1. ՇախՄատ

Chapter 5

Գլուխ 5

Տղաներն արդեն տեղում էին,տեղում էին նաև քրեագետները,դատաբժիշկը,և բո-

լոր անհրաժեշտ մարմինները։Մարկը,

ով կարծես տղաներից խուսաբում էր բա-

ժնում,դեպքի վայրում նրանց կողքից հեռու չէր գնում։Նա ուշադիր հետևում էր տղաների աշխատանքին՝ ինչ են անում,

ինչ հերթականությամբ և ինչին են ուշա-

դրություն դարձնում։Տղաներին մոտեցավ

քրեագետ Միքայելյանը,և ձեռքը մոտե-

նելով՝ դիմեց․

—Տղերք ջան,զոհը 30-40 տարեկան տը-

ղամարդ էր,մարմինը գտել ենք հյուրա-

սենյակի սեղանի դիմաց նստած,քունքի

շրջանում հրազենային վնասվածքով։

—Նույն ձեռագիրը․․․,—ասաց Գագիկը՝ նայելով ներքև՝ դիակի վրայի սպիտակ

սավանին,—բա մատնահե՞տքեր։

—Մատնահետքեր կան զենքի վրա,

բայց ամենատարօրինակն էն ա,որ

զոհինը չի։Մատնահետքերը տվել ենք

բազայով անցկացնեն,պատասխանը

շուտով կիմանանք։

—Մտածում ես՝ ինքնասպանություն ա՞,

Միքայելյան։—հարցրեց Հայկը։

—Դե,զենքը գտել ենք հենց ձեռքի տակ ընկած,ինքն էլ աթոռին։Տպավորություն

էր,որ ինքն իրեն ա կրակել,ու ֆիզիկայի

տեսանկյունից՝ ամեն ինչ ինքնասպանու-

թյանը համապատասխան ա։

—Ինչ որ կասկածելի բան գտե՞լ եք։

—Կասկածելի բան․․․․դե,մեկը հենց զե-

նքի վրայի մատնահետքերը,որ զոհինը

չի,կամ էն,որ տան բոլոր ելումուտներին

նայող տեսախցիկները հաղորդումը ստանալուց 30  րոպե առաջ անջատվել են,ու երբ տեղ ենք հասել,բոլորը հեռակա

միացվել են։

—Իրոք գլուխս ցավում ա էս գործից,—ասաց Հայկը,իսկ Միքայելյանը նայելով

Գագիկի կոշիկներին՝ ուսերը թոթվեց։

«Արա՜,ճիշտ ա․․․» քթի տակ ասաց Հայկն ու Գագիկի թևը մտնելով՝ մոտեցան գետնին պառկեցրած դիակին։Հայկը կա-

մաց բարձրացրեց սավանը,բացեց մինչև

գոտկատեղը,վերցրեց զոհի թաթը․․․․

—Անասու՛ն։Ստեղ մի բան էն չի․․․․

—Բայց էս ի՞նչ խաղ ա։Ի՞նչ ա ուզում ասի էտ խելագարը։

—Նույն ձեռագրով էլ գրած ա է։

—Բայց․․․մի րոպե,անցած զոհինը 21

չէ՞ր։

—Հա՛,ոնց որ։

—Բա էս մեկինը ինչի՞ ա 12։

—Ընդհանրապես,ո՞րն ա իմաստը սպա-

նել մարդկանց,ամեն ինչ ինքնասպանու-

թյանը հարմարեցնել,ու զոհի ձեռքի ափի

մեջ ինչ-որ տարօրինակ թվեր գրել,որ

Աստված գիտի ինչ են նշանակում,—սո-

վորականից բարձր՝ պատասխանեց Հայկը՝ բոլորի ուշադրությունը իր վրա վերցնելով։Բոլորի մեջ էր մտնում նաև

Մարկը,ով եկած պահից ոչ մի վայրկյան

չէր կարողացել նայել դիակին,բայց այդ

պահին՝ իր կամքից անկախ,ստացվեց անել դա։Մարկն ընկավ գետնին,վախից գույնը կորցրեց ու սկսեց դողալ,շնչառու-

թյունն ու սրտխփոցն արագացան՝ հասնելով րոպեում 100-ից 140 զարկի։ Բոլորը հավաքվեցին նրա շուրջը,բայց

