1. ՇախՄատ

Chapter 14

Գլուխ 14

—Ուրեմն՝ Արմանը,հա՞,—հարցրեց Գագիկը։

—Հա՛,Գագ,չես հասկանու՞մ,փատացի

ինքը մատնահետքերը ջնջել ա բազանե-

րից,չգիտեմ՝ ոնց,բայց արել ա։Իսկ իրա այցը ստեղ,մի նպատակ ուներ՝ ուսումնա-

սիրել մեր աշխատասենյակը,ու պատկե-

րից հասկանալ՝ մոտ ենք իրան,թե չէ։

—Էտ անասունը սկզբի՛ց էլ իմ դուրը չի

եկել։

—Նամակն էլ,երևի տպել ա իմ տեսած

տպիչ սարքով։

—Լավ,էս սաղ հասկացանք,ինչի՞ դրան

չենք ձեռբակալում։

—Գագ,չենք ձեռբակալում,որովհետև

ուզում եմ տեսնեմ՝ ո՞րը կլինի իրա հաջորդ քայլը։

—Ի՞նչ հաջորդ քայլ է,հենց հիմա Հակոբ-

յանին կասենք սրա մասին ու կգնանք դրա հետևից։

***

Տղաներն արդեն ներկայացրել էին բոլոր

ապացույցները դատարանին ու ձեռբակալել Արմանին։Նա արդեն հար-

ցաքննության սենյակում էր։Սենյակը

մեծ չէր՝ 10-12 քմ,պատուհան չկար,մեջ-

տեղում փոքրիկ մետաղական սեղան էր,որի շուրջը՝ դեմ դիմաց,մեկական աթոռ էր ամրացված գետնին։Դռնից դեպի  ձախ՝ պատի մեջ էր մեկնուղղորդ

հայելին,որը ներսից դուրսը ցույց չէր տալիս,բայց պատից այն կողմ՝ շատերին

հնարավորություն էր տալիս դիտել հարցաքննության ընթացքը։

Արմանին հարցաքննելու էր Գագիկը։Հա-

յելու հակառակ կողմում կանգնած էին՝

Հայկը,Արամյանցը,Հակոբյանը։Սենյակի

անկյունում տեսախցիկ էր տեղադրված,

որը ձայնագրում էր հարցաքննության ողջ ընթացքը։Արմանը նստած էր սենյակում՝ ամբողջ մեջքով հենված աթոռին,աչքերն առաստաղին հառած։

Սենյակ մտավ Գագիկը։Քաշեց աթոռն

ու նստեց։

—Խաղե՞ր ես տալու,թե միանգամից

անցնենք գործին։

—Ի՞նչ գործ է։Սարքու՞մ եք գլխիս։Ան-

շնորհակալնե՛ր։Ինձնից դեղ եք  ուզում,

տալիս եմ,որ հետո սարքե՞ք գլխիս,—

բղավեց Արմանը՝ նայելով տեսախցիկին։

—Քո գլխին ոչ ոք չի սարքում,մատնա-

հետքերդ համեմատել ենք սպանության

գործիքի վրայի մատնահետքերի հետ,

ու 100% համապատասխանություն,—

ասաց Գագիկն ու սեղանին թղթերից հանեց մատնահետքերի նկարը,—ի՞նչ

գլխին սարքել։

—Դուք էնքան չգտաք մարդասպանին,որ

որոշեցիք՝ անմեղ մարդու վրա  գցել։

—Լավ;Իսկ լրատվական կայքի մասին

ի՞նչ կասես։Թե՞ մտածում էիր չէինք հասկանա,որ armcrime-ը Armenian crime’s-ը չի,այլ Arman’s Crime։Շիզոֆրե-

