Chapter 2
II
Սակայն ես իմ բնույթով շատ համառ եմ և խոչընդոտների հանդիպելիս է՛լ ավելի եմ պատրաստակամ դառնում: Ես մտածեցի իմ 50 գինեայի, ձանձրալի ճանապարհորդության և անախորժ գիշերվա մասին: Մի՞թե այդ աﬔնը հենց այնպես կորչելու է: Ինչո՞ւ ես պիտի ծլկեմ առանց հանձնարարությունս կատարելու և վճարս ստանալու: ﬕգուցե այս կինը խելագար է: Թեև նրա պահվածքը, խոստովանում եմ, ինձ շատ էր ցնցել, այնուաﬔնայնիվ ես անզիջում կերպով ﬕայն թափահարեցի գլուխս և հայտնեցի, որ նպատակ ունեմ ﬓալ այստեղ: Նա ուզում էր նորից սկսել իր աղաչանքները, երբ վերևում ինչ-որ դուռ փակվեց, և աստիճանների վրա ﬕ քանի ոտնաձայներ լսվեցին: ﬕ ակնթարթ նա լռեց, ապա, հուսահատորեն բարձրացնելով ձեռքերը, անհետացավ այնպես հանկարծակի և անձայն, ինչպես որ հայտնվել էր:
Եկվորը գնդապետ Լիսենդըր Սթարքն էր կրկնակի ծնոտի ծալքերից աճող գորշ մորուքով ﬕ կարճահասակ և գեր տղամարդու հետ, ով ներկայացավ ﬕստր Ֆըրգյուսըն անվան տակ:
— Սա իմ քարտուղարն ու տեսուչն է, — ասաց գնդապետը: — Ի ﬕջի այլոց, ինձ թվում էր, թե դուրս գալուց փակել եմ դուռը: Վախենում եմ, որ քաﬕն Ձեզ վրա էր փչում:
— Ընդհակառակը, — ասացի ես, — ես ինքս բացեցի դուռը, քանի որ սենյակում տոթ էր:
Նա ինձ վրա նայեց իր կասկածոտ հայացքով.
— Ավելի լավ կլինի անցնեք գործին, — ասաց նա: — ﬕստր Ֆըրգյուսընն ու ես Ձեզ կտանենք վերև՝ մամլիչը ցույց տալու:
— Կարծում եմ, լավ կլինի գլխարկս վերցնեմ:
— Ինչի՞ համար, մամլիչը տանն է գտնվում:
— Ի՞նչ, Դուք մահուդ լմող կավը տնի՞ց եք պեղում:
— Ոչ, ոչ: Այստեղ ﬔնք այն ﬕայն մամլում ենք: Բայց դա ի՞նչ կապ ունի: Մենք ﬕայն ուզում ենք, որ Դուք զննեք մամլիչն ու ասեք, թե ո՞ր մասն է փչացել:
Մենք ﬕասին բարձրացանք վերև՝ առջևից լապտերով գնդապետը, նրանից հետո գեր տեսուչը, նրա հետևից էլ՝ ես: Դա ﬕ ամբողջ լաբիրինթոս էր՝ ﬕջանցքներով, սրահներով, նեղ, ոլոր-մոլոր աստիճաններով և ցածր դռներով, որոնց շեﬔրով բազմաթիվ սերունդներ են անցել: Առաջին հարկում չկային ո՛չ գորգեր, ո՛չ էլ կահավորանքի որևէ նշան, պատերից թափվում էր գաջը, կանաչ բծերով թափանցում էր խոնավությունը: Ես փորձում էի հնարավորինս անհոգ երևալ, բայց դեռ չէի մոռացել այն լեդիի նախազգուշացուﬓերը, որոնք թեև արհամարհել էի, և աչքս չէի հեռացնում իմ երկու ուղեկիցներից: Ֆըրգյուսընը մռայլ և լուռ մարդ էր, սակայն նրա ասած ﬕ քանի խոսքերից ես հասկացա, որ նա առնվազն գյուղացի է:
Վերջապես գնդապետ Լիսենդըր Սթարքը կանգ առավ ﬕ ցածր դռան առաջ և բացեց այն: Այն տանում էր դեպի ﬕ փոքր, քառակուսի սենյակ, որտեղ ﬔնք երեքս կդժվարանայինք ﬕաժամանակ մտնել: Ֆըրգյուսընը սպասեց դրսում, իսկ գնդապետն ինձ ներս առաջնորդեց:
— Իրականում, — ասաց նա, — այժմ ﬔնք ջրաբաշխական մամլիչի ﬔջ ենք, և ﬔզ համար ﬔծ անախորժություն կլինի, եթե որևէ ﬔկն այն ﬕացնի: Այս սենյակի առաստաղն իսկապես իջնող ﬗոցի ծայրն է, որը բազմաթիվ տոննաների չափ ուժով իջնում է ﬔտաղյա հատակի վրա: Դրսի կողﬕց կան ջրի կողﬓակի սյուներ, որոնք ուժ են հաղորդում և Ձեզ հայտնի ձևերով ﬔծացնում ու փոխանցում այն: Մամլիչը բավական լավ է աշխատում, ﬕայն ինչ-որ բան խանգարում է նրան ամբողջ ուժով աշխատել: Բարի եղեք զննել այն և ցույց տալ ﬔզ, թե ինչպես կարող ենք այն նորոգել:
Ես վերցրի լապտերը և լիովին զննեցի մամլիչը: Այն իսկապես հսկայական չափերի էր հասնում և ունակ էր առաջացնել ﬔծ ճնշում: Երբ ես այնուաﬔնայնիվ դուրս եկա և սեղﬔցի ղեկավարող լծակները, նրանց ձայնից անﬕջապես հասկացա, որ կողային գլաններից ﬔկում կա ﬕ չնչին անցք, որով ջուրը դուրս է հոսում: Հետազոտությունը ցույց տվեց, որ ռետինե խողովակներից ﬔկը ինչ-որ տեղ կորցրել է իր առաձգականությունը և ինչ-որ տեղ նրանից ջուր է հոսում:
Հենց դա էլ հզորության կորստի պատճառն էր: Ես դա բացատրեցի իմ ուղեկիցներին, որոնք ուշադիր հետևում էին ինձ և տալիս բազմաթիվ հարցեր այն նորոգելու վերաբերյալ: Դա բացատրելուց հետո ես, հետաքրքրությունս բավարարելու համար վերադարձա մամլիչի հիﬓական սենյակը: Առաջին հայացքից պարզ էր, որ մահուդ լմող կավի պատմությունը կատարյալ սուտ էր, քանի որ անհեթեթ է կարծել, թե այս հզոր ﬔխանիզմը նախագծված էր այդպիսի չնչին նպատակի համար: Սենյակի պատերը փայտից էին պատրաստված, բայց հատակը երկաթյա էր, և երբ ես զննում էին այն, հատակին տեսա ﬔտաղի նստվածք: Ես կռացել էի և փորձում էի քերել այն՝ հասկանալու համար, թե ինչ է, երբ լսեցի ﬕ գերմաներեն բացականչություն և տեսա ինձ նայող գնդապետի անդրշիրիմյան երեսը:
— Ի՞նչ եք անում այդտեղ, — հարցրեց նա:
Ես զայրացա՝ հասկանալով, որ ինձ խաբում են այն լավ մտածված պատմությունով, որ ինձ էին պատﬔլ․
— Հիանում եմ Ձեր մահուդ լմող կավով, — ասացի ես, — Ես կարծում եմ, որ եթե իմանայի, թե իրականում ինչի համար է այս մամլիչն օգտագործվում, կկարողանայի ավելի լավ օգուտ տալ։
Դեռ նոր էի արտաբերել այս բառերը, երբ ափսոսացի դրա համար։ Նրա երեսը քարացավ, մոխրագույն աչքերում կործանարար լույս վառվեց․
