1. Կապույտ կարոտը գուրգուրեմ ու լռեմ

Chapter 1

Chapter 1

Կապույտ կարոտը գուրգուրեմ ու լռեմ.
Աղոթք անեմ, խունկեր բուրեմ — ու լռեմ:

Այն կարոտը, որ աչքերդ տվեցին,
Քո՜ւյր, հոգուս մեջ ողջագուրեմ — ու լռեմ:

Այն կարոտով իրիկնային ու անուշ —
Բոբիկ ոտքերդ համբուրեմ ու լռեմ...

Comments