նի՛կ։

—Ի՞նչ հիմարություններ ես պատմում,

քննիչ,ինչ Arman’s crime։

—Մեր մասնագետը կոտրել ա կայքի

ip-ն ու վերցրել տվյալները։Դրանք լրիվ

քոնն են,—ձայնի ամենավստահ տոնով

ասաց Գագիկը։

—Անհնա՛ր ա։Անհնա՛ր,—բաղավեց Արմ-

անն՝ բռունցքներով սեղանին հարվածելով,—ես ամենապրոֆեսիոնալ

ու վստահելի ձևերով էի պաշտպանել

տվյալներս։

—Ճիշտ ես։Կարող ես հպարտանալ։Մեր

մասնագետը չկարողացավ կայքի ip-ին

հասնել՝ լավ պաշտպանված լինելու

պատճառով,բայց շնորհավորում եմ։Դու

մատնեցիր քեզ։

—Աաաա՛,—գոռաց Արմանը։

—Խաղն ավարտված ա,հիմար։Պատմի՛։

Մտածում էիր՝ 4 հոգու կսպանե՞ս ու անպատիժ կմնա՞ս։

—Հո՛պ,—պատասխանեց Արմանը,—

ես 4 հոգի չեմ սպանել։

—Նորից սկսեցի՞ր։

—Չէ՛։Չեմ ժխտում՝ մարդ սպանել եմ,բայց

ոչ չորսին։

—Էտ դեպքում՝ քանիսի՞ն։

—Երկուսին։Նորայրին ու Աննային։

***

—Արամյանց,լսեցի՞ր․․․,—դանդաղ հարցրեց Հայկը՝ լսելով Արմանի խոսքերը,—այ հիմա պարզ ա․․․

—Ի՞նչն ա պարզ,Հայկ։

—Ձեռագրերի տարբեր լինելը։

***

—Այսի՞նքն։Հենց հիմա գրի՛ հանցակցիդ

անունը,—կատաղած հրամայեց Գագիկը։

—Անիմաստ ա,քննիչ․․․,—չար ժպիտով

պատասխանեց Արմանը։

—Այսի՞նքն՝ անիմաստ ա։

—Մարդը,ում խոսքով եմ ես սպանել

Նորայրին ու Աննային,ու ով սպանել ա

Լևոնին ու Նարեկին՝ մեռած ա։

—Այսի՞նքն՝ մեռած,—Լայնացած բիբերով՝

հարցրեց Գագիկը։

—Քննիչ,չհոգնեցի՞ր էտ բառից։Մի շտա-

պի։Ես ոչինչ քեզ չեմ ասի։Կտամ էս թու-

ղթը,կարդա ու ստացի պատասխաններդ,—ասաց Արմանն ու ծոցագրպանից

հանելով մի մաշված,հասարակ տետրի թերթ՝ փոխանցեց Գագիկին։

Գագիկը շատ զգույշ բայց շտապ բացեց

թուղթը։

«Բարև ձեզ,հարգելի ոստիկաններ։Հու-

սով եմ՝ նամակը կարդալիս՝ գործն ավարտին է հասցված։Նախ ուզում եմ

շնորհակալություն հայտնել ընկերոջս՝

Արմանին,չափից դուրս խելացի տղայի,

ում երազանքն է լինել հաջողված լրագրող,սակայն ոչ մի լրատվական

երբևիցե նրան չընդունեց աշխատանքի։

Ես նրան քաշեցի իմ խաղի մեջ՝ խոստանալով դարձնել  հաջողված

լրագիր՝ ընդամենը մի քանի հետաքրքիր սպանությունների միջոցով։Ընկերս,

հուսով եմ՝ գոնե կարճ ժամանակով,դու

հասար նպատակիդ։

Հարգելի ոստիկանություն,եթե դուք

սպասում եք,որ ես ընդունեմ իմ մեղքը,

ես,ցավոք,ձեզ պիտի հիասթափեցնեմ։

Այս պատմության մեջ միակ մեղավորը՝

դուք եք։

2014 թվական

Շախմատի մեծ առաջնություն էր կազ-

մակերպված։Մասնակցության գումարը

200․000 դրամ էր,իսկ մրցանակային ֆոնդը՝ 10․000․000 դրամ։Ես ունեի հիավնդ որդի,ով քաղցկեղով էր տառապում,նրա բուժման համար ան-

