորհակալություն հայտնում քաղաքացիներին։
​Որոշ ժամանակ անց հրապարակում հայտնվեցին թագավորական բանակի օգնականները։Տեսնելով զրահապատ ասպետին՝ նրանք անմիջապես մոտեցան։
​— Դո՞ւ ես Լուի Բեռնարը, — հաստատուն ու պաշտոնական ձայնով հարցրեց գլխավորը,նրանք չորսն էին։
​— Այո՛, ես եմ, — սաղավարտի տակից հնչեց Էմմայի ձևափոխված, լուրջ ձայնը։
​— Շոտլանդիայի թագավոր Կառլի հրամանով՝ դու պետք է անհապաղ տեղափոխվես թագավորական պալատ։
Դա միապետի անձնական հրամանն է։ Մնացած բոլոր մանրամասները կիմանաս միայն այնտեղ լինելուց հետո։
​Էմման մի պահ նայեց Հենրիին, ապա շրջվեց դեպի զինվորականը.
— Բարի՛, ես հնազանդվում եմ թագավորի կամքին։ Մենք հիմա կգնանք, կհավաքենք մեր իրերը և կմիանանք ձեզ։
​— Սպասի՛ր, — ընդհատեց օգնականը՝ ձեռքը բարձրացնելով։ — Հրամանը վերաբերում է միայն քեզ։ Միայն Լուի Բեռնարը պետք է գնա պալատ։
​Հենրին լսելով սա՝ քայլ արեց առաջ և կտրուկ հակադարձեց.
— Դա չի՛ լինի։ Ես նրա հայրն եմ և իմ որդուն միայնակ ոչ մի տեղ չեմ թողնի։ Նա առանց ինձ ոչ մի քայլ չի անի։
​— Իմ հայրը ճիշտ է ասում, — ավելացրեց Էմման՝ ամրացնելով ձայնը։ — Ես մենակ չեմ գնալու։ Եթե ուզում եք, որ գամ, նա ինձ հետ պետք է լինի։
​Թագավորի օգնականը մռայլվեց, և նրանց միջև մի փոքր լարված բանավեճ սկսվեց։ Զինվորականները պնդում էին իրենցը, բայց տեսնելով ֆրանսիացի ասպետի անդրդվելի կեցվածքը, ի վերջո, համաձայնվեցին։
​— Լա՛վ, թող քո հայրն էլ գա, — դժկամությամբ ասաց օգնականը։ — Բայց ժամանակ չունենք կորցնելու։
​Էմման, որպեսզի թագավորի մարդիկ չիմանային, թե իրենք այդքան ժամանակ որտեղ էին թաքնվում, արագ կողմնորոշվեց ու ասաց.
— Հայրի՛կ, դու մնա այստեղ՝ հարգարժան հյուրերի կողքին, իսկ ես արագ կգնամ, կվերցնեմ մեր իրերը և կվերադառնամ։
​Այդպես էլ արեցին։ Էմման ձիով արագ սլացավ դեպի անտառի իրենց թաքստոցը, հավաքեց ողջ հանդերձանքն ու ոսկին։ Ճանապարհին նա շուկայից ևս մեկ ձի գնեց Հենրիի համար, որպեսզի ծեր ասպետը պատվով ներկայանա պալատ։
​Շուտով Էմման վերադարձավ հրապարակ՝ իրերով և նոր ձիով։ Հենրին հպարտությամբ նստեց թամբին, և նրանք թագավորական ջոկատի ուղեկցությամբ ճանապարհ ընկան դեպի մեծ պալատ։

Էմման Կայծակով առաջ էր շարժվում՝ հուսահատորեն փորձելով գտնել որևէ ապաստան կամ ելք։ Նա հստակ գիտակցում էր, որ երկար չի կարող մնալ այս թաց հագուստով. եթե հիվանդանար, իրենց ողջ ծրագիրն ու ճանապարհորդությունը պարզապես կկորչեին։
​Երկար ձիով քայլելուց հետո, կարծես ի պատասխան նրա աղոթքների, կատաղի անձրևը կամաց-կամաց հանդարտվեց։ Արևն արդեն մայր էր մտնում՝ հորիզոնը ներկելով վերջալույսի թույլ գույներով, և շուրջբոլորն ամեն ինչ խաղաղվում էր։ Շուտով երկնքում հայտնվեց լուսինը։ Լուսնի աղոտ լույսի տակ, զգույշ քայլելով, Էմման առաջ շարժվեց և հանկարծ ծառերի արանքից նկատեց մի փոքրիկ գյուղ։
​Նա կանգնեցրեց ձին, Կայծակին ապահով մի տեղ կապեց և իր հետ վերցրեց ճամփորդական պայուսակը։ Նրա մարմինը սառել էր, իսկ թաց շորերը կպել էին մաշկին։ Այլևս դիմանալու ուժ չկար։Պայուսակի իրերը դատարկեց գետնին հետո սկսեց հանել երկաթե զրահի բոլոր ծանր մասերը հետո թաց հագուստը։Այժմ, մնալով միայն ներքնաշորերով, դատարկ պայուսակը ձեռքին, նա ոտքով, լիովին թաքուն ու անաղմուկ ուղղվեց դեպի գյուղը։
​Էմման քայլում էր իսկական լրտեսի պես՝ զգույշ, շունչը պահած, պատսպարվելով ստվերներում։ Նա մոտենում էր տներին և զգուշությամբ ներս նայում պատուհաններից՝ փորձելով հասկանալ, թե ինչ կա ներսում և ինչպիսի մարդիկ են ապրում այստեղ։ Սակայն ոչինչ հստակ չէր երևում. կա՛մ պատուհաններն էին չափազանց կեղտոտ ու մրոտված, կա՛մ ներսի կրակի ու ճրագի լույսն էր չափից ավելի թույլ։
​Երբ նա արդեն երրորդ տունն էր ուսումնասիրում, նկատեց, որ ներսում լույս է վառվում, բայց կատարյալ լռություն է։ Տունը դատարկ էր թվում։ Էմման անաղմուկ շրջանցեց կառույցը, գտավ ետնամուտքի փոքր դուռը, դանդաղ, որպեսզի չճռռա, բացեց այն ու սահեց ներս։ Տանը իրոք մարդ չկար։ Նա արագ քայլերով մոտեցավ հին փայտե պահարանին, բացեց այն և այնտեղից վերցրեց մի քանի կտոր տաք, չոր հագուստ։ Որպեսզի գող չլինի, նա իր պայուսակից հանեց մի քանի ոսկե կտոր և զգուշությամբ դրեց պահարանի դատարկված դարակում։ Նույն գաղտնի ճանապարհով նա դուրս եկավ տնից։
​Մոտակա ախոռի մոտ պատսպարվելով՝ նա արագ զգեստափոխվեց։ Մարմինը սաստիկ սառել էր, և նա ամբողջ կազմվածքով դողում էր, բայց չոր հագուստն անմիջապես մի փոքր ջերմություն պարգևեց նրան։ Այդ պահին ախոռի անկյունում նա տեսավ չոր փայտերի մի մեծ կույտ։ Էմման ժամանակ չկորցրեց. նա սկսեց արագորեն փայտերը լցնել իր դատարկ պայուսակի մեջ, մինչև այն ամբողջովին ծանրացավ։
​Նա պատրաստվում էր դանդաղ հեռանալ տարածքից, երբ հանկարծ ոչ հեռու լսվեցին քայլերի ձայներ։ Ճանապարհին նա քիչ էր մնում բռնվեր։ Մի քանի տղամարդ, բարձր խոսելով, քայլում էին դեպի իր կողմը։ Էմման վայրկյանական կպավ տներից մեկի քարե պատի հետևին ու պահեց շունչը։ Մութ էր, և նա չկարողացավ տեսնել նրանց դեմքերը, բայց ականջ դնելով՝ հասկացավ, որ այդ մարդիկ խոսում են իրեն լիովին անհասկանալի, կոշտ լեզվով։​Սպասելով, մինչև տղամարդկանց քայլերն ու ձայները հեռացան, և շուրջբոլորը նորից կատարյալ լռություն տիրեց, Էմման արագ վազեց դեպի Կայծակը։ Նա ծանր պայուսակը գցեց ձիու վրա։ Տնից վերցրած չոր կտորներից մեկով նա սկսեց ամբողջ ուժով հարթել ու մաքրել իր ասպետական երկաթե զրահի ներսի մասը, որը լրիվ ջրի մեջ էր։ Երբ երկաթը ներսից չորացավ, նա նորից հագավ զրահը։

