Chapter 13
Գլուխ 13
Դեպքից 1 օր առաջ․․․
—Տղեք,հետք չկա,բայց մի ձև գտնել
ա պետք դրան։Կայքը,որը մեր ձեռքի տակ ա,մեր ներկա պահին ունեցած հաղ-
թաթուղթն ա,միակ բանը,որը մեզ կկապի մարդասպանի հետ,—ասաց Հայկը։
—Տղերք,լավ,ես իրոք չեմ հասկանում՝
եթե մարդասպանը կարողանում ա սենց
ճշգրիտ ու հաշվարկված գործի,ինչի՞
ինքն իրան էսքան հիմար կերպով մատնում,—հարցրեց Գագիկը։
—Հնարավոր ա՝ ինչ-որ չափով խելագար ա,—ասաց Մարկը,—բոլոր մոլագարներն
էլ ինչ-որ չափով խելագար են։
—Բա էտ դեպքում՝ ո՞նց ա էսքան խելացի
գործում։
—Հնարավոր ա էնքան էլ խելացի չի,ուղղակի մենք ճիշտ չենք աշխատում,—ասաց Մարկը։
—Լավ էլի,Մարկ,գոնե դու մի ասա,դու էլ
հո մեր հետ ես եղել,երբ գործով ենք զբաղվել։
—Դե,տղերք,իմ կարծիքով լիքը տեղեր կա,որ կարանք մանրանանք ու ինչ-որ բան գտնենք,բայց ուշադրություն չենք
դարձնում։
—Օրինա՞կ,—հարցրեց Գագիկը՝ փոքր-
ինչ ծամածռելով դեմքը։
—Օրինակ՝ կայքի անունը armcrime ա,բայց կայքում մենակ վերջի 4` նույն
ձեռագրին պատկանող սպանություններն են։
—Ո՞ւ։
—Եթե վերլուծենք անունը,կստանանք՝
Armenia (Հայաստան) ու Crime (հան-
ցանք,հանցագործություն,ոճիր) բառերից
կազմված բարդ բառ,բայց եթե էտ տեսանկյունից նայենք՝ Հայաստանում
շատ հանցագործություններ են եղել վերջի ժամանակաշրջանում,ինչի՞ ա մենակ մի ձեռագրին պատկանող սպանությունների մասին,էն էլ ամենա-
մանրամասն ձևով։Ուրեմն․․․
—Ուրեմն Arm բառը էտքան էլ Հայաստանի մասին չի․․․
***
Դեպքի պահին․․․
—Խնդրում եմ՝ շտապ եկե՛ք Մաշտոցի 21 ա հասցեով՝ Թիվ 2 մանկապարտեզ, շենքի ետնամասում կնոջ դի կա։
—Լավ,հիմա՛ գալիս ենք,—ասաց Հայկն ու անջատեց զանգը,—Մարկ,մտի կայք,
ստուգի՝ սրա մասին մի բան կա՞,թե՞ չէ։
—Լավ,Հայկ ջան,—ասաց Մարկը,մտավ
կայք ու կես րոպե հեռախոսին նայելուց
հետո ասաց․
—Չէ՛ Հայկ ջան,դեռ բան չկա։
—Շատ լավ ա։Տղերք,խնդրում եմ՝ էս անգամ վստահեք ինձ։
—Մենք վստահում ենք,Հակ,մնում ա
գլխներիս փորձանք չբերի։
—Չի բերի,Գագ։Ապրեք։Դե,ես զանգեմ կանչեմ,գնանք,—ասաց Հայկն ու վերցրեց հեռախոսը։
—Արման ջան,բարև։
—Բարև,Հայկ ջան,հո բան չի՞ եղել,—
անհանգիստ ասաց Արմանը,ում ձայնի
մեջ Հայկը շնչակտրություն նկատեց։
—Չէ,Արման ջան,չէ եղել,ավելի ճիշտ եղել
ա։
—Ի՞նչ ա եղել։
—Նարեկի սպանության գծով 4-րդ
սպանության կանչն ենք ստացել։Ներքին
կարգով կազմակերպել եմ,որ մեր հետ գաս,ու ինքդ ներկա լինես։Աչքերովդ տեսնես՝ ինչ ունենք ու եթե կարող ես՝
հուշես մեզ,թե որ ուղղությամբ կարող
ենք շարժվել։
—Բայց գալս պարտադի՞ր ա,Հայկ ջան։
—Հա՛,մոտ 5 րոպեից ձեր բակում կլինենք։
—Լավ,ես ձեզ բակում կսպասեմ։
***
Դեպքի վայրում․․․
Տղաները խոսում էին Միքայելյանի հետ,
