1. Nevermore

Chapter 1

Chapter 1

ՀԱՅԿ
  ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆ
     ՎԱԽԹԱՆԳ
ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ



《Nevermore》











ԳԻՐՔԸ ՊԱՏՄՈՒՄ Է 3 ԸՆԿԵՐՆԵՐԻ ՄԱՍԻՆ ՈՐՈՆՔ ՍՈՎՈՐՈՒՄ ԵՆ ՆԵՎԵՐՄՈՐ ԿԱԽԱՐԴԱԿԱՆ ԴՊՐՈՑՈՒՄ։












Վախթանգը մոտ ընկերս է։Մենք երկուսս էլ 13 տարեկան ենք։
Այսօր ընդունվում ենք  Արարատում նորաբաց "Nevermore" դպրոց։Սեպտեմբերի 1 ն է։
Այս օրերի ընթացքում կլրացնեմ օրագիր,որ ամենը իմ աչքերով տեսնեք։
Նաև,Վախթանգն էլ է օրագիր լրացնելու։

{Դպրոց ընդունվելու համար պետք է գերբնական ուժ ունենաս։Իմը` աչքերով առարկաներ շարժելն է։}ՀԱՅԿ
2029 ԹԻՎ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 1

{Բարև,ես Վախթանգն եմ։Իմ գերբնական ուժը տելեպորտացիան է։}

Մեր դպրոցը ` արտաքինից 1 հարկանի կիսաքանդ տուն է
` որովհետև այն  գաղտնի է։



{Մտանք դպրոց։Ներսից հիասքանչ է։Իսկ Վախթանգը տելեպորտ եղավ։Առաջին ժամը Magic ֆիզիկա է։Պրոֆեսորը ընկեր Օհանն է}։
Այստեղ կան տարօրինակ խոսքեր,որոնք կախարդական են։Դրանցից սովորել եմ վածիմա ն,որը նշանակում է "Սառիր"։
Հաջորդը "Գաթո " ն է,որը նշանակում թ ծառայիր_այդ ժամանակ կախարդվածը 40 րոպե կատարում է այն ինչ կասվի։
Հետաքրքիր դպրոց է։
{Ձանձրալի դաս է,արդեն հասցրել ենք ձանձրանալ։
Երկրորդ ժամը կախարդության ժամն է։}




Դասը սկսվեց։
{Ես ու Հայկը իրար հետ խոսում էինք։Հայկն ասաց ֆածիմա` ես վառվեցի։Ուսուցիչը նկատողությեւն արեց մեզ}։
Ամեն դասին մի հետաքրքիր բան լինում էր։Մի ժամանակ տղա էր գնացել հիվանդանոց մեր շնորհիվ 😈։
{Այդ տղան,որն ընկել է հիվանդանոց,չեմ ափսոսում որ այդպես վարվեցինք։Ամեն դեպքում նա էր սկսել` մեզ անիմաստ վիրավորում էր։Հայկն ասաց` Սեմբա նա գաթո ։Դա ցավ զգալու կախարդանքն էր։Նա ցավերից տքտնջալով գնաց հիվանդանոց,իսկ ես տելեպորտ եղա այնտեղ։Մնացածը դուք գիտեք։Բաայց ինքն էր սկսել (^o^)}։



Այսօր դասերը ավարտվեցին։Մենք գնացինք դպրոցի մեր սենյակները և պառկեցինք քնելու։
{Ուզում էի Վախթանգին սառեցնել,էն էլ ասացի,լավ թող քնի}։ ՀԱՅԿ
{Եկավ առավոտը(ես կանչեցի)։Գնացինք կախարդական ինքնապաշտպանության դասին։Սովորեցինք 2 կախարդանք ` Լյումուս,մարդը լույս է արտածում ջահի պես։2 րդը ` Ուծի մայա բա(իմ սիրելին) կռվի ժամանակ այնպես է անում որ մարդը,ով հարձակվել է մեր վրա,ինքն իրեն է հարվածում 5 րոպե}։ ՎԱԽԹԱՆԳ