​Երբ ջոկատը մոտեցավ, պահակախմբի ղեկավարը, տեսնելով վնասված ջոկատի գլխավորին և հյուծված ասպետներին, անմիջապես հրամայեց բացել դարպասները։
​— Իջեցրե՛ք կամուրջը։
​Ծանր երկաթյա դարպասները ճռռոցով բացվեցին, և ջոկատը ներս մտավ պալատի ներքին ընդարձակ բակը։ Այստեղ եռուզեռ էր. դարբինները կռում էին երկաթը, ախոռապանները վազվզում էին, իսկ զրահապատ պահակները խիստ հայացքով հետևում էին ամեն մի շարժման։
​Էմման, ձիու սանձը պինդ սեղմած, շուրջն էր նայում։ Ծանր քարե կամարները, ջահերի թույլ լույսն ու պատերից կախված հին գորգերը (տապեստրի) ստեղծում էին խորհրդավոր ու ճնշող մթնոլորտ։ Նա օգնեց Հենրիին ցած իջնել ձիուց, իսկ պալատական ծառաներն արդեն վազում էին նրանց ընդառաջ՝ վիրավորներին օգնելու և նրանց թագավորի մոտ ուղեկցելու համար։

Պալատական ծառաներն ու բժիշկներն անմիջապես շրջապատեցին ջոկատին։ Հենրիին և մյուս վիրավոր զինվորներին զգուշությամբ օգնեցին իջնել ձիերից և տեղափոխեցին պալատի հիվանդասենյակներ, որտեղ նրանց սկսեցին ցուցաբերել առաջին բժշկական օգնությունը՝ մաքրելով ու կապելով վերքերը։
​Իսկ Էմմային, ում բոլորը ճանաչում էին որպես երիտասարդ ասպետ Լուի, պահակները հարգանքով, բայց հաստատակամորեն ուղեկցեցին դեպի թագավորական մեծ դահլիճ։
​Ծանր կաղնե դարպասները բացվեցին։ Դահլիճի խորքում՝ բարձր գահին, նստած էր թագավորը։ Նրա հայացքը խիստ էր, բայց աչքերում երևում էր անհանգստությունն իր ջոկատի համար։ Էմման մոտեցավ, ծնկի իջավ և գլուխը խոնարհեց։
​— Ողջո՛ւյն, արքա՛, — ցածրացնելով ձայնը՝ ասաց Էմման։
​— Այս գիշեր դու իսկական քաջություն ես ցույց տվել։ Ես ուզում եմ տեսնել այն հերոսի դեմքը, ով փրկեց իմ զինվորներին։ Հանի՛ր սաղավարտդ։
​— Ներեցե՛ք ինձ, վեհափա՛ռ տեր, բայց ես չեմ կարող հանել սաղավարտս, — հաստատակամ, բայց հարգալից պատասխանեց նա։
​Թագավորի հոնքերը կիտվեցին։ Դահլիճում լռություն տիրեց։ Որպեսզի թագավորը չբարկանա և թույլ տա սաղավարտը գլխին պահել, Էմման պետք է շատ խելացի ու համոզիչ պատասխան տար։
_Վեհափա՛ռ արքա, նախքան ճանապարհ ընկնելը ես սուրբ ուխտ եմ արել Աստծո և իմ սրի առջև՝ իմ դեմքը ոչ մեկին ցույց չտալ և սաղավարտս չհանել այնքան ժամանակ, քանի դեռ մեր հակառակորդը լիովին չի պարտվել, և ձեր թագավորությանը վտանգ է սպառնում։ Ուխտը դրժելը կանիծի իմ սուրն ու կձախողի մեր հաջորդ առաքելությունը։ Թույլ տվեք հավատարիմ մնալ խոստումիս և իմ գործով ապացուցել հավատարմությունս, այլ ոչ թե դեմքով
Թագավորը մի պահ լուռ մնաց՝ ուշադիր զննելով սաղավարտի հետևում թաքնված երիտասարդին։ Դահլիճում տիրող լարված լռությունը կտրվեց արքայի խորը, գոհունակ ծիծաղով։
​— Լա՛վ է ասված, երիտասա՛րդ, — ասաց թագավորը՝ գլխով անելով։ — Ասպետն, ով հարգում է իր ուխտն ու Աստծուն, երբեք չի դավաճանի իր թագավորին։ Ես ընդունում եմ քո պայմանը։ Մնա՛ սաղավարտովդ, քանի դեռ թշնամին չի պարտվել։
​Այնուհետև թագավորի դեմքը նորից լուրջ արտահայտություն ստացավ, նա առաջ թեքվեց գահի վրա և անցավ ամենակարևոր թեմային.
— Բայց ես քեզ այստեղ եմ կանչել մեկ այլ, էլ ավելի պատասխանատու գործի համար։ Ես մի արդար ու խելացի որդի ունեմ՝ արքայազնը ։ Ես ուզում եմ, որ դո՛ւ դառնաս իմ որդու անձնական մարզիչը։ Դո՛ւ պետք է նրան սովորեցնես մարտարվեստի բոլոր գաղտնիքները, փոխանցես քո ողջ գիտելիքներն ու փորձը, որպեսզի նա դառնա հզոր առաջնորդ։

