1. ՇախՄատ

Chapter 3

Գլուխ 3

—Նախնական տվյալներով ինքնասպա-

նություն ա։Մարմինը ժամը 03։50-ի մո-

տակայքում նկատել ա տեղի պահակը՝

գետում։Մերոնք հանել են,գլխին՝ քուն-

քային հատվածում,հրազենային վնաս-

վածքով,ինչից էլ հավանաբար՝ մահացել ա։Զենքը քրեագետները գտել են մի փո-

քըր հեռու՝ հողի վրա։—ասաց դատաբըժ-

իշկ Արամյանցը

—Մատնահետքեր գտե՞լ են։

—Մենակ զոհինն ա եղել վրան,զենքն էլ

գրանցված չի։

—Պարզ ա․․․,—ասաց Հայկը՝ հոգոց հա-

նելով,—ուրիշ ի՞նչ կասես,Արամյանց։

—Տղե՛րք,զենքը,ասում են՝ գետից 3 ոտ-

նաչափ հեռու են գտել,իսկ մարմինը գե-

տում։

—Մտածում ես՝ սպանե՞լ են,հետո՝ գցե՞լ։—

հարցրեց Գագիկը։

—Դեե․․․կարա և տենց եղած լինի,եթե չի

կրակել իրան ու ընկել գետը։

—Ասում ես՝ տարածքը պահակ ունի՞։—

հարցրեց Հայկը։

—Հա՛,հիսունին մոտ տղամարդ ա։

—Հարցրե՞լ եք՝ կրակոց լսե՞լ ա,թե՞ չէ։

—Հա՛,ասեց՝ «կրակոցի ձայն չէր,բայց

նման էր,երևի ես լավ չեմ լսել»։

—Զենքը կարա՞նք տեսնենք։—հարցրեց

Գագիկը։

—Բա Դուք չտեսնեք,ո՞վ տեսնի,—կատա-

կեց սպիտակամորուս դատաբժիշկը,—

քրեագետ Միքայելյանի մոտ ա։

Գիշերվան հատուկ մթությունը ճնշում էր

քաղաքը,հատկապես՝ կամրջի տակ,որ-

տեղ մարմին էին գտել կեսգիշերն անց։

Հայկի աչքերը կանգնել էին յոթկամարա-

նի կամրջի տակ հոսող՝ Հրազդան գետի

ջրերի վրա,որն իրեն՝ իր սարսափելի և

տարօրինակ երազն էր հիշեցնում։

—Միքայելյա՛ն,բարի կեսգիշեր։

—Է՞ս ա բարի,Դանիելյան ջան։—պատա-

սխանեց քրեագետը՝ Գագիկին։

—Դե հիմա,մեր գործն էլ էս ա։—կրկնեց Գագիկը Հայկի այն խոսքերը,որը նա ի-

րեն էր ասել քիչ առաջ։—Զենքը կարո՞ղ

եմ տեսնել։

—Ոնց չես կարող։

Միքայելյանը բացեց իր ձեռքի տակ դըր-

ված տուփը,վերցրեց զենքը և ձեռնոցնե-

րի հետ փոխանցեց Գագիկին։

—Իսկ խլացուցիչ եղե՞լ ա վրան։

—Չէ՛,Դանիելյան ջան,սենց էլ վերցրել

ենք,—ասաց քրեագետը։

Գագիկը զենքը զգույշ ուսումնասիրեց՝

մանրամասն նայելով,ապա վերադար-

ձրեց քրեագետին,ու Հայկի հետ մոտե-

ցան մարմնին։

—Հակ,ի՞նչ ես կարծում,սպանե՞լ են՝ բերել ստեղ գցե՞լ,թե՞ ինքնասպան ա եղել,ու

պահակը իրոք չի լսել կրակոցը։—կամաց

հարցրեց Գագիկը։

—Չգիտեմ,Գագ,իրոք խելքս չի աշխատում։Թունդ կոֆե ա պետք։

—Դիմացի,գնանք բաժին։

Գագիկը կռացավ դեպի զոհի սպիտակ սավանով ծածկված մարմինն ու բացեց

այն։

—Ծանո՞թ ա։-—հարցրեց Հայկին։

—Չէ՛,որտեղի՞ց։

—Եսիմ,ինձ ահավոր ծանոթ ա թվում,

բայց չեմ կարում հիշեմ՝ որտեղից։

Գագիկը սավանով ծածկեց դեմքը,ապա միանալով Հայկին՝ մոտեցան գնդապետ

Հակոբյանին։

—Ինքնությունը պարզող փաստաթուղթ

կա՞,պարոն գնդապետ։

—Չկա՛,մայոր Դանիելյան,գնացեք բաժին

պարզեք,—պատասխանեց գնդապետը։

Հայկն ու Գագիկը վերցրին իրենց ան-

հրաժեշտ ինֆորմացիան ու գնացին բաժին։

Comments