1. Պոեզիա

Chapter 2

Chapter 2

Եվ քեզ կմոռանամ հինգշաբթի օրը Որովհետև այդ օրը պետք է լուսաբացը դիմավորեմ ՝ նոր շնչով Ու գիտեմ, որ երեկոյան անձրև է տեղալու։ Սիրում եմ այդ երկու վիճակները կյանքի։ Որովհետև դրանք սիրում ես նաև դու… Ես այդ օրը ապուր կուտեմ, ու կխմեմ իմ սիրելի հյութը, որը դու էիր նախընտրում։. Հետո պատուհանի դիմաց կանգնած կխմեմ ութերորդ բաժակ սուրճը… Եվ այդ ժամին հավանաբար դու էլ։

Կքայլեմ փողոցներով, և կգտնեմ այն ամենն ինչն ինձ կտա միտք, որ կարելի է ապրել, հանուն այս ամենի։ ԲԱՅՑ ԱՅՆ ՆԿԱՏԵԼՈՎ ՄԻԱՅՆ ՔԵԶ ՀԵՏ… Այն մեկի հետ ով նույնպես նկատողներից է…

Ո’չ։ Հավանաբար, ես քեզ կմոռանամ ուրբաթ երեկոյան… Երբ ապրեցնող երաժշտությունը կպայթեցնի ականջներս։  Ու սիրած ֆիլմս չի թողի հեռանամ էկրանի դիմացից։  Եվ ես կքնեմ ՝ քեզ երազումս տեսնելու անհագ ցանկությամբ

Եվ կիրակի նորից կուզեմ հիշել քեզ….

Մարե՚Ամ

Comments