Այնտեղ նույնպես ոչ ոք չկար։ Նա դանդաղ քայլում էր քարե հատակի վրայով՝ հետաքրքրությամբ զննելով տարածքը, պատերից կախված զենքերն ու տոհմական դրոշները։ Հանկարծ նրա մեջքի հետևից հնչեցին թեթև ոտնաձայներ, և սրահում արձագանքեց մի երիտասարդ, բայց բավականին հպարտ ձայն.
​— Այդ դո՞ւ ես իմ նոր ուսուցիչը։ Նույնիսկ չբարեհաճեցիր անձամբ գալ ինձ մոտ և ներկայանալ։
​Էմման դանդաղ թեքեց գլուխը և տեսավ իր առջև կանգնած տղային։ Դա արքայազնն էր՝ 13 տարեկան մի պատանի, ում անունն էր
Ռոբերտ Բրյուս ։Ռոբերտի բաց շագանակագույն մազերը թափված էին ուսերին, իսկ կապույտ աչքերը հետաքրքրությամբ ու մի փոքր կասկածանքով զննում էին Էմմայի արծաթյա դիմակը։ Նա սպասում էր իր նոր ուսուցչի պատասխանին։Նա հագել էր մինչև ծնկները հասնող մուգ կապույտ բրդյա շապիկ, որի վրայից կրում էր հաստ, սև կաշվե բաճկոն՝ մեջքից սեղմված լայն գոտիով։Ուսին գցված էր շոտլանդական ավանդական ծանր թիկնոցը, որը մուգ կարմիր ու կանաչ վանդակավոր նախշերով էր։ Այն ամրացված էր ուսի մասում արծաթյա կլոր ճարմանդով։Ոտքերին հագել էր մոխրագույն նեղ տաբատ և մինչև սրունքները ձգվող կաշվե ամուր կոշիկներ։

​— Ողջո՛ւյն, արքայա՛զն Ռոբերտ։ Ներողություն եմ խնդրում, եթե իմ ուշացումը ձեզ անհարգալից է թվացել։ Բայց ես նոր եմ վերադարձել ծանր ճանապարհից, և ձեր վեհափառ հայրն ինձ հրամայեց նախ հանգստանալ ու սնվել, որպեսզի վաղը պատրաստ լինեմ մեր առաջին մարզմանը։
​Ռոբերտը թեթևակի կիտեց հոնքերը, նրա հայացքը սահեց Էմմայի արծաթյա դիմակի վրայով։ Պատանու աչքերում թշնամանք չկար, բայց կար մեծ հետաքրքրություն ու մարտահրավեր։
​— Հայրս ասաց, որ դու անտառում փրկել ես իր մարդկանց ու քեզ իսկական ռազմիկի պես ես պահել, — ասաց Ռոբերտը՝ քայլ անելով առաջ։ — Բայց ես երբեք չեմ տեսել մի ասպետի, որը նույնիսկ պալատում չի հանում իր դիմակը։ Ինչպե՞ս պիտի ես սովորեմ մեկից, ում դեմքը չեմ տեսնում։ Ինչպե՞ս վստահեմ քեզ։
​Էմման հասկացավ, որ սա իր առաջին ու կարևորագույն փորձությունն է։ Նա քայլեց ընդառաջ, կանգնեց պատանու դիմաց և թեթևակի խոնարհեց գլուխը՝ ի նշան հարգանքի.
​— Արքայա՛զն, պատերազմի դաշտում կամ աղետի պահին ձեզ կփրկի ոչ թե իմ դեմքը, այլ իմ սուրն ու այն հմտությունները, որոնք ես ձեզ կփոխանցեմ։ Վստահությունը ձեռք է բերվում գործով, այլ ոչ թե արտաքինով։ Ես այստեղ եմ ձեր հոր հրամանով, բայց խոստանում եմ, որ վաղվանից դուք ինքներդ կցանկանաք սովորել ինձնից։
​Ռոբերտը մի քանի վայրկյան լուռ նայեց Էմմայի դիմակի հետևում փայլող վճռական աչքերին։ Ապա նրա շուրթերին հայտնվեց թեթև, հպարտ մի ժպիտ։
​— Դե ինչ, ասպե՛տ Լուի, տեսնենք, թե ինչպես կխոսես վաղը՝ մարզադաշտում, — ասաց արքայազնը, շրջվեց և հաստատուն քայլերով հեռացավ սրահից։

Հաջորդ առավոտյան արևի առաջին ճառագայթները հազիվ էին հպվել պալատի գորշ քարե պատերին, երբ Էմման արդեն արթուն էր։ Նա արագ հագնվեց, դեմքին ամրացրեց արծաթյա դիմակը և ուղղվեց դեպի այն շքեղ սենյակը, որտեղ տեղավորել էին Վարպետ Հենրիին։
​Ներս մտնելով՝ Էմման մի պահ կանգ առավ ու թեթև քմծիծաղ տվեց ։ Ծեր ուսուցիչը պատսպարված էր փափուկ, մետաքսե անկողնում, իսկ նրա շուրջը վազվզում էին մի քանի պալատական ծառաներ ու բժիշկներ։ Մեկը տաք արգանակ էր մատուցում, մյուսը՝ վերքերի համար նոր քսուքներ պատրաստում, երրորդն էլ ուղղում էր բարձերը։ Հենրին իրեն բավականին լավ էր զգում, և այս շքեղությունն ու խնամքը նրան ակնհայտորեն դուր էին գալիս, չնայած նա փորձում էր լուրջ դեմք ընդունել։