հրաժեշտ գումարը ես չունեի,հույսս

մրցույթում հաղթանակ տանելն էր։

Մրցույթն ուներ 10-ից ավելի մասնակից։

Հիմա նշում եմ մրցույթի արդյունքները․

Լևոն Մեսչյան- 1-ին տեղ

Նարեկ Ավետիսյան- 2-րդ տեղ

Նորայր Սարգսյան- 3-րդ տեղ

Աննա Մակարյան- 4-րդ տեղ,

իսկ մնացածն այլևս հաղթող չէին համարվում,սակայն մրցանակ ստանում

էր միայն առաջին հորիզոնականը գրա-

ված մասնակիցը։Մրցույթից հետո ես հուսահատված էի,քանի որ և կորցրել էի

200․000 դրամը,և չէի հաղթել բաղձալի

10․000․000 դրամը։

Ես Նարեկ Ավետիսյանն եմ,նույն ինքը՝

ապագա 2-րդ զոհը։

Մրցույթի գիշերը 4 հաղթողների համար միջոցառում էր կազմակերպված,ես

դրան ի վիճակի չէի մասնակցելու,բայց

Լևոնն ու մնացածն ինձ համոզեցին։

Հաղթողին,որպես մրցանակ՝ տվել էին

նաև սև ձեռնոցներ ու գլխարկ,որը

Լևոնն այդ օրը չհանես գեթ 1 անգամ։

Միջոցառումից հետո մենք գինովցած էինք, ու պետք է գնայինք հետ այնպես,

ինչպես եկել էինք՝ Լևոնի նոր մեքենայով։

Քանի որ միջոցառումը կազմակերպված

էր խուլ գյուղում՝ հատուկ պայմաններում,

որոշեցի մեքենան վարեմ ես,քանի

որ ճանապարհն ամբողջությամբ մթության մեջ էր,իսկ նրանք բոլորը

գինովցած էին,ես,ի համեմատ նրանց՝

փոքր-ինչ սթափ էի,և այդպես ավելի

ապահով կլիներ։Նրանք բոլորը համա-

ձայնեցին ինձ հետ,բայց երբ գյուղից

դուրս գալուն մնացել էր ընդամենը 2 կիլոմետր՝ Լևոնը համառեց ու եկավ

իմ փոխարեն մեքենան վարելու,բայց

գյուղի ելքին մոտ՝ նա մեքենայի տակ գցեց մի անտուն՝ 70-ին մոտ կնոջ։

Այդ պահին բոլորս խուճապի էինք մատնվել,չէինք հասկանում՝ ինչ անել,

բայց Աննան,Լևոնն ու Նորայրը ընտրեցին ամենահարմարը՝ փախուստը,

իսկ ես մնացի,զանգեցի շտապ օգնություն,որպեսզի տատիկին տեղա-

փոխեն հիվանդանոց,բայց ավաղ,նա

մահացավ։Շուտով ոստիկանությունը՝

դուք,մեզ բոլորիս կանչեցիք հարցաքըն-

նության,ու այդժամ եղավ անսպասելին․

նրանք բոլորը միաձայն պնդեցին,որ ես եմ եղել մեքենայի ղեկին։Գործով զբաղվողները ղեկի վրա գտնելով միայն

իմ մատնահետքերը(Լևոնը ձեռնոցներով էր)՝ խափանման միջոց ընտրեցին կալանավորումը՝ 7 տարի պահելով ինձ

անազատության մեջ։Ես, չունենալով բա-

վարար ապացույցներ՝ կալանավորվեցի։

Կալանավորմանս 5-րդ տարում՝ տղաս

մահացավ քաղցկեղից,իսկ կինս  լքեց

ինձ՝ իրեն միայնակ թողնելու համար։

Բանտից դուրս գալուց հետո,ես չունեի այն,ինչն ինձ ապրեցնում էր՝ երջանկություն (կինս ու տղաս),և այս ամենի համար ոչ ոք պատասխան չտվեց։

Ես որոշեցի՝ պատժել բոլորին ինքս։

Վրեժ լուծել։Մշակեցի պլանը ու դիմեցի

Արմանին,նրան,ով հասարակության

խտրականության պատճառով չկարողա-

ցավ հասնել իր նպատակին,և ես միա-

վորեցի մեր շահերն ու խոստացա,որ

եթե նա կատարի իմ բոլոր պահանջները՝

կստանա ամենամանրամասն տեղեկությունը առաջի 2 սպանություն-

ների(որոնցից մեկը՝ իմը,ինքնասպանու-

թյուն էր) մասին,իսկ հաջորդ երկուսի

մասին կունենա՝ կատարելով ինքնու-

րույն,որն էլ ուշադրության կարժանանա հասարակության կողմից՝ դարձնելով նրան հաջողված լրագիր։Հասարակու-

թյանը կգրավի այս սպանությունների

շղթա,քանի որ այն տարբերվելու է բոլորից՝ լինելով մութ և գաղտնի,քանի

որ մարդասպանը գաղտնի մեսիջ է

թողնում բոլորին՝ սպանելով մարդկանց,

բայց ես մտածել էի այնպես,որ մեսիջը

հեռու չլինի իրականությունից։Հիմա

գանք ամենագլխավոր հանելուկին․

Համարակալելով անգլերենի այբուբենի

տառերը,և համապատասխանեցնելով

թվերին՝ կստանանք հետևյալը․

21,12,20,9,15 – ultio (վրեժ,վրեժխնդրու-

թյուն)։Այս ամենը չէր լինի,եթե տարիներ

առաջ լիներ արդար դատաքննություն,

իսկ Արմանն ընդունվեր մարդկանց կողմից։Ի վերջո,մենք մեղավոր չենք։

Հ․Գ․ Արման ջան,կներես։

Նարեկ Ավետիսյան

Վերջ

The End

You've finished ՇախՄատ

The author has marked this story complete.

14 chapters · Updated 15d ago

Back to book

Comments