1. Մայքլ

Chapter 1

Chapter 1

​Մայքլ

​Մայքլ Ջեքսոնը ծնվել է 1958 թվականի օգոստոսի 29-ին ԱՄՆ-ի Ինդիանա նահանգի Գարի քաղաքում: Դեռ մանկուց հայրը՝ Ջոզեֆ Ջեքսոնը նկատել էր նրա տաղանդը: Դրանից ելնելով նա որոշեց բացել "Jackson 5" խումբը: Խմբում կային Թիթու Ջեքսոն, Մարլոն, Մայքլ և այլն: Մայքլը 9 երեխաներից 8-րդն էր: Ուներ նաև քույր:

​1969.

​1969 թվականին դուրս եկավ I want you back երգը, որը խմբին մեծ ճանաչում բերեց: Երգի ստեղծման պատմությունը շատ հետաքրքիր է: Երբ Մայքլը, հայրը և պրոդյուսերը ստուդիայում էին, Մայքլը ձայնագրվելուց շատ էր պարում և ձայնը վատ էր լսվում, ինչի պատճառով Ջոզեֆը ուզում էր նրան ծեծել, բայց պրոդյուսերը թույլ չտվեց:

Նրանց աշխարհի ծայրերից միլիոնավոր մարդիկ էին ճանաչում:

​Մի օր նրանց համերգից հետո, երբ եղբայրները տուն եկան, Ջոզեֆը պնդեց, որ կրկին երգեն, այնինչ նրանք պետք է քնեին, քանի որ վաղը դասի էին: Մայքլն ասաց.

— Ջոզեֆ, մենք այսօր լավ ենք երգել...

Ջոզեֆը վերցրեց գոտին և Մայքլին ասաց՝ արի այստեղ: Մայքլը վախով մոտեցավ և նրա ձայնը աշխարհի կապեց...

​1972.

​Մայքլը գտնվում էր հասունացման շրջանում, այսինքն նրա ձայնը փոխվում էր: Jackson 5-ը շարունակում էր հանդես գալ համերգներով, սակայն այն մթնոլորտը չէր, ինչպես 1969 թվականին:

​1979.

​1978 թվականին համերգի ժամանակ Մայքլն ասաց՝ Սա մեր վերջին տուրն է: Ջոզեֆի դեմքին մի այլ կարգի փոխվեց:

Մայքլն առանձնացավ և դարձավ Սոլո արտիստ, և 1979 թվականին հանեց Off The Wall ալբոմը, որի հիթերն էին՝

OFF The Wall

Rock with you

Dont Stop till you get enough (ալբոմի ամենահայտնի հիթը)

Workin day and night:

Ալբոմը կարճ ժամանակում մեծ հաջողություն ունեցավ:

Մայքլը սկսեց մեծ գումարներ աշխատել:

​1982-1983

​1983 թվականին Motown 25 միջոցառման ժամանակ Մայքլը կատարեց Billie Jean-ը և ցուցադրեց իր հայտնի moonwalk-ը:

Իր ելույթից հետո Մայքլը լաց եղավ՝ կարծելով թե վատ էր: Իրականում այն աշխարհի ամենալավ ելույթն էր...

​Beat it

​Մայքլն իր Beat it երգում 150000$ էր ծախսել, որպեսզի երգի թեմային համապատասխան gangster-ներ բերեր իր տեսահոլովակում պարելու համար: Երգն այս պահին ունի մոտ 1,4 մլրդ դիտում:

​Thriller

​Մայքլի և երաժշտության պատմության ամենահայտնի տեսահոլովակը: Երգի մթնոլորտը կնկարագրեմ այս բառերով՝ սարսափ, գերեզման, ընկեր-ընկերուհի, զոմբի, կինոթատրոն:

​1982-1983.

​Մայքլը նոր ալբոմ հանեց: Ուներ 9 երգից կազմված ցանկ: Ալբոմի անունը ընտրեց՝ Թրիլլեր: Այն վաճառվեց 70+ մլն օրինակով և մինչ օրս ամենավաճառված ալբոմն է:

Երգերը՝

Billie Jean

Human Nature

Thriller

Wanna Be Startin' Somethin'

Beat it

Baby be mine

և այլն:

​Նա այդ ալբոմի համար 8 Գրեմմի ստացավ, ինչը ռեկորդ է:

​1983 թվականից Մայքլը ձեռք բերեց մաշկային հիվանդություն (Վիտիլիգո), որի ընթացքում մաշկը սկսում է կորցնել գույնը և սպիտակել: Այդ թվականներին նա նկարահանվում էր Pepsi-ի գովազդում, որի արդյունքում վնասվեց գլխամաշկը: Pepsi-ից ստացված փոխհատուցման գումարը նա նվիրեց այրվածքաբանական կենտրոնին և հիվանդ երեխաներին:

​1985 թվականին նա ձեռք բերեց նաև շիմպանզե Bubbles-ին:

Նույն թվականներին Մայքլը վիրահատեց քիթը, ելնելով փոքր տարիքից հորից եկող բուլինգին քթի մասին:

​1985

​Այդ թվականին մարդիկ շոկի մեջ էին Մայքլի մաշկի գույնի փոփոխությունից և մտածում էին, որ նա փոխվել է: Այդ տարին սթրեսային էր Մայքլի համար:

​1987

​Այս տարին Մայքլը վերադարձավ Bad ալբոմով, որի մեջ կան աշխարհի հիթերը՝

Smooth Criminal

Dirty Diana

Bad

Liberian Girl

Speed Demon

և այլն:

​Այդ ալբոմը ստացավ 2 Գրեմմի:

​Մայքլը շատ էր սիրում Չարլի Չապլինին, Փիթեր Փենին և իր Neverland ռանչոն:

​1995-1996.