Վերջապես, երբ Ռոբերտը բավականաչափ մոտենում է, Էմման հանգիստ շրջվում է, սեղանից վերցնում է սուր և մեկնում նրան։Արքայազնը լուռ, առանց խոսքի վերցնում է զենքը։ Այնուհետև Էմման հետ քայլ է անում, կանգնում է տարածքի հենց կենտրոնում, ընդունում է մեկնարկային պատրաստ դիրք և սուրը պարզում առաջ։ Նրա ողջ կեցվածքը հուշում է, որ նա պատրաստ է անմիջապես անցնելու կռվին։
​Ռոբերտը քթի տակ «հըմ» է անում, թեթևակի ժպտում և ինքնավստահ քայլերով մոտենում։
​Այդ պահին լարված լռությունն անհետանում է։ Օդը ճեղքվում է սրերի առաջին կտրուկ ու հզոր հարվածների ձայնից։ Սկսվում է երկուսի միջև թեժ ու իրական պայքարը։ Էմման ներքուստ զարմացած է. արքայազնը բավականին լավ, ճկուն ու վստահ է շարժվում։Նա չէր սպասում, որ տղան այդքան շատ ունակություններ կունենա։ Բայց, որպես փորձառու ռազմիկ, Էմման ակնհայտ տեսնում է Ռոբերտի բոլոր սխալներն ու բացթողումները։ Եթե նա լուրջ կռվեր, հենց առաջին վայրկյանից պատանուն գետնին կտապալեր։ Սակայն նրա նպատակը սպանելը չէ. նա պարզապես ստուգում է տղայի ուժերն ու բնավորությունը։
Տեսնելով Էմմայի թեթև, հանգիստ ժպիտը՝ Ռոբերտը կատաղում է։ Նա հասկանում է, որ ուսուցիչը լուրջ չի ընդունում իրեն և ուղղակի խաղում է իր հետ։ Այդ միտքը վիրավորում է նրա հպարտությունը, և նա սկսում է ավելի կատաղի ու ագրեսիվ հարձակվել։ Որոշ ժամանակ անց, Էմման, ով մինչ այդ միայն պաշտպանվում էր, անում է իր առաջին կտրուկ հակահարվածը։ Մեկ դիպուկ ու հաշվարկված շարժումով նա հարվածում է Ռոբերտի զենքին. արքայազնի սուրը ձեռքից թռչում է օդ ու բավականին հեռու ընկնում գետնին։
​Ռոբերտը կատարյալ շոկի մեջ է։ Նրա աչքերը զարմանքից լայնանում են, բայց նա ամեն գնով փորձում է ցույց չտալ իր խուճապը։ Նա ուղղում է մեջքը, արհամարհանքով փնչում ու ասում է.
— Հըմ... ես գիտեի, որ այդպես է լինելու։ Հատուկ արեցի, որ քեզ ստուգեմ։
​Էմման ոչինչ չի պատասխանում նրա այս մանկական արդարացմանը։ Նա սառնասրտորեն իր ձեռքի երկար սուրը նետում է արքայազնի ոտքերի մոտ։ Փոխարենը՝ իր պատյանից հանում է մի փոքր, բարակ ու սուր ծայրով դաշույն՝ ստիլետ։ Այս զենքը հատուկ նախատեսված է զրահի անկյուններից ու արանքներից թշնամուն արագ վնասելու համար։ Նա նորից ընդունում է մեկնարկային դիրքը՝ պատրաստ պահելով այդ բարակ դանակը։
​Ռոբերտը գետնից վերցնում է իր սուրը, պինդ սեղմում ափի մեջ ու հեգնանքով ավելացնում է.
— Եթե պատահաբար սպանեմ՝ չնեղանա՛ս։
​Եվ պատանին նորից նետվում է հարձակման։ Բայց այս անգամ ամեն ինչ էլ ավելի բարդ է նրա համար։ Ոչ մի ձևով նա չի կարողանում նույնիսկ թեթև քերծվածք տալ Էմմային։ Աղջիկը թեթև, հաշվարկված շարժումներով միայն հետ է մղում հարվածները՝ բառացիորեն խաղալով արքայազնի հոգեբանության ու նյարդերի հետ։
​Արդյունքում, մի քանի րոպե անց Ռոբերտը լիովին ուժասպառ է լինում։ Նրա շնչառությունը կտրվում է, մկանները թուլացել են, իսկ Էմման նույնիսկ չի էլ քրտնել։ Երբ պատանին հոգնածությունից ու անզորությունից այլևս չի կարողանում ոտքի վրա կանգնել ու ծնկի է ընկնում գետնին, Էմման դանդաղ մոտենում է նրան։ Նայելով արքայազնին վերևից՝ նա սառը ու հաստատուն ձայնով ասում է.

Caught up

You're all caught up

This story is still being written. New chapters will appear here as they're published.

10 chapters so far · Updated 1d ago

Back to book

Comments


Ճանապարհն անցնում էր խիտ ու մեծ անտառի միջով։ Սա սովորական, հայտնի երթուղի էր, որտեղով ճամփորդներն ու առևտրականները հաճախակի էին անցնում, ուստի սկզբում ոչ մի վտանգ չէր կանխագուշակվում։ Բայց որքան ջոկատը խորանում էր անտառի մեջ, այնքան օրվա կեսին եղանակը կտրուկ ու անսպասելիորեն վատանում էր։

​Արևը ակնթարթորեն կորավ։ Երկինքը կապույտից վերածվեց մռայլ, կապարագույն մոխրագույնի, և անտառի վրա իջավ մի տեսակ սառը, տագնապալի կիսամթություն։ Քամին սկսեց վայրենի ուժով տատանել հնամենի ծառերի կատարները։ Ջոկատը կանգնեց. չորս զինվորականները, Էմման և Հենրին ձիերը պահեցին՝ որոշում կայացնելու, թե ինչպես վարվեն։

​— Եղանակը ավելի է կատաղում։Քանի դեռ իրավիճակն ամբողջովին սարսափելի չի դարձել, պետք է շտապ պատսպարվելու տեղ գտնել։

​Նրանք սկսեցին զգուշությամբ առաջ շարժվել, բայց հանկարծ անտառի խորքից լսվեց մի ահարկու, խլացնող դղրդոց, որը նման չէր որոտի։ Գետինը սկսեց ցնցվել։ Ծառերի արանքից նրանց կողմ էր գալիս իսկական արհավիրք. հորդառատ անձրևներից սարի լանջը փլվել էր, և հսկայական, բարձր ջրի ու ցեխի ալիքը, արմատախիլ արված ծառերն ու քարերը կողքերով ջարդելով ու քանդելով, կատաղի արագությամբ սլանում էր ուղիղ նրանց ուղղությամբ։

​— Սելա՛վ է գալիս։ Վազե՛ք... Դեպի բլուրնե՛րը, — գոռաց գլխավոր օգնականը, ով որոշակի չափով գիտեր այս անտառի տեղանքը։

​Անտառը վերածվեց դժոխքի։ Կայծակները որոտում էին իրար հետևից՝ ճեղքելով մռայլ երկինքը, կատաղի քամին ու հորդառատ անձրևը հարվածում էին դեմքերին, իսկ ձիերի վախեցած վրնջոցն ու սմբակների թակոցը խառնվել էին ցեխի ալիքի ահավոր աղմուկին։ Զինվորներն իրենց ձիերով նետվեցին անտառից դուրս՝ դեպի մոտակա բլուրները, որտեղ բարձր ու մեծ քարեր կային, որոնք կարող էին փրկություն դառնալ։

