1. ՇախՄատ

Chapter 2

Գլուխ 2

Հայկը բացեց բաժանմունքի դուռը՝ Գագիկին ձեռքով ներս հրավիրելով։

—Գիշերվա 3-ին փոխանակ մտածեն՝

«տղեքը մեղք են,թողենք,թող գնան տուն,

քնեն,հանգստանան»,զանգում են,որ ի-րանց ներընտանեկան հարցերն էլ մենք պարզենք։Շա՜տ անխիղճ ժողովուրդ են,է՜։—Լավ,էլ մի փիլիսոփայի,հա՞։Մե՞նք ենք ընտրել էս գործը,մե՛նք էլ պիտի տակից դուրս գանք։Արի՜-արի մտնենք սենյակ,մի երկու թուղթ ա մնացել,էտ էլ լրացնենք, ու գնա ինչքան ուզում ես քնի,—ասաց Հայկը՝ թմփթմփացնելով Գագիկի մկանուտ մեջքը։Տղաները մտան ոստիկանական բաժանմունք,որտեղ,ինչ-

պես միշտ,միջանցքները լուսավորում էր

թույլ սպիտակը,որը ասես հազիվ էր հասել միջանցքի պատերին և ուժասպառ

հենվել նրանց։Մտնելով սենյակ՝ Գագիկը թռավ բազմոցին ու գրկեց այնպես, որ

մի պահ թվաց,թե վաղեմի ընկերներ են,ովքեր երկար դադարից հետո՝ վերջա-

պես հանդիպեցին։Հայկը քաշեց սեղանի

դիմացի աթոռը,վերցրեց նրա վրա ընկած

գրիչն ու նստեց։Սեղանին դրված լապտե-

րի լույսն այնքան ուժեղ էր,որ միացնելուց

հետո Հայկն անմիջապես անջատեց այն,

լապտերի գլուխն ուղղեց սեղանին ու միացրեց։

***

Մոլորակի կենտրոնում խորը փորված փոս էր,որտեղ մթությունն էր հաստատել

իր իշխանությունը։Ոչինչ չէր երևում,մի-

այն պարզ երևում էր,որ քառակուսի փո-

րված հորի վերևում աստղերն էին փայ-

լում։Քիչ անց աստղերը հատիկ-հատիկ

վերացան,ապա մի գերհզոր լամպ կախվեց երկնքում։Հայկը նայեց շուրջը։Երևում էին միայն վեր խոյացող հողի շերտերը։Ընդերքը դղրդաց։Նրա ոտքերի տակ գտնվող հողի փոխարեն՝

շախմատի դատարկ տախտակ բարձրա-

ցավ։Հայկը կանգնած էր e2 սպիտակ քա-

ռակուսու վրա,սև քառակուսիների վրա գալարվում էին ալիքները,ասես լինեին գիշերային Խաղաղ օվկիանոսը։Մի քանի

վայրկյան սև քառակուսիներին նայելուց հետո՝ Հայկը աչքը գցեց f4 սև քառակու-

սու վրա։Շունչը օդում քարացած մնաց,

մինչև չլարեց տեսողությունը։

Նրա լայնացած բիբերում արտացոլվում էր այնտեղ խեղդվող մեկի ոտքերը։Երբ

խեղդվողը պտտվեց՝ Հայկը զարմանքից

քարացավ։Նրա գլուխը մարդկային գլուխ չէր,այլ շախմատային հայտնի ֆիգուրի՝ թագավորի սև գլուխն էր։Հայկը հետ-հետ գնաց և բարձրացրեց հայացքը։Նախա-

վերջին շարքի սպիտակ՝ b7,d7,f7 քառա-

կուսիների վրա կիսականգնած էին 3 հոգի՝ երկուսը տղամարդու մարմնով,մե-

կը կնոջ։Նրանք բոլորն ունեին մարդկա-

յին մարմին,բայց նրանց գլուխը․․․․

Նրանց գլխի փոխարեն՝ շախմատի ֆի-

գուրների գլուխներ էին։Կնոջ գլուխը՝ սև

թագուհու,տղամարդկանցից մեկի գըլ-

ուխը՝ սև ձիու,իսկ մյուսինը՝ սպիտակ

թագավորի։Սև թագավորը խեղդվում էր նրանց դիմաց,հավանաբար՝ սպիտա-

կները հաղթել էին խաղում,չնայած որ

տախտակի վրայի միակ սպիտակը թա-

գավորն էր,որի ամբողջ մարդկային մարմինը պատված էր քերծվածքներով։

Վայրկյաններ անց՝ նրանք երեքն էլ հետ

գնացին՝ թափ առնելու համար ու վազեցին դեպի Հայկը,բայց ընկան իրենց

դիմացի սև քառակուսիների միջի ջրերը՝

իրենց հետ խելագար քամիներ բերելով։

Քամիները Հայկին այսուայնկողմ էին տանում,և Հայկը չկարողանալով դիմա-

դրել՝ հետ-հետ գնաց ու ընկավ իր ետևի e1 սև քառակուսու խորն ու անհատակ

ջրերի մեջ։

—Հաա՜յկ,արա՛ կամաց,—վախեցած հըր-

ամայեց Գագիկը,—ի՞նչ ա եղել,ի՞նչ ես գո-

ռում։

Հայկը ձեռքը տարավ իր՝ քրտնքի մեջ կորած ճակատին։

—Գոռու՞մ։Գագ,չգիտեմ,շատ տարօրի-

նակ երազ տեսա։

—Հա՜։Տարօրինակ երազ։Հե՜լ,հել,գնում

ենք Հաղթանակի կամուրջ։Տակը մար-

մին են գտել։Տղերքը հասած կլինեն։

—Մարմի՞ն։Հելանք բա,ու՞մ ենք սպա-

սում։

—Քեզ,արա՛,քեեզ։

Comments