1. Արփենիկի ալբոմից

Chapter 1

Chapter 1

Դու չըգիտե՞ս՝
Ինչու եմ ես
Անբուժելի
Տըխուր էսպես։

— Ինչ ունեի լավ ու պայծառ՝
Ընկա՜ն, հանգա՜ն մի-մի, մի-մի.
Օրորանս էլ՝ միակ, որ կար,
Արնոտ եղավ ու թըշնամի․․․

Դու չըգիտե՞ս՝
Ինչու եմ ձեզ
Քընարիս հետ
Գըրկել էսպես...

— Մըթնեց հոգուս երկինքն անհուն,
Սիրտըս պատեց մեծ շափառուկ.
Մեռա՜ն, կորա՜ն շուրջս ու հեռուն,
Քընարս է լոկ մնացել... և դուք...

Comments