​Էմման Կայծակին ամբողջ ուժով առաջ էր քշում, երբ աղետը հասավ նրանց։ Ցեխի ու ծառերի ահռելի թափը հարվածեց ջոկատի հետնամասին։

​Զինվորներից մեկը չհասցրեց փախչել. արմատախիլ եղած հսկա ծառի բունը ահավոր ուժով հարվածեց նրան և ձիուն՝ վայրկյանական կուլ տալով ու թաղելով ցեխի հեղեղի տակ։ Նա զոհվեց ակնթարթորեն։ Նույն պահին ցեխի ալիքի մեջ գտնվող մի ծանր քար շպրտվեց վերև և դիպավ գլխավոր օգնականի ուսին ու գլխին. նա արյունլվա եղավ ու հազիվ ձիու վրա պահվելով՝ ցավից գոռաց։

​Հենրին, տեսնելով, որ ցեխը հասնում է Էմմային, իր ձիով կտրուկ փոխեց ընթացքը՝ աղջկան առաջ հրելու համար։ Բայց այդ շարժման ժամանակ նրա ձիու ոտքը խրվեց քարերի արանքում, և կենդանին ծանր վայր ընկավ։ Հենրիի ոտքը մնաց ձիու և քարի արանքում։ Լսվեց ոսկորի կոտրվածքի սոսկալի ճեղքում։

​— Վարպե՛տ, — ճչաց Էմման, բայց Հենրին, հաղթահարելով ցավը, գոռաց. — Մի՛ կանգնիր, բարձրացի՛ր քարին։

​Էմման ցատկեց Կայծակից, գրկեց ու հսկայական ճիգերով քաշեց Հենրիին դեպի ձիու վրա և գնացին ։​Նրանք բոլորով շնչակտուր, սարսափահար կանգնել էին բարձր քարերի վրա և ներքև նայում։ Ցեխի, քարերի ու կոտրված ծառերի ահռելի ալիքը, որը համարյա իրենց բլրի բարձրությանն էր, կատաղի արագությամբ անցավ ուղիղ իրենց դիմացով։ Այն մի քանի մատնաչափ ընդհանրապես չհասավ նրանց ոտքերին։ Տեսարանը սահմռկեցուցիչ էր. անտառի մի մասն ուղղակի ջնջվել էր երեսից։

​Անձրևը դեռ շարունակվում էր, բայց սելավն արդեն անցել էր ներքևով։ Ողջ մնացածները, ուժասպառ ու շնչակտուր, սկսեցին դանդաղ քայլել առաջ՝ այդ քարոտ տարածքում անձրևից ու քամուց պաշտպանվելու տեղ գտնելու համար։

​Քիչ անց, քարերի արանքով անցնելով, նրանք գտան մի անկյուն։ Դա քարանձավ չէր, այլ հսկայական ժայռաբեկորների բնական դիրքն էր տվյալ ձևով. մեծ քարերը կողքերից բարձրանում էին, իսկ վերևի հսկա քարե կտորը հովանոցի նման ծածկում էր տարածքը՝ կատարյալ պաշտպանելով նրանց թափվող անձրևից։

​Նրանք ծանր նստեցին քարերին։ Ջոկատից մեկը չկար, գլխավորը վիրավոր էր, իսկ Հենրին, դեմքը ցավից ծռած, ձեռքերով սեղմում էր իր կոտրված ոտքը։



Քամին դեռ մոլեգնում էր քարերի պատսպարանի դրսում, իսկ անձրևի կաթիլները ծեծում էին ժայռերը։ Ջոկատի ողջ մնացած երկու զինվորները, հառաչելով ու ատամները սեղմած, սկսեցին հանել իրենց թաց, ցեխոտ հագուստը։ Նրանք այն փռեցին քարերից մեկի վրա՝ հույս ունենալով, որ գոնե մի քիչ կչորանա։ Ապա նրանք զգուշությամբ մոտեցան իրենց վիրավոր գլխավորին, օգնեցին նրան հանվել, որպեսզի թաց շորերից չսառչի ու տենդի չմատնվի։

​Էմման նույնպես մինչև ոսկորները թրջվել էր։ Թեև նրա ծանր երկաթե զրահը շատ հարվածներից ու ջրից պաշտպանել էր նրան, այնուամենայնիվ, հոդակապերի արանքներից ջուրը լցվել էր ներս, իսկ լարվածություից առաջացած քրտինքը խառնվել էր անձրևաջրին։ Նա անհանգիստ շարժվեց. ամենանվազագույն ցանկությունն անգամ չուներ հանելու ասպետական հանդերձանքը։ Նա գիտեր՝ եթե հիմա հանի զրահը, նրա աղջիկ լինելու գաղտնիքը վայրկյանների ընթացքում կբացահայտվի զինվորների աչքի առաջ։

​Նա կուլ տվեց կոկորդում կանգնած հուզմունքն ու ցավը, ապա մոտեցավ Հենրիին։ Ծեր ասպետը գետնին էր՝ ցավից ճերմակած դեմքով։ Էմման քնքշորեն, բայց վստահ շարժումներով օգնեց նրան ազատվել թաց թիկնոցից։ Ապա նա ետ վազեց դեպի Կայծակը, որն անհանգիստ խփում էր սմբակները քարերին, և ձիու վրայից հանեց իր իրերի պայուսակը։

​Այնտեղ էին նրա թանկագին խոտաբույսերը, որոնք հավաքել էր անտառում՝ մարզումների ժամանակ։ Էմման առանձնացրեց անհրաժեշտ դեղաբույսերի խառնուրդը. ոմանք վերքերը ախտահանելու համար, ոմանք՝ ցավը մեղմելու։ Նա մոտեցավ երկու զինվորին և հրամայական, բայց հոգատար տոնով մեկնեց խառնուրդը.

​— Քսե՛ք սա ձեր գլխավորի ուսին։ Իսկ սա, — նա մեկ այլ սրվակ տվեց, — տվեք Հենրիին, որ ուտի։ Սա կօգնի նրան դիմանալ ցավին։

​Զինվորները զարմացած նայեցին «ասպետին», բայց, տեսնելով նրա վստահությունը, առանց հարցերի կատարեցին ասածը։ Էմման հայացքը հառեց դեպի դուրս՝ մռայլ անտառին։

​— Ես գնում եմ զննելու տարածքը, — ասաց նա հաստատուն ձայնով։
​Այժմ երկու ամենակարևոր խնդիրները լուծված էին. նա այլևս չէր սառում, և ունեին չոր փայտ գիշերվա համար։ Մնում էր միայն մի բան՝ մտածել, թե ինչ պատասխան պիտի տար զինվորներին ու Հենրիին, երբ հետ վերադառնար այսքան ուշացած և այսպիսի ավարով։

​Նա թեթևացած շունչ քաշեց, նստեց ձին և Կայծակին քշեց ետ՝ արագ վազքով ուղղվելով դեպի այն քարերը, որտեղ սպասում էր ջոկատը։

Էմման ձիով սլացավ քարոտ բլուրն ի վեր և արագ հասավ տեղ։ Նա ցած թռավ Կայծակի վրայից, մոտեցավ պատսպարանին և պայուսակից արագորեն հանեց չոր փայտերը, որպեսզի կրակ վառի ու տաքացնի սառած ընկերներին։

​Զինվորների գլխավորը, ով ցավից ու ցրտից դողում էր, զարմացած նայեց չոր գերաններին ու հարցրեց.

