1. Դու կապույտը սիրեցիր - չգտար

Chapter 1

Chapter 1

Դու կապույտը սիրեցիր — չգտար,
Սիրտդ դարձավ ձյունաձիր — չգտար:

Երկինքներին` հեռավո՛ր, հեռավո՛ր`
Դու մանկորեն ժպտացիր — չգտար:

Կո՛ւյր աչքերից` աղոթքո՛վ, աղոթքո՛վ`
Մի քիչ կապույտ մուրացիր — չգտար...

Comments