1. ՇախՄատ

Chapter 8

Գլուխ 8

Այգում հավաքվել էին բոլոր անհրաժեշտ մարմինները՝ իրենց հետ այգու գլխին հավաքելով ագռավների մի մեծ բանակ։

Դիակին արդեն ծածկել էին սավանով,

իսկ Հայկն ու Գագիկը որքան հնարավոր էր արագ վերցրին իրենց անհրաժեշտ տեղեկությունը և գնացին բաժին։

***

Սենյակը լուսավորում էր լամպի արհեստական՝ սպիտակ լույսը,որը գրեթե չէր տարբերվում դիակի վրայի

սավանի գույնից։Դատաբժիշկ Արամյան-

ցը նստած էր Հայկի դիմաց՝ սեղանի շուրջ,իսկ Գագիկը նստած էր անկյունում՝

շագանակագույն բազկաթոռին՝ նայելով սենյակի միակ պատուհանին,որը,ասես,

անզոր էր սենյակ լույս բերել։

—Հայկ ջան,արի՛ ամփոփենք՝ ինչ ունենք,

փորձենք մի կապ գտնել,—ասաց Արամյանցը։

—Արամյանց,էլի նայենք,բայց հազար անգամ կրկնում ենք արդեն,ու ոչ մի բան,—պատասխանեց Հայկը։

—Տղա՛ս,ինչքան էլ կրկնեք,մեկ է,չե՛ք փորձում մտածել ու կապ գտնել։

—Այսի՞նքն,Արամյանց։

—Օրինակ՝ դուք մտածե՞լ եք՝ ի՞նչ են նշա-

նակում զոհերի ձեռքերի միջի թվերը։

Սկզբում՝ 21,հետո 12,հիմա էլ՝ 20։Մի շա՜տ

տարօրինակ բան կա սրանց տակ։

—Բայց ի՞նչ,Արամյանց,ի՞նչ ես մտածում։

—Ես բան չունեմ մտքիս,ասել էն է,որ մտածեք նման բաների շուրջ,տարբերակներ ունենաք,գոնե մի բան ունենաք,թե չէ սենց,իրոք, փակուղի ա։

—Է՜հ,դոկտր,ի՞նչ անենք։Ինչ կարող ենք,

անում ենք․․․

—Չէ՛,տղերք,ես ձեզ հավատում եմ։Ուրեմն

մի չստացված հանցագործ էնքան կա՞,որ

ձեր նման փորձառու մասնագետներին փակուղու առաջ կանգնեցնի՞։

—Դե,փաստորեն՝ չստացված չի․․․

—Հեշտ ես ասում,Արամյանց,—միջա-

մտեց Գագիկը,—արդեն ամեն դետալ

անգիր ենք արել,էնքան ենք մտածել ու

կրկնել։Ախր,իրոք,անթերի ա գործում էտ

հիմարը։

—Տղե՛րք,ուշքի եկե՛ք։Նորից եմ ներկայա-

ցնում Նորայրի գործի ամեն մանրամաս։

Ուշադիր լսե՛ք,—հրամայական տոնով ասաց Արամյանցը։—Նորայր Սիմոնյան,

32 տարեկան,բժիշկ։Սպանվել ա թունա-

վոր նյութի ներգործությունից։Նյութը մեզ

հայտնի չի,քանի որ ամբողջովին լուծվել ու վերացել ա ազդեցությունը թողնելու ժամանակ,մնացել ա միայն մի քանի հետք,որը ծագման մասին ոչինչ ցույց

չի տալիս։Մարդասպանը նյութը խառնել

ա ինչ-որ հեղուկի հետ,որի մեջ էլ լուծվել

ա,ու ամենայն հավանականությամբ՝ անզեն աչքով տեսանելի չի եղել։Մահը վրա է հասել կտրուկ,ու արդեն մահացած՝ մարմինը տեղափոխել են այգի՝ վերացնելով բոլոր հետքերը։Հի-

վանդանոցից հայտնեցին,որ Նորայրը աշխատանքի չի գնացել դեպքի օրը։

—Արամյանց,ձեռքի մեջի թիվն էլ 20 էր,չէ՞,—հարցրեց Գագիկը՝ մոտ գալով սեղանին։

—Հա՛,—պատասխանեց Արամյանցը՝ ցուցամատով սեղանի կենտրոն բերելով ափի միջի գրվածքի լուսանկարը։

—Արամյանց,հլը նայի՛ ստեղ,ու էն մի նկարին,—կտրուկ ասաց Հայկը՝ մատնացույց անելով առաջին զոհի ափի միջի թվերի լուսանկարը։

—Հա՛,Հայկ ջան,ո՞ւ։

—Ուշադիր նայի՛,Արամյանց։

—Ձեռագրերը տարբեր են․․․,—ասաց Գագիկը,ապա հանեց երկրորդ զոհի՝ Նարեկի ափի թվերի լուսանկարը։

—Արամյանց,երկու նկարում էլ նույն ձեռագիրն ա,Նորայրի ձեռքի 20-ի 2-ը լրիվ տարբերվում ա Նարեկի ու Լևոնի 12-ի ու 21-ի 2-ներից։

—Լավ եք ասում,տղերք ջան։Քեֆս բերեցիք։Դե,ես գնամ,դուք աշխատեք,—

ասաց Արամյանցն,ու մորուքը շոյելով՝ լքեց սենյակը։

—Գա՛գ,—կանչեց Հայկը։

—Ջան։

—Գագ,սրտիս չի նստում,ոնց խոսացի էն

Արմանի հետ։

—Լավ էլի,թարգի։Ինչ սիրտդ ուզել ա,ասել ես,ի՞նչ ես դարդ անում։

—Էտ չգիտեմ՝ ոնց ստացվեց,Գագ,ինձ-

նից չէր։Ասում եմ՝ կարո՞ղ ա զանգեմ։

—Ընկերուհի՞դ ա,ո՞վ ա,զանգես։Նորու-

թյուն էլ չկա,որ պատճառ լինի զանգելու։

—Ես մի բան կանեմ,դու մի մտածի,—ասաց Հայկը,վերցրեց Արմանի թողած հեռախոսահամարն ու դուրս եկավ։

Comments