1. Անվերջանալի Կամուրջ

Chapter 1

Chapter 1

Ալմոնդը բացեց աչքերը չհասկանալով թե որտեղ է գտնվում: Ոտքի կանգնելով և շուրջ բոլորը նայելով, հասկացավ, որ կամրջի վրա է։ Այն շատ մեծ էր, որի վերջն ու սկիզբը չէր էլ երևում, իսկ ցած նայելու համար մոտ 50 մետր պետք էր քայլել դրա ծայրին հասնելու համար,կամուրջը պատրաստված էր մեծ մետաղական խողովակներով, իսկ ծայրերին կար մետաղական պատնեշներ, գետինը կառուցված էր ասֆալտեբոտնե նյութից։ Հեռվում երևում էր ծովը, բայց ցամաքը աչքի չէր ընկնում: Կամրջի երկայնքով՝ միմյանցից հավասար հեռավորության վրա, վեր էին խոյանում լույսերի բարձր, մետաղական սյուները։ Ցերեկվա պայծառության մեջ դրանք անկենդան ու լուռ հսկաների պես կանգնած էին երկու կողմերում՝ սպասելով իրենց ժամին

-Որտե՞ղ եմ գրողը տանի։

Ալմոնդը նույնիսկ չէր հիշում իր անունը, ուր մնաց թե հասկանա ու՞ր է և ինչպե՞ս է հայտնվել անծայրածիր կամրջի վրա։ Նա դանդաղ քայլերով գնաց դեպի կամրջի ծայրը հասկանալու համար թե ինչ կա ներքևում։ Նա քայլերը նույնիսկ չէր էլ արագացնում տեսնելու համար կամրջի գաղտնիքը: Չնայած նրա հիշողության կորստին նա իրեն շատ սառնասիրտ էր պահում:Ծայրին հասնելուց հետո նա նկատեց, որ ներքևում միայն ծովն էր,կամուրջն այնքան բարձր էր, որ դժվար էր պատկերացնել, թե հեռվում նշմարվող ծովը հենց իր ոտքերի տակ էր տարածվում

Ալմոնդը նայեց երկնքին, միայն արևն էր այնտեղ բաց կապույտ երկնքի մեջ։ Երկինքը այնքան պայծառ էր, որ արևից ավելի էր ցավեցնում աչքերը: Իսկ կենդանի շունչ ուղղակի գոյություն չուներ, նույնիսկ իր սեփակսն ստվերը չկար, նա լրիվ միայնակ էր այդ անծայրածիր կամրջի վրա, չնայած երկնքի և արևի պայծառությանը ուժեղ քամիներ կային, որը ստիպում էր Ալմոնդին փոքր ինչ սարսուռ զգալ։ Նման դեպքերում մարդկանց մեծ մասը կկորցներ ինքնակառավարումը և կսկեր տագնապել, բայց նա նույնիսկ չէր էլ մտածում թե ինչ պետք է անի, նա չէր հիշում իր անցյալը ու չնայած դրան չէր էլ հետաքրքրում իր ապագան: Նա չգիտեր թե ով՞ է եղել և ով կլինի։ Նա չէր սպասում ոչ մեկին և չէր գնում ոչ մեկի մոտ և Ալմոնդի հոգուն դա հանգստություն էր պատճառում։

Comments