Արամյանցը ցրեց նրանց,Մարկին գրկած

տարան կողքի՝ ավելի լուռ սենյակ,և սպի-

տակ մորուքով դատաբժիշկը սկսեց իր

գործողությունները։

—Բան չկա,Հայկ ջան,սուր շոկ ա,հավա-

նաբար՝ առաջին անգամ է դիակ տեսնում,—ասաց նա՝ բռնելով Մարկի

ձեռքը։ «Շնչի՛ 1-2-3-4,տղա՛ս,շնչի»,—

անընդհատ կրկնում էր Արամյանցը,և

երբ Մարկը սկսեց կառավարել ինքն իրեն,Արամյանցը սկսեց տալ անհրաժեշտ հարցրերը․

—Անունդ ի՞նչ է։

—Մարկ։

—Շուրջդ ի՞նչ ես տեսնում։

—Ձեզ,պահարան,պատուհաններ,ժամա-

ցույց։

—Հերիք է,ապրես,Մարկ ջան։Հանգիստ

շնչի։

—Շնորհակալ եմ,—ասաց Մարկը՝ կարգավորելով շնչառությունը։

—Արա,էս դիակ չէիր տեսե՞լ կյանքումդ։—

կատակեց Գագիկը,բայց Մարկը չպատա-

սխանեց։Նրա աչքերը սառել էին մի անորոշ  կետի վրա,ու մի պահ լսվեց նրա

ձայնը։

—Նա-Նա․․․Նարեկը։Նարեկին են սպա-

նել։

—Նարեկի՞ն։Ճանաչու՞մ ես։

—Հա՛։Նարեկն ա՝ հարևանս կողքի շենքից։Էն ժամանակ շատ էի տեսնում բակում,շատ ակտիվ, խելացի տղա էր։Հետո կորավ 7 տարի,ոնց որ

մարդ էր գցել մեքենայի տակ։Տենց շատ

բան չգիտեմ,բայց գիտեմ,որ շատ ուժեղ

շախմատ էր խաղում,հետո,որ բանտում

հայտնվեց,դուրս եկավ,արդեն շախմատը

թողել էր։

—Դե հա,էլ ինչ խորանար։

—Կին ուներ,բայց իրա ընտանիքի մասին

շատ բան չգիտեմ։Կինը գնաց իրանից՝ բանտից դուրս գալուց 2 տարի առաջ,ինքն էլ հավանաբար՝ մենակ էր

ապրում։

—Արա՛,ինչի՞ չասեցիր,որ ձեր շենքերն ա։

—Դե,Գագ ջան,ի՞նչ ասեի։Իմ պարտա-կանությունը հետևելն ա։Համ էլ՝ 2 շենք

հեռու ա մեր շենքը։Ասեի,որ ի՞նչ։

«Էլի՛ շախմատ,էլի՛ շախմատ,էլի՛»,—մտքում կրկնում էր Հայկը՝ հիշելով իր երազը։Երբ սենյակից գնացին հյուրա-

սենյակ,նրանց մոտեցավ Միքայելյանը։

—Տղերք ջան,նոր ասեցին,որ զենքի

վրայի մատնահետքերը բազայով անցկացրել են,ու պատասխան չկա։

—Այսի՞նքն։—հարցրեց Հայկը։

—Դե,մատնահետքերը բազայում չկան,

մատնահետքերի տերը կամ էնքան մաքուր կյանքով ա ապրել,որ դատվածու-

թյուն չի ունեցել,կամ մի ձև ջնջել ա մատնահետքերը բազայից։

—Էս ինչի՞ մեջ ենք ընկել։—անհասցե

հարցրեց Գագիկը։

—Հա՜,մեկ էլ՝ մոռացել էի ասեի։Զոհը՝

Նարեկ Ավետիսյանը,մի անգամ դատված

ա եղել։Լուրջ բան չէր,տարեց կին էր մե-

քենայի տակ գցել,վկաները հաստատե-

ցին,ինքն էլ 7 տարի ազատազրկվեց։

—Ամեն ինչ,ինչ ունենք,տուր,գնանք բա-

ժին,մնացածը՝ հետո։

—Լավ,—հանգիստ պատասխանեց Մի-

քայելյանը՝ Գագիկին։

Comments