Chapter 1
Գլուխ 1
«Մարդկանց սխալ ընտրությունները միշտ առաջ են բերում հետևանքներ,որոնք նրանք երբեք չեն կանխատեսել»
Գիշերվա երեքն էր,բայց քաղաքը քնած չէր։Քաղաքը երբեք չի քնում,այն ուղղակի փոխում է իր գույնն ու ձայնը։Հայկն ու Գագիկը կանգնած էին Նորք-Մարաշ թաղամասի շենքերից մեկի բակում։Գո-ղության կանչ էր։Մեքենա էին գողացել
շենքի բակից։
—Լավ որտե՞ղ ա ավտոս։Ո՞նց են տարել,որ բանալին էլ տանն ա։
—Տա՞նն ա,—հարցրեց Գագիկը՝ ունքերը
իրար մոտեցնելով։
—Հա,տղերք ջան,ձեզ զանգելուց հետո տեսա,—ասաց քառասունին մոտ տըղ-
ամարդը՝ ճակատը ձախ ձեռքի ափին հենելով։
—Տանը ո՞վ գիտեր բանալիի տեղը։
—Դե․․․երևի բոլորը,—ասաց տղամարդը կասկածամիտ հայացքով,—մտածում եք՝
տանողը տնի՞ց ա։
—Ենթադրում ենք։—ասաց Հայկը՝ կարծես սաստելով նրան,—Էտ բոլորի մեջ ո՞վ ա մտնում։
—Կինս ու տղաս։
—Տղադ քանի՞ տարեկան ա։
—Տասնյոթ։
—Տա՞նն ա հիմա։—հարցրեց Գագիկը՝ հայացք գցելով շենքին,որի լույսերը,ասես 1/3 հարաբերությամբ էին միացված։
—Քնած ա ոնց որ։
—Կարա՞նք բարձրանանք վերև։
—Իհարկե՛,—ասաց տղամարդը՝կարծես,
ուրիշ ելք չունենալով։
Տղաները նախընտրեցին բարձրանալ աստիճաններով՝ վերելակի սարսափելի
պատկերը տեսնելուց հետո։
Արդեն հասել էին դռան դիմաց,երբ տղամարդը անսպասելի շրջվեց և դիմեց
երիտասարդ ոստիկաններին․
—Տղեք ջան,եկեք՝ ես մենակ մտնեմ սենյակ էլի։Կիսաքնած կլինի,չվախենա։
—Բա էլ մեզ ինչի՞ եք կանչել,—կատակեց
Գագիկը,այնպես,որ շենքի բնակիչները կարող էին արթնանալ իր ձայնից։
—Դեեե․․․․առանց ձեզ՝ դժվար մտքովս անցներ՝ տղայիս հարցնեի։
—Իհարկե՛ կարող եք։—ասաց Հայկը՝ գլխով համաձայնության նշան տալով։
Տղամարդը բացեց դուռը,մտավ տուն, որից հետո 2 րոպե լռություն տիրեց,ապա
լսելի դարձավ հոր և որդու վեճը։
—Ա՛յ տղա,դժվա՞ր էր 1 հատ զգուշացնելը։
—Դե պապ,չէիր թողի ախր։
—Հիմա էլ գլուխդ կջարդեմ,—բղավեց կատաղած հայրը,—ո՞ւր ա ավտոս։
—Կողքի շենքի բակում,պա՜,բենզինը պրծավ․․․
—Ոնց որ մեր գնալու ժամանակն ա,—
գլուխը ձեռքերի մեջ առած,ծիծաղելով՝ ասաց Գագիկը։Հայկը ժպտալով փակեց տան դուռը,և շենքից դուրս գալով՝ գնացին բաժին։