— Այս հորդառատ անձրևից հետո որտեղի՞ց գտար չոր փայտ, Լուի՛։

​Էմման, չցանկանալով բացել մանրամասները, կարճ կտրեց.

— Դա կարևոր չէ։ Կարևորն այն է, որ հիմա կրակ կունենանք։

​Նա վառեց կրակը, որի կայծերը հաճելիորեն ճարճատեցին քարանձավանման թաքստոցում։ Տարածքը միանգամից լցվեց ջերմությամբ։ Այնուհետև Էմման մոտեցավ իր պայուսակին, հանեց խոտաբույսերից մի քանիսը և արագ խմեց դրանք, որպեսզի հաստատ չհիվանդանա թաց շորերով այդքան երկար մնալուց հետո։

​Բոլորը մոտեցան կրակին՝ ձեռքերը պարզելով դեպի ջերմությունը։ Ջոկատի գլխավորը, թեթևացած շունչ քաշելով, նորից խոսեց.

— Չգիտեմ, թե ոնց ես այդ աբորիգեններին համոզել, որ քեզ փայտ տան, բայց դե լավ է... Հիմա մի փոքր հանգստանանք և շարժվենք։ Գիշերը հանգիստ է լինելու։

​Էմմայի սիրտը մի պահ կանգ առավ։ Նա անչափ ուզում էր իմանալ, թե ում մասին էր խոսում գլխավորը և ովքեր էին այդ «աբորիգենները», բայց վախեցավ հարց տալ։ Նա հասկանում էր, որ ավելորդ հետաքրքրությունը կարող է մատնել իրեն, և նրանք կհասկանային, որ ինքը պարզապես գողացել է այդ փայտերն ։Նա լուռ սեղմեց շրթունքները և շարունակեց նայել կրակին։

Մի քանի ժամ անց նրանք որոշեցին շարունակել ճանապարհը։ Ջոկատը դանդաղ առաջ էր շարժվում լուսնյակ գիշերվա միջով։ Էմման ձիով զգուշությամբ մոտեցավ Հենրիի ձիուն։ Համոզվելով, որ զինվորները բավականաչափ հեռու են և չեն լսի իրենց, նա ցածր ձայնով, շշուկով հարցրեց.

​— Վարպե՛տ, ջոկատի գլխավորն ինչ-որ աբորիգենների մասին էր խոսում։ Ո՞վքեր են նրանք, ինչպիսի՞ մարդիկ են։

​Հենրին, չնայած ոտքի սաստիկ ցավին, թեքվեց նրա կողմը և նույնպես շշուկով պատասխանեց.

— Այս խորը անտառների մեջ տարբեր տեսակի վայրի ցեղեր կան, Էմմա։ Նրանք ապրում են իրենց առանձին կյանքով, ունեն իրենց սեփական, դաժան օրենքները և չեն ենթարկվում թագավորին։ Երևի թե մոտակայքում նման մի ցեղ կա, որ գլխավորն անհանգստացավ։ — Ծեր ասպետը կասկածամիտ հայացքով նայեց աղջկան։ — Բայց սպասի՛ր... դու նրանց չե՞ս տեսել, որ հիմա հարցնում ես։ Բա այդ փայտերն որտեղից գտար՞։

— Վարպե՛տ, դա երկար պատմություն է, հետո կպատմեմ։ Հիմա կարևորը զգույշ լինելն է։

​Նրանք լուռ շարունակեցին իրենց ճանապարհը՝ լուսնի աղոտ լույսի տակ։


Գիշերը դանդաղորեն տեղի տվեց բոսորագույն լուսաբացին, և երբ ջոկատը վերջապես դուրս եկավ խիտ ու խոնավ անտառից, նրանց առջև բացվեց Շոտլանդիայի իսկական, վեհաշուք պատկերը։

Այս վայրը իր վայրի ու անսովոր գեղեցկությամբ ապշեցնում էր։ Շուրջբոլորը կանաչ բլուրներ էին ու անվերջանալի դաշտեր, որոնց վրա առավոտյան խիտ, սպիտակ մշուշ էր նստած։ Հեռվում երևում էին մռայլ, քարքարոտ լեռները, իսկ դրանց լանջերից սառնորակ ու մաքուր առվակներ էին հոսում։ Օդը շատ թարմ էր՝ թաց հողի և վայրի ծաղիկների բույրով էր լցված։ Սա մի աշխարհ էր, որտեղ բնությունը շատ խիստ էր, բայց միևնույն ժամանակ՝ շատ գեղեցիկ։

​Ճանապարհին նրանք սկսեցին հանդիպել տեղի բնակիչներին, որոնց տեսքն ու հագուկապը լիովին տարբերվում էին Էմմայի հայրենիքի նրբագեղ ոճից։

Տղամարդիկ կրում էին կոպիտ, բրդյա գործվածքից պատրաստված վանական թիկնոցներ և ավանդական
քիլթեր
(ծալքավոր կիսաշրջազգեստներ)՝ զարդարված իրենց տոհմի յուրահատուկ վանդակավոր նախշերով (տարտան)։ Նրանց գոտիներից կախված էին ծանր, լայն թրեր ու կաշվե քսակներ՝ զարդարված կենդանիների մորթով։

Կանայք հագած էին երկար, պարզ շրջազգեստներ՝ կապված կաշվե գոտիներով, իսկ ուսերին գցված էին նույնպես վանդակավոր ծանր շալեր, որոնք ամրացված էին կրծքի մասում մեծ, արծաթյա կլոր ճարմանդներով (բրոշներով)։

​Մարդկանց դեմքերը կոփված էին քամուց ու արևից, աչքերում կար հպարտություն, բայց միևնույն ժամանակ՝ տագնապ, երբ տեսնում էին թագավորական ջոկատի վիրավոր զինվորներին։Բլրի կատարին, կարծես հենց ժայռից աճած լիներ, վեր էր հառնում թագավորական հզոր պալատը։ Դա գորշ, հսկայական քարերից կառուցված մի ամրոց էր՝ բարձր աշտարակներով, որոնց վրա ծածանվում էին առյուծապատկեր դրոշները։ Ամրոցի շուրջը փորված էր խորը խրամատ, որի վրայով ձգվում էր ծանր, երկաթյա շղթաներով կամուրջը։

​Էմման լսածից պարզապես շոկի մեջ ընկավ։ Նրա սիրտը կրծքում սկսեց կատաղի բաբախել, իսկ մտքերը խառնվեցին իրար։
«Արքայազնի՞ն մարզել... — սարսափով մտածեց նա։ — Բայց ես ինքս դեռ նոր եմ սովորում Վարպետ Հենրիից, ես ինքս դեռ ամեն ինչ չէ, որ գիտեմ։ Ինչպե՞ս կարող եմ ես՝ մի աղջիկ, դասեր տալ ապագա թագավորին»։

​Չնայած ներքին խուճապին՝ Էմման հավաքեց ուժերը, խորը շունչ քաշեց և, ձայնը հնարավորինս հանգիստ պահելով, պատասխանեց.

