1. ՇախՄատ

Chapter 7

Գլուխ 7

—Հա՜յկ․․․Հաա՜յկ,—կրկնում էր Մարկը՝

Հայկի ուսը թափահարելով։Մի քանի

փորձից հետո,դրան միացավ Գագիկը։

—Հայկոո՜,հել արա՛,հո դու արջ չես։

Նրա այդ խոսքերը,իրոք,արթնացրին

Հայկին։Նա մոտ կես րոպե տրորեց ա-

չքերը,ապա բացեց ու հարցրեց․

—Ի՞նչ ա եղել,տղերք։

—Երեկ գիշերը՝ 2-ի կողմերը,հենվեցիր

սեղանին,մի 5 րոպեից արդեն քնած էիր,—ասաց Գագիկը։

—Հա՜,ճիշտ ա,լավ չէի,—ասաց Հայկն ու

հիշեց,որ ամբողջ գիշեր ինքն իրեն մե-

ղադրելուց հետո,թե շատ կոպիտ եղավ

հարազատ կորցրած մարդու հետ,քնել էր։

—Սուրճ կուզե՞ս,—առաջարկեց Մարկը՝

Հայկին։

—Գագ,դու կխմե՞ս,—հարցրեց Հայկը։

—Դու խմի,մենք նոր ենք խմել։Հեռախո-

սըդ էլ նայի մի հատ։Ինչ քնել ես՝ աղջիկդ

հարյուր անգամ զանգել ա։

—Բա ինչի՞ չեք պատասխանել,կամ արթ-

նացրել ինձ։

—Էտ քեզ միայն թվում ա։Ես մի հարյուր

փորձից հետո հանձնվեցի։Արջի քուն էիր

մտել,—միջամտեց Մարկը։

—Ես էլ երրորդ զանգից պատասխանե-

ցի,ասեցի՝ պապադ քնած ա,Լուսե ջան,

արթնանա կասեմ՝ զանգի քեզ,—իր հեր-

թին՝ ասաց Գագիկը։Հայկը կանգնեց,

մաքրեց աչքերը,վերցրեց հեռախոսն ու

դուրս եկավ սենյակից։Կոնտակտների

մեջ գտավ աղջան ու զանգեց։

—Պա՞պ։

—Ջա՜ն,Լուսես,կներես,քնել էի։

—Ոչինչ,պապ,բայց ինչի՞ տուն չես գալիս։

Արդեն երկու շաբաթ կլինի,ինչ քեզ չենք տեսել։

—Կներես,աղջիկս,շատ խառն ա պապա-

յի գործերը։

—Պա՜պ,էսօր արի,գնանք ման գանք այգում։

—Բայց Լուսես․․․

—Քիչ,պա՜պ։Կարոտել եմ,չէ՞,քեզ։

—Լավ,արևս,մամային ասա՝ պատրա-

ստվեք,ես կգամ հեսա,—ասաց Հայկն ու

լայն ժպտաց։Ներս մտնելուն պես,Գա-

գիկն ասաց․

—Գնա՜,գնա,պապ ջան,երեխեն չասի,չես

ֆայմի,—ծիծաղեցին,ապա շարունակեց,—մինչև գաս,մի հատ էլ աչքի տակով կանցկացնենք ունեցածը,երևի մի բան

կգտնենք,էլի։

—Ապրեք,տղերք ջան,շուտ կգամ,բան

լինի՝ զանգեք։

—Գնա դե,վայ,—ու Գագիկի այս խոսքից

հետո,Հայկը դուրս եկավ սենյակից,ապա

բաժնից։Հասնելով բակ՝ Հայկը նայեց ձեռքի ծաղիկներին,որոնք այնքա՜ն անուշ

էին բուրում։Նա հանեց հեռախոսն ու զանգեց կնոջը՝ Հասմիկին,ասաց,որ իջնեն բակ։Երկու րոպեից նրանք արդեն

բակում էին։

—Պա՜պ,—կանչեց Լուսեն ու վազեց Հայկի գիրկը։Հայկը հանեց տիկնիկը՝

ծաղկի տակից ու տվեց իր աղջան,ապա

գրկից ցած իջեցրեց նրան ու մոտենալով

կնոջը՝ ամուր գրկեց։Մեկ րոպե տևած գրկախառնությունից հետո,նա ձգեց ծա-

ղկեփունջը կնոջը,և երեքով շարժվեցին

տարածքից մոտ 900 մետր հեռավորու-

թյան վրա գտնվող այգին։Ճանապարհին

Լուսեն պատմում էր,որ ինքն ամենալավն

էր պատրաստվել դասերին՝ իր դասարանից,պատմեց իրենց էքսկուրսիայի մասին՝ դեպի Տիկնիկային

թատրոն,ու թե ինչ էր սովորել Թումանյանի «Մի կաթիլ մեղր»-ից,միթե՞

դա չէ երջանկությունը։Նրանք հասան

այգին,որն անուն չուներ,կամ ուներ,բայց

նրանք չգիտեին։Այգին,իրոք,անսահման գեղեցիկ էր։ Հայկն ու Հասմիկն առաջին անգամ հենց այդ այգում էին ժամադրվել։Հասնելով այգու

կենտրոնի շատրվաններին,որոնք դեռ միացված չէին՝ Լուսեն ասաց․

—Պա՜պ,ես էնքան եմ սիրում,որ մենք միասին ենք։Ես,մաման,դու։

—Ես էլ,արևս,—երջանիկ ասաց Հայկը։

—Որ դու մեր հետ չես,մաման տխուր ա,

հենց մեր հետ ես՝ ուրախ ա։

—Հա՞,Հաս,—ժպիտով հարցրեց Հայկը։

—Ինչ մեղքս թաքցնեմ։Հա՛,—ասաց Հասմիկն ու լայն ժպտաց։

—Մամ,եկե՛ք տերևներ հավաքենք,—ասաց Լուսեն,—ընկեր Մարտիրոսյանն ասել ա՝ տերևներ տանենք դպրոց,որ

տեխնոլոգիայի ժամին սիրուն բաներ սարքենք։

—Արի՛ հավաքենք,Լուսես,—ոգևվորված

ասաց Հայկը։—Դու էս կողմ,ես՝ էն։

Հայկը գնաց այգու ելքին կից՝ ծառաշատ

տարածքը,և սկսեց փնտրել ամենագեղեցիկ տերևները։

Հասմիկը մնաց նստած,գրկել էր ամուսնու տված ծաղիկներն ու կտրվել

աշխարհից։Հանկարծ Հայկը շնչակտուր եկավ ու գոռալով կանչեց․

—Լուսե՜,շուտ արի,տուն եք գնում։

—Տուն ե՞ք գնում,—հարցրեց Հասմիկը։

—Հաս,տաքսի եմ կանչել,հարցեր մի տվեք,գնացե՛ք տուն,կխոսանք,—ասաց Հայկը,մոտեցավ,գրկեց ու ճանապարհեց

նրանց,ապա հանելով հեռախոսը` զանգեց Գագիկին․

—Գա՛գ,հասցե եմ ուղարկում,տղեքին հավաքե՛ք,եկե՛ք։Ծառի տակ դիակ կա։

—Հենց հիմա եկանք,—ասաց Գագիկն ու

անջատեց զանգը։

Comments