Այստեղ ամեն ինչ շատ գեղեցիկ է։Ամեն ինչ։Դպրոցն ունի 8 հարկ։Սակայն այն ներսից է երևում,դրսից չես կարող տեսնել։
Պատուհանները արքայական իսկ ջահերի մասին խոսք չկա։
Վախթանգը ընկերս է արդեն 3 տարի,ինչը քիչ չէ,բայց շատ էլ չէ։Կարճ կտրվածքով,սև աչքերով ու սև մազերով միջահասակ տղա է,ով սիրում է հումոր։Ես էլ եմ սիրում։
Իսկ մեր դասարանցիների մասին շատ բան չկա պատմելու քանի որ հետաքրքիր չէ։
Բայց,վերջերս ես ու Վախթանգը մի տղայի ենք հանդիպել և ծանոթացել ում անունը Տարոն է։Նա արդեն մեր ընկերն է։Մենք 3 ով ենք աշակերտների կախարդում։Տարոնի սիրած կախարդանքն է  Ֆածիման, իմն ու Վախթանգինը "ուծի մայա բա" ն։


















            Գլուխ 2 Սև կախարդանք

Սև կախարդանքի ժամն էր։
_Աշակերտներ,երբ որ ձեզ անում են մահվան կախարդանք` այն կոչվում է յիբանա վածիմա։Եթե դուք շտապ չեք ասում վածիմա,նախքան կավարտի,դուք կմեռնեք։Բայց քնաի որ բոլորդ սկսնակ կախարդներ եք,միայն պաշտպանողականը լավ իմացեք։
_Լավ,_ասացին բոլորը։
Իսկ այն տղան` որ հիվանդանոց էր ընկել,մռայլ նայեց ինձ,Տարոնին ու Վախթանգին։Մենք հայացքներով փոխանակվեցինք և ծիծաղեցինք։
{ՏԱՐՈՆԻ ՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ԺԱՄԱՆԱԿԸ ԿԱՆԳՆԵՑՆԵԼՆ ԷՐ}։
Դասն ավարտվեց։Լավ դաս էր։Դասամիջոցին գնացինք մեր կախարդական փայտիկները ստանալու։
_Ահա,խնդրեմ։
_Շնորհակալություն։
Այսուհետ սրանցով ենք չարաճճիություններ անելու։

Մի քանի կանոն դպրոցից

1 Հեռախոս չբերել
2 Դպրոցից ելք չկա (միայն խաղերի դեպքում։
3 Չօգտագործել այլ,գաղտնի լեզուներ։
3րդը մենք միշտ խախտում ենք։

_Տարոն։
_Ի՞նչ։
_Ինչ հետաքրքիր բան անենք։
_Չգիտեմ։
Տարոնը ստոպ տվեց ժամը։Ձեռքս դրեց Վախթանգի այտին և ժամանակը հետ բերեց։Ես նրան ապտակեցի։
Ժամը 22։00  էր։Քնելու ժամ։Բայց ոչ իմ,Տարոնի ու Վախթանգի համար։
Մենք 21 ենք խաղալու։
_Սկսում եմ 1,_ասաց Վախթանգը։
3,_ասաց Տարոնը։
5,8,10,13,16,19,20,21...
_Վախթաանգ,առաջադրանք ենք ասում։
_Ասեք։
_Գնա տնօրենին ֆածիմայով կախարդի։
_Լաավ։
Նա գնաց։Գործը անելուց հետո տնօրենի գլխից ծուխ էր ելնում։
Վախթանգը տելեպորտ եղավ սենյակ,իսկ ես ու Տարոնը արագ փախանք։

             Գլուխ 3 Առավոտյան Այց

Առավոտյան արթնացանք դռան թակոցից։Տնօրենն էր։
_Բացեք։
Մենք արագ հագնվեցինք և բացեցինք դուռը։
_Կներեք,_նախորոք ասաց Վախթանգը։
_21 եք խաղացե՞լ։
_Այո։
_Ներողության կարիք չկա,մենք էլ ենք ձեր տարիքում խաղացել,բայց էլ չանեք։
_Լավ,_ասացինք մենք։
__________________________________________
Այդ օրը ոչ մի հետաքրքիր բան տեղի չունեցավ։Եկավ շաբաթ կիրակին։Այս երկու օրը շրջելու ենք դպրոցում ու մանրամասն նկարագրելու եմ դպրոցը։