— Վեհափա՛ռ արքա, ես անչափ շնորհակալ եմ նման մեծ պատվի և ձեր վստահության համար։ Դա իսկական արտոնություն է ցանկացած ասպետի համար։ Բայց... ես ինքս դեռ շատ երիտասարդ եմ և դեռ այնքան շատ բան ունեմ սովորելու այս կյանքում։ Իմ գիտելիքները գուցե բավարար չլինեն արքայազնին արժանի դասեր տալու համար։

​Թագավորը թեթևակի ժպտաց, բայց նրա հայացքում հաստատակամություն կար, որը քննարկումներ չէր հանդուրժում։

— Երիտասարդ տարիքն արգելք չէ, Լուի՛, — հաստատուն ձայնով ասաց արքան։ — Երբեմն երիտասարդն իր տարիքից շատ ավելի մեծ խելք ու հմտություն է ունենում, և դու դա այսօր ապացուցեցիր։ Ես արդեն կայացրել եմ իմ որոշումը։ Այնպես որ, պատրաստվի՛ր, վաղվանից անցնում ես աշխատանքի։

​Էմման հասկացավ, որ այլևս առարկելն անիմաստ է։ Նա խոնարհվեց և դանդաղ քայլերով դուրս եկավ դահլիճից։

Թագավորի հետ ունեցած  խոսակցությունից հետո Էմման հասկացավ, որ այլևս չի կարող ողջ օրը մնալ ասպետական ծանր ու ջրից ժանգոտվող երկաթների մեջ։ Պալատում ապրելու և արքայազնին հարմարավետ մարզելու համար նրան նոր, թեթև հագուստ և դեմքը ծածկող միջոց էր պետք։

​Նա վերցրեց իր մոտ մնացած վերջին ոսկեդրամները և գաղտնի դուրս եկավ պալատից՝ ուղղվելով դեպի տեղի աշխույժ շուկան։ Երկար փնտրտուքներից հետո նրան հաջողվեց գտնել այն ամենը, ինչ անհրաժեշտ էր իր գաղտնիքը պահելու համար։

​Վերադառնալով պալատ՝ իրեն հատկացված առանձնասենյակ, Էմման արագ փակեց դուռը և սկսեց մեծ հետաքրքրությամբ փորձել գնածները։ Նա կանգնեց հայելու առջև։ Նախ, իր երկար մազերը խնամքով ու կոկիկ հավաքեց վզի հատվածում՝ կապելով ցածր։Այնուհետև նա հագավ շուկայից ընտրված նոր հագուստը`դա մուգ, հարմարավետ ու երկար թիկնոց-շապիկ էր՝ կապված գոտկատեղից, և լայն տաբատ, որոնք հիանալիորեն նստում էին բարձր կաշվե կոշիկների մեջ։​Վերջում Էմման դեմքին ամրացրեց իր ամենակարևոր ձեռքբերումը՝ արծաթագույն դիմակը`արծաթյա , պատված նուրբ փորագրություններով  հիանալիորեն գրկեց նրա դեմքի վերին հատվածը՝ աչքերի շուրջը թողնելով խորհրդավոր բացվածքներ, որոնք լիովին թաքցնում էին նրա ինքնությունը։

​Հենց այդ պահին սենյակի դուռը կտրուկ ծեծվեց։ Դրսից լսվեց պալատական ծառայի ձայնը.

— Ասպե՛տ Լուի, թագավորը ձեզ հրավիրում է մեծ սրահ՝ ճաշի սեղանի շուրջ հաց ուտելու։

​Էմման խորը շունչ քաշեց, ուղղեց հագուստը և դուրս եկավ սենյակից։ Երբ նա քայլեց դեպի ընդարձակ սրահ, բոլորի հայացքները միանգամից ուղղվեցին նրան։

Էմման մտավ ընդարձակ, հնամենի դահլիճ, որտեղ տիրում էր կատարյալ լռություն։ Պատերին ամրացված ջահերի թույլ լույսի տակ երկար, փայտե սեղանը լեցուն էր զանազան ուտեստներով, բայց այնտեղ ոչ ոք չկար։ Նա մոտեցավ և նստեց աթոռին։ Պալատական ծառաներն անաղմուկ շարժումներով նրա առջև դրեցին արծաթյա ամանները, և Էմման մի որոշ ժամանակ անշարժ նստեց՝ մտածելով, թե երևի ժամանակից շուտ է եկել։ Սակայն րոպեներն անցնում էին, ու ոչ ոք չէր հայտնվում։

​Չդիմանալով անորոշությանը՝ նա դիմեց կողքին կանգնած ծառային.

— Ես մենա՞կ եմ ճաշելու։

​Ծառան հարգանքով գլուխ տվեց և ցածր ձայնով պատասխանեց.

— Այո՛, ասպե՛տ Լուի։ Ձեր հոր ճաշն արդեն իր սենյակ ենք տարել, քանի որ նրա վերքերը դեռ թույլ չեն տալիս ցած իջնել։

​Էմման թեթևացած շունչ քաշեց, որ ստիպված չի լինի թագավորի ներկայությամբ բարձրացնել դիմակը։ Նա լուռ, արագ կերավ իր հացը, որից հետո դուրս եկավ դահլիճից և գնաց պալատի ընդհանուր սրահ։

​Տեսնելով Էմմային՝ Հենրին ձեռքի շարժումով դիմեց ծառաներին.

— Խնդրում եմ, մի քանի րոպեով լքե՛ք սենյակը։ Ես պետք է առանձին խոսեմ որդուս հետ։

​Երբ դուռը փակվեց, և նրանք մենակ մնացին, Էմման մոտեցավ անկողնուն, զգուշությամբ հանեց դիմակը և վերջապես ազատ շունչ քաշեց։

​Հենրին աչքերը կիտեց, ուշադիր զննեց աղջկա նոր, մուգ ու հարմարավետ հագուստը, ապա հայացքը գցեց ձեռքի արծաթյա դիմակին ու ժպտաց.

