1. Ի՜նչ տրտում են զանգերը, քո՛ւյր, մայրամուտի

Chapter 1

Chapter 1

* * *

Ի՜նչ տրտում են զանգերը, քո՜ւյր, մայրամուտի,—
Զանգերը թաց ու ցողաբո՜ւյր մայրամուտի...

Ահա կույսերը գնում են աղոթելու.
Սգահանդես, տրտում թափոր մայրամուտի...

Լուսամփոփի պես կախվել է երկինքը բիլ[1]
Հոգուս վրա — օ, սո՜ւրբ անդորր մայրամուտի...

Comments