                     
                    Գլուխ 4 Դպրոց

Դպրոցում  կա  3 հոսք։3 օրից ընտրվելու ենք։Դպրոցում կա 41 սենյակ քնելու համար։Միջանցքը շատ ընդարձակ է։Երբ որ հասնում ենք կենտրոնական հատվածին 4_5 մետր բարձրությամբ ջահ է իջնում։Առաստաղը 15 մետր բարձրության է։
Կան 2_3 տեղ,որոնց մուտքն արգելվում է։Դրանք են անտառը,տնօրենի սենյակը և Քիմիայի դասասենյակը։Դասասենյակները 20_նն են։Դպրոցն այնքան մեծ էր,որ դժվար 2 օրում ամբողջովին շրջեյինք։Բայց փորձում էինք։

                   


                Գլուխ 5 երեք հոսք
Այսօր 2 կարևոր բան է տեղի ունենալու։Սեպտեմբերի 18-ն է։Այսօր ընտրվելու են հոսքերը։Նաև` ինչպես 《Հարրի Փոթեր》ում,այստեղ կլինի սպորտ,որի առաջնությունը կլինի։
Սպորտի անունը օդային վոլեյբոլ է։Խաղում են ավելների վրա։Հոսքերն են Արարատը,Արտաշատը և Երևանը։Հոսքերն ունեն ուսուցիչներ Արտաշատինը Օհանը,Արարատինը Գևորգը,Երևանինը` Լևոնը։
_Վխթ,դու ո՞ր հոսքն ես ուզում։
_Պարզ չի՞,Արարատ։
_Բա դու՞,Տարոն։
_Ես էլ։
3ս էլ Արարատի հոսքն էինք ուզում։
Երեկոյան 20։00 ին են ընտրելու վիճակահանության միջոցով։
Իսկ մինչ այդ մենք ունենք 4 ժամ։
Բարեբախտաբար տնային չեն տալիս։
Այսօրվա դասացուցակը`
1 Ֆիզիկա
2 Սև կախարդություն
3 Ազատ ժամ
4 Ինքնապաշտպանություն
2ը և 4ը շատ լավն են։Առաջին ժամն անցնում էինք ձգողականության կախարդանքը` բենաց կալբուս։Զոհին ձգում է դեպի հարձակվողը։Մնացածը հետաքրքիր չի։
Երեկոյան 8ն էր։Բոլորը գտնվում էին կենտրոնական հատվածում։Բոլորը ուրախ շփվում էին իրար հետ։Արդեն 8 հոգի Արարատ էին,12 հոգի Երևան,10 հոգի Արտաշատ։
Իմ հերթն է։Ես գնացիի... Արտաշաատ։
Վախթանգը նույնպես։Այ իսկ Տարոնը...
Տարոնն էլ։Երեքիս բախտն էլ գրեթե բերեց։
_Այո,բոլորս նույն հոսքըը։
_Դժան,_ասաց Վախթանգը։
      

