1. Կարդում էիք Դուք թավ ձայնով

Chapter 1

Chapter 1

Կարդում էիք Դուք թավ ձայնով
Տարօրինակ ու կանացի
Երգերը Ձեր մարմանդ ու մով:

Երբ բարձրացա ու գնացի —
Լռել էր ձայնը Ձեր երգուն,
Բայց իմ սրտում, իմ որբ հոգում
Թավջութակնե՛ր էին երգում:

Comments