​Այս թվականներին նա գնաց Brazil, որպեսզի նոր տեսահոլովակ հանի: Նա չուներ բավարար անվտանգություն Ռիո-Դե-Ժանեյրոյում, ուստի տեղի խմբավորումների հետ համաձայնություն ձեռք բերվեց անվտանգության համար: Այդպես նկարահանվեց "They dont care about us" երգի տեսահոլովակը:

​1991.

​Այս տարի նա կրկին նոր ալբոմ է հանում՝ Dangerous-ը:

Այդ ալբոմի հիթերն էին՝

Black or white (տեսահոլովակում նկարահանվել է Մակոլեյ Կալկինը)

Remember the time

Dangerous

և այլն:

Սա Մայքլի ամենավաճառված 3-րդ ալբոմն է:

Ունեցավ համերգների շարք 'Dangerous tour':

​1995-1997.

​Այս տարիներին նա ունեցավ համաշխարհային շրջագայություն՝ HIStory World Tour-ը (որի շրջանակներում կայացավ Մյունխենի հայտնի համերգը) և հանեց HIStory ալբոմը:

HIStory-ում կային՝

Earth Song

You are not alone

They dont care about us

​Earth Song-ի ժամանակ Սեուլում նա բարձրամբարձ կրանով երգում էր, երբ մի երկրպագու բարձրացավ կրանի վրա: Մայքլը 1 ձեռքով նրան էր պաշտպանում, որ չընկնի, և այդ ընթացքում առանց 1 նոտա կորցնելու երգում էր: Այդ կադրը մինչ օրս շատ հայտնի է:

​2001.

​1998-2000 թթ. շարունակվում է Մայքլի պասիվ գործունեությունը: 2001 թվականին նա գնում է հոր և մոր մոտ, նյարդայնանում և կարճ կտրում իր մազերը: 2001 թվականի Սեպտեմբերի 10-ին նա ելույթ ունեցավ, որի ժամանակ նա կատարեց իր վերջին Moonwalk-ը: Այդ օրը, երբ ողջ գիշեր տուն չեկավ, մոր հետ երկար զրույց ունեցավ:

Հաջորդ օրը՝ 9/11-ն էր, և նա Առևտրի համաշխարհային կենտրոնում հանդիպման պետք է լիներ: Բախտի բերմամբ նա երկար է քնում, քանի որ ուշ էր քնել, և բաց է թողնում հանդիպումը:

​2000ականներին Մայքլը հանեց հայտնի երգեր՝

You rock my world

Heaven can wait

Invincible (որը դարձավ իր վերջին ստուդիական ալբոմի անունը):

​2006 թվականին Մայքլի եղբայրներից մեկը (Ջերմեյն Ջեքսոնը) ժամանեց Հայաստան և ասաց, որ հնարավոր է ապագայում Մայքլը այստեղ համերգ ունենա:

​Պատրա՞ստ եք:

Գնացի՜նք...2009.

This Is It

​Մայքլը 2009 թվականին պատրաստվում էր ունենալ իր վերջին տուրը (շրջագայությունը)՝ "This Is It"-ը: Նա օր ու գիշեր պարապում էր, ինչի պատճառով ձեռք բերեց Insomnia (անքնություն): Ի սկզբանե պետք է լիներ 10 համերգ, բայց հետո փոխվեց՝ դառնալով 50: Հունիսի 24-ին նա ունեցավ վերջին փորձը (որի ընթացքում կատարեց Earth Song-ը): Դա մահից 12 ժամ առաջ էր: Փորձի ավարտից հետո նա մոտեցավ միկրոֆոնին և ասաց.

«Thank you... I mean This Is It, and... see you in July»:

​Մենք նրան չտեսանք հուլիսին:

2009 թվականի հունիսի 25-ին Մայքլ Ջեքսոնը լքեց մեզ: Մահվան պատճառը Պրոպոֆոլ դեղամիջոցի չարաշահումն էր (բժշկի սխալով):

​Բժիշկը դատապարտվեց 4 տարվա ազատազրկման, սակայն համաներման/լավ վարքի միջոցով պատիժը դարձավ 2 տարի:

Մայքլի վերջին խոսքերն էին՝ «More milk, please...» (նկատի ունենալով Պրոպոֆոլը, որին սպիտակ գույնի պատճառով անվանում էին «կաթ»):

The End

You've finished Մայքլ

The author has marked this story complete.

1 chapter · Updated 12d ago

Back to book

Comments