1. Կապույտ կարոտը մեռավ։ Խառնվեց հրին

Chapter 1

Chapter 1

Կապույտ կարոտը մեռավ: Խառնվեց հրին:
Արևի շողքը ահա զարկել է սարին:

Որպես հսկա ադամանդ, տե՜ս, գագաթը ձյուն
Բռնկվել է իրիկվա կապույտի միջում:

Բո՜ց է դարձել ոսկեգույն — չի՜ հալչում սակայն.
Գագաթներում հուշ դարձող երազներ չկան:

Հուշ չի՜ դառնա ձյունը` ջինջ գագաթի վրա՝
Սիրտս — սառույց, սիրտս — ձյուն, — կրակի քուրա...

Comments