— Շատ լավ, — ասաց նա, — Դուք աﬔն ինչ կիմանաք մամլիչի մասին։ — Նա ﬔկ քայլ հետ գնաց, փակեց փոքրիկ դուռը և բանալիով կողպեց։ Ես նետվեցի դեպի դուռը և սկսեցի քաշել սողնակը, բայց այն բավականին ապահով էր և չէր բացվում։
— Էհե՜յ, գնդապե՜տ, — աղաղակում էի ես։ — Բա՛ց թողեք ինձ։
Եվ հանկարծ լռության ﬔջ լսվեց ﬕ ձայն, որից ես լեղաճաք եղա. նա ﬕացրեց հսկա ջրաբաշխական մամլիչը: Լապտերի լույսով, որը, դեռևս քերծվածքը զննելու ընթացքում, դրել էի հատակին, ես տեսա, որ սև առաստաղը, դանդաղորեն ու ցնցվելով, սակայն այնպիսի ուժով, որն իմ ﬔծ կտորն ականջս կթողնի (դա ինձնից լավ ոչ ոք չգիտեր), իջնում է ինձ վրա: Ես գոռալով նետվեցի դեպի դուռն ու եղունգներով սկսեցի քաշել կողպեքը՝ աղերսելով գնդապետին դուրս թողնել ինձ, բայց լծակների անխիղճ աղմուկը խլացնում էր իմ ձայնը: Առաստաղն ինձանից ընդաﬔնը ﬔկ կամ երկու ոտնաչափ[8] էր բարձր, և բարձրացնելով ձեռքս՝ ես կարող էի դիպչել նրա անհարթ ու կոշտ մակերևույթին: Այդ պահին գլխումս ﬕ ﬕտք ծագեց. մահանալիս կրած տանջանքը կախված է դիրքից: Եթե ես պառկեի փորիս վրա՝ ողջ ծանրությունը կիջներ ողնաշարիս վրա, և ես սարսռացի՝ մտածելով, թե ինչպես այն կկոտրվի: Հավանաբար, ավելի ճիշտ կլինի պառկել ﬔջքի վրա, բայց կարո՞ղ եմ արդյոք պառկել և նայել, թե ինչպես է մահացու սև ստվերը իջնում ինձ վրա: Արդեն անհնար էր ուղիղ կանգնել, երբ տեսա ﬕ այնպիսի բան, որն իմ սիրտը լցրեց հույսով:
Ես արդեն ասել եմ, որ հատակն ու առաստաղը երկաթից էին, իսկ պատերը փայտից: Երբ վերջին անգամ հայացք նետեցի շուրջս, ես տեսա երկու տախտակների արանքից փայլող բարակ դեղին լույս, որն առաստաղի իջնելու հետ լայնանում էր: Մի պահ ես չհավատացի, որ դա իրոք ﬕ դուռ էր, որն ինձ կարող էր փրկել: Հաջորդ վայրկյանին ես առաջ նետվեցի և կիսազգա վիճակում դուրս եկա մյուս կողﬕց: Ճեղքվածքն իմ հետևից փակվեց, բայց ջարդվող լապտերի ձայնից և երկու ﬔտաղյա շերտերի բախյունից ես հասկացա, որ ճիշտ ժամանակին եմ փախել:
Ես ուշքի եկա նրանից, որ ինչ-որ ﬔկը կատաղի քաշեց իմ դաստակը, և գտա ինձ նեղ ﬕջանցքի քարե հատակին պառկած, ﬕնչ աջ ձեռքում մոմ բռնած ﬕ կին թեքվել էր ինձ վրա և ձախ ձեռքով քաշում էր: Դա այն նույն բարի կինն էր, ում նախազգուշացումը ես հիմարաբար անտեսեցի:
— Եկե՛ք, եկե՛ք, — շնչասպառ գոռում էր նա: — Քիչ անց նրանք այստեղ կլինեն: Նրանք կտեսնեն, որ Դուք այնտեղ չեք: Օ՜, ﬕ վատնեք Ձեր թանկագին ժամանակը, եկե՜ք:
Այս անգամ ես չարհամարհեցի նրա խորհուրդը: Ես ﬕ կերպ ոտքի կանգնեցի և նրա հետ դուրս վազեցի ﬕջանքով, այնտեղից էլ՝ աստիճաններով: Աստիճանները ﬔզ տարան դեպի ﬔկ այլ՝ ավելի լայն ﬕջանցք, որտեղ հասնելով՝ ﬔնք լսեցինք ոտնաձայներ և երկու գոռացող ձայներ. վերևի հարկում (որտեղից ﬔնք իջանք) գտնվող ինչ-որ ﬔկը գոռում էր ներքևում գտնվող ինչ-որ ﬔկին: Իմ ուղեկցուհին կանգ առավ և շուրջը նայեց՝ չիմանալով ինչ ձեռնարկել: Ապա նա բացեց ﬕ դուռ, որը տանում էր ննջասենյակ: Սենյակի լուսամուտից փայլում էր պայծառ լուսինը:
— Սա Ձեր ﬕակ հնարավորությունն է, — ասաց նա: — Այն բարձր է, բայց ﬕգուցե կարողանաք դուրս ցատկել:
Այդ ժամանակ ﬕջանցքի հեռավոր ծայրում լույս հայտնվեց և ես տեսա ﬕ ձեռքում լապտեր, իսկ մյուսում մսագործի դանակի նման զենք պահած գնդապետ Լիսենդըր Սթարքի առաջ վազող նիհար կերպարանքը: Ես նետվեցի դեպի լուսամուտն ու դուրս նայեցի: Ինչքա՜ն հանդարտ, խաղաղ ու առողջարար տեսք ուներ պարտեզը կեսգիշերին, ﬕնչդեռ պատուհանը ոչ ավելի, քան 30 ոտնաչափ էր գետնից բարձր: Ես մագլցեցի պատուհանագոգի վրա, բայց վարանեցի ցատկել, ﬕնչև իմանալը, թե ինչ է լինում իմ փրկչի և ինձ հետապնդող սրիկայի ﬕջև: Չնայելով ոչ ﬕ վտանգի՝ ես որոշեցի կարիք եղած դեպքում օգնության հասնել նրան: Նոր էր այս ﬕտքը հայտնվել գլխումս, երբ այդ սրիկան հայտնվեց դռան մոտ, բայց այն կինը փորձում էր պահել նրան իր թևերով:
— Ֆրի՛ց, Ֆրի՛ց, — անգլերեն ճչաց նա, — հիշի՛ր նախորդ անգաﬕց հետո քո տված խոստումը: Դու խոստացել էր, որ սա չի կրկնվի: Նա լուռ կﬓա: Օ՜, նա լո՜ւռ կﬓա:
— Դու խելագարվե՜լ ես, Էլի՛զա, — փորձելով դուրս պրծնել՝ գոռաց նա: — Դու կկործանես ﬔզ: Նա չափից շատ բան է տեսել: Ասացի՝ թո՛ղ անցնեմ: — Նա ﬕ կողմ բրդեց Էլիզային և, առաջանալով դեպի լուսամուտը, իր ծանր զենքով հարվածեց ինձ: Երբ նա հասցրեց հարվածը, ես դուրս էի եկել և ձեռքերով կախվել էի պատուհանագոգից: Ես բութ ցավ զգացի, ձեռքերս թուլացան, և ես ընկա պարտեզի ﬔջ:
Ընկնելն ինձ չﬖասեց, այլ ﬕայն թեթև ցնցեց, այնպես որ ես վեր թռա և, հասկանալով, որ դեռևս չեմ փախչել վտանգից, ամբողջ ուժով վազեցի դեպի թավուտները: Այնուաﬔնայնիվ, վազելու ընթացքում ես հանկարծ զգացի, որ ինձ ահավոր գլխապտույտ ու սրտխառնոց է տիրել: Ես նայեցի տաժանելիորեն բաբախող ձեռքիս և առաջին անգամ տեսա, որ բթամատս կտրվել է, իսկ վերքից արյուն է հոսում: Ես ջանացի թաշկինակովս կապել այն, բայց այդ պահին ականջներումս բզբզոց սկսվեց, և հաջորդ վայրկյանին ես անզգա ընկա վարդի թփերի ﬔջ:
Չեմ կարող ասել, թե որքան եմ ﬓացել անգիտակից վիճակում, բայց հավանաբար շատ երկար ժամանակ, քանի որ երբ ուշքի եկա, լուսինը մայր էր մտել, և բացվել էր պայծառ առավոտը: Հագուստներս ամբողջովին ցողոտվել էին, իսկ թևերս ողողվել էին վիրավոր բթամատիցս կաթող արյունով: Սաստիկ ցաﬖ ինձ հիշեցրեց նախորդ գիշերվա արկածներս, և, զգալով, որ դեռ ապահով չեմ հետապնդողներից, ես վեր թռա: Որքա՜ն ﬔծ էր իմ զարմանքը, երբ շուրջս նայելով՝ չտեսա ո՛չ տունը, ո՛չ էլ պարտեզը: Ես պառկած էի ճանապարհի ցանկապատի մոտ, իսկ ﬕայն ﬕ փոքր հեռու ﬕ բարձր շենք կար, որին մոտենալով՝ պարզեցի, որ դա հենց այն կայարանն էր, ուր նախորդ գիշերն էի ժամանել: Եթե ձեռքիս վրա այն տգեղ վերքը չլիներ, ես կմտածեի, որ գլխովս անցած սոսկալի ժաﬔրը սոսկ գիշերային մղձավանջ էին:
Ես, առանց որևէ բան հասկանալու, գնացի կայարան և հարցրի առավոտյան գնացքի մասին: Այնտեղ իմացա, որ ﬔկ ժաﬕց էլ պակաս ժամանակահատվածում կգա Ռեդինգ գնացող գնացքը: Պահակը հերթապահում էր այն ժամանակից, երբ ես դեռ նոր էի հասել: Ես նրանից փորձեցի իմանալ գնդապետ Լիսենդըր Սթարքի մասին: Նա այդ անունն առաջին անգամ էր լսում: Նախորդ գիշեր նա ինձ սպասող որևէ կառք տեսե՞լ է: Ոչ, չի տեսել: Մոտակայքում ոստիկանական բաժին կա՞: Այո, մոտ երեք մղոն հեռավորության վրա:
Քանի որ ես թույլ և վատառողջ էի, երեք մղոնն ինձ համար շատ հեռու էր: Ես որոշեցի նախ հասնել քաղաք, ապա նոր դիﬔլ ոստիկանություն: Երբ ես հասա, ժամը 6-ից ﬕ փոքր անց էր, սկզբում ես գնացի բժշկի մոտ՝ վերքս կապելու համար, ապա նա բարի եղավ բերել ինձ այստեղ: Ես լիովին վստահում եմ Ձեզ և պատրաստ եմ անել ճիշտ այնպես, ինչպես որ կուզեք:
Այս արտասովոր պատմությունը լսելուց հետո ﬔնք ﬕ փոքր լուռ նստեցինք: Ապա Շերլոկ Հոլմսը պահարանից հանեց իր ծանր գրքերից ﬔկը, որում նա պահում էր թերթերից կտրած մասերը:
— Այստեղ ﬕ հայտարարություն կա, որը Ձեզ կհետաքրքրի, — ասաց նա: — Սա հայտնվել է թերթերում մոտ ﬔկ տարի առաջ: Լսեք այն. «Սույն ամսի 9-ին կորել է հիդրոտեխնիկ ﬕստր Ջերեմայ Հեյլինը, մոտ 26 տարեկան: Գիշերվա ժամը 10-ին հեռացել է իր բնակարանից, ինչից հետո ﬔզ ոչինչ հայտնի չէ: Հագել էր…», և այլն, և այլն: Իրոք, երևում է, հենց սա է այն վերջին անգամը, երբ գնդապետին պետք է եղել զննել իր մամլիչը:
— Տե՛ր Աստված, — գոռաց իմ հաճախորդը: — Սա պարզաբանում է այն կնոջ ասածը:
— Անկասկած: Միանգամայն պարզ է, որ գնդապետը կատաղի և սառնարյուն մարդ է, ով, նավ գրավելուց հետո նրա վրա ոչ ﬕ վկա չթողնող ծայրահեղական ծովահենների նման, բացարձակապես որոշել է իր փոքրիկ խաղի ընթացքում վերացնել իր ճամփին կանգնող յուրաքանչյուր մարդու: Այժմ յուրաքանչյուր րոպե ﬔզ համար թանկ է, այնպես որ, եթե Դուք ի վիճակի եք գալ, ﬔնք կշտապենք Սքոթլենդ Յարդ, ապա կգնանք Էյֆըրդ:
Մոտ երեք ժամ անց ﬔնք գնացքով Ռեդինգից գնում էինք դեպի այն փոքրիկ բերքշիրյան գյուղը: Մենք՝ Շերլոկ Հոլմսը, հիդրոտեխնիկը, Սքոթլենդ Յարդից տեսուչ Բրեդսթրիթը, ոստիկանության գաղտնի գործակալն ու ես: Բրեդսթրիթը նստարանին էր փռել երկրի մանրամասն քարտեզը և կարկինով Էյֆըրդի շուրջը շրջանագիծ էր գծում:
— Ահա, — ասաց նա: — Այդ շրջանագծի շառավիղը գյուղից տասը մղոն է: ﬔր ուզած վայրը գծի մոտակայքում է: Որքան հիշում եմ, սըր, Դուք ասել էիք տասը մղոն, այնպես չէ՞:
— Այո, մոտ ﬔկ ժամվա ճանապարհ:
— Եվ Դուք մտածում եք, որ նրանք Ձեզ ուշաթափ վիճակում այդ ամբողջ ճանապարհը հե՞տ են տարել:
— Ըստ երևույթին, այո: Ես աղոտ հիշում եմ, որ ինձ բարձրացրել և ինչ-որ տեղ են տարել:
— Ես չեմ կարողանում հասկանալ, — ասացի ես, — թե նրանք ինչու պիտի խղճային Ձեզ՝ գտնելով պարտեզում ուշաթափ ընկած: Միգուցե այդ սրիկան տեղի՞ է տվել այն կնոջ աղաչանքներին:
— Չեմ կարծում: Ես իմ կյանքում երբեք նման անողոք դեմք չեմ տեսել:
— Շուտով ﬔնք այդ աﬔնը կպարզենք, — ասաց Բրեդսթրիթը: — Եվ այսպես, ես գծեցի շրջանագիծը: Միայն ﬓում է պարզել, թե որ կետում են գտնվում նրանք, ում փնտրում ենք:
— Կարծում եմ, որ կարող եմ ցույց տալ, — հանդարտ ասաց Հոլմսը:
— Իրո՞ք, — բղավեց տեսուչը, — նշանակում է, Դուք կազﬔլ եք Ձեր կարծիքը: Մոտեցե՛ք, տեսնենք, թե ով ճիշտ կասի: Ես ասում եմ, որ նրանք հարավում են, քանի որ այն շատ ամայի է:
— Իսկ ես ասում եմ, որ նրանք արևելքում են, — ասաց իմ հաճախորդը:
— Ես արևմուտքի կողﬓակիցն եմ, — նկատեց ոստիկանության գաղտնի գործակալը: — Այդ կողմում բազմաթիվ խաղաղ փոքրիկ գյուղակներ կան:
— Ես էլ հյուսիսի, — ասացի ես, — քանի որ այնտեղ բլուրներ չկան, իսկ ﬔր ընկերն ասում է, թե չի նկատել, որ ճանապարհը դեպի վերև ձգվի:
— Կարծիքների ինչպիսի՜ տարբերություն, — ծիծաղելով բացականչեց տեսուչը: — Մենք թվարկեցինք Երկրի բոլոր կողﬔրը: Ո՞ւմ կողﬕց եք Դուք, ﬕ՛ստր Հոլմս:
— Դուք բոլորդ էլ սխալվում եք:
— Բայց ﬕ՞թե դա հնարավոր է:
— Օ՜, այո, դա հնարավոր է: Իմ կարծիքն այսպե՛ս է: — Նա դրեց իր մատը շրջանագծի կենտրոնում: — Ահա թե որտեղ ﬔնք կարող ենք գտնել նրանց:
— Իսկ ﬔր անցած 12 մղո՞նը, — զարմանքից բացականչեց Հեդըրրլին:
— Դրանից պարզ բան չկա՝ 6 մղոն այս կողմ, 6-ն էլ այն կողմ: Դուք ինքներդ ասացիք, որ երբ նստեցիք կառք, ձին թարմ տեսք և փայլուն մորթի ուներ, ինչը չէր կարող լիներ, եթե նա 12 մղոն անցներ վատ ճանապարհով:
— Իսկապես, շատ հավանական է, — մտածկոտ նկատեց Բրեդսթրիթը: — Այս ավազակախմբի արարքները ﬕանշանակ կասկած չեն կարող հարուցել:
— Ոչ ամբողջովին, — ասաց Հոլմսը: — Նրանք զբաղվում են ﬔծածավալ դրամանենգությամբ, իսկ մամլիչն օգտագործում են ամալգամ մամլելու համար, որով փոխարինում են արծաթը:
— Մենք արդեն որոշ ժամանակ գիտենք ﬕ խելացի ավազակախմբի մասին, որը հազարավոր կես կրոնանոցներ[9] է հատում — ասաց տեսուչը: — Մենք նույնիսկ հետևել ենք նրանց ﬕնչև Ռեդինգ, բայց ավելին չենք կարողացել, քանի որ նրանք այնպես էին ծածկել իրենց հետքերը, որ ﬔնք իսկույն հասկացանք, որ գործ ունենք փորձառու մարդկանց հետ: Բայց այժմ, շնորհիվ այս երջանիկ պատահականության, ﬔնք նրանց կգտնենք:
Բայց տեսուչը սխալվեց. հանցագործներին վիճակված չէր ընկնել արդարադատության ձեռքը: Հասնելով Էյֆըրդի կայարանը՝ ﬔնք տեսանք ծառերի ﬕ փոքրիկ պուրակի հետևից բարձրացող ծխի հսկայական սյուն, որը ﬕ հսկայական ջայլաﬕ փետուրի նման կախված էր տեսարանի վրա:
— Հրդե՞հ է, — հարցրեց Բրեդսթրիթը, երբ շոգեքարշը շարունակեց իր ճանապարհ:
— Այո, սըր, — պատասխանեց կայարանապետը:
— Ե՞րբ է սկսվել:
— Ասում են, թե գիշերը, սըր, բայց այժմ ուժեղացել է, և ամբողջ տունը կրակի ﬔջ է:
— Ո՞ւﬓ է այդ տունը:
— Բժիշկ Բեչըրինը:
— Ասացեք ինձ, — ﬔջ ընկավ հիդրոտեխնիկը, — բժիշկ Բեչըրը երկար և սուր քթով, շատ նիհար գերմանացի՞ է:
Կայարանապետն անկեղծ ծիծաղեց:
— Ոչ, սըր, բժիշկ Բեչըրը անգլիացի է, իսկ ամբողջ թեﬕ տարածքում չկա ﬔկը, ում բաճկոնն ավելի լավ աստառված լինի: Բայց նրա մոտ ապրում է նաև ﬕ օտարերկրացի ջենթլﬔն, ում տեսքն այնպիսին է, որ նրան չէր ﬖասի համտեսել ﬔր հին բերքշիրյան եզան ﬕսը:
Կայարանապետը դեռ չէր վերջացրել, երբ ﬔնք արդեն շտապում էին կրակի կողմը: Ճանապարհը բարձրացավ ﬕ ցածր բլրի վրա, որի վրա կրապատ լայնատարած շենք կար: Շենքի բոլոր անցքերից և պատուհաններից դուրս էր ցայտում կրակը, ﬕնչդեռ շենքի առաջ՝ պարտեզում, երեք հրշեջ ﬔքենաներ անիմաստ ջանում էին հանգցնել այն:
— Ահա՜ այն, — բացականչեց Հեդըրլին ﬔծ հուզմունքով: — Ահա խճուղին, ահա և վարդի թփերը, որոնց ﬔջ ընկա: Այն երկրորդն էլ հենց այն պատուհանն է, որից ես ցատկեցի:
— Դե ինչ, — ասաց Հոլմսը, — վերջ ի վերջո Դուք լուծեցիք Ձեր վրեժը: Կասկած լինել չի կարող, որ հենց Ձեր կերոսինի լամպն էր, որը, մամլիչի ﬔջ ջարդվելով, փայտյա պատերը կրակի էր մատնել, սակայն նրանք, անշուշտ, այնքան տարված էին Ձեզ հետապնդելով, որ դա ժամանակին չեն նկատել։ Ուշադի՛ր նայեք, այս ամբոխի ﬔջ Ձեր երեկվա ընկերները չկա՞ն, թեև ես վախենում եմ, որ նրանք այժմ այստեղից ﬕ 100 մղոն հեռու են։
Հոլմսի մտավախությունը արդարացի էր, քանի որ այդ օրվանից ﬔնք ոչինչ չենք լսել ո՛չ այն գեղեցիկ կնոջ, ո՛չ կործանարար գերմանացու, ո՛չ էլ խոժոռ անգլիացու մասին։ Վաղ առավոտյան ﬕ գյուղացի հանդիպել էր խոշոր արկղերով և ﬕ քանի մարդկանցով լցված ﬕ սայլ, որը արագորեն սլանում էր Ռեդինգ, բայց հետո փախստականների հետքերն անհետա-ցան, և նույնիսկ Հոլմսի հանճարեղությունը չկարողացավ գոնե պատկերացում կազﬔլ, թե որտեղ են նրանք գտնվում։
Հրշեջները խիստ շփոթվեցին, երբ ներսում հայտնաբերեցին տարօրինակ մամլիչը, և է՛լ ավելի զարմացան, երբ երրորդ հարկում պատուհանագոգին գտան մարդու կտրված բթամատ։ Մայրամուտին մոտ նրանց ջանքերն արդյունք տվեցին, և նրանք կարողացան մարել կրակը, սակայն ﬕնչ այդ տանիքը փլվել էր, և ողջ տունը վերածվել էր ավերակների այնպես, որ բացի որոշ ջարդված գլաններից և երկաթե խողովակներից, ոչ ﬕ հետք չէր ﬓացել այն ﬗոցից, որը ﬔր անհաջողակ ծանոթի վրա այդքան թանկ նստեց։ Ցախատանը հայտնաբերվեցին ﬔծ զանգվածով նիկել և անագ, բայց ոչ ﬕ ﬔտաղադրամ չհայտնաբերվեց, ինչը, թերևս, բացատրում է այն խոշոր արկղերի գոյությունը, որոնց մասին արդեն ասացի։
Թերևս ﬔզ համար ﬕշտ անհայտ ﬓար, թե ինչպես է ﬔր հիդրոտեխնիկը պարտեզից հայտնվել այն վայրում, որտեղ վերականգնել է գիտակցությունը, եթե չլիներ փխրուն սևահողը։ Ակնհայտ է, որ նա այդտեղ է բերվել երկու հոգու կողﬕց, որոնցից ﬔկի ոտնաթաթերը զարմանալիորեն փոքր էին, իսկ մյուսինը՝ անսովոր ﬔծ։ Մի խոսքով, աﬔնից արժանահավատ տարբերակն այն է, որ իր ընկերոջից պակաս համարձակ, կամ պակաս արյունարբու լռակյաց անգլիացին օգնել է կնոջը հեռու տանել գիտակցությունը կորցրած մարդուն վտանգից։
— Այո, սա շատ լավ բիզնես էր, — տրտմագին ասաց հիդրոտեխնիկը, երբ ﬔնք զբաղեցրինք Լոնդոն գնացող գնացքի ﬔր տեղերը։ — Ես կորցրի իմ բթամատը, կորցրի 50 գինեաս, և ի՞նչ ձեռք բերեցի։
— Փորձ, — ծիծաղելով ասաց Հոլմսը։ — Միգուցե այն Ձեզ պետք գա։ Միայն պետք է վերածել այն բառերի, և Դուք, Ձեր կյանքի ﬓացած մասում, կունենաք լավ զրուցակցի համբավ։