         ՄԱՍ 2
      ՕԴԱՅԻՆ
     ՎՈԼԵՅԲՈԼ






























                 Գլուխ 1 Վոլեյբոլ
Այսօր օդային վոլեյբոլի խաղն է։Սկզբից մենք Երևանի դեմ,հետո իրենք Արարատի,հետո մենք Արարատի։
Խաղը սկսվեց։Նրանք գնդակը գցեցին    ու Վախթանգն ամբողջ ուժով  հարվածեց։Մենք ստացանք 1 միավոր։
Ամբողջ խաղը հաղթեցինք հենց իր շնորհիվ։
Բայց Վախթանգի ոտքը ձգվեց։Ի՞նչ ենք անելու հաջորդ խաղում առանց նրա։Խաղը սկսվեց։
Դե քանի որ Վախթանգի ոտքը ձգվել էր, մենք պարտվեցինք։ Միավորների աղյուսակը` Արարատ վեց, Արտաշատը երեք, Երևան զրո։
Մենք երկրորդ տեղում ենք։ Առհասարակ այն ժամանակ այս խաղը եղել է կախարդների ամենասիրելի խաղը։ Մեր նախնիները շատ են խաղացել այդ թվում նաև տնօրենը։
Արդեն երեկո էր, սենյակներում էինք։ _Լավ էլի, Վախթանգ ոտքդ ինչի՞ ձգվեց։ _Տո շատ իմանամ է։
Լավ ոչինչ, երկրորդ տեղում ենք։ Մոռացա ասեմ հաղթող է 100 կախարդանքներ, որոնք ուրիշները չեն կարող ստանալ։ Շա՜տ հետաքրքիր է։ Դպրոցում նաև կա գրադարան, որտեղ երեքով հաճախ ենք այցելում։Կան շատ կախարդների գրքեր` լեգենդար Դամբլորի գիրքը, Գիլդրոյ Լոքհարթը և այլոք։







                  Գլուխ 2 Թեժ ժամեր

Հաջորդ վոլեյբոլի խաղը տեղի է ունենալու մեկ շաբաթից։ Այսօր  Առաջին ժամը ունենք` Կերպարանափոխություն
Երկրորդը գերբնական ուժերի  Երրորդը սև կախարդանք։
Շատ հետաքրքիր է երկրորդ ժամը։ Մինչև դասերի սկսվելը ես օգտագործեցի 《գաթո》 կախարդանքը։ Ինչ ասում էի Վախթանգն անում էր։ Չհասցրեց ինքնապաշտպանվել։
Առաջին ժամին  միսիս Տաթևը բացատրում էր կերպարանափոխության գաղտնիքները։ Վախթանգը վերափոխվեց կատվի, Տարոնը` արձանիկի, իսկ ես` ուտիճի*։
*Ուտիճ կերպարանափոխվելը Ֆրանց Կաֆկայիգրքից է
Զվարճալի էր։

Երկրորդ ժամը թեժ էր։ Ես աչքերով առարկաները տալիս էի աշակերտների գլխին, Վախթանգը գնում գալիս էր, Տարոնը ժամանակն էր կանգնեցնում, և՛ իր ուզածները անում։














             Գլուխ երեք Մենամարտ

Տնօրենը երեք օրով հեռացել էր դպրոցից։ Ուսուցիչներից` Օհանն ու Գևորգը կախարդների մենամարտ էին կազմակերպել։ Վախթանգն որոշեց մենամարտել այն 《մռայլ》 նայող  տղայի հետ(մենք նրան կասենք մռայլիկ))։
Մենամարտը հաշված վայրկյաններից սկսվում էր։
_Սկսվեեց...
Այդ տղան օգտագործեց` 《Յիբանա վածիմա》_ն, բայց Վախթանգը հասցրեց ասել 《Վածիմա》այլապես նրան չէինք տեսնի։Նույն վայրկյանին Վախթանգն ասաց.
_《Ուծի մայա բաա՜》։
Տղան սկսեց ինքն իրեն հարվածելը։Վախթանգն էլ որոշեց օգտվել առիթից։Ասաց 《ույեբա》 և տղան ցավից ուշաթափվեց։
Վախթանգը բացարձակ հաղթանակ տարավ։
_Կեցցես,զավակս,_ասացի ես։


















