1. Լիրիկա

Chapter 3

Chapter 3

Դուք ապրում եք մի աշխարհում, որը ձեզ չի պատկանում և այն ամենն ինչ դուք տեսնում եք ժամանակավոր է: Մարդկանց մեջ կարելի է մխիթարություն փնտրել, բայց մարդիկ ոչինչ են, քանզի այն ամենն ինչ տրված է մարդկանց, դա Աստծո շնորհիվ է: Տերը տեսնում է ձեզ և նա փորձության է ենթարկում նրանց, ում սիրում է: Եթե դուք տառապում եք, իմացեք, որ նա, ձեզ դեռ իր ձեռքերում է պահում: Մարդիկ գուցե չեն կարող հասկանալ Տիրոջ միտքը, բայց այն ամենը ինչ տեղի է ունենում, կատարվում է ըստ նրա կամքի: Իսկ Աստծո կամքը չի կարող սպանել իր ստեղծած մարդուն... Դուք տառապու՞մ եք: Օօó... Ես գիտեմ, թե դա ինչ է։ Այդժամ գուցե թվում է, թե Աստված լքել է ձեզ, իսկ գուցե նա պարզապես սպասու՞մ է, որ դուք դառնաք դեպի իրեն և խնդրեք իր օգնությունը։ Տիրոջ տված ցավը ամենևին էլ պատիժ չէ, այլ պարզապես հիշեցում այն բանի, որ դուք դեռ ողջ եք:

Comments