1. Կմոտենանք մի իրիկուն Հավերժական Կապույտին

Chapter 1

Chapter 1

Կմոտենանք մի իրիկուն Հավերժական Կապույտին
Կմոտենա երկրի հեռուն Հավերժական Կապույտին...

Վերջի՜ն սիրով կհամբուրեմ քո ոտները հոգնաբեկ.
Դու կմեռնես` նայվածքդ հեռուն` Հավերժական Կապույտին...

Եվ մարմինը քո խնկաբույր — հնամենի խունկեղեգ —
Կայրեմ որպես զոհաբերում — Հավերժական Կապույտին...

Comments