— Տեսնում եմ՝ նոր ոճդ է։ Լա՛վ ես մտածել, Էմմա, քեզ շատ է սազում։

​Էմման նույնպես ժպտաց և կատակով պատասխանեց.

— Շնորհակալություն, վարպե՛տ։ Ձեզ էլ ձեր նոր կարգավիճակն է շատ սազում։ Տեսնում եմ՝ պալատական կյանքն արդեն ձեր սրտով է։

​Բայց արագորեն աղջկա դեմքից ժպիտը անհետացավ, և այն փոխարինվեց անհանգստությամբ։ Նա նստեց աթոռին ու ցածր ձայնով հարցրեց.

— Վարպե՛տ, ինձ օգնություն է պետք։ Այսօր արքայազն Ռոբերտի հետ իմ առաջին դասն է։ Ես կյանքումս երբեք ոչ մեկին դաս չեմ տվել, միշտ միայն սովորողի դերում եմ եղել։ Ինչպե՞ս վարվեմ նրա հետ, ինչի՞ց սկսեմ։

​Հենրին լրջացավ, թիկն տվեց բարձերին և մի քանի արժեքավոր խորհուրդ տվեց.

— Մի՛ վախեցիր, Էմմա։ Ռոբերտը պատանի է, և նրան անմիջապես կռվի դաշտ տանել պետք չէ։ Սկզբից պարզապես պատմիր նրան, թե ինչ է նշանակում ասպետ լինելը։ Ասպետությունը միայն սուր շարժելը չէ, դա պատիվ է, կարգապահություն ու հավատարմություն։ Թող քո առաջին դասը լինի տեսական՝ գիտելիքի դաս։

​Ծեր ասպետը շունչ քաշեց ու շարունակեց.

— Դրանից հետո ցո՛ւյց տուր սրերի տեսակները։ Բացատրիր, թե որ սուրն ինչի համար է, որ իրավիճակում և ինչպիսի կռվի ժամանակ է այն ավելի համապատասխան։ Նաև անպայման պատմիր զինահագուստի ու զրահի մասին. ինչպես է այն պաշտպանում մարմինը և, որ ամենակարևորն է, ինչպիսի՞ թույլ ու անպաշտպան տեղեր ունի երկաթը։ Այդպես, քիչ-քիչ, քայլ առ քայլ սովորեցրու նրան։

​Հենրին թեթևակի խփեց իր վնասված ոտքին ու ավելացրեց.

— Որպեսզի քեզ հեշտ լինի, ես հետագա դասերի լեկցիաները կգրեմ քեզ համար։ Միևնույն է, տեղիցս չեմ կարող հելնել, ողջ օրը պառկած եմ, գոնե դրանով կզբաղվեմ։

​Էմմայի սիրտը թեթևացավ։ Նա երախտագիտությամբ նայեց իր ուսուցչին.

— Անչափ շնորհակալ եմ, վարպե՛տ։ Դա ինձ իսկապես կփրկի։

​Նա նորից դրեց արծաթյա դիմակը, հրաժեշտ տվեց Հենրիին և դուրս եկավ սենյակից։ Էմման ուղղվեց դեպի պալատի մեծ մարզադաշտը, որպեսզի նախօրոք ուսումնասիրի տարածքը, տեղավորի զենքերն ու պատրաստվի արքայազնին դիմավորելուն։ Քայլելիս նա անդադար մտածում էր Հենրիի խոսքերի մասին և իր մտքում դասավորում անելիքները։ Այս ամենը չափազանց անսովոր էր նրա համար, բայց նա գիտեր՝ ետդարձի ճանապարհ չկա, նա պե՛տք է աներ դա։

Էմման միայնակ կանգնած էր մեծ մարզադաշտի կենտրոնում։ Սեղանին դասավորված էին տարբեր չափերի ու տեսակների սրեր, և նա դանդաղ, առանց շտապելու զննում էր դրանք։Նա հստակ տեսավ թե ինչպես ներս մտավ արքայազնը ,բայց ոչինչ չասաց ,նրանք միմյանց աչքերին նայեցին ու ոչինչ չասեցին։Էմման շրջվեց և շարունակեց իր գործը։​Արքայազն Ռոբերտը դանդաղ քայլերով առաջ է գալիս՝ ժամանակ առ ժամանակ հայացք գցելով Էմմայի կողմը։ Մարզադաշտում տիրում է մոտ հինգ րոպեանոց ծանր ու լարված լռություն։ Ո՛չ բարև կա, ո՛չ մի խոսք։ Պատանին փորձում է իր լռությամբ ու հպարտ տեսքով ճնշել նոր ուսուցչին, բայց Էմման բոլորովին չի պատրաստվում տեղի տալ։

​— Ինձ հետ խոսելիս դիմի՛ր ինձ «Ուսուցի՛չ»։ Երեկոյան ժամին հենց այստեղ լինես։

​Ռոբերտը, ծանր ու ընդհատվող շնչելով, ներքևից նայում է Էմմայի աչքերին, որոնք անդրդվելիորեն ուղղված են իրեն։ Տեսնելով այդ հայացքի մեջ եղած բացարձակ ուժն ու վստահությունը՝ պատանին վերջնականապես հանձնվում է և կոտրված գլուխը կախում։ Նա ընդունում է իր պարտությունը։

​Էմման շրջվում է և արագ քայլերով հեռանում տարածքից։ Հասնելով իր սենյակ՝ նա անմիջապես կողպում է դուռը, հանում է արծաթյա դիմակն ու մեջքով թիկնում պատին։ Նա սկսում է ծանր ու արագ շնչել։ Միայն հիմա՝ մենակ մնալով, նա լիովին գիտակցում է իր արածի վտանգը։ Նա ռիսկի է դիմել՝ այդպիսի խիստ տոնով խոսելով թագավորի որդու հետ, և որ ամենասարսափելին էր՝ անվտանգ փայտե սրերի փոխարեն կռվեց իսկական, մետաղյա զենքերով։ Մի սխալ շարժում, և նա կարող էր պատահաբար լուրջ վնասել կամ սպանել արքայազնին։

​Բայց գործն արված է, և Էմման հասկանում է, որ դա անհրաժեշտ քայլ էր։ Նա հստակ գիտի՝ որպեսզի արքայազնը իսկապես ինչ-որ բան սովորի իրենից, նա պետք է հարգի իրեն և տեսնի որպես իրական Ուսուցիչ։ Եթե Ռոբերտը շարունակեր նայել իրեն որպես սովորական պալատական ծառայի, ապա ոչ մի դաս արդյունք չէր տա։