      
        Մաս 3

       Տնօրենի
       Սենյակ



                 Գլուխ 1 Հոգվարթս

_Տղեք,եկեք մի հետաքրքիր բան անենք,քանի տնօրենը ստեղ չի։
_Ի՞նչ։
_Եկեք գնանք իր սենյակ։
_Եկեք։
Մենք 10 րոպե քայլեցինք։
Շատ մեծ սենյակ էր,բայց տարօրինակ։
Սենյակում դույլով ջուր կար։
_Էս խի՞ ա ստեղ,_հարցրեց Տարոնը։
_Գլուխդ դիր մեջը,_ծիծաղալով ասացի ես։
Նա լուրջ ընդունեց։Արեց դա,բայց...
Անհետացավ։Ես ու Վախթանգն էլ տենց արեցինք։Հայտնվեցինք Հոգվարթսում։Այն դատարկ էր,բայց շլացուցիչ գեղեցիկ։
Բայց հենց քայլեցինք հայտնվեցինք սենյակում։
_________________________________________
                      What?
{Մենք զարմացանք։Հայկի աչքերի մեջ երևում էր երջանկության մարմնացումը։Նա շատ է սիրում Հարրի Փոթերի աշխարհը։
_Լեղաճաք եղա,_ասաց Տարոնը։
Իսկ ես ու Հայկն արդեն լավ իմաստով` 《ճաքել》 էինք պատահածից։
Զարմանալի բան էր}։ Վախթանգ












           Գլուխ 2 Երկրորդ Մենամարտը

Հոկտեմբերի 3 ն էր։Շաբաթ օր։
{《Մռայլ》տղան իր 2 ընկերների հետ եկավ մեր մոտ և ասաց.
_Արտաշատցինե'ր,մենք ձեզ մենամարտի ենք հրավիրում։
Հավաքեք երկրպագուներ կամ վկաներ։Այսօր,կեսգիշերին մենք ձեր դեմ,կենտրոնական մասում։Մենամարտ մինչ մահ}։Վախթանգ
Պետք էր պատրաստվել։Որոշեցինք վերհիշել բոլոր սովորած կախարդանքները.
Վածիմա_սառել
Ֆածիմա_վառվել
Գաթո_ծառայել
Ույեբա_ցավ պատճառել
ՈՒԾԻ մայա բա_ինքն իրեն հարվածել
Յիբանա վածիմա_մեռիր
Էլամոնյե համուս_ձգողականություն։
Մենք հաղթելու ենք։Պարտվող չկա։

Մենամարտ`

Մարդիկ հավաքվել էին։Մեծամասնությունը երկրպագում էր 《մռայլիկին》։Որովհետև իր ծնողները մեծահարուստ կախարդներ էին։
Մարտը սկսվեց.
Ես միանգամից տելեպորտ եղա իրենց հետևը։Տարոնը ժամանակը կանգնեցրեց,և կախարդանքով փոս սարքեց։Երբ հետ միացրեց,ես նրանց շեղեցի,իսկ Հայկը իր ողջ ուժով երեքին նետեց փոսը։
Երեքս կանգնեցինք իրար կողք և գոռացինք`
_Վածիմաա։
Նրանք սառան։Մրցավարը հարցրեց ողորմե՞լ թե մահ։Մենք ընտրեցինք ողորմելը,քանի որ մենք ամեն դեպքում մարդ ենք,և մահվան կախարդանք չենք կիրառում}։ Վախթանգ
Բայց,միևնույնն է,նրանք հիվանդանոցում մի 2 օր կանցկացնեն։















            Գլուխ 3 Կինոթատրոն

Հոկտեմբերի 24ն էր։Մի շաբաթ արձակուրդ։Դպրոցից քիչ բան եմ պատմել։Հիմա լրացնեմ։
{Այստեղ սովորում են` մինչև 6 րդ դասարան։Մինչ 19 տարեկան։Շատ նման է Հարրի Փոթերին։
19 տարեկան դառնալու պես կարող են դառնալ նշանավոր կախարդ, մրցավար,օդային վոլեյբոլի խաղացող և այլն}։ ՀԱՅԿ
Գիշերները թաքուն խաղեր ենք խաղում։Նաև` շուտով ամանորն է։Տոնածառը դնելու ենք շաատ շուտ` Նոյեմբերի 1 ին։

Մի շա՜տ հին լեգենդ կա։Ամեն ամանորին դպրոցի մուտքի տոնածառը գողանում են։Բայց երբեք չի պարզվում ով էր։
                               ........
Այսօր` դպրոցի կինոթատրոնում ֆիլմ են ցույց տալու։Ամբողջ դպրոցը ներկա է լինելու։Անհամբեր սպասում ենք։

