1. Լքված Տան Առավոտը. Միքայել Ժամհարյան

Chapter 1

ՎԵՐԱՑԱԿԱՆԻ ՈՐՈՇԱԿԻԱՑՈՒՄ

Գրական երկի պոետիկայի ձևերը փոփոխական են, բայց պատահական չէ, որ յուրաքանչյուր նոր շրջադարձ արտացոլում է մշակութային գիտակցության նոր հնարավորություններ, որոնք է՛լ ավելի բազմազան են դարձնում գրականության ընթացքի առանձնահատկությունները:

Մետաֆիզիկական պոեզիա հասկացությունը կիրառելի եղավ արևմուտքում դեռևս 1920-ականների սկզբին, չնայած այդպիսի պոեզիայի առկայությունը տեսանելի է դեռևս միջնադարում: Պոետիկայի այս ձևը ստեղծում է հավասարակշռությունը աշխարհիկի և հոգևորի միջև, այնուամենայնիվ՝ հոգևոր ասելով չպետք է սոսկ նկատի ունենալ կրոնական հիմքերը: Հայ իրականության մեջ մշակութային գիտակցությունը երկար տարիներ մեկուսացված է եղել և պարփակվել է եկեղեցու շուրջ: Հոգևոր ծարավը խորացել էր նաև խորհրդային տարիներին, քանզի ընդհատված էր նաև աշխարհի հետ երկխոսությունը: Այս իրավիճակում բանաստեղծության լեզուն, հատկապես 20-րդ դարի վերջում, պահանջարկ ուներ նորոգվելու: Տիեզերքի անկշռելիության մեջ զբոսնող մարդու համար հարկավոր էր մի լեզու, որը երկրինը կհասցներ երկինք, երկնքինը՝ երկիր: Եվ արդեն 1970-80 ական թվականներին հայ գրականության մեջ խորապես արմատավորվեց մետաֆիզիկական ոճի պոեզիան, որի հետաքրքիր ներկայացուցիչներից է Միքայել Ժամհարյանը:

Միքայել Ժամհարյանի «Լքված տան առավոտը» գիրքը հոգևոր լիցքի աղբյուր է, և կարևոր է երևույթի ըմբռնելիությունը, որն անգամ կարող է լինել ոչ կատարյալ: Այսինքն մետաֆորի ու տողի կատարելությանը փոխարինելու է գալիս հասկանալիությունը:

Բանաստեղծի ընկալումների հիմքում ընկած է այնպիսի գեղագիտություն, ինչպիսին մարդկային կենսափորձի ոլորտն է, որն ընդլայնվում է պոեզիայի միջոցով. մարդու մտաշխարհը կատարյալ է...

Ար­տաս­վի՛ր եր­ջան­կութ­յան հա­մար՝ բաց­վող դռնե­րի մոտ
եւ ­հա­վա­տա՝ ես սկսում եմ ծնվել,
երբ ոչ մի ձեռք չի տա­տան­վում հա­նուն սի­րո:
­Միայն գե­ղե­ցիկ ա­փեր է ու­նե­ցել իմ սիր­տը,
երբ ար­յուն է ծա­ծա­նել կամ­քը քո։
­Դո՛ւրս ել, այս ա­մե­նի հա­մար մի վեր­ջին ան­գամ ծնկա­չոք,
եւ ­հո­րի­զո­նը պահ­պա­նիր որ­պես նշան-
մո­տա­լուտ ու աղմ­կա­րար ջրե­րի։
­Տո՛ւր հոգ­սը նրանց – ան­դար­ձի սար­սա­փով։
­Չի դառ­նում այն, ինչ շնորհ­ված է հե­տայ­սու եւ ­միշտ։

«Մետաֆիզիկական ոճ» հասկացությունը կարելի է ավելի ճշգրիտ համարել, քանզի այս կերպ բանաստեղծն ավելի մանրամասն կերպով է անդրադառնում իրականության բովանդակությանը: Բանաստեղծություններից դուրս են մղվում պոեզիայի համար գրավիչ գաղափարների պոռթկումները, որոնք պոեզիայի ընթացքին հաղորդում են անզուսպ անմիջականություն:

«Մետաֆիզիկական պոեզիա» տերմինի մեկնաբանությունը անմիջականորեն կապված է գոյության բարձրագույն պատճառների հետ: Նման կերպ մետաֆիզիկական պոեզիայի հետ առնչություններ կարելի է տեսնել Տիտոս Լուկրեցիուսի «Իրերի բնության մասին» պոեմում, Նարեկացու «Մատյանում», Դանթեի «Աստվածային կատակերգությունում», Գյոթեի «Ֆաուստում» և այլն: Նման կերպ Միքայել Ժամհարյանի պոեզիայում մետաֆիզիկականի և փիլիսոփայականի սահմանը ջնջվում է. մետաֆիզիկական պոեզիան լայն իմաստով այն պոեզիան է, որը ոգեշնչված է տիեզերական գաղափարի փիլիսոփայությունից, ուր մարդկային ոգուն վերապահված դերը հանգեցնում է մեծ դրամայի.