բայց Մարկը չէր ընկալում նրա ասածները,քանի որ Հայկը նրան առաջադրել էր՝ մտնել կայք ու ստուգել
դեպքի մասով նյութ կա՞,թե՞ դեռ ոչ։
Նյութը բացակայում էր,ինչը Մարկի դեմքին ժպիտ առաջացրեց․․․
—Էն էլ,երբ հետը երեխա ա եղել,—լսվեց
Գագիկի ձայնը Մարկի ականջներում։
—Երեխա՞,—հարցրեց նա․․․․
***
—Լավ,եկեք գնանք Արմանի մոտ։Լուռ
կանգնած ա,չգիտի էլ ինչ անի։Անիմաստ
կանչեցի,—ասաց Հայկը։
—Գնանք․․․․,—պատասխանեց Մարկը։
Տղաները մոտեցան Մարկին,ով սառած
աչքերով նայում էր սպիտակ սավանին,որի տակ Աննայի մարմինն էր։
—Հայկ ջան,ես տաքսի պատվիրեմ,գնամ էլի,մթնոլորտը լավ չազդեց վրաս,ինձ լավ
չեմ ձգում։Ձեզ նեղություն պատճառելու համար՝ ներողություն։
—Ոչ մի նեղություն,Արման ջան։Բարի գիշեր։
***
Արմանն արդեն 15 րոպե էր,ինչ գնացել էր տուն։Հայկն ու Գագիկը դիակի կողքին
քրեագետների հետ ինչ-որ բան էին քննարկում։Մարկը անընդհատ թարմա-
ցնում էր կայքը,ու հանկարծ․․․Աննա Մակարյանի սպանության մասին նյութը
հայտնվեց կայքում։
—Հա՛յկ,—կանչեց Մարկը,—Հաա՛յկ։
Դեպքից 1 օր առաջ․․․
—Ուրեմն Arm բառը էտքան էլ Հայաստանի մասին չի․․․,—ասաց Հայկն ու վերցնելով հեռախոսը՝ դուրս եկավ սենյակից։
Հայկն արդեն բաժանմունքի բակում էր։Հավաքեց քրեագետ Սարգսյանի հեռախոսահամարն ու սեղմեց զանգի կո-
ճակը։
—Սարգսյա՛ն,բարև։
—Բարև,մայոր։Խեր լինի՝ զանգել ես։
—Սարգսյան ջան,լուրջ գործով եմ զանգել,բայց մինչև անցնենք բուն թեմային պիտի խոսք տաս,որ սրա մասին պետք ա մենակ դու իմանաս։
—Դե,եթե ռեսուրսներս հերիքի,կարողա-
նամ մենակ գլուխ հանեմ,ոչ մեկ չի իմանա։
—Կկարողանաս,Սարգսյան ջան,վստա՛հ եմ։
—Դե, ուրեմն սկսենք։
—Սարգսյան ջան,թե հիմա բաժնում ես,
միայնակ դուրս արի բակ,խոսանք։
—Լավ,հիմա,—ասաց քրեագետն ու
անջատեց զանգը։
Շատ չանցած՝ Սարգսյանն արդեն բակում էր։
—Դե,սկսի Հայկ։
—Սարգսյան ջան,վերցրու էս,—ասաց
Հայկը՝ քրեագետին փոխանցելով պարա-
ցետամոլի լիստը,—վերցրու սրա վրայի մատնահետքերն ու համեմատի Նարեկ Ավետիսյանի սպանության գործիք հան-
դիսացող զենքի վրայի մատնահետքերի հետ։
—Մտքիդ բան կա՞,մայոր։
—Սարգսյան,դու խնդրանքս կատարի,
մնացածը քեզ հետո կպատմեմ։
***
Բակից բաժին գալուց հետո․․․
—Տենց Գագ,քրոջը տեսանք,պատմեց էն,ինչ ինքն էր պատմում։
—Փաստորեն էտ անասունը անծանոթ
մարդկանց միջոցով ա գործում,որ հետք
չթողի․․․,—ասաց Գագիկն ու Հայկի հե-
ռախոսի զանգի ձայնը լցրեց սենյակը։
—Կներես,—ասաց Հայկն ու վերցնելով
հեռախոսը՝ դուրս եկավ սենյակից։
—Սարգսյա՞ն։
—Հայկ,դեղի լիստի վրա հայտնաբերվել ա 3 մատնահետք,դրանցից մեկը 100%
համապատասխան ա զենքի վրայի մատնահետքերին։
—Շնորհակալ եմ,Սարգսյան ջան,
օգնությունդ չեմ մոռանա,—ասաց Հայկն ու ոգևորված մտավ սենյակ՝ ամեն մանրամաս պատմելու Գագիկին։