                             Ֆիլմ
Դու մի ասա,Հարրի Փոթերն են ցույց տալու։Առաջին մասը։Մռայլիկն ոնց որ Մալֆոյը լինի,Ես Հարրին,Վախթանգը Ռոնը,Իսկ Տարոնը Ջորջը։
Ես արդեն 3 անգամ դիտել եմ Հարրի Փոթերը։Հրաշալի ֆիլմեր են։Կարդացելեմ նաև բոլոր գրքերը։
Ֆիլմը սկսվեց։Մռայլիկն իր անվանը համապատասխան նայում էր մեզ։Բայց մեզ ֆիլմն ավելի հետաքրքիր էր։
Ավարտվեց,շատ հետաքրքիր էր։



      
         Մաս 4

  Ուսուցիչները






Նախորդ 3 մասերը վատը չէին։Սա էլ միգուցե։Սիրելի ընթերցող,վայելիր։









                  Գլուխ 1 Նվերներ
{Նոյեմբերի 1։Մռայկիկը կարծես Մալֆոյից ոգեշնչված մազերը սպիտակ ներկեց և իր սանրվածքն արեց։
_Մռայլիկ Մալֆոյ,_ասացի ես։
_Ես մռայլիկը չեմ,ես մռայլն եմ։
_Հաա,երևի միայն կարողանում ես մռայլ նայել, դրա համար չէ՞։
Հանկարծ իմ Կատուն` "Լունան" եկավ։Նա փոստն էր բերում։
Վաայ։Ես մոռացել էի մեր մոտ փոստը կենդանիներն են բերում։Հարրի Փոթերի պես}։ Վախթանգ

Ամեն կենդանի ունի փոքրիկ պայուսակ,որի մեջ ուղարկում են տվյակ մարդու նվերը։Եթե առարկան չի տեղավորվում,ապա այն կախարդում են։Հետո հակառակ կախարդանքով հետ բերում։
{Ինձ ուղարկեցին Fast wind 2029 մակնիշի ավել,որն ամենաարագն է}։
Վախթանգ

Ինձ ուժեղ թևնոց,որը կարողանում է օդ բարձրացնել դիմացինիդ։

Տարոնին էլ բարձր թռնող կոշիկներ։
Շատ հավես նվերներ էին։












           Գլուխ 2 Կործանվող տղան

Մենք որոշել ենք խոսել "Մռայլիկի" հետ և տեսնել թե ինչ է նրա հետ կատարվում։Նա Երևանի հոսքից է։
_Մռայլիկ,ինչու՞ ես քեզ վատ պահում։
_Հազար ասեցի,ես Մռայլն եմ։
_Լաավ։Մռայլ,ինչու՞ ես քեզ տենց պահում։
_Տենց ո՞նց։
_Վատ։
_Քեզ ինչի ա հետաքրքրում իմ պահվածքը՞։
_Որովհետև քեզ պահելու ձև չգիտես։
_Տո արի ստեղ է։
Ես վածիմա ով կախարդեցի նրան,և մենք տխուր հեռացանք։
Այս տղան կործանվելու է...



                    Գլուխ 3 Տնօրեն

Նոյեմբերի 30։Շուտով ամանոր է։
Բայց ես լեգենդի մասին չեմ մոռացել։
Այս օրերին ես կարդում եմ 《Անմահների ջոկատ》գիրքը, որը հոյակապ է։Այն պատմում է պատերազմի հերոս Նարեկի մասին։
Շատ հետաքրքիր է։Վախթանգի գիրքն է,որը խմբագրել, սրբագրել, ու էջադրել եմ ես։Վախթանգը կարդում է Խենթը։
Դասի ժամանակ մեր գաղտնի լեզուն օգտագործելով Վախթանգին բան ուղարկեցի.

Ь Ն։Չ° śø. Չ°ś ø/ինչ կա չկա
Ուսուցիչը նկատեց և խոստացավ մեզ տնօրենի մոտ տանել` դպրոցի կանոնները խախտելու համար։
Մեզ 50/50 հեռացնելու են։
Ուսուցիչն Օհանն էր։

                                ......
_Ներեք մեզ էլի,Տիկին Տնօրեն։
Տնօրենը մի քիչ մտածեց և ասաց.
_Անցեք դասի։

_Էս հանե՞ց թե չէ,_հարցրեց Տարոնը։
_Չգիտեմ,_ասացի ես։















Պաեխըլի...




       Մաս 5
Թրմվող լեգենդ





        Գլուխ 1 Անտեսանելի Թուրմը

Նոյեմբերն ավարտվեց։Դեկտեմբերի 2։
Սովորեցինք նոր կախարդանքներ։ա
Լա կորենյա_դիմացինդ բան չի լսում։
էլ յա կորենյա_բան չի տեսնում։
Վախթանգի դեմ շատ եմ օգտագործում։
Այսօր որոշել ենք օգտագործել շատ հզոր մի կախարդանք, որը անտեսանելի է դարձնում։Դրա համար մեզ պետք է տնօրենի սենյակի դույլով ջուրը,ֆիզիկայի դասարանից մագնիս,և խոհանոցից աղ։Ես պետք է վերցնեմ մագնիսը,Տարոնը ջուրը,Վախթանգը աղը։
_Տարոն,ժամանակը կանգնացրու,բայց նենց արա,որ մեր վրա չազդի։
_Օքեյ։

15 րոպեից ամենը կատարված էր։
_Հեշտ էր,_ասաց Վախթանգը։
Պետք էր անել այս քայլերը.
Կոտրել մագնիսները
Աղը լցնում ենք ջրի մեջ,հետո մագնիսը։
Ստացված նյութը կախարդում ենք հետևյալով` Աբինոս Լակոտտե։Հետո այն լցնում ենք մեր գլխին և սրբիչով չորեցնում։Վերջ։
ԱՄԵՆ ԻՆՉ ՊԱՏՐԱՍՏ Է։Մենք այս մեր ունակությունը օգտագործելու ենք գրադարանի արգելված գրքերը կարդալու համար։
Այնտեղ մեզ պետք է Լեգենդների գիրքը։







           Գլուխ 2 Դեպի Գրադարան

{Տարոնի ուժը վերականգնվելու էր 3 օրից։Դրա համար իր ուժիվ չենք օգտվում}։ Վախթանգ
Սկզբում տեսանք Գևորգին,ով խոսում էր Օհանի հետ։Մռայլիկը կարծես մեզ նկատեր,բայց դա մեզ թվաց։Հասանք։
Ահռելի էր։Արգելված գրքերը աջ կողմում էին։Վերցրեցինք Թոմաս Կորլյուսի "Լեգենդներ։
Հաստատ սա էր։Բովանդակության մեջ հանդիպեցինք տոնածառ գողացողի լեգենդին։Գրված էր ԱՄԵՆ տարի մեկը գողանում է։Բայց ո՞նց ամեն տարի,եթե դպրոցը նորաբաց է։
Գողացողը կամ Երևանի հոսքից է,կամ Արտաշատի։Արարատը բացառվում է։

Ո՞վ է գողանալու այն։Կամ արդյո՞ք գողը մե՞ր մեջ է։
             Դեկտեմբերի 31   10։00

_Տղերք,պաձյոոմ,_ասեց Տարոնը։
_Նոր տարի է,նոր տարի՜։
_Դզեեց,էսօր լավ հաց ենք ուտելու,_ասացի ես։
_Գիշերվա 21։30 իվ սկսած։
_Լավ,հագնվեք,_ասաց Տարոնը։
Մենք հագնվեցինք ու գնացինք հիմնական մասը։
Մռայլիկին հանդիպեցինք։Ընկերների հետ էր խոսում։Սպիտակ մազերով ինքն իրեն Մալֆոյ էր զգում։
Առավոտյան 11 ին նախաճաշն է։Մի քիչ ման գնանք,հետո նոր գնանք հիմնական մաս։