ճա­նա­պար­հը պատ­րանք է ստեղ­ծում, որ լի­նի օր,
Իսկ ար­ցունքն աչ­քե­րիդ խա­ղում է օր­վա ան­վան հետ,
­Մե­կը ետ է շրջվում ա­հի օ­րենք­նե­րով բո­լոր,
­Խոս­տո­վա­նում, որ մի հոր տղա է կո­րած ան­հետ:
Որ ա­նուն չու­նի հա­զար տա­րով հի­շած ինքն ի­րեն,
Որ է­լի սի­րա­հար­վե­լու է ան­բա­նի նման,
­Թող­նե­լու է շնե­րին՝ իր ոտ­քե­րի տակ նիր­հեն-
Երբ լու­սին լի­նի, շնե­րը գո­նե տեր կու­նե­նան:
Կ­վա­զեմ հետ­եւից - գլու­խը չկորց­նի հան­կարծ,
Ինչ­քան ճիշտ էր քա­մին, որ եր­բեք չէր ե­ղել կյան­քում,
Եվ ա­նա­նուն լե­ռան դեմ սեւ-սեւ շո­րե­րը հա­գած,
­Մայրս ծո­ցից լու­սան­կար հա­նեց, հա­նեց թա­քուն:

Ըստ Միքայել Ժամհարյանի պոեզիայի ուղղահայաց և հորիզոնական զարգացումների «մետաֆիզիկական»-ը պետք է ընկալել որպես «այն կողմ»... Արտաքինի գաղափարի թեմատիկ մարմնացումը ոչ միայն պարզվում է, որ բոլորովին անբավարար չափանիշ է գրողի համար, այլ նաև առաջացնում է հասկացությունների խառնաշփոթ: Այս քաոսայնությունից խուսափելու համար բանաստեղծը տելեպացիայի է ենթարկվում, հայտնվում դրախտում՝ որպես մեղսակիր և հայթահարում դժոխքը բոլոր տեսակի մեղքերը հաղթահարած: Սա յուրօրինակ հոգևոր քնարերգություն է դառնում, որը կապված է թե՛ կրոնական գրականության հետ (սաղմոսներ, շարականներ և այլն) միևնույն ժամանակ բացառում է այն ու հաստատում անհատական սկզբունքը: Նման պոեզիան մարդկային մարմնի ու հոգու հավերժական դեգերումների համոզմունքն է արտահայտում:

Բանաստեղծը փորձում է ներկայացնել կյանքի էությունը կամ դրա արձագանքը, նա ընթերցողին հրավիրում է գոնե բանաստեղծությունն ընթերցելու միջոցով ճանաչել ճշմարտություններ, որոնք բնավ էլ իր հայտնագործությունները չեն, այլև արժեքներ են, որոնք անմիջականորեն կապված են մարդկության պատմության կենսափորձի հետ:

Ան­կում է եր­կա­րել ճա­նա­պար­հիս տի­րոջ ա­ռաջ,
­Վեր­ջին ստրու­կի պես ցա­վի ա­ռէջ­նե­րը լի­զած,
Անլ­վա ար­ցունք է կոտ­րա­տել լե­ռը տխու­րաչ,
­Ցուրտ օ­ձիք համ­բու­րող իմ բա­ժին հե­քիա­թը կի­սած:
Լ­ռութ­յան ա­ռաս­տաղ կմնա ինձ ու քեզ զղջող,
­Չեն լի­նի էլ ձեռ­քեր, որ օ­րո­րեն կիր­ճում նրա.
Ես արթ­նա­նում եմ սուրբ լուս­նո­տի ա­վա­զին ուռ­չող,
­Մեղք երկր­պա­գե­լու հար­կա­հան ազդ­րե­րի վրա:
Օ­րը խան­ձա­րուրն է նե­տել կույ­րին, իբրեւ գա­վաթ,
Իմ ա­նու­նը չկա - սեր հու­շե­լիս կանգ­նած ար­ձան,
­Նա­հան­ջի կե­նա­ցին կաթկ­թա, որ լի­նի հա­վատ,
Փրկ­ված կոճ­ղի մոտ ար­տա­սուք ե­րե­րա քա­ռա­ձայն:

Յուրաքանչյուր դարաշրջանում պոեզիայի ըմբռնումը որոշվում է այդ դարաշրջանին բնորոշ հասկացությունների և գեղագիտական ըմբռնումների փոխազդեցությամբ: Պոեզիան պետք է գեղագիտական վայելք պատճառի, ինչ-որ բանի գաղափարը ներկայացնելով ավելի հաճելի ձևով, քան դա թույլ է տալիս իրերի կարգը, և, հետևաբար, առավել կենսունակ են դիդակտիկ պոեզիայի իրավունքները: Աստծո և մարդու հոգու փոխհարաբերությունները պոեզիայում չեն կարող առարկայական լինել: Մարդը, երբ աղոթում է իր Արարչի ողորմության համար, դիմում է իր Փրկչին, վեր է բարձրանում առարկայական աշխարհի իրերի դասակարգումից:

Միքայել Ժամհարյանը փոխաբերական արտահայտությունների կարիք չի տեսնում, քանի որ նրա պոեզիան ընկալելի է որպես արվեստը զարդարող արվեստ: «Լքված տան առավոտը» գրքում գերակա է միտքը, և այս տեսանկյունից պոեզիան ճշմարտությունը տեսնում է զտված արվեստի միջոցով: Այսինքն՝ բանաստեղծը նախընտրում է նոր՝ անգամ քաոսային հավատը, ընկղմվում խորքերը, որին էլ զուգադրում է «սուր մտքի» խաղը: Ստեղծվում է հիբրիդային բնագիր՝ հավատքի, մտքի և աստվածաբանական բովանդակության համադրությամբ: Միքայել Ժամհարյանը հուզականորեն հարուստ պոեզիային հաղորդեց մտային համակարգի կոշտությունը:

Ա­հա մի տխուր օր դու մա­քուր ես մնա­ցել,
եւ ­սո­վո­րութ­յան ու­ժով մատ­ներս
ան­դառ­նա­լիո­րեն քո աչ­քերն են փա­կում,ան­ծա­նո՛թ:
Ես չեմ հե­ռա­նա ջա­հել կյան­քիդ հա­մար տանջ­վե­լու,
չեմ հե­ռա­նա:
­Տա­րի­նե­րի հեռ­վից արթ­նա­նում է քո հու­շը ա­ռա­վո­տի մեջ.
եւ ­գի­տեմ, ոչ ոք չի մո­ռա­նա իմ հո­գու ջեր­մութ­յու­նը:
Ան­ծա­նո՛թ, ինձ ոչ ոք չի սպա­սում միայ­նա­կութ­յու­նից,
հի­շի՛ր ինձ
եւ­ան­վան փո­խա­րեն իմ բա­րի կամ­քը տա՛ր եր­կինք,
ո­րով­հետեւ ինչ­քան դժվար է մերժ­ված լի­նե­լը,
այն­քան կա­րո­ղա­նում ես համ­բե­րել տա­րի­նե­րի հեռ­վում:

Այս պոեզիան իր բովանդակային հիմքում ունի նաև որոշակի գանգատաբանական տիպաբանություն, որը անհատական կյանքը դիտարկում է տիեզերական համատեքստում և, այդպիսով, հնարավորություն տալիս մարդու կյանքի իրադարձություններն ու իրավիճակները ճանաչել որպես մասնավոր, խորապես անձնական՝ համեմատելի մեր ժամանակի մշակութային փորձի և առօրյայի կենսական թրթիռների հետ: Այս գործոնների շնորհիվ բանաստեղծության մեջ միտքը դառնում է հոգևոր պոեզիայի սեփականություն. ստեղծվում է բարեպաշտ պոեզիա, որում արտահայտված անհատականությունը լարված միասնության մեջ է հոգևոր կապանքների հետ: Նման մտային և հաճած նաև մտասևեռման պոեզիան հիմնված է խստության, խորաթափանցության վրա և հնարավորություններ է ընձեռում առավելագույնս օգտվել հայոց լեզվի հնարավորություններից: Մեր համառ լեզուն ենթարկվում է մտքին: Այն մտքին, որը որքան էլ վերացական լինի, այնուամենայնիվ անանձնական չէ, քանի որ անբաժան է սեփականատիրոջից, որը բանաստեղծության տիրույթ է մտնում իր ձայնով, իր ինտոնացիայով, և կարող է վճռականորեն փոխել յուրաքանչյուր բանաստեղծական հատվածի ձևակառուցումը.

