Chapter 3
3
Էլի օրեր անցան:
Վոլոդյան Աննային կարոտեց, շատ կարոտեց: Եվ որովհետև գիտեր նրանց տնակը, դրա համար էլ երկաթագծերի մեջտեղով ուղիղ գնաց այնտեղ: Հասավ, մոտեցավ լուսամուտին և կանչեց.
— Աննա՛, եկ խաղ անենք...
Ծնողներն զգացին Վոլոդյայի բացակայությունը և երբ Աննայենց տնակի մոտ, Աննայի հետ խաղ անելիս գտան նրան, ոչինչ չասացին և ծիծաղեցին՝ հանգիստ շունչ քաշելով: Վոլոդյան սկսեց հաճախել այնտեղ:
Իհարկե, լավ բան չէ մենակությունը...
Այնուհետև հաճախ Աննան ինքն էլ էր գալիս Վոլոդյայի մոտ և խաղ էին անում, իսկ ծնողները գնում էին մյուս տնակը՝ զրույց անելու և քարտ խաղալու համար: