1. Պոեզիա

Chapter 3

Chapter 3

Դու իմ կարման ես… Երևի ամենահաճելին ու ամեն անգամ ավելի ընդունելի… Դու այն պատասխանն ես, որ եթե իմանամ, թե որ մեղքիս համար է եկել, չեմ զղջա։  Եվ նորից… Եվ նորից… Եվ նորից… 

Դու իմ չասված խոսքերի բառարանն ես… Որ կարողանում ես պոկել հոգուցս այնպիսի բառեր, որոնք երբեք կոկորդովս անգամ չեն անցել։ Բայց հիմա դուրս են թռչում լեզվիս ծայրից։ Դու իմ երևակայության ամենափայլուն ուղղությունն ես, և անցյալի ամենալուսավոր կետը։  Բայց դու չկաս ներկայում։ Ու այդ պատճառով, դու իմ անորոշությունն ես… Դու իմ ժպիտն ես ՝ հիշողությունների։ Ու իմ ապրելակերպի ճարտարը… 

  • Մարե՚Ամ

The End

You've finished Պոեզիա

The author has marked this story complete.

3 chapters · Updated 13d ago

Back to book

Comments