                              11։00
Նախաճաշին մատուցում են հավի միս,ձուկ և շոկոլադե բատոններ։Իսկ դե ըմպելիքներից` բնական հյութ։
Տնօրենը շնորհավորում էր բոլորիս գալիք Նոր Տարին,և մաղթանքներ ասում։
Տիրում էր ամանորյա տրամադրություն։Մռայլիկնել էր ուրախ։Բայց ամենահավեսով հոսքը մերն էր։
_Տարոն,դու ո՞ր հոսք կուզեյիր լինեյիր` Արարա՞տ,Արտաշա՞տ,թե՞ Երևան։
_Ձեր։
Գերազանց պատասխան էր։






                                12։00

Նախաճաշն ավարտվեվ։Այսօր օդային վոլեյբոլի օր է։
_Տղեերք,հաղթելու եենք։
_Մռայլիկենց մասին չխոսամ,_ասեց Տարոնը ծիծաղալով։

Տեսնես այսօր ի՞նչ նվերներ ենք ստանալու։
__________________________________________
Օրը մռայլ էր,ձյունոտ և շատ մթնոլորտային։Դղյակի ներսում սառն էր։Առհասարակ դրսից երբեք երբեք չես պատկերացնի, թե այս տնակի մեջ Հոգվարթսի չափ դպրոց կլինի,այն էլ կախարդական։Սա է մեր դպրոցի առանձնահատկությունը։



                             13։00
Վախթանգի կատուն իր փոստը բերեց։Իրեն նվեր էին արել։
_Բաց։
Ներսում կար "Անմահների Ջոկատ" գիրքը,40000 դրամ և նամակ։Նամակում գրված էր,որ գումարը գրքից եկավ եկամուտն է։Նա շատ ուրախացավ։


                              23։00

Մենք նոր արթնացանք։Արդեն ընթրիքի ժամն է և 1 ժամից նոր տարի։Շտապենք։
Արագ տեղ հասանք։
Սեղանին անթիվ_անհամար ուտելիքներ,որոնք հնարավոր չէր ներկայացնել։Կարճ ասած հրաշք։
Արդեն խոսում, ուրախանում էինք և չնկատեցինք,ոնց անցավ 1 ժամ։
Տնօրենն էր խոսում։1,2,3...




    2030 թվական Հունվարի 1 00։00

_Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնուււնդ։
Բոլորը շատ ուրախ էին։Բայց մռայլիկը մի պահ դուրս եկավ։Ես և Վախթանգը գաղտնի դուրս եկանք իրեն հետևելու։Բայց դպրոցի մուտքի տոնածառն արդեն չկար։Մենք մեր կախարդանքով դարձանք անտեսանելի և փորձեցինք հետևել իրեն։
Նա իրենց սենյակում ուզում էր տոնածառը կիսել և միջի ահռելի գումարը գողանալ։Վախթանգը չդիմացավ,անջատեց կախարդանքը և հարձակվեց մռայլիկի վրա։Ես ասացի վածիմա,և մռայլիկը սառեց։Մենք իրեն տարանք տնօրենի մոտ։Նոր տարվա տոնախմբությունն ավարտվեց 2 ու կես ժամ անց։Բայց իրեն ներեցին,որովհետև Նոր Տարին ուրախ տոն է և ոչ մռայլ։



















Երախտագիտության
               Խոսք





Սիրելի ընթերցող,այս գիրքը երկուսիս համատեղ գրված գիրքն է։Շատ շնորհակալ ենք կարդալու համար/Հայկ

Ցանկանում եմ շատ գրքեր կարդաք,կրթվեք։Այո,ճիշտ է,ես գրում եմ 《Անմահների Ջոկատ》գիրքը արդեն 4 ամիս` որ հրատարակեմ։Խմբագրողը,Սրբագրողը,և Էջադրողը Հայկն է։Իսկ այս գիրքը մենք գրեցինք ընդամենը 2 շաբաթում։
Bruh!

The End

You've finished Nevermore

The author has marked this story complete.

1 chapter · Updated 13d ago

Back to book

Comments