Ես ա­նեծ­քով փակ­ված շի­րիմ­նե­րի հա­մար
եւ ­տա­ռա­պան­քի հա­մար
ու եր­կար դա­րե­րի փոր­ձով
գա­լիս եմ աշ­խարհ։
Ող­բա­ցե՛ք ինձ, սա­րե՛ր,
ձեր դեմ ա­վե­րա­ծութ­յան ե­րաշ­տը զա­վակ­նե­րիս,
նրանք ինձ տես­նում են
ա­նեծ­քից ծան­րա­ցած հո­ղի ու­ժով,
նրանք ինձ սի­րում են
ար­եւա­ծա­գի բաց­վող քա­րե­րի մեջ,
ո­րով­հետեւ ես միա­կը ե­ղա,
որ եր­բեք չերդ­վե­ցի շի­րիմ­նե­րի ա­նու­նով,
եր­բեք չա­սա­ցի այն,
ինչ լեզ­վիս վրա թույն էր ու թշնա­մանք։
­Հե­ռու երկ­րի ար­եւա­ծա­գը հի­մա ող­ջու­նում եմ
եղ­բայր­նե­րիս հա­մար։
­Մի ուժ էր պետք -
մի վեր­ջին ան­գամ փակ­վե­լու քա­րե­րի մեջ,
մի ուժ էր պետք -
մի վեր­ջին ան­գամ լի­նե­լու կաս­կա­ծը գու­շակ­նե­րի։

Պարզվում է, որ չափածոյի ձևակառուցումը արդյունավետ մոդել է պոեզիայի բազմազանության համար: Ժամհարյանի տողաշարերը հաճախ երկար են, բառերը երաժշտական` ի տարբերություն ժամանակակից մի շարք բանաստեղծների, որոնք նախընտրում են պոեզիայում պատմողականությունը: Այնուամենայնիվ, Ժամհարյանի բանաստեղծություններում ձայնի երաժշտականությունը զուգորդվում է դյուրընթերցման հնարավորությամբ, հնչերանգի բնականությամբ, բառի խոսակցական հենքով, մեղեդայնությամբ, ինտոնացիայով, ինչն էլ հանգեցնում է բանաստեղծության ազդեցիկության:

Հեղինակը երբեմն ընտրում է ընկերական զրույցի իրավիճակը Աստծուն դիմելով՝ վերարտադրելով զրույցի բնական ինտոնացիան: Այս ձևը ստեղծում է մտքի ինքնաբուխ տպավորություն. ասես ամբողջ բանաստեղծությունն աճում է մի պատահական դատողությունից: Որոշ դեպքերում Ժամհարյանը ուղղակիորեն վերարտադրում է ինտոնացիաները՝ յուրացնելով դրանք, փոխելով դրանք և դարձնելով յուրայիններ.

­Մի կա­տա­կի հա­մար ես ու­շա­նում եմ լու­սա­նա­լուց,
­Գու­ցե մե­կը դառ­նա հո­սող ջրե­րի սուր­հան­դակ,
­Վա­խե­նամ ա­մա­չեմ, ինչ­պես կի­նը կու­սա­նա­լուց,
Գր­պա­նա­հատ օր­վա զար­դա­րած դու­ռը լի­նի փակ:
­Մինչեւ սկիզբ խմիր, որ գալդ չտես­նեն հան­կարծ,
­Թեք հա­յացքդ թվա ­Տի­րա­մոր կա­թից թրջված շուն,
Էլ կլի­նի՜ նա­յադ փրփու­րին պառ­կող ա­մեն հարց,
Իմ ար­յան խնջույ­քում թո­ղած փա­ղաք­շան­քի դա­շույն:
­Մոխ­րա­մա­նը կար­ծես լու­սան­կար չի լի­նե­լու,
­Դու որ­տե­ղից ե­կար, մե­նութ­յան ան­ծա­նոթ աղ­ջիկ,
Էլ չափ­սո­սաս ու­ղիս ար­տա­սու­քով քո զի­նե­լու.
­Մե­նա­կութ­յան աչ­քը փայ­լեց­րու ա­փիդ ա­ռանց ճիգ:

Առաջին քառատողում Ժամհարյանը, պահպանելով հանգավորման կանոնները, փոխակերպում է չափածոյի կանոնիկ ռիթմը, ստեղծելով թվացյալ սխալ տեմպ: Այնուհանդերձ, ինտոնացիա ստեղծելով այն փոխարինվում է հնգամաչափի կարգուկանոնով: Երկրորդ քառատողում ավելի է ընդգծվում հնչյունների խառնաշփոթը, որը դժվարացնում է չափածոյի ընթերցումը, ինչն էլ բանաստեղծը փոխարինում է ներքին հանգավորմամբ, իսկ չ-ջ-շ և ղ-խ ալիտրացիոն մոդելը ապահովում է երաժշտական նվագակցությունը, ինչը ենթադրում է նաև ներքին ոտանավոր: Հենց այս հանգամանքով էլ պայմանավորված է այն փաստը, որ Միքայել Ժամհարյանի բանաստեղծությունները քառատողերի բաժանված չեն և անգամ դրա կարիքն էլ չկա:

Մետաֆիզիկական պոեզիայում բառերը և մտքերը սեղմվում են, առաջանում է կախվածություն բառի և մտքի միջև, որի միասնությունը կիրառելի է իբրև բանավեճի ընթացքում վճռականության կամ համոզմունքի ձևակերպում կամ սահմանում:

Պատկերն ամբողջացնելու համար անհրաժեշտ է ավելացնել մի քանի հատկանիշներ՝ որոնք կնպաստեն ընդհանրացնելու մետաֆիզիկական ոճի հայեցակարգը:

  1. Միքայել Ժամհարյանի մոտ, ինչպես մի շարք այլ մետաֆիզիկական բանաստեղծների բնագրերում, շեշտված է մտքի որոշիչ դերը և կենսափորձի իմաստային շեշտվածությունը բանաստեղծական տեքստի կառուցվածքում:

  2. Բանաստեղծը կապ է որոնում իր զգայարանների և մտավոր ընկալումների միջև:

  3. Ներքին դինամիկան, որն ի սկզբանե բնորոշ է այս գրքին, ևս կապված է մետաֆիզիկական պոեզիայի զարգացման պատմության հետ:

  4. Մետաֆիզիկական պոեզիայում գերիշխում են պարադոքսները, բառախաղերը, ի վերջո, պոետի ազատ կամքը, որը չափական բնագրում հրահրում է անհատական ինտոնացիաներ:

Ակնհայտ է, որ Միքայել Ժամհարյանի մետաֆիզիկական ոճը պետք է հասկանալ ոչ թե որպես ստատիկ առանձնահատկությունների հավաքականություն, այլ որպես շարժական ֆենոմեն, որը բխում է ոճական տարրերի միմյանց հետ փոխազդեցությունից՝ այլ գրական շարժումների հետ: Մետաֆիզիկական ոճը պետք է ընկալել որպես էվոլյուցիա, իսկ մյուս կողմից՝ էվոլյուցիան անխուսափելիորեն համակարգային է: Բանաստեղծի համակարգային մտածողությունը հատկապես երևում է «Լքված տան առավոտը» պոեմում.

­Խա­ղաղ­վե՛ք, ար­ցուն­քո՛վ խա­ղաղ­վեք ջա­հե­լութ­յան հա­մար ձեր կա­նանց,
Այս­պես մարդ­կա­յին է չծնված մա­նուկ­նե­րին լի­նել թանկ ա­նուն,
Աչ­քե­րիս խո­նավ տա­փաս­տա­նով մո­տե­նում են ձիե­րը կա­մաց,
Եվ տու­նը լքող զա­վակ­նե­րը, որ­պես միակ խոսք են թան­կա­նում:
Երբ օ­տարն է հոգ­նում հի­շո­ղութ­յու­նից
ա­մեն ինչ կորց­րած մարդ­կանց,
եւ ­խա­րույկ­նե­րի վրա փրկութ­յուն փնտրող ինք­նա­կոչ­ներ են բո­լո­րը –
երկ­րում ստվեր­նե­րը թանձ­րա­նում են
որ­դի­նե­րի ու դուստ­րե­րի ա­մե­նօր­յա մաղ­թանք­նե­րից,
եւ ­ծանր կո­պե­րով ես ծած­կում եմ մի ողջ աշ­խարհ:

Խոսքի ուղիները և պատկերները հաճախ կարող են արհեստական թվալ: Սա դիտարկելի է որպես բանաստեղծի՝ ճշմարտությունից չշեղվող դասական մոդելների ստրկացնող կաղապարներից հրաժարումն:

Ժամհարյանը, մետաֆիզիկական ոճին ապավինելով, պոեզիայում խիստ կարևոր լեզվական հնարքները այնպես է կիրառում, որ հնարավորություն է ընձեռվում մտքի և զգացողության նոր սովորույթների:

Իմացականության միասնությունը և մետաֆիզիկականը «Լքված տան առավոտը» գրքում կարելի է մեկնաբանել որպես վերացարկված մտքի ընկալում, որն ի վերջո հանգեցնում է վերացականի վերջնական որոշակիացման:

ԱՐՄԵՆ ԱՎԱՆԵՍՅԱՆ

Comments