Chapter 4
Գլուխ 4. Ծառի բնի սենյակը
Սրահի պատերը շարված էին կարմիր աղյուսներով, որոնք անհավասար` մեծուփոքր չաեր ունեին։ Այս վայրից խոնավության սուր հոտ էր գալիս։ Լիլին նայեց վեր, և նկատեց, որ առաստաղ գոյություն չունի, վերին հատվածը բաց էր։ Լիլին մի քանի վայրկյան հանհիստ նայեց երկնքին, երբ հանկարծ բաց, կապույտ երկնքում երկու դեղին ու կապույտ թռչուններ սկսեցին պար գալ։ Դեղին թռչունը դադարեցրեց պարը, մի թեթև ջանք գործադրեց ու սպիտակ ծերըն ընկավ Լիլիի ուսին։ Թռչունները հետացան։
―Ա՜յ, ֆուուու․․․,―Լիլին չէր ցանկանում ձեռքով մաքրել, որովհետև հետո կարիք էր լինելու մաքրել մատը, իսկ զգեստի վրա հետք էր մնալու։ Միգուցե գրքու՞մ որևէ բան գրված լինի։ Գիրքը բաց արվեց.
1․Եթե կապույտ թռչունը ծրտել է Ձեր ուսին, ապա թափ տվեք այն։
2․Եթե դեղին թռչունն է ծրտել Ձեր վրա, ապա թափ տվեք Ձեր մազերը, ու սենյակում գտեք հնադարյան ժամացույցը, որի վրա թվերի փոխարեն տարբեր գերբնական արարածներ պատկերված կլինեն։
Լիլին թափ տվեց մազերը, տեսավ, որ ծերտը չորացավ։ Գնաց առաջ։ Մի փոքր քայլելուց և սենյակը տակնուվրա անելուց հետո, նկատեց մի ժամացույց։ Վերցրեց այն ու բացեց։ Սովորական ժամացույց էր, միայն թե․․․ այնտեղ թվերի փոխարեն պատկերված էին տարբեր պատկերներ։ Օրինակ գիշերվա ժամը տասներկուսի փոխարեն մի մեծ աչք, ժամը մեկի վրա տարօրինակ ծռմռված տուն, իսկ ժամը երկուսի փոխարեն` ջրահարս։ Եվ այդպես շարունակ։ Ծերտը ժամացույցի փակվելուն պես փոշիացավ ու անհետացավ օդում։
Լիլին նայեց սրահում գտնվող դռանը։ Նկատեց, որ դռան վերին մասը ապակյա է, իսկ վրան մեծ աչք է պատկերված, ճիշտ այնպես` ինչպես ժամացույցի մեջ էր նկարված: Այդ աչքը կարծես թե «հսկում» էր Լիլիին։
Լիլին էլ չէր ցանկանում մնալ այս սենյակում, ձեռքը մեկնեց դռան բռնակին ու դուռը բաց արեց։ Դռներից անդին բաց արվեց արևաշատ տեսարան, փարթամ, կանաչ դաշտերով ու գունագեղ ծաղիկներով։ Երննքեւմ լսվում էր խաղաղության ու բնության թարմ մեղեդին, իսկ այս ամենը ներկված էր արևի շողերով։ Լիլին զմայլված առաջը բացվող տեսարանից դուրս մեկնեց քայլերը ու հանկարծ մի պահ կանգ առավ։ Սուր տեսողությունը նկատեց, որ շա՜տ հեռվում մի անտեսանելի բան էր բաբախում, ավելին՝ նա զգում էր դրա բաբախոցը․․․