Chapter 4
Chapter 4
Մի քանի ժամ քնելուց հետո Ալմոնդը արթնացավ և տեսավ, որ շունը իր դիմաց է, բայց այս անգամ ոչ մի ագրեսիա չի ցուցաբերում։ Այս անգամ նա որոշեց չդիպչել շանը և միանգամից ճամփա ընկավ, իսկ պիտբուլը քայլում էր նրա կողքով, ժամանակ առ ժամանակ քսվում նրա ոտքերին, բայց նա հոգու խորքում վախենում էր շանից և նույնիսկ չէր նայում նրա վրա։ Եվս մի քանի ժամ քայլելուց հետո շունը արագ քայլելով կանգնեց նրա դիմաց փակելով ճանապարհը, այնուհետև թռավ Ալմոնդի գիրկը և սկսեց լիզել նրա դեմքը, նա նույնպես սկսեց սիրել շանը, բայց դա երկար չտեվեց նա ուղղակի բաց թողեց շանը և քայլեց առաջ, չնայելով նույնիսկ շան վրա: Պիտբուլը վազեց դեպի Ալմոնդը և իր քայլերով ստիպում էր, որպեսզի նա կանգնի և սիրի իրեն: Ալմոնդը ևս մեկ անգամ կանգնեց և սկսեց խաղալ շան հետ, մի քանի րոպե շան հետ խաղալուց հետո, նա մի մեծ անբացատրելի դատարկություն զգաց իր հոգու խորքում, կարծես ամբողջ կյանքում երջանկություն չի զգացել, նա ինքն իրեն չէր հասկանում, թվում էր թե իր ունեցած ամեն մի ժպիտը կեղծ է, որի համար նա ապագայում զղջալու է : Նա վախենում էր այս պահից քանզի նա ձեռք բերեց իր առաջին հիշողութունը, որը քիչ անց կլինի իր անցյալը, իսկ նա չէր ուզում ոչինչ հիշել անցյալից, նույնիսկ մի քանի ժամ պատահած դեպքերը։
Մի քանի րոպե շան հետ խաղալուց հետո Ալմոնդը նորից բաց թողեց նրան ու շարժվեց առաջ, իսկ պիտբուլը մնաց տեղում։ Քայլելով մի քանի մետր՝ Ալմոնդը կամրջի վրա հայտնվելուց ի վեր առաջին անգամ հետ նայեց, որպեսզի տեսնի նրան։ Շունը, դա նկատելով, իսկույն վազեց նրա հետևից։
Ալմոնդը մտածում էր, թե նա նորից խաղալու համար է գալիս։ Պիտբուլն արագությամբ հասավ նրան ու ցատկեց՝ ելնելով հետևի ոտքերի վրա։ Նա կարծեց, թե շունը նորից ուզում է լիզել իր դեմքը, բայց պիտբուլը հանկարծ ժանիքները կատաղորեն խրեց նրա վզի մեջ։ Նա սկսեց խեղդվել։ Մի քանի վայրկյան դիմակայությունը հետո ադրենալինի հզոր ալիքից ցավն անհետացավ՝ տեղը զիջելով մաքուր, կենդանական բնազդին։ Նա ձեռքերով մոլեգնորեն փորձում էր ազատվել պիտբուլի ճանկերից, բայց կենդանին, խլացնող գռմռոցով, ավելի ու ավելի էր խորացնում ատամները մսի մեջ։ Շնչափողի վրա ճնշումից ձայնալարերը փակվել էին․ նա չէր կարողանում անգամ ճչալ։ Արյունը լցվում էր կոկորդը, իսկ աչքերի առաջ ամեն ինչ սկսում էր սևանալ։
Ալմոնդը հասկացավ, որ մահն անխուսափելի է, նա մի պահ ընդունեց իր մահը, բայց ներսում մի դաժան, կատաղի միտք ծագեց․ եթե ինքը մեռնում է, ապա այս էակն իրավունք չունի ապրելու։ Ալմոնդն ամուր, վերջին ճիգով պահեց շանը ու ցած նետվեց կամրջից։
Կամուրջն այնքան բարձր էր, որ գահավիժումը հավերժություն թվաց։ Օդում շունը մի փոքր թուլացրեց ատամների սեղմումը, ինչը Ալմոնդին թույլ տվեց վերջին օդի ումպը քաշել, ավելի ուժեղ մատները պինդ խրելով շան վզի մեջ, որպեսզի նրան էլ քաշի դեպի հատակը։ Մի քանի ակնթարթ ու նրանք արդեն ծովի մեջ են, Ալմոնդը շանը քաշում էր դեպի ծովի խորքը, իսկ պիտբուլը, հասկանալով դա, ավելի սաստիկ էր սեղմում ժանիքները, որպեսզի սպանի նրան ու բարձրանա մակերես։ Ալմոնդի ուժերը սպառվում էին, իսկ շունը կարծես երկրորդ կյանք էր առել, և ավելի ուժգին էր խեղդում նրան։ Ալմոնդը նույնիսկ չզգաց էլ երբ շունը նրան բաց թողեց և բարձրացավ վերև, իսկ նա իջնում էր դեպի ծովի հատակ տեսնելով պիտբուլի վերև բարձրանալը։
Դեպի մթին հատակը իջնելիս Ալմոնդը մթագնող աչքերով տեսնում էր վեր բարձրացող շան ստվերը։ Կամրջի վրա արթնանալուց ի վեր նա պատրաստ էր մահվան, բայց ոչ այսքան անիմաստ ու անարժանապատիվ ձևով։ Ցավն այն էր, որ նույնիսկ չկարողացավ այդ շանն իր հետ տանել․ նրան դավաճանեց մի էակ, որին հենց սկզբից էլ չէր ուզում վստահել։
Բայց ամենավերջին ակնթարթում, երբ ծովի մթությունը վերջնականապես պատեց նրան, նա հանկարծ անբացատրելի թեթևություն զգաց։ Նա ուրախ էր, որ իր տանջալից ճանապարհորդությունն ավարտվեց, ու ինքն արդեն լիովին ազատ է այն բոլոր ծանր մտքերից ու խնդիրներից, որոնց գոյության մասին անգամ չգիտեր։