1. Տունս դաշտում հեռու սպասում է հիմա

Chapter 1

Chapter 1

Տունս դաշտում հեռու սպասում է հիմա:
Շուրջը մութ է ու մուժ — կարմիր մշուշ ու մահ:

Տունս թողած հեռուն, թողած խոնջենք ու սեր —
Ես գնում եմ դեպի մահացում ու գիշեր:

Բայց կարոտս հիմա — հրափթիթ մի վարդ —
Բռնկվել է միգում ու վառվում է զվարթ:

Ու վառվում է հոգիս տառապանքով անուշ,
Տունս թողած հեռուն, որպես ցնդած մի հուշ:

Comments