Chapter 11
Գլուխ 11
—Չէ՛,տղերք,ոչ մի բան,—ասաց Մեխակյանը՝ համակարգի համակարգչային
մասով մասնագետը։
—Ընդհանրապե՞ս տարբերակ չկա՞,Մեխակյան,—հարցրեց Գագիկը։
—Տղե՛րք,չէ՛,չկա՛։Կայքի տերը շատ խելացի ու պրոֆեսիոնալ ա պաշտպանել սեփական տվյալները։Ուղիղ տեխնիկա-
կան կապ չկա մեր ու իրա մեջ։Տերը կայքը գրանցել ա 3 միջնորդով,որ հետքը կորցնի,դատարանով դիմել ենք կայքի
տիրոջ օգտագործած CDN-ին,որը պահպանում ա լոգերը,բայց պատասխանել են,թե չեն պահպանել
տվյալ օգտատիրոջ origin լոգերը․․․
—Կարճ կապի,Մեխակյան,մենք տենց բաներից գլուխ հանեիք,էլ ինչի՞ էինք մոտդ եկել։
—Տղերք,կարճ ասած՝ կայքի տիրոջը հասնելու հետք չկա։
—Պարզ ա…
***
—Ծիծաղալու ա,չէ՞,—հարցրեց Հայկը։
—Ինչը՞,մեր վիճա՞կը,—պատասխանեց
Գագիկը։
—Համ էլ էն,որ մարդասպանին,կամ նրան,ով սերտ կապված ա մարդասպանի հետ,քթներիս տակ ա,բայց չենք կարում բռնենք։
***
—Դե,արդեն ուշ ա,Լուսես,մամայի ձեռքը
բռնի,ու գնացեք քնելու,—ասաց Հայկը՝
համբուրելով աղջկա այտը։
—Լավ,պապ,—պատասխանեց Լուսեն՝
գրկելով հոր վիզն ու գլուխը։
—Դե գնացեք,իմ աղջիկ։Բարի գիշեր։
—Բարի գիշեր,—պատասխանեց Լուսեն։
Հայկն անջատեց հյուրասենյակի լույսը,
նստեց բազկաթոռին,փակեց աչքերն ու
ձեռքերն իրար մեջ մցրած աչքերին տանելով՝ խոր շունչ քաշեց։Հանկարծ լսվեց դռան թակոցները։Հայկը կտրուկ բացեց աչքերն ու թռավ միջանցք՝ դուռը բացելու։Ոչ ոք չկար։Լիակատար մթություն ու դատարկություն։Գետնին մի նամակ էր դրած,որն էլ,ըստ Հայկի,դուռը
թակելու նպատակն էր։Հայկը վերցրեց
նամակն ու առանց Հասմիկին տեղեկացնելու՝ գնաց բաժին։
***
—Անասու՛ն։Արդեն տա՞նս ա հասել։Գտնելու՛ եմ։
—Հանգիստ,Հակ։Ասու՞մ ես՝ ոչ մի ձև չկա,որ դրան տեսած լինեն։
—Իմ իմանալով՝ չկա։Ոչ մեր շենքում,ոչ էլ
կողքի շենքերում՝ տեսախցիկներ չկան,էտ ժամին էլ դժվար մեկը տեսած
լինի դրան։Հարևաններիցս բոլորին հար-
ցրել եմ,ոչ մեկ չի տեսել,ու ասել եմ՝ տա-
րածեն,եթե մեկը տեսած լինի՝ կասի։
Նամակում գրված էր հետևյալը․
«Բարև ձեզ,իմ շատ սիրելի Հայկ և Գա-
գիկ։Վստահ եմ՝ միասին եք կարդում։
Գիտեմ՝ ինձ երկար եք փնտրել,փչացրել
եմ ձեր քունը և այլն։Ես՝ մարդասպանս,
որոշեցի ձեզ նամակ գրել՝ ցույց տալով հարգանքս առ ձեզ։Շուտով դուք կստանաք 5 թվերից 4-րդը՝ իր հետ միասին ստանալով հերթական դիակը։
Ես ամբողջ 5 թվերն էլ ձեզ կհայտնեի արդեն հարազատ ձևով,բայց իմաստ չը-
գտնելով՝ ես վերջին թիվը կնշեմ նամակում։Խնդրում եմ՝ ընդունեք ներո-
ղությունս,սկսել եմ դժվար քնել․․․
Վերջին մեկ թիվը՝ 15։
Ձեր՝ անհայտ մարդասպան»
—Նամակը տպել ա,ձեռագիրն էլ չենք
կարա օգտագործենք,—ասաց Գագիկը։
—Լավ էսքա՞ն թուլացել՝ ոչի՞նչ ենք դառել,
որ հանցագործը նամակով տեղեկացնում
ա սպանության մասին։
—Իրոք․․․
Սենյակում լսվեց հեռախոսի զանգը․
—Ոստիկանական հատուկ բաժին,լսու՛մ եմ։
—Խնդրում եմ՝ շտապ եկե՛ք Մաշտոցի 21 ա հասցեով՝ Թիվ 2 մանկապարտեզ,—ասաց կանացի ձայնը՝ լացելուն համա-
պատասխան գոռալով,—շենքի ետնա-
մասում կնոջ դի կա։
—Լավ,հիմա՛ գալիս ենք։